Շամիրամ (գյուղ)
Այս հոդվածը գյուղի մասին է։ Այլ գործածությունների համար այցելեք Շամիրամ (այլ կիրառումներ)։
| Գյուղ | |||
|---|---|---|---|
| Շամիրամ | |||
Տեսարան գյուղից | |||
| 40°16′34″N 44°06′03″E / 40.27611°N 44.10083°E | |||
| Երկիր | |||
| Մարզ | Արագածոտնի մարզ | ||
| Համայնք | Արագածոտնի մարզ, Աշտարակի շրջան, Էջմիածնի գավառ, Երևանի գավառ, Հայկական մարզ և Shamiram Municipality? | ||
| Ղեկավար | Մրազ Բորյան | ||
| Այլ անվանումներ | Շամիրան | ||
| ԲԾՄ | 1160 մ | ||
| Պաշտոնական լեզու | հայերեն | ||
| Բնակչություն | 1500[1] մարդ (2004) | ||
| Ազգային կազմ | Եզդիներ, հայեր | ||
| Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | ||
| Ժամային գոտի | UTC+4 | ||
| Փոստային ինդեքս | 378424 | ||
| Փոստային դասիչ | 02081024 | ||
|
| |||
Շամիրամ, գյուղ Հայաստանի Արագածոտնի մարզի Աշտարակ տարածաշրջանի Շամիրամ համայնքում։ Մարզկենտրոնից՝ 28 կմ հարավ-արևմուտք, բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1160 մ։ Շամիրամը նաև ճանաչված է եղել որպես Շամիրան[2]։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Շամիրամ գյուղի բնակչության նախնիները գաղթել են Արևմտյան Հայաստանի զանազան գյուղերից։ Ըստ Հայաստանի 2001 թվականի մարդահամարի, Շամիրամի մշտական բնակչությունը 945, իսկ առկա բնակչությունը 609 հոգի է[3]։ Գյուղի բնակիչները հիմնականում եզիդիներ են[4]։ Շամիրամի ազգաբնակչության փոփոխությունը.[1]
| Տարի | 1873 | 1897 | 1926 | 1939 | 1959 | 1970 | 1979 | 1989 | 2001 | 2011 |
|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
| Բնակիչ | 159 | 362 | 583 | 723 | 420 | 747 | 1017 | 1316 | 945 | 1989 |
Կառավարում
[խմբագրել | խմբագրել կոդը]Համաձայն ՀՀ տեղական ինքնակառավարման օրենսգրքի՝ համայնքի բնակչությունը ընտրում է ավագանի, որը նշանակում է համայնքի ղեկավարին՝ համայնքապետին։ Արագածոտնի մարզի Շամիրամ համայնքի ավագանին բաղկացած է 5 անկուսակցական անդամներից։ Համայնքի ղեկավարը Միազ Բրոյանն է[5]։
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, այգեգործությամբ, բանջարաբուծությամբ և կերային կուլտուրաների մշակությամբ։
Պատմամշակութային կառույցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Շամիրամի շրջակայքում է պահպանվել են մ.թ.ա. 2-րդ հազարամյակի Շամիրամ քաղաքատեղին, իր դամբարանադաշտով։ Հայտնի է նաև Ասորեստանի թագուհի Շամիրամի այցելությամբ (մ.թ.ա. 2-րդ հազարամյակ)։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 5-ին.
- ↑ Ս.Հ. Հարությունյան (2003). Հայաստանի Հանրապետության Վարչատարածքային բաժանումը(01.01.2003). Երևան: «Տիգրան Մեծ» հրատարակչություն. ISBN 9994100009.
- ↑ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայություն. «ՀՀ 2001 թ. մարդահամարի և բնակության պայմանների հաշվառման արդյունքները» (PDF).
- ↑ Բրեյդի Քիեսլինգ, Ռաֆֆի Քոճյան (2005). Վերահայտնաբերել Հայաստանը ուղեցույց (անգլերեն՝ Rediscovering Armenia Guide) (2-րդ ed.). Հայաստան: Մատիտ. էջ 46. ISBN 9994101218.
- ↑ «Ալագյազի ավագանու անդամներ».
| |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||

