Փամբակ համայնք
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Փամբակ (այլ կիրառումներ)
Համայնքի բնակավայրերից մեկի՝ Վահագնի գյուղի համայնապատկեր | |
Երկիր | Հայաստան |
Կարգավիճակ | Համայնք |
Մտնում է | Լոռու մարզ |
Ներառում է | Փամբակ, Ազնվաձոր, Անտառամուտ, Արջուտ, Բազում, Գուշար, Դեբետ, Եղեգնուտ, Ժամատուն, Լեռնապատ, Լեռնաջուր, Ծաղկոց, Մարգահովիտ, Ձորագետ, Ձորագյուղ, Վահագնաձոր, Վահագնի, Քարաբերդ գյուղեր |
Վարչկենտրոն | Փամբակ գյուղ |
Համայնքապետ | Սուրեն Տիգրանի Կոստանդյան[1] (05․12․2021 թ․-ից) |
pambak.am |
Փամբակ, համայնքի կարգավիճակով վարչատարածքային միավոր Հայաստանի Հանրապետության Լոռու մարզում[2][3]։ Սահմանակցում է Թումանյան, Լերմոնտովո, Ֆիոլետովո, Վանաձոր, Սպիտակ, Գյուլագարակ համայնքների հետ։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ներկայում առկա բնակավայրերի կազմով Փամբակ համայնքը ձևավորվել է 2021 թվականին «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքում կատարված փոփոխությունների արդյունքում[3]։
Կառավարում
[խմբագրել | խմբագրել կոդը]Փամբակ համայնքը կազմված է 18 բնակավայրից՝ Ազնվաձոր, Անտառամուտ, Արջուտ, Բազում, Գուշար, Դեբետ, Եղեգնուտ, Ժամատուն, Լեռնապատ, Լեռնաջուր, Ծաղկոց, Մարգահովիտ, Ձորագետ, Ձորագյուղ, Վահագնաձոր, Վահագնի, Քարաբերդ, Փամբակ գյուղերից։ Վերջինը հանդիսանում է համայնքի վարչական կենտրոնը[2][3]։
Համայնքի ավագանի և ղեկավար
[խմբագրել | խմբագրել կոդը]Համաձայն ՀՀ տեղական ինքնակառավարման օրենսգրքի՝ համայնքի բնակչությունը ընտրել է ավագանի, որը նշանակել է համայնքի ղեկավարին՝ համայնքապետին։ 2021 թվականի դեկտեմբերի 12-ի ընտրությունների արդյունքում ընտրվել է Լոռու մարզի Փամբակ համայնքի ավագանին՝ բաղկացած 15 անդամներից, որոնցից 4-ը Բարգավաճ Հայաստան կուսակցությունից, իսկ 11-ը՝ Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունից։ Համայնքի ղեկավարը Քաղաքացիական պայմանագիր խմբակցությունից Սուրեն Կոստանդյանն է։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Տեղեկություններ Փամբակ համայնքի ղեկավարի մասին Լոռու մարզի մարզպետարանի կայքում, (արխիվացված 11․07․2023 թվական)։
- ↑ 2,0 2,1 Տեղեկություններ Փամբակ համայնքի մասին Լոռու մարզի մարզպետարանի կայքում, (արխիվացված 11․07․2023 թվական)։
- ↑ 3,0 3,1 3,2 Հայաստանի Հանրապետության օրենքը «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, ընդունված է 24․09․2021 թվականին, ստորագրված 04.10.2021 թվականին, (էլեկտրոնային տարբերակն arlis.am կայքում)։
|