Jump to content

Սպիտակ համայնք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սպիտակ (այլ կիրառումներ)
Սպիտակ համայնք

Զինանշան

ԵրկիրՀայաստան Հայաստան
Մտնում էԼոռու մարզ
ՎարչկենտրոնՍպիտակ
Խոշորագույն քաղաքՍպիտակ
Օրենսդրական մարմինՍպիտակ համայնքի ավագանի
ՀամայնքապետՔաջայր Նիկողոսյան
Հիմնադրված է2021 թ.
spitak.am

Սպիտակ, համայնքի կարգավիճակով վարչատարածքային միավոր Հայաստանի Հանրապետության Լոռու մարզում[1][2]։ Սահմանակցում է Արագածոտնի և Շիրակի մարզերի հետ, Փամբակ, Ստեփանավան, Գյուլագարակ և Տաշիր համայնքների հետ։

2021 թվականին «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքում կատարված փոփոխությունների արդյունքում Սպիտակ քաղաքը, Արջհովիտ, Արևաշող, Գեղասար, Գոգարան, Լեռնանցք, Լեռնավան, Լուսաղբյուր, Խնկոյան, Ծաղկաբեր, Կաթնաջուր, Հարթագյուղ, Մեծ Պարնի, Նոր Խաչակապ, Շենավան, Շիրակամուտ, Ջրաշեն, Սարալանջ, Սարահարթ, Սարամեջ, Քարաձոր գյուղերը կազմել են Սպիտակ համայնքը[1][2]։

Սպիտակ համայնքը կազմված է 21 բնակավայրից՝ Արջհովիտ, Արևաշող, Գեղասար, Գոգարան, Լեռնանցք, Լեռնավան, Լուսաղբյուր, Խնկոյան, Ծաղկաբեր, Կաթնաջուր, Հարթագյուղ, Մեծ Պարնի, Նոր Խաչակապ, Շենավան, Շիրակամուտ, Ջրաշեն, Սարալանջ, Սարահարթ, Սարամեջ, Քարաձոր գյուղ և Սպիտակ քաղաք։ Վերջինս հանդիսանում է համայնքի վարչական կենտրոնը[1][2]։

Համայնքի ավագանի և ղեկավար

[խմբագրել | խմբագրել կոդը]
Սպիտակ համայնքի ավագանի՝     Քաղաքացիական պայմանագիր կուսակցություն (25)     Իմ հզոր համայնք կուսակցություն (12)     Հայ Յեղափոխական Դաշնակցություն (1)

Համաձայն ՀՀ տեղական ինքնակառավարման օրենսգրքի՝ համայնքի բնակչությունը ընտրում է ավագանի, որը նշանակում է համայնքի ղեկավարին՝ համայնքապետին։ Լոռվա մարզի Սպիտակ համայնքի ավագանին բաղկացած է 38 անդամներից, որոնցից 12-ը Իմ հզոր համայնք կուսակցությունից, 25-ը՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից, իսկ 1-ը ՀՅԴ-ից։ Համայնքի ղեկավարը Քաղաքացիական պայմանագիր խմբակցության ղեկավար Քաջայր Նիկողոսյանն է։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 Տեղեկություններ Սպիտակ համայնքի մասին Լոռու մարզի մարզպետարանի կայքում, (արխիվացված 02․07․2023 թվական)։
  2. 2,0 2,1 2,2 Հայաստանի Հանրապետության օրենքը «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, ընդունված է 24․09․2021 թվականին, ստորագրված 04.10.2021 թվականին, (էլեկտրոնային տարբերակն arlis.am կայքում)։