Սարահարթ (գյուղ)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սարահարթ (այլ կիրառումներ)
Գյուղ | ||
---|---|---|
Երկիր | ![]() | |
Մարզ | Լոռու | |
Գյուղապետ | Վասիլ Փիլոյան | |
Հիմնադրված է | 1828 թ. | |
Մակերես | 20,0 կմ² | |
ԲԾՄ | 1725 մ | |
Կլիմայի տեսակ | Բարեխառն | |
Պաշտոնական լեզու | հայերեն | |
Բնակչություն | 1211[1] մարդ (2011) | |
Ազգային կազմ | Հայեր | |
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | |
Ժամային գոտի | UTC+4 | |
|
Սարահարթ, գյուղ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակի տարածաշրջանում, Գոգարան գետի ափին։ Հեռավորությունը մարզկենտրոնից՝ 27 կմ հյուսիս-արևմուտք։
Սարահարթ գյուղը գտնվում է Բազումի լեռնաշղթայի Չքնաղի լեռներ կոչվող բազուկի արևմտյան լանջերին։ Սպիտակ քաղաքից 8 կմ հյուսիս–արևմուտք, բլրապատ ու թեք հարթավայրում, ծովի մակարդակից 1500 մետր բարձրության վրա, զուրկ է բնական և արհեստական անտառներից։
Գյուղը հիմնադրվել է 1828 թվականին։ Գյուղի բնակիչները գաղթել են Բասենի նահանգի Վերին Բասենի Էյքիբադ գյուղից և բնակություն հաստատել Գոգարան գյուղում, 1949 թ. այն վերանվանվեց Սարահարթ։ 1988 թվականին ավերիչ երկրաշարժից հիմնովին ավերվել է։
Գյուղն ունի միջնակարգ դպրոց, որի շենքը կառուցվել է երկրաշարժից հետո, սովորում է 180 աշակերտ։
Գյուղի կլիման ձմռանը ցուրտ է, ամռանը՝ զով։ Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, հացահատիկի, կերային կուլտուրաների մշակությամբ, բանջարաբուծությամբ և պտղաբուծությամբ։ Գյուղում են գտնվում «Ժամ» եկեղեցին (XVIII-XIX դդ.) և «Կարմիր Ավետարան» մատուռը։
Բնակիչները գաղթել են 1830 թ. Էրզրումի նահանգի Բասենի գավառի, Էգէպատ (Էգեպատ կամ Այգեպատ) գյուղից ։
Գյուղի կլիման ձմռանը ցուրտ է, ամռանը՝ զով։ Գյուղում առկա է ոռոգման ջրի նոր կառուցված ցանց։ Գյուղն ունի միջնակարգ դպրոց, որի շենքը կառուցվել է երկրաշարժից հետո, ունի նաև նորակառույց բժշկական ամբուլատորիայի շենք։ Գյուղի բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, հացահատիկի կերային կուլտուրաների մշակությամբ։ Մինչև 1988 թ. երկրաշարժը գյուղում կար երկու եկեղեցի 1843 թ. կառուցված Սուրբ Աստվածածին, և 1903 թ. կառուցված Սուրբ Փրկիչ եկեղեցիները։ Երկրաշարժի հետևանքով երկուսն էլ ավերվեցին, առաջինը հիմնովին, իսկ երկրորդը՝ մասամբ։ Սարահարթի բնակիչ Աշոտ Մարտիրոսյանի հովանավորությամբ Սուրբ Փրկիչ եկեղեցին վերանորոգվել է, և այժմ գործում է։
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Սարահարթի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում` ստորև[2].
Տարի | 1831 | 1873 | 1897 | 1926 | 1931 | 1939 | 1959 | 1970 | 1979 | 1989 | 2001 | 2011 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 56 | 481 | 839 | 1322 | 1486 | 1494 | 1835 | 1928 | 1527 | 1435 | 1387 | 1211[1] |
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 2011 թ ՀՀ մարդահամարի արդյունքները
- ↑ «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 176»։ Արխիվացված է օրիգինալից 2014-09-12-ին։ Վերցված է 2013 Հոկտեմբերի 26
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 211)։ ![]() |
|