Հարթագյուղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղ
Հարթագյուղ
Կոորդինատներ: 40°50′08″ հս․ լ. 44°02′48″ ավ. ե. / 40.83556° հս․. լ. 44.04667° ավ. ե. / 40.83556; 44.04667
Երկիր Հայաստան Հայաստան
Մարզ Լոռի
Հիմնադրված է 1820 թ.
Այլ անվանումներ Ղալթախչի
ԲԾՄ 1730 մ
Պաշտոնական լեզու Հայերեն
Բնակչություն 1500[1] մարդ (2004)
Ազգային կազմ Հայեր
Կրոնական կազմ Հայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտի UTC+4
Պաշտոնական կայք http://bager.am/
##Հարթագյուղ (Հայաստան)
Red pog.png
Հարթագյուղի համայնապատկերը
Հարթագյուղի համայնապատկերը
Սուրբ  Հովհաննես մատուռ
Սուրբ Հովհաննես մատուռ
Հյուրեր՝ Հարթագյուղում
Հյուրեր՝ Հարթագյուղում
Հնագույն գտածոներ Հարթագյուղից Մ․թ․ ա 2 –րդ հազարամյակ
Աշունը՝ Հարթագյուղում
Հնագույն գտածոներ Հարթագյուղից Մ․թ․ ա 2 –րդ հազարամյակ
Կուր–Արաքսյան մշակույթին պատկանող խեցեղեն Հարթագյուղից։ Մ․թ․ ա 3–րդ հազարամյակ
Ցից քարերը և Արագածը
Հին հացատուն Հարթագյուղում
Կամուրջ Հարթագյուղում …19–րդ դար
Հաչասարը (Աչասար) Սուրբ Հովհաննեսի սարից
Հաչասարը (Աչասար) Սուրբ Հովհաննեսի սարից

Հարթագյուղ, գյուղ Հայաստանի Լոռու մարզում։

Գյուղը նախկինում Ղալթախչի անվան տակ ընդգրկված է եղել Երևանի նահանգի Ալեքսանդրապոլի գավառում,[1] հետո նաև Լենինականի գավառում։ Բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1730 մետր, հեռավորությունը մարզկենտրոնից՝ 45 կմ։ Գյումրիից և Սպիտակից հեռավորությունը՝ 25 կմ է։ Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, կարտոֆիլի, հացահատիկի, կտավատի մշակությամբ և այգեգործությամբ։ Գյուղում է գտնվում «Սուրբ Նարեկ» եկեղեցին (19-րդ դար), իսկ 1 կմ արևելք՝ Սուրբ Հովհաննես մատուռը։ Սուրբ Հովհաննես մատուռը Հարթագյուղի սրբատեղին է։ Այն գտնվում է գյուղի մերձակա լեռան կատարին՝ Փամբակի լեռնաշղթայի անմատչելի բարձունքներից մեկի վրա։ Գյուղի վարչական տարածքը կազմում է 23.59 հա։

Հարթագյուղի պատմության շուրջ

Ամառը՝ Հարթագյուղում

Հարթագյուղը ըստ Հայկական սովետական հանրագիտարանի հիմնադրվել է 1828թ-ին։ Գյուղը հիմնադրել են Բասենից, Մուշից, Էրզրումից և Ալաշկերտից գաղթած արևմտահայերը։ Հետագայում գյուղը համալրվել է վանեցիներով և կարսեցիներով։ Գաղթականներով համալրման վերջին փուլը 1918-1922թթ էր։ Հարթագյուղում բնակություն հաստատեցին մեծամասամբ կարսեցիներ։ Պետք է նշել, որ Հարթագյուղի հիմնադրման հարցը վիճելի է։ Որոշ արխիվային փաստաթղթերում Ալեքսանդրապոլի գավառի Շորագյալի շրջանի Ղալթախչի գյուղը հիշատակվում է որպես գործող բնակավայր դեռևս 1820 թվականից։ Կաթողիկոսական դիվաններից մեկում հիշատակվում է նույնանուն գյուղը որտեղ բնակություն են հաստատել հարյուրավոր կարսեցի ընտանիքներ։ Առաջին արևմտահայերը եկել են այստեղ 1801-թվին։ Մյուսները եկել են Ադրիանապոլսի պայմանագրի կնքումից հետո (1829թ)։ Գյուղն հայաբնակ է եղել մինչև Շահ Աբասի կողմից տեղահանվելը (մինչև 1603-1604թթ )։ Հարթագյուղի և Մեծ Պարնիի միջև կային 7-8 ջրաղացների հետքեր, իսկ գյուղի կենտրոնական մասում հինավուրց ձիթհանքն էր։ Այն վիթխարի կառույց էր հազարագմբեթ ծածկով, որը քանդեցին խորհրդային տարիներին, դպրոցի բակը բարեկարգելու նպատակով։ Գյուղի տարածքում կան նաև մի շարք հինավուրց մատուռներ։ Ըստ ամենայն հավանականության 1800 ականներին հիմնադրված գյուղը հիմնադրվել է նախկին բնակավայրի հիմքերի վրա, որը հիմնովին ավերվել էր նաև Հասան խանի արշավանքների ժամանակ։ Գյուղի բնակիչների զբաղմունքն իր արտահայտությունն է գտել գյուղի թուրքերեն անվան մեջ՝ «Ղալթախչի», որը նշանակում է թամբագործ։ Հարթագյուղը, որպես հնագույն բնակավայր գոյություն ունի վաղնջական ժամանակներից։ Այդ մասին են վկայում գյուղի տարածքում հայտնաբերված հնագույն ամրոցատեղին և հնագույն դամբարանադաշտը «մ․թ․ ա 4-1 հազարամյակ»։ Հարթագյուղից հայտնաբերված հնագիտական նյութերը, Հայկական լեռնաշխարհի այլ անկյուններից հայտնաբերված նյութերի հետ միասին ներկայացնում են նախաբնիկների մեկ միասնական, ծագումնաբանորեն շախկապված և երկարատև զարգացող մշակույթը։ Հարթագյուղից շատ են հայտնաբերվել վաղ բրոնզեդարյան նյութեր։ Բացի վաղ բրոնզեդարյան նյութերից, Հարթագյուղում կան նաև վաղ երկաթի, ուրարտական և անտիկ շրջանին պատկանող նյութեր։ Հարթագյուղի տարածքում գտնվում է Խոյի՝ հսկայական քարե կերտվածք, գյուղից 5 կիլոմետր հարավ գտնվում է «Բագեր» հնագույն բնակատեղին, «Խարաբեկ» միջնադարյան բնակատեղին և «Ցից քարեր» մեգալիթային համակարգը, որտեղից գեղեցիկ տեսարան է բացվում դեպի Արագած լեռը։

Բնակլիմայական պայմաններ

Կլիման խիստ է, ձմռանը լինում է ցուրտ, գարունը սովորաբար ուշացած է գալիս, ամառը զով է՝ հաճախակի քամիներով։ Տարեկան տեղումների քանակը ցածր է։ Վերջին տարիներին նկատվում է ձնածածկույթի խիստ պակաս։ Լինում է կարկտահարություն, սելավներ։ Գյուղը գտնվում է ուժեղ սեյսմիկ գոտում, լինում են երկրաշարժեր։ Աղետալի են եղել 1926 թ. և 1988 թ. երկրաշարժերը։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարթագյուղի ազգաբնակչության փոփոխությունը[2].

Տարի 1831 1897 1926 1939 1959 1970 1979 2001 2004
Բնակիչ 195 1 514 969 1 507 1 620 1 722 1 344 1 226 1 500

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ձմեռը Հարթագյուղում
Ձիավորը.jpg
Գարունը՝ Հարթագյուղում