Անտառամուտ
Անվան այլ կիրառումների համար տես՝ Անտառամուտ (այլ կիրառումներ)
Գյուղ | ||
---|---|---|
Անտառամուտ | ||
Կոորդինատներ: 40°56′19″ հս․ լ. 44°33′33″ ավ. ե. / 40.93861° հս․. լ. 44.55917° ավ. ե. | ||
Երկիր |
![]() | |
Մարզ | Լոռի | |
Ղեկավար | Արայիկ Գևորգյան | |
Հիմնադրված է | 1870 թ. | |
Այլ անվանումներ | Քոլագերան, Քոլագիրան | |
Մակերես | 5.49 կմ² | |
ԲԾՄ | 1300 մ | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Բնակչություն | 410[1] մարդ (2008) | |
Ազգային կազմ | Հայեր | |
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | |
Տեղաբնականուն | անտառամուտցի | |
Ժամային գոտի | UTC+4 | |
Պաշտոնական կայք | lori.mtaes.am/about-communities/477/ (հայ.) | |
|
Անտառամուտ, գյուղ Հայաստանի Լոռու մարզում, Գուգարքի տարածաշրջանում՝ Վանաձոր քաղաքից 27 կմ հեռավորության վրա։
Բովանդակություն
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գյուղը հիմնադրվել է 1870 թ.-ին։ Նախկինում մտել է Թիֆլիսի նահանգի Բորչալուի գավառի մեջ և ունեցել է Քոլագերան, Քոլագիրան անվանումները։ Անտառամուտ է վերանվանվել 1948 թ.-ին։
Գյուղը հիմնադրել են հարևան Կուրթան գյուղից եկած Ավետիքյանները (Մատրուկանք), Հարությունյանները (Ըրիցանք), Գևորգյանները (Գևորգանք), Ոսկանյանները (Գյարանանք կամ մորմոնջանք) և Սուքիասյանները (Սքոանք)։ Մինչ 1872 թվականը գյուղ են տեղափոխվել մնացած 9 տոհմերը։ Գյուղն ունի 98 բնակելի տնտեսություն։
Գյուղն ակտիվ մասնակցություն է ունեցել Հայրենական Մեծ Պատերազմին, 140 մարդ մեկնել են ռազմաճակատ, որոնցից 64-ը հերոսի փառքով ընկել են մարտի դաշտում, իսկ երկուսը Գուրգեն Արշակի Գևորգյանը (1915-1995) և Դավիթ Սիմոնի Մեսրոպյանը (1918-2011) մասնակցել են նաև խորհրդա-ֆիննական պատերազմին։ Զոհված մարտիկների պատվին 1968 թ.-ին գյուղում կառուցվել է հուշարձան-պուրակ։ Հայրենական Պատերազմի վետերաններից Թահիր Էրեգլիի Ոսկանյանը(1923-2001) արժանացել փառքի լրիվ ասպետի կոչման։ 76 վետերաններից այսօր ոչ մեկը կենդանի չէ։
Անտառամուտը զերծ չի մնացել նաև ստալինյան բռնապետությունից 1937-1939 թթ. գյուղից աքսորվել են 11 մարդ։
Բնությունը և կլիման[խմբագրել | խմբագրել կոդը]
Գյուղը տեղադրված է ծովի մակարդակից 1300 մ բարձրության վրա։ Ունի աղբյուրներ, որոնք օգտագործվում են որպես խմելու ջուր։
Կլիման բարեխառն լեռնային է, տևական, ցուրտ ձմեռներով։ Ամեն տարի հաստատվում է կայուն ձնածածկույթ։ Ամառները տաք են, համեմատաբար խոնավ։ Տարեկան թափվում են 600-700 մմ մթնոլորտային տեղումներ։ Ագրոկլիմայական տեսակետից ընկած է մասնակի ոռոգման գոտում։
Գյուղի մոտակայքում կան նաև գորշ ածխի երևակումներ, որոնք չունեն արդյունաբերական նշանակություն։
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ըստ ազգային վիճակագրական ծառայության տվյալների 2005 թ.-ին համայնքի բնակչությունը կազմել է 322 մարդ։ Սեռային կազմում տղամարդիկ կազմում են 47%, կանայք՝ 53%։
Անտառամուտի ազգաբնակչության փոփոխությունը[2].
Տարի | 1886 | 1926 | 1939 | 1959 | 1970 | 1979 | 1989 | 2001 | 2004 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 233 | 470 | 539 | 637 | 641 | 407 | 494 | 410 | 256 |
Գյուղատնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գյուղատնտեսական հողահանդակներում մեծ բաժին ունեն վարելահողերը (110 հա), խոտհարքեր (55 հա)։ Պետական հողերը գլխավորապես օգտագործվում են որպես վարելահողեր, արոտավայրեր՝ կազմելով համապատասխանաբար 22 և 218 հեկտար։ Գյուղի մասնագիտացման ուղղությունը երկրագործությունն է։ Զբաղվում են դաշտավարությամբ, պտղաբուծությամբ (տանձ, խնձոր, սալոր), մշակում են հացահատիկային, կերային, բանջարաբոստանային կուլտուրաներ։ Զբաղվում են նաև խոշոր եղջերավոր անասնաբուծությամբ, մեղվաբուծությամբ։
Պատմամշակույթային կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Գյուղի շրջակայքում՝ հանդամասերում կան ավերակ գյուղատեղիներ, հին բերդի մնացորդներ։ Ունի կիսավեր եկեղեցի։
Հասարակական կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]
2013 թ.-ի դրությամբ գյուղն ունի դպրոց, գրադարան, բուժկետ և կապի հանգույց։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Լոռու մարզի մարդահաշիվ (անգլ.)
- ↑ «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 17»։ Վերցված է 2013 Նոյեմբերի 8