Բորչալուի գավառ
| |||
Երկիր | ![]() | ||
Կարգավիճակ | գավառ | ||
Մտնում է | Թիֆլիսի նահանգ | ||
Ներառում է | 51 համայնք | ||
Վարչկենտրոն | Շուլավեր | ||
Հիմնական լեզու | Հայերեն, թաթարերեն, ռուսերեն | ||
Բնակչություն (1897) | 128 587 | ||
Ազգային կազմ | հայեր (37 %), կովկասյան թաթարներ (29 %)[1] | ||
Կրոնական կազմ | ![]() | ||
Տարածք | 6,759 | ||
![]() | |||
![]() | |||
Հիմնադրված է | 1880 թ. | ||
Պատմական շրջան(ներ) | Բողնոփոր (Մառնեուլ, Բոլնիս) Թռեղք (Դմանիս, Ծալկա) Ծոբոփոր (Թումանյան) Տաշիր(Ստեփանավան և Տաշիր) | ||
Բորչալուի գավառ, վարչաքաղաքական միավոր Ռուսական կայսրության կազմում։ Ձևավորվել է 1880 թվականին՝ Թիֆլիսի նահանգի կազմում։ Գավառի կենտրոնը Շուլավեր քաղաքն էր։
Բորչալուի գավառը հյուսիսից սահմանակցում էր Թիֆլիսի և Գորիի, արևմուտքից՝ Ախալքալաքի գավառներին: Հարավ-արևմուտքում Երևանի, իսկ հարավ-արևելքում՝ Ելիզավետպոլի նահանգներն էին:
Ներառել է հիմնականում ժամանակակից Լոռու մարզի հյուսիսը (Թումանյան, Ստեփանավան և Տաշիր) և Վրաստանի Քվեմո Քարթլիի մարզի հարավը (Բոլնիս, Դմանիս, Ծալկա, Մառնեուլ)։
Անվանում[խմբագրել | խմբագրել կոդը]
Վրացական աղբյուրների համաձայն՝ Շահ Աբբաս I-ի վրացական արշավանքի ժամանակ Քարթլիի հարավում հաստատվում է թյուրքալեզու «բորչալու» ցեղը, որը 1604 թվականին հիմնում է Բորչալուի սուլթանությունը [2]: Դրան վերջ է տալիս Քարթլի-Կախեթի արքա Հերակլ II-ը 1765 թվականին:
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ներկայիս Վրաստանում իսլամական տարրի բնակեցումը կապված է Միջին Ասիայից արևմուտք արշաված օղուզների և Օսմանյան կայսրության կողմից Վրաստանի գրավումով: Թշնամանալով օսմանյան թուրքերի հետ՝ ինքնըստինքյան վրացիները դաշնակցային հարաբերությունների մեջ էին մտնում մեկ այլ իսլամադավան ցեղերի՝ կովկասյան ղփչաղների հետ: Նրանց ներհոսքը շարունակվեց մինչև ուշ միջնադար: Դրանց հետագա ամրապնդումը հանգեցրեց ադրբեջանական ներկայիս համայնքի ձևավորմանը[3]:
Գավառը կազմվել է 1880 թվականին՝ անջատվելով Թիֆլիսի գավառից։ Նախկինում այն ամբողջությամբ մտել է Քարթլի-Կախեթի թագավորության Լոռի-Փամբակի գավառի մեջ: Այդպիսով, այն Ռուսական կայսրությանը միացել էր ավելի քան 25 տարի Թուրքմենչայի պայմանագրից առաջ, և մնացել դրա կազմում մոտ հարյուր քսան տարի:
Ռուսական տիրապետության առաջին հինգ տասնամյակների ընթացքում տեղի են ունենում վարչատարածքային մի քանի փոփոխություններ: Կովկասում ստեղծված Վրացա-Իմերեթական նահանգը 1846 թվականին կիսվում է Թիֆլիսի (1846-1918) և Քութայիսի (1846-1918) նահանգները: Թիֆլիսի նահանգից առանձնացվում է Երևանի նահանգը (1849), ապա ևս երկու գավառ՝ Ղազախը և Ելիզավետպոլը: Երևանի նահանգի կազմում ժամանակավորապես ընգրկվել էր Ջալալօղլին (Ստեփանավան) և Վորոնցովկան (Տաշիր): 1880 թվականին վերջին երկուսը Երևանի նահանգից, ինչպես նաև որոշակի շրջաններ Թիֆլիսի գավառից անջատվում և կազմում են Բորչալուի գավառը՝ Թիֆլիսի նահանգի կազմում:
1918-1920 թվականներին Բորչալուի գավառի մեծ մասը մտել է Վրաստանի դեմոկրատական հանրապետության, փոքր մասը՝ Հայաստանի առաջին հանրապետության մեջ: Խորհրդայնացումից հետո այն պաշտոնապես կիսվել է Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Վրաստանի միջև: Ադրբեջանը մինչ այժմ տարածքային պահանջներ է ներկայացնում Վրաստանին՝ ինչպես ամբողջ Բորչալուի, այնպես էլ՝ Թիֆլիսի ու Կախեթի գավառների հարավային մասերի հետ կապված:
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1897 թվականի մարդահամարի տվյալներով գավառի բնակչությունը 128,587 մարդ էր, որի 37 %-ը հայեր էին (47423 մարդ), իսկ 29.4 %-ը՝ թաթարներ (37742 մարդ), 16.6 %-ը՝ հույներ (21393), 6.3 %-ը՝ ռուսներ (8089), 6.1 %-ը՝ վրացիներ (7840) և այլ ազգեր[4]։ Շուլավեր քաղաքի բնակչությունը 1897 թվականին 4553 մարդ էր, որից 4045-ը հայեր էին[5]։
1921 թվականին Բորչալուի գավառից վերջնականապես Խորհրդային Հայաստանին անցնում են որոշ տարածքներ, որոնց վրա հետագայում առաջանում են Ստեփանավանի, Տաշիրի և Թումանյանի շրջանները:
Վարչական բաժանում[խմբագրել | խմբագրել կոդը]
1913 թվականին գավառը բաժանված էր 51 գյուղական համայնքի[6]՝
- Ալավերդու
- Ալեքսանդրսգիլֆի (Թրիալեթ)
- Աշկալայի
- Առուխլուի
- Ավրանլուի
- Արջևան-Սարվանիի
- Բայդարի
- Բաշքիչեթի (Դմանիս)
- Բաշքյոյի
- Բարմաքսըզի (Ծալկա)
- Բեշթաշենի
- Բոլնիս Կապանակչիի
- Գյավուրարխի
- Գոմարեթի
- Գյուլագարակի
- Գունիա կալայի
- Դարբազի
- Դեմիր բուլաղի
- Դսեղի
- Եկատերինենֆիլդի (Բոլնիս)
- Կապանակչի-Դեմիրչիի
- Կիրիխլոյի
- Կուրթանի
- Հախնատի
- Համամլուի (Սպիտակ)
- Հեյդար-Բեկի
- Ղաչաղանի
- Ղզըլ Խաջիլուի
- Ղրըխլուի
- Ճոճկանի
- Մեծ Դմանիսի
- Մեծ Ղամարլուի
- Մղարթի
- Նարդևանի
- Նիկոլաևկայի (Ամրակից)
- Նովոպոկրովկայի
- Շահնազարի (Մեծավան)
- Շնհողի
- Պրիվոլնոյեի
- Պուշկինոյի
- Ջալալօղլիի (Ստեփանավան)
- Սադախլոյի
- Սարաչլոյի (Մամխուտ)
- Սարվանի
- Վերին Սարալի
- Վորոնցովկայի (Տաշիր)
- Ուզունլարի
- Քյորփալուի
- Քվեշի
- Օփրեթի
- Ֆախրալուի
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
- Արևելյան Հայաստանը Ռուսական կայսրության կազմում
- Բորչալուի սուլթանություն
- Մառնեուլի (Բորչալուի) շրջան
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Первая всеобщая перепись населения Российской Империи 1897 г., Распределение населения по родному языку и уездам Российской Империи кроме губерний Европейской России, Борчалинский уезд
- ↑ «Грузинская советская энциклопедия», ст. «Борчало». Тбилиси, 1965
- ↑ The Ancient Orient. Transcaucasia in the 11th–15th centuries by Lev Gumilev
- ↑ Первая всеобщая перепись населения Российской Империи 1897 г. Распределение населения по родному языку и уездам Российской Империи кроме губерний Европейской России, Борчалинский уезд
- ↑ Первая всеобщая перепись населения Российской Империи 1897 г. город Шулаверы
- ↑ , Волостныя, станичныя, сельскія, гминныя правленія и управленія, а также полицейскіе станы всей Россіи съ обозначеніем мѣста ихъ нахожденія, Кіевъ, «Изд-во Т-ва Л. М. Фишъ», 113։
|