Օղուզներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Օղուզներ (արաբ․՝ أوغوز‎‎, պարս․՝ اغوز, թուրքմ.՝ oguzlar, թուրք.՝ և ադրբ.՝ oğuzlar, նաև՝ թյուրք-օղուզներ, ղուզեր) - միջնադարյան թյուրքական ցեղեր, ժամանակակից թուրքերի, ադրբեջանցիների, գագաուզների և թուրքմենների նախնիները[1]։

Սկզբում «օղուզ» տերմինը կիրառվում էր տարբեր թյուրքական ցեղերի միությունների ընդհանուր բնորոշման համար, սակայն հետագայում այն դարձել է հարարալյան տափաստաններում ձևավորված ցեղերի էթնիկ անվանում։ Օղուզները պատմական ասպարեզ են դուրս եկել որպես Խազարական խաքանության վասալներ։

Ղուզերի մասին առաջին անգամ հիշատակվում է արաբական աղբյուրներում, IX դարի առաջին կեսին։ Նրանք զբաղեցնում էին հսկայական տարածք Սիրդարյա գետից և Արալի ծովից հյուսիս ընկած տափաստաններում մինչև խազարների և Վոլգայի բուլղարների տարածքներ՝ արևմուտքում[2]։

Օղուզական դինաստիաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Britannica. Oğuz. "confederation of Turkic peoples whose homeland, until at least the 11th century AD, was the steppes of central Asia and Mongolia"
  2. «Խազարների պատմություն», 1962, Մ․Ի․ Արտամոնով