Սիրդարյա (գետ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սիրդարյա
Syr Darya river.jpg
Բնութագիր
Երկարություն 2212 կիլոմետր
Ավազանի մակերես 219 000 կմ²
Ջրի ծախս 703 մ³/վ
 · Գետաբերանի տեղակայում North Aral Sea
 · Կոորդինատներ
Հոսող հոսքեր Kosonsoy, Arys River, Keles River, Չիրչիկ և Angren River
Ջրի մարմիններ Kayrakkum Reservoir
Aral map.png
Սիրդարյա գետ

Սիրդարյա , գետ ԽՍՀՄ-ում, ամենաերկարը և ջրառատությամբ երկրորդը (Ամուդարյայից հետո) Միջին Ասիայում։ Կազմավորվում է Նարին և Կարադարյա գետերի միախառնումից, թափվում Արալյան ծովը։ Երկարությունը 2212 կմ է (Նարինի ակունքներից՝ 3019 կմ), ավազանը՝ 219 հազար կմ քառակուսի։ Սիրդարյայի ավազանը ներկայացնում է գետերի, ջրանցքների ու կոլեկտորների բարդ միահյուսում (ջրանցքների ու կոլեկտորների երկարությունը զգալիորեն գերազանցում է գետային ցանցի երկարությանը)։ Խոշոր վտակներն են Կասանսայը, Գավասայը, Չաադաբսայը, Իսֆայրամսայը, Շախիմարդանը, Սոխը, Իսֆարան, Խոջաբակիրգանը ևն։ Սիրդարյայի ավազանում կա մոտ 750 ջրանցք։ Խոշոր ջրանցքներն են Մեծ Ֆերգանայինը, Մեծ Անդիժանը, Անդիժանսաը, Շաարի խանսայը, Սավայը, Ախունբաբաևի անվան ջրանցքը։ Գետաբերանում առաջացնում է դելտա՝ բազմաթիվ բազուկներով, վտակներով, լճերով ու ճահիճներով։ Սնումը գերազանցապես ձնային է, սակավ՝ սառցադաշտային ու անձրևային։ Վարարում է մարտ-ապրիլից օգոստոս-սեպտեմբեր։ Ջրի տարեկան միջին ծախսը վերին հոսանքում մոտ 500 մ³/վրկ է, Չիրչիկ գետը Սիրդարյա թափվելու տեղում՝ 703 մ³/վրկ, Կազալինսկ քաղաքի մոտ՝ 446 մ³/վրկ։ Հոսքը կարգավորվում է ջրամբարներով։ Սիրդարյայի ավազանում գործում է 61 ՀԷԿ (1,6 Գվա ընդհանուր կարողությամբ)։ Նավարկելի է առանձին հատվածներում՝ գետաբերանից մինչև Բեկաբադ։ Կա ձկնորսություն։ Սիրդարյայի ափերին են Լենինաբադը, Բեկաբադը, Չարդարան, Կզըլ-Օրդան, Կազալինս-Կռ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 408 CC-BY-SA-icon-80x15.png