Նարին (գետ)
Արտաքին տեսք
| Նարին | |
|---|---|
| Բնութագիր | |
| Երկարություն | 807 կմ |
| Ավազանի մակերես | 59 900 կմ² |
| Ջրի ծախս | 429 մ³/վ |
| Ջրահոսք | |
| Ակունքի տեղակայում | Տյան-Շան |
| Գետաբերանի տեղակայում | Սիրդարյա |
| Կոորդինատներ | |
| Տեղակայում | |
| Հոսող հոսքեր | At-Bashi River?, Alabuga River?, Kökiyrim River?, On Archa River?, Kökömeren River?, Song-Köl?, Uzun-Akmat?, Chychkan? և Q13171773? |
| Երկիր | |
Նարին, գետ Միջին Ասիայում, Սիրդարյայի աջ կազմարարը։ Երկարությունը 807 կմ է, ավազանը՝ 59,1 հազար քառ.կմ։ Սկիզբ է առնում Կենտրոնական Տյան Շանի սառցադաշտերից։ Սնումը ձնասառցադաշտային է։ Տարեկան միջին ծախսը Ուչկուրգանի մոտ 429 խոր. մ/վրկ է, առավելագույնը՝ 2880 խոր. մ/վրկ։ Վարարում է մայիսին։ Ջրերն օգտագործվում են ոռոգման համար։ Նարինից սկիզբ է առնում Ֆերգանայի Մեծ ջրանցքը։ Նարինի վրա են Տոկտոգուլի, Ուչկուրգանի և Կուրպսայի ՋրԷԿ-ները, ափին՝ Նարին, Տաշ-Կումիր, Ուչկուրգան քաղաքները։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նարին (գետ)» հոդվածին։ |
| ||||||||||
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 204)։ |