Արալի ծով
![]() | ||
Կոորդինատներ | ||
Տեղագրություն | Միջին Ասիա | |
Երկիր | Ղազախստան/Ուզբեկստան | |
Ծավալը | մինչև 1500—2000 կմ³ | |
Աղիությունը | 51-52 ‰ | |
Թափվող գետերը | Սիրդարյա/Ամուդարյա | |
![]() ![]() | ||
![]() |
Արալյան ծով (Արալ, ղազ.՝ Арал теңізі, ուզբ.՝ Orol dengizi, Օռոլ դենգիզի, - նախկին անհոսք աղի լիճ Միջին Ասիայում, Ղազախստանի և Ուզբեկստանին սահմանին։ 1960-ից ծովի մակարդակը և նրանում ջրի քանակը սկսեց շատ արագ նվազել, նրա մեջ թափվող Ամուդարյա և Սիրդարյա գետերի ջուրը ոռոգման նպատակով օգտագործելու հետևանքով։ 1989-ին վերածվեց երկու առանձին ջրամբարների՝ Հյուսիսային (Փոքր) և Հարավային (Մեծ) Արալյան ծովերի։ 2014 թվականին Հարավային (Մեծ) Արալյան ծովի արևելյան մասը ամբողջովին չորացավ, այդ տարի հասնելով լճի մակերեսի պատմական նվազագույնին, շուրջ 7297 կմ²: 2015 թվականի գարնանը լիճը ժամանակավոր լցվեց, ամբողջ լճի մինչև 10780 կմ²: 2015 թվականի աշնանը հայելու մակերեսը կրկին փոքրացավ, հասնելով մինչև 8303 կմ²[1][2]. Մինչև ցամաքելը Արալյան ծովը չորրորդ ամենամեծ լիճն էր աշխարհում[3]։
Պատմական տվյալներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Արալյան ծովը հայտնաբերվել է, ռադիոածխածնային մեթոդի բացարձակ ազդանշանի օգնությամբ, շուրջ 20-24 հազար տարի առաջ[4]: Պատմական դարաշրջանում Արալյան ծովի մակարդակի զգալի տատանումներ են տեղի ունեցել: Այսպիսով, լճի հատակի չորացած հատվածում հայտնաբերվել են այս վայրում աճող ծառերի մնացորդներ: Որոշ գնահատականների համաձայն, ավելի վաղ Ամուդարիան Ուզբոյ գետաբազուկով թափվել է Կասպից ծով, իսկ Տուրգայը՝ Արալ[5][6][7]: Թուրքական լեզվով «արալ» նշանակում է « կղզի, կղզախումբ »[8]: 16-րդ դարի վերջին և 17-րդ դարի սկզբին ջրի մակարդակի իջեցման պատճառով ձևավորվեցին Բարսակելմես, Կասկակուլան, Կոզժետպես, Ույալի, Բիյիկտաու, Վերածննդի կղզիները: Սիրդարյաի գետաբազուկներ Ժանադարյան և Կուանդարյան 1819 և 1823 թվականներից համապատասխանաբար սկսվեցին չթափվել Արալյան լիճ:

1849 թվականին Ալեքսեյ Իվանովիչ Բուտակովի ղեկավարությամբ, անցկացվեց Արալյան ծովը նկարագրելու առաջին գիտական արշավը: Անցկացվեց նաև Արալյան ծովի ընդհանուր հետախուզում, չափվեց խորությունը, կատարվեց Բարսա-Կելմես կղզու ամբողջական լուսանկարը, հայտնագործվեց և ուսումնասիրվեց Վերածննդի կղզիները, անցկացվեց աստղադիտական և օդերևութաբանական ուսումնասիրություններ, ձմռանը սառցային ժամանակաշրջանի բնութագիրը, ստեղծվեց օգտակար հանածոների հավաքածու:
Արալյան ծովի հետագա հետախուզումը տեղի ունեցավ միաժամանակ Կենտրոնական Ասիայի երկրների անդամակցության ռազմական գործողությունների հետ ու նրանց մեջ մասնակցում էր Արալյան ծովի նավատորմիկը:
Միջին Ասիայում 1930-ական թվականներին սկսվեց ոռոգման ջրանցքների լայնածավալ շինարարությունը, որը ակտիվացավ հատկապես 1960-ականների սկզբին: 1961 թվականից ծովը սկսեց խիստ ծանծաղել: Ծանծաղելու պատճառներից մեկը ոռոգման նպատակով նրա մեջ թափվող գետերի ջրի օգտագործումն էր: 1960 թվականից 1990 թվականը Կենտրոնական Ասիայում ոռոգվող տարածքի տարածքը 4,5 միլիոնից աճեց մինչև 7 միլիոն հեկտար: Տարածաշրջանում տնտեսության ջրի պահանջարկը տարեկան 60 կմ³-ից աճեց մինչեւ 120 կմ³, որից 90 %-ը ոռոգման, միևնույն ժամանակ այն ջուրը, որը նախատեսված էր ոռոգման համար, հաճախ օգտագործվեց անարդյունավետ: Սկսած 1961 թվականից ծովի մակարդակը նվազեց է 20-ից մինչև 80-90 սմ/տարի: Սակայն, սա որոշիչ պատճառները չէին:[9]: 1961 թվականից մինչև 1985 թվականը ջրի սահմանը կազմել է 12,8 կմ³, սակայն անհայտ պատճառներով Ամուդարյա և Սիրդարյա գետերի դելտայի հատվածում անհայտ պատճառներով 16.3 կմ³ ջուրը չի հասել: Լրացուցիչ հաշվարկները ցույց տվեցին, որ Արալյան ծովի ջրի մակարդակի փոփոխությունը տեղի է ունենում 15% կլիմայական գործոնների պատճառով, 23%-ը ոռոգման համար, 62%-ը ֆիլտրված ջրի արտահոսքն երկրի ընդերք:
Մինչեւ 1970-ական թվականները Արալյան ծովում բնակվում էր 34 ձկնատեսակ, որոնցից ավելի քան քսանը ապրանքային նշանակության էին: 1946 թվականին Արալյան ծովից որսացվել է 23 հազար տոննա ձուկ, 1980-ականների սկզբին այս ցուցանիշը հասավ 60 հազար տոննայի: Արալյան ծովի ղազախական հատվածում հինգ ձկնաֆաբրիկա կար, մեկ ձկնորսական պահածոյի և քառասունհինգ ձուկ ընդունելու միավոր: Ուզբեկական հատվածում 5 ձկնաֆաբրիկա, մեկ ձկնորսական պահածոյի, 20-ից ավելի ձուկ ընդունելու միավոր:
1989 թվականին ծովը բաժանվեց երկու մեկուսացված ջրամբարների ` Հյուսիսային (Փոքր) և Հարավային (Մեծ) Արալյան ծովերի: 2003 թվականին Արալյան ծովի մակերեսը կազմեց լճի նախնական վիճակի քառորդ մասը և կազմեց ջրի ծավալի մոտ 10 %-ը: 2000-ական թվականների սկզբին ծովի ջրի բացարձակ մակարդակը նվազեց մինչև 31 մ, ինչը 22 մ-ով ցածր էր նախնական մակարդակից, համեմատված 1950-ականների վերջին դիտումների հետ: Ձկնաբուծությունը պահպանվեց է միայն Հյուսիսային (Փոքր)ում, իսկ Հարավային (Մեծ) Արալյան ծովի բարձր աղիության պատճառով ձկները ոչնչացան: 2001 թվականին Վերածնունդի կղզին վերածվեց թերակղզու: 2003 թվականին Հարավային Արալը բաժանվեց արևմտյան և արևելյան մասերի: 2008 թվականին ուզբեկական հատվածում իրականացվեց հետախուզական աշխատանքներ, նավթի և գազի հանքավայրեր հայտնաբերելու համար: Արալյան ծոցվի ջրազուրկ հատվածում հայտնաբերվեցին երկու բնակավայրերի և դամբարանների հետքեր[10]: Կերդերի դամբարանը պատկանում է մոտավորապես XI—XIV դարերին: Երկար ժամանակ այն գտնվել է մոտ 20 մ խորության վրա, հայտնաբերվել են նաև XIV դարի Արալ-Ասար բնակավայրի մնացորդները:
Բնապահպանական հետևանքները[խմբագրել | խմբագրել կոդը]
Կոլեկտոր-դրենաժային ջրերը հավաքվելով Սիրդարիա և Ամուդարիա գետերի հուներում, աղերի և այլ գյուղատնտեսական թունաքիմիկատների առաջացման պատճառ դարձան, հայտնվելով նախկին ծովի աղով ծածկված հատակում 54 հազար քառ. կմ կազմեցին: Փոշու փոթորիկները աղի, փոշու և թունավոր քիմիական նյութերը տարածում 500 կմ հեռավորության վրա: Նատրիումի հիդրոկարբոնատը, նատրիումի քլորիդը և նատրիումի սուլֆատը օդի միջոցով տեղափոխվում են և ոչնչացնում կամ դանդաղեցնում բնական բուսականության և մշակաբույսերի զարգացումը: 2001 թվականին ջրի մակարդակի անկման արդյունքում Վերածննդի կղզին կապվեց մայրցամաքի հետ: Մինչև 1992 թվականն այս կղզում գործում էր Խորհրդային ռազմական բիոքիմիական լաբորատորիան, որտեղ փորձարկվում էին բակտերիոլոգիական զենքեր` սիբիրախտի, տուլարեմիայի, բրուցելյոզի, ժանտախտի, տիֆի, ծաղիկի հարուցիչները, ինչպես նաև բոտուլոտոքսին` լաբորատոր կենդանիների վրա[11]: Կան մտվախություններ, որ կղզու հողում թաղված մահացու միկրոօրգանիզմները պահպանած կլինեն իրենց կենսունակությունը և վարակված կրծողները այլ շրջանների համար կարող են տարածողներ դառնալ:
1950-ական թվականներից մինչև 2000-ական թվականները ծրագրեր առաջարկվեցին ջրանցքի կառուցման համար,որով Օբ գետի ավազանից ջուր տեղափոխվելու էր Արալյան ծովի ավազան, ինչը հնարավորություն կտար զգալիորեն զարգացնել Արալ ծովի տնտեսությունը (մասնավորապես`գյուղատնտեսությունը) և մասամբ վերակենդանացնել Արալյան ծովը: Նման շինարարությունը պահանջում էր շատ բարձր նյութական ծախսեր (մի քանի երկրներից` Ռուսաստանից, Ղազախստանից, Ուզբեկստանից) և Սիբիրում լուրջ բնապահպանական հետևանքների կհանգեցներ, ուստի այս նախագծի իրականացման մասին խոսք չկա: 2013 թվականի հունիսին Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի նախագահության նիստում Ռուսաստանի Գիտությունների Ակադեմիայի օվկիանոսագիտության ինստիտուտի փոխտնօրեն Պյոտր Զավյալովը հաղորդեց, որ Արալյան ծովի չորացման գործընթացները դանդաղել են՝ «Վերլուծություն ... ցույց է տալիս, որ ծովն այժմ մոտ է հավասարակշռության, քանի որ նրա հայելին այնքան է նվազել, որ գոլորշիացումն էլ նույնպես նվազել է, որ նույնիսկ գետային ոչ մեծ մնացորդային ջրերը, ինչպես նաև ստորգետնյա ջրահոսքերըը կարող են հավասարակշռել ծովը», - ասել է Զավյալովը: Չնայած ջրում աղի չափազանց բարձր քանակությանը, Արալյան ծովում ձևավորվել է սեփական էկոհամակարգ: «Արալյան էկոհամակարգը շատ յուրհատուկ է, սակայն կենդանի»: Մասնավորապես, օվկիանոսի ինստիտուտի արշավախումբը հայտնաբել են ֆիտոպլանկտոնի 40 տեսակներ, զոոպլանկտոնի մեծ զանգված, որը հիմնականում ներկայացուցիչը Artemia parthenogenetica խեցգետինն է:
Տարի | Ջրի մակարդակ ,մ |
Ծավալ,կմ³ | Մակերևույթի մակերես ,կմ²[2] |
Հանքայնություն, ‰[12] | հոսք, կմ³/տարի[13] |
---|---|---|---|---|---|
1960 | 53,40 | 1083,00 | 68 900 | 9,90 | 63,00 |
1980 | 46,40 | 51 675 | 18,00 | ||
1982 | 44,4 | 19,00 | |||
1984 | 59 878 | ||||
1989 | 40,40 | 24,00 | |||
1990 | 38,24 | 323,00 | 36 800 | 29,00 | 12,50 |
1993.07 | 36 182 | ||||
2001.07 | 28 025 | ||||
2002.09 | 20 687 | ||||
2003.05 | 20 628 | ||||
2003 | 31,00 | 112,80 | 18 240 | 78,00 | 3,2 |
2004 | 30,40 | 108,30 | 17 200 | 91 | |
2004.08 | 18 846 | ||||
2005.08 | 19 192 | ||||
2006.08 | 15 479 | ||||
2007.07 | 75,00 | 14 183 | 100,00 | ||
2008.05 | 12 712 | ||||
2008.10 | 10 579 | ||||
2009.05 | 7 434 | ||||
2009.11 | 8 157 | ||||
2010.08 | 13 836 | ||||
2011.11 | 9 275 | ||||
2012.08 | 8 958 | ||||
2013.08 | 9 155 | ||||
2014.09 | 7 297 | ||||
2015.08 | 8 303 |
Ծովի չորանալը զգալիորեն ազդեց տարածքի կլիմայի վրա, այն դարձնելով ցամաքային: Ամառը դարձել է ավելի չոր և շոգ, իսկ ձմեռը ավելի սառը և երկարատև: Ծանծաղելու արդյունքում շեշտակի ավելացավ (մոտ 10 անգամ) Մեծ Արալյան լճի աղիությունը[14], ինչը հանգեցրեց բուսական և կենդանական աշխարհի բազմաթիվ տեսակների ոչնչացմանը, որոնք հարմարված էին ավելի ցածր աղիության քանակի: Մեծ Արալը ձկնաարդյունաբերական նշանակությունը կորցրեց, փակվեցին նաև նավահանգիստները[15][16][17][18][19]: Մերձարալյան բնակչության համար առաջացան մի շարք բացասական հետևանքներ` գործազրկության, մանկական և մայրական մահացության բարձր մակարդակներ, որոնք առաջացել էին շրջակա միջավայրի անբարենպաստ պայմանների պատճառով: 1994-2004թթվականներին Արալյան ծովի ափամերձ տարածքների բնակչության բնապահպանական իրավիճակի ուսումնասիրմամբ զբաղվում է ակադեմիկոս Չարժաու Աբդիրովիչ Աբդիրովը: Այնուամենայնիվ, ուզբեկական հատվածից ծովի չորացման գործընթացն առավել ակտիվ է (Ամու Դարայի ջրերը չեն հասնում ծով): Ծովի տեղում ձևավորվել է նոր անապատ Աքքումը (Արալքումը)[20][21]:
Կլիման[խմբագրել | խմբագրել կոդը]
Սառնամանիքին ծովի քամահարված ափերի ջրի չսառած մակերեսին հայտնվում է այսպես կոչված «լճի ձյան երևույթ»: [22].
Նախկին նավահանգիստներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Արալսկ (Ղազախստան)
- Մույնակ (Ուզբեկստան)
- Ղազախդարյա (Ուզբեկստան)
Նախկին կղզիներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Արալյան լճի նախկին կղզիները՝
Ծոցեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Արալյան լճի ծոցերը և նախկին ծոցերը՝
- Շևչենկոյի ծոց — Հյուսիսային Արալի մաս (Փոքր Արալյան լիճ)
- Մեծ Սարիշիգանակ — Արալյան լճի հյուսիսային մաս
- Բուտակովի ծոց — Արալյան լճի հյուսիսային մաս
- Տուշչիբաս — ներկայումս լիճը
- Ճերնիշյովի ծոց — Արալյան լճի արևմտյան մաս
ներառյալ չորացողները՝
- Բոզկոլ
- Աջիբայ
- Ժիլտիրբաս
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Карта динамики Аральского моря с 1960 по 2015 годы.
- ↑ 2,0 2,1 Данные 2015 г. Аральское море.
- ↑ Аральское море.
- ↑ Изменчивый Арал
- ↑ Величко М. В., Ефимов В. В., Иманов Г. М. Экономика и ноосфера. Научно-методологические основы государственного управления социально-экономическим развитием в условиях глобализации. Ноосферный (этико-экологический) подход. — СПб.: АНО ВПО «Смольный институт РАО», кафедра психологии, акмеологии, ноосферологии и педагогики; изд-во МФИН, 2012. — 168 с. — С. 56.
- ↑ Бюллетень Московского общества испытателей природы. Отдел геологический, Том 51(չաշխատող հղում) — М., Изд-во Моск. ун-та, 1976 — С. 82.
- ↑ Амударья и Каспийское море в древности
- ↑ Слово «Арал»
- ↑ Академик Н. А. Шило «Причина исчезновения Арала найдена?» // «Наука в России». № 6, 1995
- ↑ Аральская Атлантида.
- ↑ Остров Возрождения: правда и домыслы об Аральском Полигоне.
- ↑ Фонд защиты генофонда Приаралья > Эволюция Аральского моря. Archived 2007-03-20 at the Wayback Machine.
- ↑ Данные на 2001 год.
- ↑ Высыхание Аральского моря.
- ↑ Аральское море в 2006 году (описание похода).
- ↑ Возрождённый Арал-2006.
- ↑ Кладбище кораблей (фотоальбом южной части Аральского моря, апрель 2010 года).
- ↑ Про маленьких любителей Арала (фотоальбом 2007 года).
- ↑ Аральское море практически уже уничтожено. Фото.
- ↑ Nukus city город в интернете.
- ↑ Экологическая катастрофа Аральского моря Archived 2018-06-29 at the Wayback Machine..
- ↑ Снимок с космического спутника «Терра». 16 декабря 2012 года. Видно образование облаков на западе Аральского моря и Сарыкамышского озера, с выпадением снега на западном берегу моря при восточном ветре. Температура воздуха у земли и на уровне 850 гПа составляла от −15 до −18 °С.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Արալի ծով(ռուս.)
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 684)։ ![]() |