Ցամաքային կլիմա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Ցամաքային կլիմա, մթնոլորտի վրա ցամաքային խոշոր զանգվածների գերակշռող ազդեցության պայմաններում՝ մայրցամաքների ներքին մասերում ձևավորվող կլիմա։ Բարեխառն լայնություններում ցամաքային կլիման բնութագրվում է օդի ջերմաստիճանի օրական և տարեկան մեծ տատանումներով, արևադարձային լայնություններում՝ համեմատաբար ոչ մեծ տատանումներով ու ավելի շատ տեղումներով։ Ցամաքային կլիմայի պայմաններում եղանակն ավելի փոփոխական է, ամպամածությունն ու տեղումների քանակը՝ համեմատաբար փոքր։ Առավելագույն տեղումներ դիտվում են տարվա տաք կեսին։ Տարբերում են համեմատաբար չափավոր ցամաքային կլիմա (Արևմտյան Եվրոպայում) և խիստ ցամաքային կլիմա (Արլևելյան Սիբիրում)։ Ցամաքային կլիման թույլ ձևով արտահայտվում է նաև օվկիանոսների որոշ առափնյա շրջաններում, որտեղ տարվա ընթացքում գերակշռում են ցամաքային օդային զանգվածները։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png