Բոտուլոտոքսին
Բոտուլոտոքսին | |
---|---|
![]() | |
Ֆիզիկական հատկություններ | |
Մոլային զանգված | 149 կգ/մոլ (149,321գ/մոլ) գ/մոլ |
Դասակարգում | |
EINECS համար | 297-253-4 |
ЕС | 297-253-4 |
Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա) |
Բոտուլոտոքսին կամ բոտոքս, Clostridium botulinum բակտերիայի կողմից արտադրվող նեյրոտոքսիկ սպիտակուց[1]։ Այն կանխարգելում է նյարդամկանային սինապսներում աքսոնների վերջույթներից ացետիլխոլին նեյրոմիջնորդանյութի արտազատումը և առաջացնում թույլ կաթված։ Բակտերիայով վարակվելիս զարգանում է բոտուլիզմ հիվանդությունը։ Թույնը կիրառվում է նաև առևտրային նպատակներով բժշկության, կոսմետիկայի և գիտական հետազոտությունների մեջ։
Բոտուլոտոքսինը հայտնի ամենաարագ ազդող մահացու թույնն է։ Մարդու համար միջին մահացու չափաքանակը (LD50) կազմում է 1.3–2.1 նգ/կգ ներերակային կամ միջմկանային ներարկման դեպքում և 10–13 նգ/կգ կուլ տալու պարագայում[2]։
Կա բոտուլոտոքսինի ութ՝ A-H, տեսակ։ A և B տեսակները կարող են մարդկանց մոտ հիվանդություններ առաջ բերել։ Դրանք օգտագործվում են նաև առևտրային նպատակներով և բժշկության մեջ[3]։ C–G տեսակները ավելի քիչ են տարածված։ E և F տեսակները կարող են մարդկանց հիվանդություն առաջացնել, մինչդեռ մյուս տեսակները առաջացնում են կենդանիների հիվանդություն[4]։ H տեսակը համարվում է աշխարհի ամենամահացու միացությունը. գրամի մեկ միլիարդերորդ (2նգ) մասը կարող է հանգեցնել չափահաս մարդու մահվան[5]։ Բոտուլոտոքսիններ A-ն և B-ն օգտագործվում են բժշկության մեջ տարբեր մկանային ջղաձգությունների (սպազմեր) և մկանների գերակտիվությամբ բնութագրվող հիվանդությունների բուժման համար։ Առևտրային ձևը, ի թիվս այլ ձևերի, վաճառվում է Բոտոքս ապրանքանիշի տակ[6][7]։
Բժշկական կիրառություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Բոտուլոտոքսինը օգտագործվում է մի շարք խնդիրներ բուժելու համար։
Մկանային պլաստիկություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բոտուլոտոքսինը օգտագործվում է գերակտիվ մկանային շարժումներով բնութագրվող մի շարք հիվանդությունների բուժման համար, այդ թվում՝ հետկաթվածային կարկամության, ողնուղեղային վնասվածքին հաջորդած կարկամության, գլխի և պարանոցի[8], կոպերի[9], հեշտոցի[10], վերջույթների, ծնոտի և ձայնալարերի[11] ջղաձգության բուժման համար։ Բոտուլոտոքսինը նաև օգտագործվում է կծկված մկանները, այդ թվում՝ կերակրափողի[12], ծնոտի[13], միզային համակարգի ստորին հատվածի օրգանների և միզապարկի[14] մկանները, կամ հետանցքի սեղմումը (ինչը կարող է սրացնել հետանցքի ճաքը[15]) թուլացնելու համար։ Այն կարող է օգտագործվել նաև շլության դեպքում[16]։ Բոտուլոտոքսինը արդյունավետ է նաև ռեֆրակտերային գերակտիվ միզապարկի բուժման համար[17]։
Այլ մկանային խանգարումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Շլության պատճառը աչքերը շարժող մկանների չհամաձայնեցված աշխատանքն է և կարող է շտկվել՝ թուլացնելով չափազանց ուժեղ ձգող մկանը կամ այն մկանը, որի հակառակ մկանը թուլացել է հիվանդության կամ վնասվածքի պատճառով։ Թույնի ներարկումից թուլացած մկանը մի քանի ամիս անց վերականգնվում է կաթվածից և անհրաժեշտություն է առաջանում կրկնել ներարկումը։ Ինչևէ, մկանները հարմարվում են այն երկարությանը, որով երկարատև պահվել են[18], հետևաբար, եթե կաթվածահար արված մկանը ձգվում է իր անտագոնիստի կողմից, այն երկարում է, մինչդեռ անտագոնիստը կարճանում է՝ հանգեցնելով մշտական էֆեկտի։ Եթե առկա է լավ բինոկուլյար տեսողություն, ուղեղի շարժողական ձուլման մեխանիզմը, որը աչքերն ուղղում է երկու աչքի տեսադաշտում գտնվող առարկայի վրա, կարող է կայունացնել աչքերի շտկված դիրքը։
2014 թվականի հունվարին Մեծ Բրիտանիայի Դեղերի և առողջապահության արտադրանքների կարգավորիչ գործակալությունը թույլատրել է բոտուլոտոքսինը օգտագործել՝ չափահասների մոտ կաթվածի հետևանքով առաջացած ծնկի սահմանափակ շարժումները բուժելու համար[19]։
2016 թվականի հուլիսին Ամերիկայի Միացյալ Նահանգների Սննդի և դեղերի գործակալությունը (ՍԴԳ) թույլատրեց աբոբոտուլոտոքսինА-ի ներարկումը երկու տարեկանից բարձր տարիքի երեխաների մոտ՝ ոտքի կարկամությունը բուժելու համար[20]։
ԱբոբոտուլոտոքսինА-ն մանուկների մոտ ոտքի կարկամության բուժման համար ՍԴԳ-ի թույլատրած առաջին և միակ բոտուլոտոքսինն է։ Ամերիկայի Միացյալ Նահանգներում ՍԴԳ-ն հաստատում է դեղատոմսով դուրս գրվող դեղամիջոցների պիտակների տեքստերը։ ՍԴԳ-ն տալիս է թույլտվություն, թե որ բժշկական վիճակների համար կարող է արտադրողը վաճառել տվյալ դեղամիջոցը։ Ինչևէ, նրանք, ում ՍԴԳ-ն թույլատրել է նշանակել դեղերը, ազատ են դրանք նշանակել ցանկացած վիճակի համար։ Բոտուլոտոքսինները օգտագործվել են տարբեր մանկական հիվանդությունների ժամանակ, ներառյալ նորածնային զուգամիտվող շլությունը[21]։
Միգրեն[խմբագրել | խմբագրել կոդը]
2010 թվականին ՍԴԳ-ն թույլատրեց բոտուլոտոքսինի միջմկանային ներարկումները քրոնիկ միգրենի կանխարգելիչ բուժման համար[22]։
Կոսմետիկա[խմբագրել | խմբագրել կոդը]
Կոսմետիկայում բոտուլոտոքսինը դեմքի կնճիռները հարթելու ապահով և արդյունավետ միջոց է, հատկապես դեմքի վերին մեկ երրորդի համար[23]։ Բոտուլոտոքսինի ներարկումը դեմքի կնճիռների տակ գտնվող մկանների մեջ թուլացնում է այդ մկանները և հարթեցնում դրանցից վերև գտնվող մաշկը[23]։ Կնճիռների հարթվելը սովորաբար տեսանելի է դառնում բուժումից երեք օր հետո և առավելագույնս արտահայտվում է ներարկումից երկու շաբաթ հետո[23]։ Մկանները աստիճանաբար վերականգնում են իրենց ֆունկցիան և վերադառնում նախկին տեսքին ներարկումից երեքից չորս ամիս հետո[23]։ Մաշկի հարթված տեսքը կարելի է պահպանել՝ ներարկումները շարունակաբար կրկնելով[23]։ .
Այլ[խմբագրել | խմբագրել կոդը]
Բոտուլոտոքսինը կիրառվում է նաև գերակտիվ նյարդային խանգարումները, այդ թվում՝ առատ քրտնարտադրությունը[24], նեյրոպատիկ ցավը[25] և որոշ ալերգիկ ախտանիշներ բուժելու համար[11]։ Բացի այդ՝ բոտուլոտոքսինը փորձարկվում է քրոնիկ ցավի բուժման համար[26]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Botulinal neurotoxins: revival of an old killer»։ Current Opinion in Pharmacology 5 (3): 274–79։ June 2005։ PMID 15907915։ doi:10.1016/j.coph.2004.12.006
- ↑ «Botulinum toxin as a biological weapon: medical and public health management»։ JAMA 285 (8): 1059–70։ February 2001։ PMID 11209178։ doi:10.1001/jama.285.8.1059
- ↑ American Society of Health-System Pharmacists (October 27, 2011)։ «Botulinum Toxin Type A»։ drugs.com։ Վերցված է մարտի 4, 2015
- ↑ «Fact Sheet: Botulism»։ World Health Organization։ Վերցված է հոկտեմբերի 4, 2016
- ↑ Weller C (հոկտեմբերի 15, 2013)։ «New Botulinum Toxin Deemed Deadliest Substance Ever: Sniffing 13-Billionths of a Gram Can Kill»։ Medical Daily
- ↑ Egan M (նոյեմբերի 17, 2014)։ «Botox maker bought for $66 billion in biggest deal of 2014»։ cnn.com
- ↑ «Actavis plc is now Allergan plc»։ Allergan։ հունիսի 15, 2015։ Արխիվացված է օրիգինալից 2016-05-05-ին։ Վերցված է հունիսի 16, 2015
- ↑ «Cervical dystonia»։ Mayo Clinic։ 2014-01-28։ Վերցված է 2015-10-14
- ↑ «Clostridium botulinum: a bug with beauty and weapon»։ Critical Reviews in Microbiology 31 (1): 11–18։ 2005։ PMID 15839401։ doi:10.1080/10408410590912952
- ↑ «Botox treatment for vaginismus»։ Plastic and Reconstructive Surgery 124 (6): 455e–56e։ December 2009։ PMID 19952618։ doi:10.1097/PRS.0b013e3181bf7f11
- ↑ 11,0 11,1 «Botulinum toxin in primary care medicine»։ The Journal of the American Osteopathic Association 106 (10): 609–14։ October 2006։ PMID 17122031
- ↑ «Endoscopic approaches to treatment of achalasia»։ Therapeutic Advances in Gastroenterology 6 (2): 115–35։ March 2013։ PMC 3589133։ PMID 23503707։ doi:10.1177/1756283X12468039
- ↑ «Efficacy of botulinum toxins on bruxism: an evidence-based review»։ International Dental Journal 62 (1): 1–5։ February 2012։ PMID 22251031։ doi:10.1111/j.1875-595X.2011.00085.x
- ↑ «Contemporary management of lower urinary tract disease with botulinum toxin A: a systematic review of botox (onabotulinumtoxinA) and dysport (abobotulinumtoxinA)»։ European Urology 60 (4): 784–95։ October 2011։ PMID 21782318։ doi:10.1016/j.eururo.2011.07.001
- ↑ «Injections of botulinum A toxin for the treatment of anal fissures»։ The European Journal of Surgery = Acta Chirurgica 168 (12): 720–23։ 2002։ PMID 15362583։ doi:10.1080/11024150201680030
- ↑ «Botulinum toxin in the treatment of strabismus. A review of its use and effects»։ Disability and Rehabilitation 29 (23): 1823–31։ December 2007։ PMID 18033607։ doi:10.1080/09638280701568189
- ↑ «Botulinum toxin injections for adults with overactive bladder syndrome»։ The Cochrane Database of Systematic Reviews (12): CD005493։ December 2011։ PMID 22161392։ doi:10.1002/14651858.CD005493.pub3
- ↑ «Change of eye muscle sarcomeres according to eye position»։ Journal of Pediatric Ophthalmology and Strabismus 31 (2): 85–88։ 1994։ PMID 8014792
- ↑ UK Approves New Botox Use. dddmag.com. February 4, 2014
- ↑ «FDA Approved Drug Products – Dysport»։ www.accessdata.fda.gov։ U.S. Food and Drug Administration։ Վերցված է 2016-11-07
- ↑ Ocampo VV, Foster CS (May 30, 2012)։ «Infantile Esotropia Treatment & Management»։ Medscape։ Վերցված է April 6, 2014
- ↑ «FDA Approves Botox to Treat Chronic Migraines»։ WebMD։ Վերցված է մայիսի 12, 2017
- ↑ 23,0 23,1 23,2 23,3 23,4 «Botulinum toxin injection for facial wrinkles»։ American Family Physician 90 (3): 168–75։ August 2014։ PMID 25077722
- ↑ «Hyperhidrosis: evolving therapies for a well-established phenomenon»։ Mayo Clinic Proceedings 80 (5): 657–66։ May 2005։ PMID 15887434։ doi:10.4065/80.5.657
- ↑ «Botulinum Toxin Treatment of Neuropathic Pain»։ Seminars in Neurology 36 (1): 73–83։ February 2016։ PMID 26866499։ doi:10.1055/s-0036-1571953
- ↑ «Botulinum neurotoxin serotype A: a clinical update on non-cosmetic uses»։ American Journal of Health-System Pharmacy 61 (22 Suppl 6): S11–23։ November 2004։ PMID 15598005
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- A Poison That Can Heal Archived 2007-10-20 at the Wayback Machine. from the U.S. Food and Drug Administration
- BotDB: extensive resources on BoNT structures, inhibitors, kinetics, and literature
- A consumer sociological investigation of Botox Cosmetic's Rise Archived 2018-09-30 at the Wayback Machine.
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Բոտուլոտոքսին կատեգորիայում։ |
|