Բրուցելոզ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բրուցելոզ
Brucella spp.JPG
Տեսակ հիվանդություն[1] և վարակիչ հիվանդություն[2]
Ենթադաս primary bacterial infectious disease[1] և բակտերիալ հիվանդություն[2]
Պատճառ Brucella[3]
Բուն պատճառ C84602[1][2]
Հիվանդության ախտանիշ undulant fever, continuous fever, fatigue[3], myalgia[3] և Անորոքսիա[3]
Բժշկական մասնագիտություն համաճարակաբանություն
Հիվանդությունների բազա 1716
MedlinePlus 000597
eMedicine 213430
MeSHID D002006
Disease Ontology DOID:11077
NCI Thesaurus C84602[1][2]
Brucellosis Վիքիպահեստում

Բրուցելոզ, վարակիչ հիվանդություն, մարդկանց փոխանցվում է հիվանդ կենդանիներից։ Բնորոշ են երկարատև ընթացքը, նյարդային, սիրտանոթային, ինչպես նաև ոսկրահոդային համակարգերի ախտահարումները։

Հարուցիչ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրուցելոզի հարուցիչները զրուցելներն են՝ բակտերիաներ, որոնք դիմացկուն են ցածր ջերմության և ցրտահարության նկատմամբ, ջրում պահպանվում են մինչև 5, հողում՝ 3 և ավելի ամիս, կովի կաթում՝ մինչև 45, աղի պանրում՝ 60 օր, կարագում, սերուցքում, մածնում, թարմ պանրում՝ մինչև դրանց սննդային արժեքը կորցնելը, սառեցրած մսի (խոզի) մեջ՝ 5, աղով մշակված կաշվի մեջ՝ 2, բրդի մեջ՝ 3-4 ամիս։ Կաթը եռացնելիս և պաստերացնելիս զրուցելները ոչնչանում են։ Վարակազերծող միջոցներով բակտերիաները ոչնչանում են մի քանի րոպեում։

Վարակում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավելի հաճախ բրուցելոզով հիվանդանում են ընտանի կենդանիները (այծերը, ոչխարները, կովերը, խոզերը), որի հետևանքով նկատվում են վիժումներ, պտուղը մեռած է ծնվում։ Բրուցելները շրջակա միջավայր են ընկնում հիվանդ կենդանիների կաթի, մեզի միջոցով։ Բրուցելոզի հարուցիչները պահպանվում են նաև հիվանդ կենդանիների մսում։ Մարդը վարակվում է հիվանդ կենդանու թարմ կաթ և կաթնամթերք (պանիր, կարագ, կաթնաշոռ), ինչպես նաև անբավարար եփած ու տապակած միս օգտագործելիս։ Կարող են վարակվել նաև կաշվի ու մորթու մշակման արտադրություններում, ինչպես նաև հիվանդ կենդանու և դրանց արտաթորանքով աղտոտված իրերի հետ շփվելիս։

Բրուցելոզի հարուցիչները կարող են թափանցել մարդու օրգանիզմ վերին շնչուղիներով՝ փոշու հատիկների հետ կամ վնասված մաշկի միջոցով։ Հաճախ հիվանդանում են կթվորուհիները, հորթապահները, հովիվները, անասնաբուժուժական աշխատողները։ Գաղտնի շրջանը սովորաբար 1-3 շաբաթ է։ Բրուցելոզին բնորոշ է կլինիկական ախտանշանների բազմաձևությունը։

Ախտանիշներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրուցելոզով վարակված ծովախոզուկի լյարդում առաջացած գրանուլոմա և նեկրոզ

Հաճախ հիվանդությունն սկսում է սուր, ջերմաստիճանը բարձրանում է մինչև 39-40 °C, առաջանում են դող, թուլություն, առատ քրտնարտադրություն, մկաններում և հոդերում ուժեղ ցավեր, բնորոշ են նյարդային և ոսկրահոդային համակարգերի, արյունատար անոթների ախտահարումները, կարող են լինել նաև հոգեկան խանգարումներ։ Երբեմն հիվանդությունն առաջանում է աստիճանաբար, նկատվում են տկարություն, անքնություն, գրգռվածություն, գլխացավ, մկանների և հոդերի ցավեր, ախորժակի անկում, ջերմաստիճանը բարձրանում է մինչև 37,1-37,3 °C։ Հիվանդությունը ձգվում է մինչև 1-2 տարի և ավելի։ Տևական մնացորդային երևույթները կարող են հանգեցնել հաշմանդամության։ Հղի կանայք բրուցելոզի ժամանակ կարող են վիժել։

Կանխարգելում[խմբագրել | խմբագրել կոդը]

Կանխարգելումը, ժամանակին հայտնաբերել և մեկուսացնել հիվանդ կենդանիներին (դրանց սպանդի են ենթարկում հատուկ հրապարակներում՝ պահպանելով կանխարգելիչ կանոնները)։ Առողջ կենդանիներին պատվաստում են, շինությունները, որտեղ հիվանդ կենդանիներն են եղել, ախտահանում են։ Օգտագործում են ավելի խիտ ախտահանիչ միջոցներ, վիժված պտուղը, ընկերքը, գոմաղբը (դրանցով աղտոտված) այրում են։ Ախտահանման նպատակով կենդանու մորթին 2 ամիս աղ են դնում, բուրդը մշակում են մեթիլբրոմիդով։

Հիվանդ կենդանիներին խնամող անձինք և այդ կենդանիներից ստացվող հումքը մշակող արդյունաբերական ձեռնարկությունների (մսի կոմբինատ, բուրդը, կաշին մշակող ձեռնարկություններ, պանրագործարան և այլն) աշխատողները պետք է օգտագործեն հատուկ հագուստ և պաշտպանիչ միջոցներ (ռետինե ձեռնոցներ և կոմբինեզոն, արտահագուստ, երկարաճիտք կոշիկներ, շնչադիմակ, պաշտպանիչ ակնոց և այլն)։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Harrison’s Principles of Internal Medicine, 14th Edition, McGraw-Hill, Health Professions Division
  • ΕΣΩΤΕΡΙΚΗ ΠΑΘΟΛΟΓΙΑ ΑΠΘ, ΤΜΗΜΑ ΙΑΤΡΙΚΗΣ-ΤΟΜΕΑΣ ΠΑΘΟΛΟΓΙΑΣ, ΔΙΕΥ/ΤΗΣ։ ΚΑΘΗΓΗΤΗΣ Μ.ΠΑΠΑΔΗΜΗΤΡΙΟΥ
  • Справочник по инфекционным болезням, проф. Л. А. Тришкова, доц. С. А. Богатырёва
  • Справочник по дифференциальной диагностике инфекционных болезней. Под редакцией профессора А. Ф. Фролова, профессора Б. Л. Угрюмова, д-ра мед. наук Е. К. Тринус. Киев

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հանրամատչելի բժշկական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png