Հիդրոկորտիզոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հիդրոկորտիզոն
Cortisol-3D-balls-2.png
Изображение химической структуры
ՏեսակՀիմնական դեղամիջոցներ, քիմիական միացություն և type of chemical entity?
Հոմանիշներկորտիզոլ, 11β,17α,21- եռհիդրօքսիօպռեգն-4-են-3,20-դիոն
Գործածության եղանակներքին ընդունման, ներերակային,ռեկտալ, տեղային
Զանգված362,46 գ/մոլ
Քիմիական բանաձևC₂₁H₃₀O₅
Կլինիկական տվյալներ
Drugs.comMonograph

Հինդրոկորտիզոն, որը վաճառվում է մի քանի բրենդային անվանումների տակ, դա կորտիզոլ հորմոնի անվանումն է, որը արտադրվում է որպես դեղանյութ[1]: Այդ դեղանյութը օգտագործվում է այնպիսի հիվանդությունների ժամանակ, ինչպիսիք են մակերիկամային անբավարարություն, անդրոգենիտալ համախտանիշ, արյան մեջ կալցիումի բարձր մակարդակ, թիրեոդիտ, ռևմատոիդ արթրիտ, դերմատիտ, ասթմա և ԹՔՕՀ[2]: Այն ընտրության դեղամիջոց է մակերիկամային անբավարարություն ժամանակ[3]:  Բուժումը կարող է լինել ներքին ընդունման, տեղային կամ ներարկումների միջոցով[2]: Երկարատև օգտագործումից հետո բուժման դադարեցումը պետք է լինի աստիճանական[2]:

Կողմնակի էֆեկտները կարող են արտահայտվեն տրամադրության փոփոխության, վարակման բարձրացած ռիսկի և այտուցների ձևով[2]։ Երկարատև օգտագործման դեպքում ընդհանուր կողմնակի էֆեկտներից կարող են լինել օստեոպորոզ, ստամոքսի ֆունկցիայի խանգարումներ, ֆիզիկական թուլություն, սնկային վարակներ և թեթև կապտուկներ[2]։ Թեպետ այն օգտագործվում է հղիության ընթացքում, սակայն անհայտ է արդյոք նա անվտանգ է դրա ժամանակ[4]։ Նա դրսևորում է իմունաճնշիչ և հակաբորբոքային էֆեկտ[2]։

Հիդրոկորտիզոնը հայտնաբերվել էր 1955 թվականին[5]։  Նա դասվում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության հիմնական դեղանյութերի շարքին, դասվում է առավելապես էֆեկտիվ, անվտանգ և առոողջապահության համակարգի համար անհրաժեշտ դեղանյութերի շարքին[6]։ Նա հասանելի է որպես ընդհանուր դեղանյութ[2]։ Դրա դեղահաբ ձևի գինը զարգացող երկրներում կազմում է մոտ 0.27 ԱՄՆ դոլար/օրը[7] : Միացյալ Նահանգներում սովորական մի ամսվա բուժման ժամանակ նրա արժեքը կազմում է 25 դոլարից պակաս[3]։

Ֆարմակոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիդրոկորտիզոնը դա կորտիզոլի դեղագործական անվանումն է։ Օգտագործվում է ներքին ընդունման, տեղային և ներերակային ձևով։ Նա ցուցաբերում է իմունաճնշիչ ազդեցություն, և օրինակ անաֆիլակսիայի և անգիոդիստրոֆիայի ժամանակ նշանակվում է ներարկումների ձևով պրեդնիզոլոնի փոխարեն այն հիվանդների մոտ, որոնք կարիք ունեն ստերոիդներով բուժման, բայց ի վիճակի չեն ընդունել պերօրալ դեղանյութեր։ ՀԻդրոկորտիզոնը նշանակվում է նաև վիրահատության ընթացքում ստերոիդներով երկարատև կուրս ստացած հինադների մոտ Ադիսոնյան կրիզը կանխելու համար։ Նրան հնարավոր է ներարկել նաև բորբոքված հոդեր, օրինակ՝ պոդագրայի ժամանակ։

Պրեդնիզոլոնը իր հակաբորբոքային հատկություններով ուժեղ է հիդրոկորտիզոնից մոտ 4, իսկ դեքսամետազոնը մոտ 40 անգամ[8]։ Պրեդնիզոլոնը կարելի է օգտագործել որպես կորտիզոլի փոխարինիչ, իսկ փոխարինող, ոչ թե հակաբոորբոքային դոզաներով նա կորտիզոլից էֆեկտիվ է մոտ 8 անգամ[9]։ Կողմնակի էֆեկտների նկարագրման համար նայել կորտիկոստերոիդներ և պրեդնիզոլոն:

Նա կարող է օգտագործվել տեղային բուժման ձևով ալերգիկ ցանավորման, էկզեմայի, փսորիազի, քորի և մաշկի այլ բորբոքային վիճակների ժամանակ։ Հիդրոկորտիզոլային քսուքներ և յուղեր երկրների մեծամասնությունում հասանելի են առանց դեղատոմսի դեղաչափերով 0.05%-ից մինչև 2.5% (տեղային կանոննակարգից կախված), դրանից մեծ դեղաչափերով միայն դեղատոմսով։  Օգտագործումից հետո մաշկի ծածկելը ուժեղացնում է ներծծումը և հետևաբար նրա ազդեցության էֆեկտը։ Այդպիսի բարձրացումը երբեմն անհրաժեշտ է, սակայն այլ դեպքերում հարկավոր է դրանից խուսափել գերդեղաչափման և համակարգային ազդեցության պատճառով։

Կապում սպիտակուցների հետ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կորտիզոլը մեծաասամբ (96%) շիճուկում կապված է լինում սպիտակուցների հետ, մասնավորապես կորտիզոլ կապող սպիտակուցի (ԿԿՍ) և շիճուկային ալբումինի հետ։ Ազատ կորտիզոլը անցնում է բջջաթաղանթով, որտեղ կապվում է կորտիզոլի ներբջջային ընկալիչների հետ[10]։

Քիմիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիդրոկորտիզոնը, որը հայտնի է նաև որպես 11β, 17α, 21-եռհիդրօքսիպրեգ -4-են-3,20-դիոն, բնական պրեգնանային ստերոիդ է[11]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կորտիզոլ ներարկան ձևով
  1. Becker Kenneth L. (2001)։ Principles and Practice of Endocrinology and Metabolism (անգլերեն)։ Lippincott Williams & Wilkins։ էջ 762։ ISBN 9780781717502։ Արխիվացված օրիգինալից 2016-09-14-ին 
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 «Hydrocortisone»։ Drugs.com։ American Society of Health-System Pharmacists։ փետրվարի 9, 2015։ Արխիվացված օրիգինալից սեպտեմբերի 20, 2016-ին։ Վերցված է օգոստոսի 30, 2016 
  3. 3,0 3,1 Hamilton Richart (2015)։ Tarascon Pocket Pharmacopoeia 2015 Deluxe Lab-Coat Edition։ Jones & Bartlett Learning։ էջ 202։ ISBN 9781284057560 
  4. «Hydrocortisone Pregnancy and Breastfeeding Warnings»։ Drugs.com։ Արխիվացված օրիգինալից սեպտեմբերի 20, 2016-ին։ Վերցված է սեպտեմբերի 1, 2016 
  5. Walker S. R. (2012)։ Trends and Changes in Drug Research and Development (անգլերեն)։ Springer Science & Business Media։ էջ 109։ ISBN 9789400926592։ Արխիվացված օրիգինալից 2016-09-14-ին 
  6. «WHO Model List of Essential Medicines (19th List)»։ World Health Organization։ April 2015։ Արխիվացված օրիգինալից դեկտեմբերի 13, 2016-ին։ Վերցված է դեկտեմբերի 8, 2016 
  7. «Hydrocortisone»։ International Drug Price Indicator Guide։ Վերցված է սեպտեմբերի 1, 2016 
  8. «Dexamethasone»։ drugs.com։ Արխիվացված օրիգինալից հունիսի 21, 2013-ին։ Վերցված է հունիսի 14, 2013 
  9. Caldato Milena C. F., Fernandes Vânia T., Kater Claudio E. (2004-10-01)։ «One-year clinical evaluation of single morning dose prednisolone therapy for 21-hydroxylase deficiency»։ Arquivos Brasileiros de Endocrinologia e Metabologia 48 (5): 705–712։ ISSN 0004-2730։ PMID 15761542։ doi:10.1590/S0004-27302004000500017 
  10. Medical Physiology (2nd ed.)։ Philadelphia: Saunders։ 2011։ ISBN 1-4377-1753-5 
  11. J. Elks (նոյեմբերի 14, 2014)։ The Dictionary of Drugs: Chemical Data: Chemical Data, Structures and Bibliographies։ Springer։ էջ 316։ ISBN 978-1-4757-2085-3։ Արխիվացված օրիգինալից սեպտեմբերի 8, 2017-ին 

.

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 397 CC BY-SA icon 80x15.png