Պրեդնիզոլոն
Պրեդնիզոլոն | |
---|---|
![]() | |
![]() | |
Քիմիական բանաձև | C₂₁H₂₆O₅ |
Մոլային զանգված | 5,9E−25 կիլոգրամ[1] գ/մոլ |
Հալման ջերմաստիճան | 237 °C[2] °C |
Դասակարգում | |
CAS համար | 53-03-2 |
PubChem | 5865 |
EINECS համար | 200-160-3 |
SMILES | CC12CC(=O)C3C(C1CCC2(C(=O)CO)O)CCC4=CC(=O)C=CC34C |
ЕС | 200-160-3 |
ChEBI | 5656 |
Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա) |
Պրեդնիզոլոն, ստերոիդային դեղամիջոց, որն օգտագործվում է տարբեր տեսակի ալերգիաների, բորբոքային վիճակների, աուտոիմուն հիվանդությունների և քաղցկեղների բուժման մեջ[3][4]։ Այդ վիճակներից են մակերիկամի կեղևի անբավարարությունը, արյան մեջ կալցիումի բարձր քանակը, ռևմատոիդ արթրիտը, մաշկաբորբերը, աչքի բորբոքումը, ասթման և ցրված սկլերոզը[4]։ Այն կիրառվում է բերանացի, ներերակային ներարկման ձևով, ինչպես նաև տեղային կրեմի և աչքի կաթիլների ձևով[5]։
Կարճատև օգտագործման պարագայում կողմնակի երևույթներից են սրտխառնոցն ու հոգնածության զգացումը[3]։ Ավելի ծանր կողմնակի երևույթներից են հոգեբուժական խնդիրները, որոնք դիտվում են մարդկանց մոտ 5 %-ի մոտ[6]։ Երկարատև օգտագործման պարագայում հաճախ հանդիպող կողմնակի երևույթներից են ոսկրային զանգվածի կորուստը, թուլությունը, սնկային վարակները և հեշտությամբ առաջացող կապտուկները[4]։ Չնայած հղիության վերջում կարճատև կիրառումը անվտանգ է, երկարատև օգտագործումը կամ վաղ փուլերում կիրառումը կարող է վնասել պտղին[7]։ Այն գլյուկոկորտիկոիդ է, որը ստեղծվել է հիդրոկորտիզոնի (կորտիզոլ) հիման վրա[8]։
Պրեդնիզոլոնը ստեղծվել և բժշկական օգտագործման համար հաստատվել է 1955 թվականին[8]։ Այն ներառված է Առողջապահության համաշխարհային կազմակերպության անփոխարինելի դեղերի ցանկում, որտեղ ներառված են առողջապահության համակարգի ամենաարդյունավետ և ամենաանվտանգ դեղերը[9]։ Այն հասանելի է նաև ջեներիկ տարբերակով[4]։ Զարգացող երկրներում դեղի 5 մգ դեղահատն արժե 0,01 ԱՄՆ դոլար[10]։
Բժշկական ցուցումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Պրեդնիզոլոնը կորտիկոստերոիդ է, գերազանցապես գլյուկոկորտիկոիդային և ավելի քիչ միներալոկորտիկոիդային ակտիվությամբ, ինչը դարձնում է այն արդյունավետ միջոց տարբեր տեսակի բորբոքային և աուտոիմուն հիվանդությունների բուժման պարագայում[11], ինպես օրինակ՝ ասթման[12], ուվեիտը, նեխային թարախամաշկությունը (գանգրենոզ պիոդերմիա), ռևմատոիդ արթրիտը, եղնջացանը[13], անոթային այտուցը[13], խոցային կոլիտը, սրտակրանքաբորբը, քունքային զարկերակաբորբը և Կրոնի հիվանդությունը, Բելի պարալիչը, ցրված սկլերոզը[14], կլաստերային գլխացավերը, անոթաբորբերը, սուր լիմֆոբլաստային լեյկեմիան և աուտոիմուն հեպատիտը[15], համակարգային կարմիր գայլախտը, Կավասակիի հիվանդությունը[16], դերմատոմիոզիտը[17] և սարկոիդոզը[18]։
Պրեդնիզոլոն ացետատի ակնային սուսպենզիան (աչքի կաթիլներ) կորտիկոստերոիդային պատրաստուկ է, պատրաստված ստերիլ ակնային սուսպենզիայի ձևով, և օգտագործվում է աչքերի կարմրության, այտուցի, քորի և ալերգիկ ռեակցիաների նվազման համար[19][20]։ Այժմ այն կիրառվում է նաև բակտերիալ կերատիտի բուժման մեջ[21]։
Պրեդնիզոլոնը կիրառվում է նաև ալերգիկ տարբեր ռեակցիաների պարագայում՝ սկսած սեզոնային ալերգիաներից մինչև դեղորայքային ալերգիկ ռեակցիաներ[22]։
Պրեդնիզոլոնը կիրառվում է որպես իմունաճնշիչ դեղամիջոց օրգանների փոխպատվաստման ժամանակ[17][23]։
Առաջնային մակերիկամային անբավարարության (Ադիսոնի հիվանդություն) ժամանակ կիրառվում են պրեդնիզոլոնի ցածր դեղաչափերը[24][25]։
Կորտիկոստերոիդները ընկճում են տարբեր պրովոկացիոն գործոնների նկատմամբ առաջացող բորբոքային պատասխանը, բերելով ուշացած, դանդաղ լավացման[26]։ Նրանք ընկճում են բորբոքային այտուցի առաջացումը, ֆիբրինի կուտակումը, մազանոթների լայնացումը, լեյկոցիտների միգրացիան, մազանոթների պրոլիֆերացիան, ֆիբրոբլաստների պրոլիֆերացիան, կոլագենի կուտակումը և սպիագոյացումը[27]։
Կողմնակի երևույթներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Պրեդնիզոլոնի օգտագործման կողմնակի երևույթներից են․
- Ախորժակի բարձրացում, քաշի ավելացում, սրտխառնոց, հոգնածություն
- Վարակների բարձր ռիսկի
- Երեխաների մոտ սիրտանոթային խնդիրներ
- Մաշկաբանական դրսևորումներից են դեմքի կարմրություն, կապտուկներ/մաշկի անգունացում, վերքերի դժվար լավացում, մաշկի բարակում, ցանավորում, հեղուկի կուտակում և մազագոյացում
- Հիպերգլիկեմիա․ շաքարային դիաբետով հիվանդների մոտ կարող է պահանջվել ինսուլինի կամ հակաշաքարախտային դեղերի կիրառում
- Դաշտանային խանգարումներ
- Հորմոնների նկատմամբ զգայնության նվազում, հատկապես ծանր սթրեսային իրավիճակներում, ինչպիսին է վիրահատությունը կամ հիվանդությունները
- Էլեկտրոլիտային դիսբալանս․ զարկերակային ճնշման բարձրացում, նատրիումի բարձր, կալիումի ցածր քանակ, ինչը բերում է ալկալոզի առաջացման
- Աղեստամոքսային համակարգի վրա ազդեցություն․ ստամոքսի լորձաթաղանթի այտուց, լյարդային ֆերմենտների դարձելի բարձրացում և խոցածին ազդեցություն
- Մկանային և ոսկրային խանգարումներ, ինչպես օրինակ՝ մկանային թուլույթուն/մկանային զանգվածի կորուստ, օստեոպորոզ, երկար ոսկրերի կոտրվածքներ, ջլերի պատռում և ողնաշարի կոտրվածքներ
- Նյարդաբանական դրսևորումներ, ներառյալ՝ ոչ կամային շարժումներ (ցնցումներ), գլխացավեր և գլխապտույտ
- Վարքային խանգարումներ[28]
Քթի միջնապատի ծակումը և աղիների ծակումը երբեմն հանդիպող կողմնակի երևույթներ են, ինչը սահմանափակում է վերջինիս կիրառումը որոշակի ախտաբանական իրավիճակներում[29][30]։
Պրեդնիզոլոնի երկարատև կամ բարձր դեղաչափերով կիրառման հետևանքով կարող է առաջանալ մակերիկամային անբավարարություն[28]։
Հղիություն և կրծքով կերակրում[խմբագրել | խմբագրել կոդը]
Չնայած հղիների մոտ պրեդնիզոլոնի օգտագործման խոշոր հետազոտությունների բացակայությանը, որոշ կենդանիների մոտ վերջինիս օգտագործումը բերել է պտղի վրա բացասական ազդեցության, մասնավորապես՝ հնարավոր քիմքի ճեղքվածքի առաջացման։ Հղիների մոտ պրեդնիզոլոնի կիրառման որոշումը կայացվում է կախված վնաս/օգուտ հարաբերությունից, և այս հղիների երեխաները պետք է գտնվեն հսկողության տակ՝ հնարավոր մակերիկամի ֆունկցիայի ընկճման վաղ հայտնաբերման համար։
Պրեդնիզոլոնը անցնում է կրծքի կաթով[28]։
Դեղաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Որպես գլյուկոկորտիկոիդ, պրեդնիզոլոնի ճարպալույծ կառուցվածքը թույլ է տալիս հեշտությամբ անցնել բջջաթաղանթով, որտեղ այն կապվում է համապատասխան ցիտոպլազմային գլյուկոկորտիկոիդային ընկալչին։ Կապվելուց բացի, ԳԿ/ԳԿԸ կոմպլեքսի ձևավորումը բերում է ընկալչի հետ կապված շապերոնային սպիտակուցների անջատման, որը թույլ է տալիս կոմպլեքսին անցնել կորիզ։ Այս գործընթացը տևում է 20 րոպե։ Կորիզի ներսում ԳԿ/ԳԿԸ հոմոդիմեր կոմպլեքսը կապվում է ԴՆԹ-ի սպեցիֆիկ հատվածներին, որոնք կոչվում են գլյուկոկորտիկոիդային պատասխանի մասնիկներ (ԳՊՄ), ինչի արդյունքում տեղի է ունենում համապատասխան գեների էքսպրեսիա կամ ընկճում։ Կոպլեքսի կապումը դրական ԳՊՄ-ներին բերում է հակաբորբոքային սպիտակուցների սինթեզի, իսկ բացասական ԳՊՄ-ներին կապումը՝ բորբոքային գեների տրանսկրիպցիայի ընկճման[31]։
Քիմիա[խմբագրել | խմբագրել կոդը]
Պրեդնիզոլոնը սինթետիկ պրեգնանային կորտիկոստերոիդ և կորտիզոլի (հիդրոկորտիզոն) ածանցյալ է, որը կոչվում է նաև δ1-կորտիզոլ, δ1-հիդրոկորտիզոն, 1,2-դեհիդրոկորտիզոլ, ինչպես նաև 11β,17α,21-տրիհիդրօքսիպրեգնա-1,4-դիեն-3,20-դիոն[32][33]։
Կազմակերպություն և մշակույթ[խմբագրել | խմբագրել կոդը]
Դեղաձևեր[խմբագրել | խմբագրել կոդը]
ԱՄՆ-ում առկա են հետևյալ դեղաձևերը․
- Պրեդնիզոլոն նատրումի ֆոսֆատ բերանացի կիրառման լուծույթ (Պեդիապրեդ)[28]
- Պրեդնիզոլոն ացետատ բերանացի սուսպենզիա (Ֆլո-Պրեդ)[34]
- Պրեդնիզոլոն բերանացի դեղահատեր (Միլիպրեդ)[22]
- Պրեդնիզոլոն նատրիումի ֆոսֆատ բերանացի լուծվող դեղահատեր (Օրապրեդ)[35]
Աթլետներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Որպես գլյուկոկորտիկոիդ, չգրանցված կամ հատուկ նպատակներով բերանացի, ներերակային կամ միջմկանային ներարկումների կամ ուղիղ աղիքային ճանապարհով պրեդնիզոլոնի օգտագործումը մրցույթների ժամանակ անթույլատրելի է, և մարզիկը որակազրկվում է համաշխարհային հակադոպինգային կազմակերպության կողմից[36]։ Դեղամիջոցը որոշ դեպքերում թույլատրվում է կիրառել բժշկական ցուցումներով, եթե համաշխարհային հակադոպինգային կազմակերպությունը թույլատրել է վերջինիս կիրառումը։ Դեղի տեղային օգտագործումը մրցույթների ժամանակ, ինչպես նաև մրցույթից դուրս վերջինիս ցանկացած օգտագործում հնարավոր չէ հսկել[36]։
Կիրառում անասնաբուժությունում[խմբագրել | խմբագրել կոդը]
Պրեդնիզոլոնը կիրառվում է կատուների, շների և կզաքիսների բորբոքային և ալերգիկ հիվանդությունների բուժման մեջ։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 prednisone
- ↑ 2,0 2,1 Bradley J., Williams A. J., Andrew S.I.D. Lang Jean-Claude Bradley Open Melting Point Dataset // Figshare — 2014. — doi:10.6084/M9.FIGSHARE.1031637.V2
- ↑ 3,0 3,1 WHO Model Formulary 2008։ World Health Organization։ 2009։ էջեր 53–54։ ISBN 9789241547659։ Արխիվացված օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 13-ին։ Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 8
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 «Prednisolone»։ The American Society of Health-System Pharmacists։ Արխիվացված օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 23-ին։ Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 8
- ↑ «Search results – (eMC)»։ www.medicines.org.uk։ Արխիվացված օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 20-ին։ Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 13
- ↑ «Pevanti 10mg Tablets – Summary of Product Characteristics (SPC) – (eMC)»։ www.medicines.org.uk։ դեկտեմբերի 1, 2014։ Արխիվացված օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 20-ին։ Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 13
- ↑ «Prednisolone Use During Pregnancy | Drugs.com»։ www.drugs.com։ Արխիվացված օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 21-ին։ Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 13
- ↑ 8,0 8,1 Kim KW, Roh JK, Wee HJ, Kim C (2016)։ Cancer Drug Discovery: Science and History։ Springer։ էջ 169։ ISBN 9789402408447։ Արխիվացված օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 10-ին
- ↑ «WHO Model List of Essential Medicines (19th List)»։ World Health Organization։ April 2015։ Արխիվացված օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 13-ին։ Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 8
- ↑ «Prednisolone»։ WHO International Drug Price Indicator Guide, 2014
- ↑ «Pharmacokinetics and pharmacodynamics of systemically administered glucocorticoids»։ Clinical Pharmacokinetics 44 (1): 61–98։ 2005։ PMID 15634032։ doi:10.2165/00003088-200544010-00003
- ↑ «Systemic corticosteroid therapy for acute asthma exacerbations»։ The Journal of Asthma 43 (5): 321–31։ Jun 2006։ PMID 16801135։ doi:10.1080/02770900600567163
- ↑ 13,0 13,1 «Urticaria and angioedema»։ J R Coll Physicians Edinb 44: 50–4։ 2014։ PMID 24995449։ doi:10.4997/JRCPE.2014.112
- ↑ «Relapse management in multiple sclerosis»։ The Neurologist 15 (1): 1–5։ January 2009։ PMID 19131851։ doi:10.1097/NRL.0b013e31817acf1a
- ↑ «Prednisolone exerts late mitogenic and biphasic effects on resistant acute lymphoblastic leukemia cells: Relation to early gene expression»։ Leukemia Research 33 (12): 1684–95։ December 2009։ PMID 19450877։ doi:10.1016/j.leukres.2009.04.018
- ↑ «Steroid pulse therapy for Kawasaki disease unresponsive to additional immunoglobulin therapy»։ Paediatrics & Child Health 16 (8): 479–84։ October 2011։ PMC 3202387։ PMID 23024586
- ↑ 17,0 17,1 Product Information: ORAPRED ODT(TM) orally disintegrating tablets, prednisolone sodium phosphate orally disintegrating tablets. Cima Labs Inc, Alpharetta, GA, 2006.
- ↑ «Acute alveolar sarcoidosis presenting with hypoxaemic respiratory failure»։ BMJ Case Reports 2014: bcr2013202247։ April 2014։ PMC 4024548։ PMID 24789154։ doi:10.1136/bcr-2013-202247
- ↑ «Pred Forte Package Insert»։ Արխիվացված օրիգինալից 2016-03-04-ին
- ↑ Product Information: OMNIPRED(TM) ophthalmic suspension, prednisolone acetate ophthalmic suspension. Alcon Laboratories Inc, Fort Worth, TX, 2005
- ↑ «Topical corticosteroids as adjunctive therapy for bacterial keratitis»։ The Cochrane Database of Systematic Reviews (10): CD005430։ October 2014։ PMC 4269217։ PMID 25321340։ doi:10.1002/14651858.CD005430.pub3
- ↑ 22,0 22,1 «Millipred tablets package insert»(չաշխատող հղում)
- ↑ «[Drug interactions and immunosuppression in organ transplant recipients]»։ Tidsskrift for Den Norske Laegeforening 131 (20): 2000–3։ October 2011։ PMID 22016125։ doi:10.4045/tidsskr.11.0138
- ↑ «Consensus statement on the diagnosis, treatment and follow-up of patients with primary adrenal insufficiency»։ Journal of Internal Medicine 275 (2): 104–15։ February 2014։ PMID 24330030։ doi:10.1111/joim.12162
- ↑ AMA Department of Drugs: AMA Drug Evaluations (6th ed.)։ Chicago, IL: American Medical Association։ 1986
- ↑ «Glucocorticosteroid inhibition of cytokine production: relevance to antiallergic actions»։ The Journal of Allergy and Clinical Immunology 97 (1 Pt 2): 143–52։ January 1996։ PMID 8568145։ doi:10.1016/s0091-6749(96)80214-4
- ↑ «Mechanisms of Glucocorticoid Action in Chronic Rhinosinusitis»։ Allergy, Asthma & Immunology Research 7 (6): 534–7։ November 2015։ PMC 4605925։ PMID 26333699։ doi:10.4168/aair.2015.7.6.534
- ↑ 28,0 28,1 28,2 28,3 «PEDIAPRED»։ Արխիվացված օրիգինալից 2016-03-04-ին
- ↑ «Bowel perforation in steroid-treated patients»։ Annals of Surgery 192 (4): 581–6։ 1980։ PMC 1347010։ PMID 7425698։ doi:10.1097/00000658-198010000-00016
- ↑ «Intranasal steroids and septum perforation--an overlooked complication? A description of the course of events and a discussion of the causes»։ Rhinology 36 (3): 128–32։ September 1998։ PMID 9830677
- ↑ «Molecular mechanisms of glucocorticoid action and selective glucocorticoid receptor agonists»։ Molecular and Cellular Endocrinology 275 (1-2): 71–8։ September 2007։ doi:10.1016/j.mce.2007.05.019
- ↑ The Dictionary of Drugs: Chemical Data: Chemical Data, Structures and Bibliographies։ Springer։ նոյեմբերի 14, 2014։ էջեր 1011–1012։ ISBN 978-1-4757-2085-3։ Արխիվացված օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 10-ին
- ↑ Index Nominum 2000: International Drug Directory։ Taylor & Francis։ January 2000։ էջեր 869–։ ISBN 978-3-88763-075-1։ Արխիվացված օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 10-ին
- ↑ «Flo-Pred Package Insert»։ Արխիվացված օրիգինալից 2016-03-04-ին
- ↑ «Package Insert for Orapred ODT»։ Արխիվացված օրիգինալից 2016-03-04-ին
- ↑ 36,0 36,1 «The 2011 Prohibited List»։ Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 8-ին
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- U.S. National Library of Medicine: Drug Information Portal – Prednisone
- The National Center for Biotechnology Information: Prednisone
- National Inventors Hall of Fame induction of Arthur Nobile
|