Դերմատոմիոզիտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Դերմատոմիոզիտ
XRaydermatomyositis.jpg
Տեսակհիվանդություն[1] և անբուժելի/հազվագյուտ հիվանդություն[2]
Ենթադասpolymyositis, Մկնաբորբ[1] և դերմատոզ[1]
Բուն պատճառC26744[1]
Բժշկական մասնագիտությունռեմատոլոգիա և Իմունոլոգիա
ՀՄԴ-9710.3710.3
ՀՄԴ-10M33.033.0-M33.133.1
Հիվանդությունների բազա10343
MedlinePlus000839
eMedicine332783 և 1064945
MeSHIDD003882
Disease OntologyDOID:10223
NCI ThesaurusC26744[1]
Dermatomyositis Վիքիպահեստում

Դերմատոմիոզիտ (մաշկամկանաբորբ), երկարաժամկետ բորբոքային հիվանդություն, որն ախտահարում է մկանները[3]։ Սրա հիմնական ախտանշաններն են մաշկի ցանավորումը և ժամանակի ընթացքում հետզհետե վատացող մկանային թուլությունը[3]։ Հիվանդությունը կարող է սկսվել սուր, կամ զարգանալ ամիսների ընթացքում[3]։ Այլ ախտանշաններից են․ քաշի կորուստ, տենդ, թոքերի բորբոքում, լուսազգայունություն[3]։ Բարդությունները կարող են ընդգրկել կալցիումի դեպոզիտների առկայությունը մկաններում կամ մաշկում[3]։

Պատճառն անհայտ է[3]։ Վարկածները պնդում են, որ այն աուտոիմուն հիվանդություն է և առաջանում է վիրուսային ինֆեկցիայի հետևանքով[3]։ Այն իրենից բորբոքային միոպաթիայի տիպ է ներկայացնում[3]։ Ախտորոշումը սովորաբար հիմնվում է որոշ ախտանշանների համակցման, արյան հետազոտության, էլեկտրոմիոգրաֆիայի, և մկանների բիոպսիայի տվյալների վրա[4]։

Քանի դեռ այս հիվանդության համար վերջնական բուժում չկա, բուժումը միտված է ախտանշանների լավացմանը[3]։ Բուժումը կարող է ընդգրկել․դեղորայք, ֆիզիոթերապիա, վարժություններ, ջերմային թերապիա, օրթոպեդիկ սարքերի և օգնող սարքերի կիրառում և հանգիստ[3]։ Սովորաբար օգտագործվում է կորտիկոստերոիդների ընտանիքի դեղորայք, որոնք կարող են համակցվել այլ դեղերի հետ, ինչպիսին օրինակ Մետոտրեքսատն է կամ Ազաթիոպրինը, եթե կորտիկոստերոիդները միայնակ չեն օգնում[3]։ Ներերակային իմունոգլոբուլինի կիրառումը ևս կարող է լավացնել վերջնարդյունքը[3]։ Հիվանդների մեծամասնությունը լավանում է բուժման ֆոնին և որոշ դեպքերում նույնիսկ կարող է վերջնական լավացում արձանագրվել[3]։

100,000 մարդկանցից մեկը ամեն տարի հիվանդանում է[4]։ Հիվանդությունը ամենահաճախը ախտահարում է 40-50 տարեկան անձանց, ընդ որում կանայք հիվանդանում են ավելի հաճախ, քան տղամարդիկ[4]։ Այնուամենայնիվ ցանկացած տարիքի անձիք կարող են ախտահարվել[4]։ Այս հիվանդությունն առաջին անգամ նկարագրվել է 1800-ականներին[5]։

Նշաններ և ախտանիշներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնական ախտանշաններն ընգրկում են մաշկային ցանի որոշակի ձևեր, որոնք զուգակցվում են ձեռքերի վերին հատվածների և ազդրերի մկանների թուլությամբ[6]։

Մաշկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցանի ձևերից մեկը կոչում է «հելիոտրոպ» (ծիրանագույն) կամ մանուշայագույն, բայց կարող է լինել նաև կարմիր։ Այն կարող է առաջանալ աչքերի շուրջ այտուցի հետ միասին, բայց նաև կարող է առաջանալ կրծքավանդակի վերին հատվածում կամ մեջքին, որը կոչվում է «շալ» (պարանոցի շուրջ) կամ «V-նշան» կրծքից վերև, և կարող է առաջանալ նաև դեմքին, ձեռքի վերին հատվածներին, ազդրերին կամ ձեռքերին[7]։ Ցանավորման մեկ այլ ձև ստացել է Գոտրոնի նշան անվանումը, որը կարմիր կամ վարդագույն է, ժամանակ առ ժամանակ թեփուկավոր, իրենից ներկայացնում է մաշկից փոքր ինչ բարձրացած պապուլաներ որոնք առաջանում են մատների ցանկացած հոդում (նախադաստակֆալանգային հոդեր կամ միջֆալանգային հոդեր)[7][8]։ Գոտրոնի պապուլաները կարող են նաև հանդիպել ցանկացած ոսկրային բարձրության վերևում, այդ թվում արմունկներին, ծնկներին և ոտքերին։ Այս բոլոր ցանավորումները ավելի արտահայտված են դառնում արևի լույսի ազդեցությամբ, և հաճախ խիստ քորվում են, ցավոտ են և կարող են արյունահոսել[8]։

Եթե անձի մոտ դրսևորվում են ԴՄ-ի միայն մաշկային բնութագիրները, առանց թուլության և մկանային ֆերմենտների ոչ նորմալ թվերի, ապա հիվանդը հավանբար տառապում է ամիոպաթիկ դերմատոմիոզիտով (ԱԴՄ), որը հայտնի է որպես «դերմատոմիոզիտ առանց միոզիտի»[9]։

Մկաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

ԴՄ-ով տառապող անձիք ունենում են պրոգրեսիվող մկանային թուլություն մոտակա մկանախմբերում (օրինակ ուսեր և ազդրեր)[10]։ Այս մկանների ֆունկցիաներն են․ կանգնել կամ նստել, մագլցել և աստիճաններով բարձրանալ։ Նշված ֆունկցիաները կարող են հետզհետե վատանալ դերմատոմիոզիտով տառապող մարդկանց շրջանում[10]։

Այլ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարդկանց շուրջ 30%-ն ունի այտուցված և ցավոտ հոդեր, բայց այս դրսևորումները սովորաբար թույլ են արտահայտված[11]։

Որոշ մարդկանց շրջանում այս հհիվանդությունը ախտահարում է թոքերը և կարող է հազ կամ դժվարաշնչություն առաջացնել։ Եթե հիվանդությունը ախտահարում է սիրտը, կարող են առիթմիաներ առաջանալ։ Եթե ընդգրկվեն արյունատար անոթները ստամոքսում կամ աղիներում, որն ավելի հաճախ է հանդիպում յուվենիլ ԴՄ-ի ժամանակ, անձը կարող է արյուն փսխել, սև ուշացած աղիքային շարժումներ ունենալ, կամ կարող է աղեստամոքսային ուղու որևէ հատվածի թափածակում ունենալ[11]։


Պատճառներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատճառն անհայտ է, սակայն կարող է առաջանալ առաջնային վիրուսային ինֆեկցիայից կամ քաղցկեղից, որոնց պատճառով կարող է առաջանալ աուտոիմուն պատասխան[11]։

Դերմատոմիոզիտի դեպքերի 7-ից 30%-ը առաջանում են քաղցկեղից, հավանաբար որպես աուտոիմուն պատասխան[12]։ Ամենահաճախակի ասոցացված քաղցկեղներն են ձվարանների քաղցկեղը, կրծքագեղձի քաղծկեղը և թոքի քաղցկեղը[12]։ 18-ից 25% դեպքերում ամիոպաթիկ ԴՄ-ով հիվանդները տառապում են քաղցկեղով[8]։ ԴՄ-ի հետ միասին չարորակ նորագոյացության առկայությունը առավել բնորոշ է 60 տարեկանից հետո։

Որոշ դեպքեր ժառանգված են և ՄՀԱ (HLA) HLA-DR3, HLA-DR52, և HLA-DR6 ենթատիպերը մեծացնում են աուտոիմուն դերմատոմիոզիտի հանդեպ նախատրամադրվածությունը[11]։

Ախտորոշում[խմբագրել | խմբագրել կոդը]

Կալցիֆիկացիաներ դերմատոմիոզիտի պատճառով
Դերմատոմիոզիտով ծնկան ռենտգեն
Դերմատոմիոզիտի միկրոնկարՄկանի բիոպսիա Ներկված է Հ/է-ով

Դերմատոմիոզիտի ախտորոշումը հիմնվում է 5 չափանիշների վրա, որոնք նաև օգտագործվում են համապատասխան պոլիմիոզիտների հետ տարբերակիչ ախտորոշում անցկացնելու համար[9]։

  1. Մկանային թուլություն երկու ազդրերում և ձեռքերի վերին հատվածներում
  2. Արյան քննությամբ հայտնաբերվում են մկանային բջիջներում հանդիպող ֆերմենտների բարձր մակարդակներ, ներառյալ կրեատին կինազան, ալդոլազան, ինչպես նաև գլուտամատ, օքսալոացետատ, պիրուվատ տրանսամինազները և լակտատ դեհիդրոգենազան։
  3. Ստուգելով էլեկտրական ազդակների փոխանցումը մկաններում, կարելի գտնել նշված երեք երևույթները․ անկայուն, կրկնվող բարձր հաճախության ազդակներ, կարճ, ցածր էներգիայով օժտված ազդակներ մկանային բջիջների և շարժիչ նեյրոնների միջև, որոնք ունեն բազմաթիվ ֆազաներ, սուր ակտիվություն, երբ ասեղը մկան է ներմուծվում։
  4. Մկանային բիոպտատի ուսումնասիրությունը մանրադիտակի տակ և միակորիզ արյան սպիտակ բջիջերի հայտնաբերումը մկանային բջիջների միջև, մկանային բջիջների ոչ նորմալ դեգեներացիայի և ռեգեներացիայի հայտնաբերումը, մահացող մկանային բջիջները և այն մկանային բջիջների հայտնաբերումը, որոնք կլանվել են այլ բջիջների կողմից (ֆագոցիտներ
  5. Ցանավորումները, որոնք տիպիկ են դերմատոմիոզիտի համար, այդ թվում հելիոտրոպ ցանավորումը, Գոտրոնի նշանը և Գոտրոնի պապուլաները։

Հինգերորդ չափանիշն այն է, ինչը դիֆերենցում է դերմատոմիոզիտը պոլիմիոզիտից։ Ախտորոշումը համարվում է վերջնական՝ եթե 1-ից 4 չափանիշմներից 3-ն առկա են հինգերորդ չափանիշի հետ միասին, հավանական՝ եթե առկա է երկու չափանիշ 5-րդ չափանիշի հետ միասին և հնարավոր՝ եթե 1 չափանիշ գումարվում է հինգերորդին[9]։

Դերմատոմիոզիտը ասոցացված է աուտոհակամարմինների հետ, հատկապես հակակորիզային հակամարմինների (ANA)[11]։ Դերմատոմիոզիտով հիվանդների շուրջ 80%-ը ANA-դրական է և շուրջ 30%-ն ունի միոզիտ սպեցիֆիկ աուտոհակամարմիններ, որոնք ներառում են հակամարմիններ ամինոացիլ-տՌՆԹ սինթետազների նկատմաբ (հակա-սինթետազային հակամարմիններ), ներառյալ հակամարմիններ ընդդեմ հիստիդին-տՌՆԹ լիգազի (որոնք կոչվում են նաև Jo-1), ազդակը ճանաչող հատվածի(SRP) հանդեպ հակամարմիններ և հակա-Mi-2-հակամարմիններ[11]:

Մագնիսառեզոնանսային շերտագրությունը կարող է օգտակար լինել մկանների բիոբսիան ուղղորդելու համար և ներքին օրգանների հետազոտության նպատակով[13]։ Ռենտգեն հետազոտությունը կարող է օգնել հոդերի ուսումնասիրման հարցում, այդ թվում նաև կալցիֆիկատների հայտնաբերման[14]։

Դերմատոմիոզիտը կարող է դասակարգվել որպես ամիոպաթիկ դերմատոմիոզիտ, եթե միայն մաշկն է ախտահարված և չկա մկանային թուլություն ավելի քան 6 ամիսների ընթացքում 2016-ի մոտեցումներից մեկի համաձայն[9], կամ, ըստ մեկ այլ մոտեցման՝ երկու տարի շարունակ[8]։

Դասակարգում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերմատոմիոզիտը շարակցական հյուսվածքի համակարգային ախտահարում է՝ հիվանդությունների խումբ, որոնք հաճախ ներառում են աուտոիմուն դիսֆունկցիան[11][15]։

Այն նաև դասակարգվել է, որպես իդիոպաթիկ բորբոքային միոպաթիա պոլիմիոզիտի, նեկրոտիզացնող աուտոիմուն միոզիտի, քաղցկեղ ասոցացված միոզիտի և սպորադիկ ներառուկային մարմնիկներով միզիտի հետ միասին[16]։

Այս հիվանդության այն ձևը, որն ախտահարում է երեխաներին, հայտնի է որպես յուվենիլ դերմատոմիոզիտ (JDM)[17]։

Բուժում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերմատոմիոզիտի համար վերջնական բուժում գոյություն չունի, սակայն ախտանշանները կարող են վերահսկվել։ Բուժման հնարավոր տարբերակները ներառում են․ դեղորայք, վարժություններ, ջերմային թերապիա (այդ թվում միկրոալիքներ և ուլտրաձայն), օրթոպեդիկ սարքերի և օգնող սարքերի կիրառում և հանգիստ[3]։ Դերմատոմիոզիտի ստանդարտ բուժումը ներառում է կորտիկոստերոիդային պրեպարատներ, որոնք օգտագործվում են ինչպես հաբերի ձևով, այնպես էլ ներերակային ճանապարհով։ Իմունոսուպրեսոր պրեպարատները՝ ինչպիսիք են Ազաթիոպրինը և Մետոտրեքսատը, կարող են նվազեցնել բորբոքումը այն մարդկանց շրջանում, ում հիվանդությունը վատ է ենթարկվում Պրեդնիզոլոնով բուժմանը։ Ներերակային իմունոգլոբուլինի կիրառումը ևս կարող է լավացնել վերջնարդյունքը։ Այլ իմունոսուպրեսիվ պրեպարատները, որոնք օգտագործվում են դերմատոմիոզիտը բուժելու նպատակով, ներառում են Ցիկլոսպորին A-ն, Ցիկլոֆոսֆամիդը և Տակրոլիմուսը։ Ֆիզիոթերապիան սովորաբար օգտագործովում է մկանների ատրոֆիան կանխելու միտումով և մկանային ուժը և շարժունակությունը վերականգնելու նպատակով։ Դերմատոմիոզիտով տառապող հիվանդնդերից շատերը տեղային քսուկերի կիրառման կարիք ունեն, ինչպես օրինակ տեղային կիրառության կորտիկոստերոիդները՝ մաշկային դրսևորումների համար։ Հիվանդները պետք է խուսափեն արևի ճառագայթներից և պաշտպանական հագուստ կրեն։ Վիրաբուժական միջամտությունների կարիք է լինում կալցիումի դեպոզիտները, որոնք նյարդային ցավ են պատճառում, հեռացնելու նպատակով, և կրկնվող ինֆեկցիաները բուժելու համար[18]։

Հակամալարիային դեղամիջոցները, մասնավորապես Հիդրոքսիքլորոքվինը և Քլորոքվինը, օգտագործվում են ցանավորումները բուժելու նպատակով, քանի որ դրանք էֆեկտիվ են նմանատիպ իրավիճակներում[8]։

Ռիտուքսիմաբն օգտագործվում է այն հիվանդներին բուժելիս, ովքեր այլ բուժման չեն պատասխանում[19][20]։

2016-ի տվյալներով ամիոպաթիկ դերմատոմիոզիտով սեռահասուն հիվանդների բուժումը չունի ուժեղ ապացուցողական հիմք։ Առաջարկված բուժումները ներառում են․ հակամալարիային դեղամիջոցներ, ստերոիդներ, որոնք կարող են կիրառվել per os (բերանացի) կամ քսվել մաշկին, կալցինևրինի ինհիբիտորներ որոնք քսվում են մաշկին, Դապսոն, ներերակային իմունոգլոբուլին (IVIG), Մետոտրեքսատ, Ազաթիոպրին և Միկոֆենոլաը մոֆետիլ։ Թվարկվածներից և ոչ մեկը չի ցուցաբերել բարձր էֆեկտիվություն։ Ներերակային իմունոգլոբուլինը լավագույն վերջնարդյունք է տվել[9]։

Կանխատեսում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժամանակակից այնպիսի միջոցներից երևան գալուց առաջ, ինչպիսիք են՝ Պրեդնիզոլոնը, ներերակային իմունոգլոբուլինը, պլազմաֆերեզը, քիմիոթերապևտիկ դեղամիջոցները և այլ դեղեր, կանխատեսումը վատն էր[21]։

Դերմատոմիզիտի մաշկային դրսևորումներ միոզիտի լավացմանը զուգընթաց կարող են լավանալ, կամ չլավանալ։ Որոշ մարդկանց շրջանում մկանային թուլությունը և ցանավորումն անցնում են միաժամանակ։ Որոշների մոտ այս երկուսը միմյանց հետ կապ չունեն, ուստի սրանցից մեկը ավելի դժվար է ենթարկվում վերահսկման։ Մկանային հիվանդության ադեկվատ վերահսկման պայմաններում, հաճախ մաշկային դրևորումները, այնուամենայնիվ, պահպանվում են։

Մահվան ռիսկն առավել մեծ է սրտի կամ թոքերի ախտահարման պարագայում[16][18]։

Համաճարակաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

ԴՄ-ով հիվանդացությունը իր գագաթնակետին է հասնում 40-50 տարեկանում, սակայն հիվանդությունը ախտահարում է բոլոր տարիքի անձանց[22][4]։ Այն հակված է ավելի շատ ախտահարելու կանանց, քան տղամարդկանց։ ԴՄ-ի տարածվածությունը տատանվում է 1-22-ի սահմաններում 100,000 մարդուց[23][24][25]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ախտորոշման չափանիշներն առաջարկվել են 1975-ին և լայնորեն ընդդունվել են[8][26]։ Ամիոպաթիկ ԴՄ-ն․ որը նաև կոչվում է ԴՄ առանց միոզիտի, իր աննվանումը ստացել է 2002-ին[8]։

Հասարակություն և մշակույթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հետազոտություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

2016-ի դրությամբ արված հետազոտություններ ուղղված են եղել պարզելու ԴՄ-ի պատճառները, ինչպես նաև բացահայտելու հիվանդության բիոմարկերները[31]։ Կլինիկական հետազոտությունների ընթացքում փորձ է արվել բուժման մեջ օգտագոծելու հետևյալ դեղամիջոցները՝ Այուլեմաթթու(II փուլ), ադրենոկորտիկոտրոպ հորմոնի գել (IV փուլ, բաց հետազոտություն), IMO-8400՝ Toll-like 7,8 և 9 ընկալիչների անտագոնիստ (II փուլ), Աբատացեպտ (IV փուլ, բաց հետազոտություն) և նատրիումի թիոսուլֆատ (II փուլ)[8]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Disease Ontology release 2019-05-13 — 2019-05-13 — 2019.
  2. https://ddrare.nibiohn.go.jp/
  3. 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 3,11 3,12 3,13 «Dermatomyositis»։ GARD (անգլերեն)։ 2017։ Արխիվացված օրիգինալից 5 July 2017-ին։ Վերցված է 13 July 2017 
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 «Dermatomyositis»։ NORD (National Organization for Rare Disorders)։ 2015։ Արխիվացված օրիգինալից 19 February 2017-ին։ Վերցված է 13 July 2017 
  5. Dourmishev Lyubomir A., Dourmishev Assen Lyubenov (2009)։ Dermatomyositis: Advances in Recognition, Understanding and Management (անգլերեն)։ Springer Science & Business Media։ էջ 5։ ISBN 9783540793137։ Արխիվացված օրիգինալից 8 September 2017-ին 
  6. Callen Jeffrey P., Wortmann Robert L. (2006-09-01)։ «Dermatomyositis»։ Clinics in Dermatology 24 (5): 363–373։ ISSN 0738-081X։ PMID 16966018։ doi:10.1016/j.clindermatol.2006.07.001 
  7. 7,0 7,1 Callen Jeffrey P. (2010-06-01)։ «Cutaneous manifestations of dermatomyositis and their management»։ Current Rheumatology Reports 12 (3): 192–197։ ISSN 1534-6307։ PMID 20425525։ doi:10.1007/s11926-010-0100-7 
  8. 8,0 8,1 8,2 8,3 8,4 8,5 8,6 8,7 Kuhn A, Landmann A, Bonsmann G (October 2016)։ «The skin in autoimmune diseases-Unmet needs.»։ Autoimmunity Reviews 15 (10): 948–54։ PMID 27481041։ doi:10.1016/j.autrev.2016.07.013 
  9. 9,0 9,1 9,2 9,3 9,4 Callander J, Robson Y, Ingram J, Piguet V (11 May 2016)։ «Treatment of clinically amyopathic dermatomyositis in adults: a systematic review.»։ The British Journal of Dermatology 179 (6): 1248–1255։ PMID 27167896։ doi:10.1111/bjd.14726 
  10. 10,0 10,1 Dalakas Marinos C. (2015-04-30)։ «Inflammatory Muscle Diseases»։ New England Journal of Medicine 372 (18): 1734–1747։ ISSN 0028-4793։ PMID 25923553։ doi:10.1056/NEJMra1402225 
  11. 11,0 11,1 11,2 11,3 11,4 11,5 11,6 Hajj-ali Rula A. (June 2013)։ «Polymyositis and Dermatomyositis - Musculoskeletal and Connective Tissue Disorders»։ Merck Manuals Professional Edition։ Արխիվացված օրիգինալից 12 October 2015-ին 
  12. 12,0 12,1 Di Rollo D, Abeni D, Tracanna M, Capo A, Amerio P (October 2014)։ «Cancer risk in dermatomyositis: a systematic review of the literature.»։ Giornale Italiano di Dermatologia e Venereologia : Organo Ufficiale, Societa Italiana di Dermatologia e Sifilografia 149 (5): 525–37։ PMID 24975953 
  13. Simon JP, Marie I, Jouen F, Boyer O, Martinet J (14 June 2016)։ «Autoimmune Myopathies: Where Do We Stand?»։ Frontiers in Immunology 7: 234։ PMC 4905946։ PMID 27379096։ doi:10.3389/fimmu.2016.00234 
  14. Ramos-E-Silva M, Lima Pinto AP, Pirmez R, Cuzzi T, Carneiro S (1 October 2016)։ «Dermatomyositis-Part 2: Diagnosis, Association With Malignancy, and Treatment.»։ Skinmed 14 (5): 354–358։ PMID 27871347 
  15. «ICD-10 Systemic connective tissue disorders (M30-M36)»։ WHO։ Արխիվացված օրիգինալից 8 February 2017-ին։ Վերցված է 9 December 2016 
  16. 16,0 16,1 Danieli MG, Gelardi C, Guerra F, Cardinaletti P, Pedini V, Gabrielli A (May 2016)։ «Cardiac involvement in polymyositis and dermatomyositis.»։ Autoimmunity Reviews 15 (5): 462–5։ PMID 26826433։ doi:10.1016/j.autrev.2016.01.015 
  17. «Juvenile dermatomyositis and other idiopathic inflammatory myopathies of childhood»։ Lancet 371 (9631): 2201–2212։ June 2008։ PMID 18586175։ doi:10.1016/S0140-6736(08)60955-1 
  18. 18,0 18,1 «Dermatomyositis Information»։ National Institute of Neurological Disorders and Stroke։ July 27, 2015։ Արխիվացված օրիգինալից 2 December 2016-ին 
  19. Malik A, Hayat G, Kalia JS, Guzman MA (20 May 2016)։ «Idiopathic Inflammatory Myopathies: Clinical Approach and Management.»։ Frontiers in Neurology 7: 64։ PMC 4873503։ PMID 27242652։ doi:10.3389/fneur.2016.00064 
  20. Wright NA, Vleugels RA, Callen JP (January 2016)։ «Cutaneous dermatomyositis in the era of biologicals.»։ Seminars in Immunopathology 38 (1): 113–21։ PMID 26563285։ doi:10.1007/s00281-015-0543-z 
  21. Page 285 in: Thomson and Cotton Lecture Notes in Pathology, Blackwell Scientific. Third Edition
  22. Tymms K. E., Webb J. (1985-12-01)։ «Dermatopolymyositis and other connective tissue diseases: a review of 105 cases»։ The Journal of Rheumatology 12 (6): 1140–1148։ ISSN 0315-162X։ PMID 4093921 
  23. Cooper Glinda S., Stroehla Berrit C. (2003-05-01)։ «The epidemiology of autoimmune diseases»։ Autoimmunity Reviews 2 (3): 119–125։ ISSN 1568-9972։ PMID 12848952։ doi:10.1016/s1568-9972(03)00006-5 
  24. Bernatsky S., Joseph L., Pineau C. A., Bélisle P., Boivin J. F., Banerjee D., Clarke A. E. (2009-07-01)։ «Estimating the prevalence of polymyositis and dermatomyositis from administrative data: age, sex and regional differences»։ Annals of the Rheumatic Diseases 68 (7): 1192–1196։ ISSN 1468-2060։ PMID 18713785։ doi:10.1136/ard.2008.093161 
  25. Bendewald Margo J., Wetter David A., Li Xujian, Davis Mark D. P. (2010-01-01)։ «Incidence of dermatomyositis and clinically amyopathic dermatomyositis: a population-based study in Olmsted County, Minnesota»։ Archives of Dermatology 146 (1): 26–30։ ISSN 1538-3652։ PMC 2886726։ PMID 20083689։ doi:10.1001/archdermatol.2009.328 
  26. Bohan A, Peter JB (13 February 1975)։ «Polymyositis and dermatomyositis (first of two parts).»։ The New England Journal of Medicine 292 (7): 344–7։ PMID 1090839։ doi:10.1056/nejm197502132920706  and Bohan A, Peter JB (20 February 1975)։ «Polymyositis and dermatomyositis (second of two parts).»։ The New England Journal of Medicine (Submitted manuscript) 292 (8): 403–7։ PMID 1089199։ doi:10.1056/nejm197502202920807 
  27. «Greek Reporter: 'Maria Callas did not kill herself from grief for Onassis, a rare disease cost her career and life'»։ GR Reporter։ 28 December 2010։ Արխիվացված օրիգինալից 4 January 2015-ին։ Վերցված է 1 January 2015 
  28. «Laurence Olivier Dies: 'The Rest Is Silence'»։ People Magazine։ 24 July 1989։ Արխիվացված օրիգինալից 10 March 2011-ին։ Վերցված է 16 July 2012 
  29. «Forgotten: Ricky Bell»։ Pro Football Weekly։ 8 January 2010։ Արխիվացված օրիգինալից 11 January 2010-ին։ Վերցված է 26 January 2010 
  30. «Dr. Robert Buckman, renowned oncologist, comedian and Star columnist, dead at 63»։ The Toronto Star Newspaper։ 10 October 2011։ Արխիվացված օրիգինալից 20 January 2013-ին։ Վերցված է 16 July 2012 
  31. Ramos-E-Silva M, Pinto AP, Pirmez R, Cuzzi T, Carneiro SC (1 August 2016)։ «Dermatomyositis--Part 1: Definition, Epidemiology, Etiology and Pathogenesis, and Clinics.»։ Skinmed 14 (4): 273–279։ PMID 27784516 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]