Ռիտուքսիմաբ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ռիտուքսիմաբ
Rituximab.png
Դասակարգում
CAS համար174722-31-7
EINECS համար695-706-4
ЕС695-706-4
Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա)

Ռիտուքսիմաբ, բրենդային վաճառքային անուն Ռիտուքսան և այլն, դեղ, որը կիրառվում է որոշակի աուտոիմուն հիվանդությունների և քաղցկեղի որոշ տեսակների բուժման համար[1]։ Այն կիրառվում է ոչ-Հոջկինի լիմֆոմայի, քրոնիկական լիմֆոցիտային լեյկեմիայի, ռևմատոիդ արթրիտի, բազմանոթաբորբով գրանուլոմատոզի, իդիոպաթիկ թրոմբոցիտպակասորդային վարդացանի, հասարակ բշտախտի, միասթենիա գրավիսի և Էպշտեյն-Բար դրական լորձամաշկային խոցերի ժամանակ[1][2][3][4]։ Այն կիրառվում է դանդաղ ներերակային ներարկման ձևով[1]։

Հաճախ հանդիպող կողմնակի երևութներ, որոնք հիմնականում դիտվում են ներարկումից հետո առաջին 2 ժամվա ընթացքում ներառում են՝ ցան, քոր, ցածր ԶՃ և շնչարգելություն[1]։ Այլ ավելի ծանր կողմնակի երևույթներից են հեպատիտ Բ վարակակիրների մոտ վարակի վերակտիվացում, հարաճուն բազմաօջախային լեյկոէնցեֆալոպաթիա և տոքսիկ էպիդերմալ նեկրոլիզ[1]։ Հայտնի չէ հղիության ընթացքում դեղի ընդունման դեպքում երեխայի վրա ազդեցությունը[1]։

Ռիտուքսիմաբը քիմերային մոնոկլոնալ հակամարմին է CD20 սպիտակուցի նկատմամբ, որը հայտնաբերվում է իմուն համակարգի B բջիջների մակերեսին[5]։ Այն կապվելով սպիտակուցի հետ, բերում է բջջի մահվան[1]։

Ռիտուքսիմաբի օգտագործումը բուժման նպատակով հաստատվել է 1997թ-ին[5]։ Այն ներառված է Առողջապահական համաշխարհային կազմակերպության անփոխարինելի դեղերի ցուցակում, որոնք ամենաարդյունավետ ու անվտանգ դեղերն են համարվում[6]։ 2014թ․ դրությամբ զարգացող երկրներում դեղի 100 մգ արժեքը կազմում էր $148–496[7]։ 2015թ-ին Միացյալ թագավորությունում նույն քանակությամբ դեղի արժեքը NHS-ի համար արժեր £182[8]։ ԱՄՆ-ում ռևմատոիդ արթրիտի ստանդարտ բուժման (1,000 մգ ներերակային ներարկմում, 2 շաբաթվա ընթացքում) միջին արժեքը 2014թ-ին կազմում էր ամսական $14,100 ($705 յուրաքանչյուր 100 մգ-ի համար)[9], բայց 2016-ին արտոնագրի վերջնաժամկետն ավարտվեց[10]։ Այժմ առկա են դեղի բազմաթիվ կենսանմանակներ[10]։

Բժշկական ցուցումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռիտուքսիմաբը ոչնչացնում է և՛ նորմալ, և՛ չարորակ B բջիջներին, որոնք իրենց մակերեսին ունեն CD20 մարկերը, հետևաբար օգտագործվում են այնպիսի հիվանդությունների բուժման համար, որոնց ժամանակ առկա են շատ մեծ քանակությամբ, գերակտիվ կամ դիսֆունկցիոնալ B բջիջներ։

Արյունաբանական քաղցկեղներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռիտուքսիմաբը օգտագործվում է արյան սպիտակ բջիջների քաղցկեղների բուժման համար, ինչպիսիք են լեյկեմիաները և լիմֆոմաները, ներառյալ ոչ-Հոջկինի լիմֆոման և Հոջկինի լիմֆոմայի լիմֆոցիտ գերակշռող ենթատիպը[11]

Աուտոիմուն հիվանդություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երեք ռանդոմիզացված հսկիչ հետազոտությունների արդյունքում ռիտուքիմաբը համարվեց արդյունավետ դեղամիջոց ռևմատոիդ արթրիտի բուժման համար և, այժմ, հաջողությամբ կիրառվում է ռևմատոիդ արթրիտի դեղորայքակայուն ձևի բուժման մեջ[12]։ ԱՄՆ-ում այն հաստատվել է սննդի և դեղերի վերահսկման կազմակերպության կողմից մեթոտրեքսատի հետ համակցված բուժման ձևով միջին կամ բարձր ակտիվության ռևմատոիդ արթրիտի նշանների և ախտանշանների նվազեցման համար մեծահասակների մոտ, ովքեր չեն ունեցել բավարար արդյունք մեկ կամ ավելի հակա-ՈւՆԳ-ալֆա դեղերով բուժման ժամանակ։ Եվրոպայում արտոնագրումը ավելի խստացված է․ այն արտոնագրված է մեթոտրեքսատի հետ համակցված ձևով բարձր ակտիվության ռևմատոիդ արթրիտի բուժման համար, եթե մեկ կամ ավելի հակա-ՈւՆԳ-ալֆա դեղերով բուժումը անարդյունավետ է եղել[13]։

Կան տվյալներ վերջինիս արդյունավետության, բայց ոչ անվտանգության մասին, տարբեր աուտոիմուն հիվանդությունների բուժման համար, և այն լայնորեն օգտագործվում է այնպիսի հիվանդությունների բուժման համար, ինչպիսիք են՝ ցրված սկլերոզի բարդ ձևերը, համակարգային կարմիր գայլախտը, քրոնիկական բորբոքային դեմիելինիզացնող պոլինեյրոպաթիան և աուտոիմուն սակավարյունությունները[14]։ Ամենավտանգավոր, սակայն ամենահազվադեպ կողմնակի երևույթը հարաճուն բազմաօջախային լեյկոէնցեֆալոպաթիան է, որը հաճախ մահացու է․ համենայն դեպս շատ քիչ դեպքեր են նկարագրված աուտոիմուն հիվանդությունների ժամանակ վերջինիս առաջացման[14][15]։

Այլ աուտոիմուն հիվանդություններից ռիտուքսիմաբով բուժվում են աուտոիմուն հեմոլիտիկ սակավարյունությունը, մաքուր կարմիր բջջային ապլազիան, թրոմբոտիկ թրոմբոցիտպակասորդային վարդացանը[16], իդիոպաթիկ թրոմբոցիտպակասորդային վարդացանը[17][18], Էվանսի համախտանիշը[19], անոթաբորբերը (օրինակ՝ բազմանոթաբորբով գրանուլոմատոզը), մաշկի բշտային հիվանդությունները (օրինակ՝ բշտախտը, պեմֆիգոիդը․ բշտախտի 85% դեպքերում արագ վերականգնումով, 2006թ-ի հետազոտության համաձայն)[20], շաքարային դիաբետ տիպ 1, Շյոգրենի համախտանիշը, հակա-NMDA-ընկալչային էնցեֆալիտը, Դեվիկի հիվանդությունը[21], Գրեյվսի օֆթալմոպաթիան[22], աուտոիմուն պանկրեատիտը[23], օպսոկլոնուս միոկլոնուս համախտանիշը[24] և IgG4-կախյալ հիվանդությունը[25]։ Կան որոշ փաստեր այս դեղի անարդյունավետության մասին IgA-կախյալ աուտոիմուն հիվանդությունների բուժման հարցում[26]։

Օրգանների փոխպատվաստում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռիտուքսիմաբը լայնորեն օգտագործվում է երիկամի փոխպատվաստումով հիվանդների կողմից։ Այս դեղամիջոցը կարող է ունենալ որոշակի արդյունավետություն անհամատեղելի արյան փոխներարկում ստացող հիվանդների մոտ։ Այն կիրառվում է նաև որպես խթանիչ բուժում խիստ սենսիբիլիզացված հիվանդների մոտ, ովքեր պատրաստվում են երիկամի փոխպատվաստման։

Կողմնակի երևույթներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանր կողմնակի երևույթներ, որոնք կարող են բերել մահվան և հաշմանդամության, ներառում են[27]

  • Ծանր ներարկումային ռեակցիա.
  • Սրտի կաng
  • Ցիտոկինների արտազատման համախտանիշ
  • Ուռուցքի քայքայման համախտանիշ, որը բերում է սուր երիկամային անբավարարությանTumor lysis syndrome, causing acute renal failure
  • Վարակներ
    • Հեպատիտ Բ վարակի վերակտիվացում
    • Այլ վիրուսային վարակներ
    • Հարաճուն բազմաօջախային լեյկոէնցեֆալոպաթիա (ՀԲԼ), որը առաջանում է JC վիրուսի վերակտիվացումից[28]
  • Իմուն տոքսիկություն B բջիջների նվազումով լիմֆոմայով հիվանդների 70-80%
  • Թոքային տոքսիկություն[29]
  • Աղիների խցանում և պատռում[30]

Համակարգային կարմիր գայլախտով 2 հիվանդներ ռիտուքսիմաբով բուժումից հետո մահացել են հարաճուն բազմաօջախային լեյկոէնցեֆալոպաթիայի պատճառով։ Վերջինս առաջանում է JC վիրուսի ակտիվացումից, որը գլխուղեղի հաճախ հանդիպող, բայց սովորաբար գաղտնի վարակ է։ JC վիրուսի վերակտիվացումը հիմնականում բերում է մահվան կամ գլխուղեղի ծանր վնասման[31]։

Առնվազն մեկ ռևմատոիդ արթրիտով հիվանդի մոտ ռիտուքսիմաբով բուժման արդյունքում առաջացել է ՀԲԼ[32]։

Ռիտուքսիմաբը կարող է լինել կոֆակտոր քրոնիկական հեպատիտ Ե վարակի դեպքում՝ լիմֆոմայով հիվանդի մոտ։ Հեպատիտ Ե-ն սովորաբար սուր վարակ է, իսկ եթե այն ուղեկցվում է լիմֆոմայով և հիվանդը միաժամանակ ստանում է ռիտուքսիմաբ, հիվանդի իմուն պատասխանը վիրուսի նկատմամբ կարող է թուլանալ[33]։

Ազդեցության մեխանիզմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռիտուքսիմաբը ազդեցության մեխանիզմները․ երեք հիմնական անկախ մեխանիզմներն են (1) հակամարմին կախյալ բջջային բջջոտոքսիկություն (ՀԿԲՏ), (2) կոմպլեմենտ միջնորդված բջջատոքսիկություն (ԿՄԲՏ), և (3) ապոպտոզ; առանձնացված մասում երևում է CD20-ի սխեմատիկ կառուցվածքը և ռիտուքսիմաբը[34]։
Ռիտուքսիմաբը կապվում է CD20-ին։ CD20 սպիտակուցները ցցված են բջջաթաղանթի արտաքին մակերեսին, և ռիտուքսիմաբը՝ Y-աձև հակամարմին է կապված CD20 սպիտակուցին։

Հակամարմինը կապվում է բջջի մակերեսային սպիտակուց CD20-ին։ CD20 լայնորեն էքսպրեսվում է B բջիջների մակերեսին, սկսած վաղ նախա-B բջիջներից մինչև նրանց տարբերակման վերջին փուլերը, բացառությամբ ամենավերջին ձև պլազմատիկ բջիջները։ CD20 չի կորում, կարգավորվում կամ անցնում բջջի մեջ։ Չնայած վերջինիս ֆունկցիան անհայտ է, այն կարող է դեր ունենալ թաղանթով Ca2+-ի ներթափանցման մեջ, ապահովելով ներբջջային Ca2+-ի մակարդակը և թողարկելով B բջիջների ակտիվացումը։

Ռիտուքսիմաբը հակում ունի կապվելու B բջիջների կոնկրետ հատվածի, որտեղ CD20-ներն են, նմանվելով գլխարկի և ծածկելով բջջի մակերեսը։ Այդ «գլխարկի» առկայությունը փոխում է NK բջիջների արդյունավետությունը B բջիջներին վերացման գործում։ Երբ NK բջիջը ամրանում է գլխարկին, նրա արդյունավետությունը B բջիջների ոչնչացման գործում աճում է 80%-ով ։ Դրան հակառակ, երբ B բջիջը ունի այդ ասիմետրիկ սպիտակուցի պակաս, այն ոչնչացվում է 40% դեպքերում[35][36]։

Հայտնաբերված են հետևյալ էֆեկտները[37]

  • Ռիտուքսիմաբի Fc հատվածը նպաստում է հակամարմին կախյալ բջջային տոքսիկությանը և կոմպլեմենտ կախյալ բջջատոքսիկությանը
  • Ռիտուքսիմաբը ունի ընդհանուր կարգավորիչ ազդեցություն բջջային ցիկլի վրա
  • Այն բարձրացնում է MHC II և ադհեզիայի մոլեկուլներ LFA-1 և LFA-3 մակարդակը (լիմֆոցիտի ֆունկցիա-ասոցացված հակածին)
  • Խթանում է CD23-ի անհետացումը
  • Նվազեցնում է B բջջային ընկալչի քանակը
  • Առաջացնում է CD20+ բջիջների ապոպտոզը

Այս ազդեցությունների արդյունքում ունենում են B բջիջների վերացում (ներառյալ նրանց քաղցկեղային ձևերը) բերելով առողջ B բջիջների նոր պոպուլյացիայի ձևավորման լիմֆոիդ ցողունային բջիջներից։

Ռիտուքսիմաբը կապվում է CD20 սպիտակուցի 170-173 և 182-185 ամինաթթուներին, որոնք ֆիզիկապես մոտ են իրար 167 և 183 ամինաթթուների միջև առկա երկսուլֆիդային կապերի շնորհիվ[38]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռիտուքսիմաբը հայտնաբերվել է գիտնական Նաբիլ Հաննայի և նրա աշխատակիցների կողմից IDEC դեղագործական կազմակերպությունում IDEC-C2B8 անվան տակ։ Դեղի արտոնագիրը տրամադրվել է 1998-ին և վերջացել 2015թ-ին[39]։

Կլինիկական հետազոտություններում իր արդյունավետության և անվտանգության շնորհիվ[40], ռիտուքսիմաբը 1997թ-ին հաստատվեց սննդի և դեղերի վերահսկման կազմակերպության կողմից B բջջային ոչ-Հոջկինյան լիմֆոմաների՝ այլ քիմիոթերապիաների նկատմամբ կայուն ձևերի բուժման համար[41]։ Ռիտուքսիմաբը CHOP սխեմայի հետ միասին ավելի արդյունավետ է, քան CHOP սխեման առանձին տարածուն մեծ B բջջային լիմֆոմայի և շատ այլ B բջջային լիմֆոմաների բուժման մեջ[42]։ 2010թ-ին Եվրոպական կոմիսիան հաստատեց դեղի օգտագործումը, որպես օժանդակ բուժում ֆոլիկուլյար լիմֆոմայի սկզբնական թերապիայի հետ միասին[43]։

Ներկայումս ռիտուքսիմաբը վաճառվում է ԱՄՆ-ում Բիոգենի և Գենենթեքի, Կանադայում և եվրոպայում՝ Հոֆֆման-Լա Ռոշ-ի, Չուգաի կազմակերպության, Ճապոնիայում՝ Զենյակու Կոգյոի և Իրանում՝ ԱրյոԳենի կողմից։

Այն ներառված է ԱՀԿ-ի անփոխարինելի դեղերի ցանկում, ամենակարևոր դեղերի ցանկը, որոնք առողջապահական համակարգի հիմքն են[44]։

2014թ-ին Գենենթեքը վերադասակարգեց ռիտուքսանը, որպես հատուկ խմբի դեղ, խումբ, որտեղ դեղերը հասանելի են միայն ԱՄՆ-ի հատուկ կազմակերպություններին[45]։ Այս պարագայում զանգվածային վաճառքի ընկերությունների կողմից զեղչերը և զիջումները այլևս հնարավոր չէին և հիվանդանոցներն ավելի թանկ էին վճարելու[45]։

Սկզբում այն հասանելի էր միայն ներերակային ներարկման համար (մոտ 2,5 ժամվա ընթացքում), բայց 2016թ-ին եվրոպայում ստեղծեցին հնարավորություն նաև ենթամաշկային ներարկման համար, ՔԼԼ բուժման պարագայում[46]։

Դեղի արտոնագրերի վերջնաժամկետը Եվրոպայում լրացավ 2013թ-ի փետրվարին, իսկ ԱՄՆ-ում՝ 2016թ-ի սեպտեմբերին[47]։ 2018թ-ի նոյեմբերին Հնդկաստանում, Եվրոմիությունում, Շվեյցարիայում, Ճապոնիայում և Ավստրալիայում հաստատվեցին դեղի մի քանի կենսանմանակներ[47][48]:

Հետազոտություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քրոնիկական հոգնածության համախտանիշ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռիտուքսիմաբի այս ազդեցությունը հայտնաբերվել է երկու նորվեգացի բժիշկների կողմից, ովքեր ռիտուքսիմաբով բուժում էին քաղցկեղով հիվանդների, ովքեր լրացուցիչ ունեին նաև քրոնիկական հոգնածության համախտանիշ, և արդյունքում այն նույնպես բարելավվեց[49]։ 2017թ-ին այս ազդեցությունը հայտնաբերվեց նաև որոշ փոքր և մեծ հետազոտություններում․ 2017թ-ի դրությամբ հայտնի չէր, արդյոք այսպիսի բուժումը այնքան օգտակար է, որ հաշվի չառնվեն ռիտուքսիմաբի կողմնակի երևույթները քրոնիկական հոգնածության համախտանիշի բուժման հարցում[49]։

Ինտրատեկալ[խմբագրել | խմբագրել կոդը]

ԿՆՀ-ի հիվանդությունների համար, ռիտուքսիմաբը կարող է կիրառվել ինտրատեկալ (գոտկային պունկցիայի միջոցով դեղի ներարկում ողնուղեղային խողովակ կամ ենթաոստայնենային տարածություն) ներարկման ձևով, և այս մեթոդը հետազոտությունների փուլում է[50]։

Այլ հակա-CD20 մոնոկլոնալ հակամարմիններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռիտուքսիմաբի կիրառման արդյունավետությունը և անվտանգությունը պատճառ հանդիսացավ այլ, նոր հակա-CD20 հակամարմինների արտադրությանը․

  • Օկրելիզումաբ, մարդկայնացված (90%-95% մարդկային) B բջիջ վերացնող միջոց
  • Օֆատումումաբ (ՀուՄաքս-CD20) լրիվ մարդկային B բջիջ վերացնող միջոց[51]
  • Երրորդ սերնդի հակա-CD20 դեղեր, ինչպես օրինակ՝ օբինուտուզումաբը, որոնք ունեն գլիկոզիլացված Fc հատված[52], որով կապվում են Fc գամմա ընկալիչներին, ինչը ուժեղացնում է հակամարմին կախյալ բջջային տոքսիկությունը[53]։ Մոնոկլոնալ հակամարմնի ՀԿԲՏ առաջացնելու հատկությունը առավելություն է ստանում այն փաստի նկատմամբ, որ Fc գլիկանը կարգավորում է հակամարմնի խնամակցությունը Fc ընկալիչների նկատմամբ[54]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 «Rituximab»։ The American Society of Health-System Pharmacists։ Արխիվացված օրիգինալից 27 March 2016-ին։ Վերցված է 8 December 2016 
  2. Tandan Rup, Hehir Michael K., Waheed Waqar, Howard Diantha B. (August 2017)։ «Rituximab treatment of myasthenia gravis: A systematic review»։ Muscle & Nerve 56 (2): 185–196։ ISSN 1097-4598։ PMID 28164324։ doi:10.1002/mus.25597 
  3. Singer O, McCune WJ (May 2017)։ «Update on maintenance therapy for granulomatosis with polyangiitis and microscopic polyangiitis.»։ Current Opinion in Rheumatology 29 (3): 248–253։ PMID 28306595։ doi:10.1097/BOR.0000000000000382 
  4. «EBV-Positive Lymphoproliferations of B- T- and NK-Cell Derivation in Non-Immunocompromised Hosts»։ Pathogens (Basel, Switzerland) 7 (1): 28։ March 2018։ PMC 5874754 ։ PMID 29518976։ doi:10.3390/pathogens7010028 
  5. 5,0 5,1 Bosch Xavier, Ramos-Casals Manuel, Khamashta Munther A. (2013)։ Drugs Targeting B-Cells in Autoimmune Diseases (անգլերեն)։ Springer Science & Business Media։ էջեր 1–4։ ISBN 9783034807067։ Արխիվացված օրիգինալից 2017-11-05-ին 
  6. «WHO Model List of Essential Medicines (19th List)»։ World Health Organization։ April 2015։ Արխիվացված օրիգինալից 13 December 2016-ին։ Վերցված է 8 December 2016 
  7. «Rituximab»։ International Drug Price Indicator Guide։ Վերցված է 28 November 2015 
  8. British national formulary : BNF 69 (69 ed.)։ British Medical Association։ 2015։ էջ 638։ ISBN 9780857111562 
  9. «Drugs for Rheumatoid Arthritis»։ The Medical Letter 56 (1458): 127–32։ 22 December 2014։ (subscription required (help)) 
  10. 10,0 10,1 «Rituximab Biosimilars Shown to Be Safe and Effective»։ www.medscape.com։ Արխիվացված է օրիգինալից 15 March 2018-ին։ Վերցված է 29 November 2017 
  11. «Rituximab in Hodgkin lymphoma: Is the target always a hit?»։ Cancer Treat Rev 37 (5): 385–90։ 2011։ PMID 21183282։ doi:10.1016/j.ctrv.2010.11.005 
  12. «Efficacy of B-cell-targeted therapy with rituximab in patients with rheumatoid arthritis»։ N Engl J Med 350 (25): 2572–81։ 2004։ PMID 15201414։ doi:10.1056/NEJMoa032534 
  13. «Advances in rheumatology: new targeted therapeutics»։ Arthritis Research & Therapy 13 (Suppl 1): S5։ 2011։ PMC 3123966։ PMID 21624184։ doi:10.1186/1478-6354-13-S1-S5 
  14. 14,0 14,1 Paul Marla (May 20, 2009)։ «Popular Cancer Drug Linked to Often Fatal 'Brain Eating' Virus»։ Northwestern University News and Information։ Արխիվացված օրիգինալից May 29, 2010-ին։ Վերցված է 2009-05-22 
  15. «Press Announcements»։ Journal of Polymer Science B Polymer Physics 8 (10): 1845։ 1970։ Bibcode:1970JPoSB...8.1845.։ doi:10.1002/pol.1970.160081020։ Արխիվացված օրիգինալից 2009-05-13-ին։ Վերցված է 2013-04-29 
  16. «Rituximab in autoimmune thrombotic thrombocytopenic purpura: A success story.»։ Eur J Intern Med 26 (9): 659–65։ August 2015։ PMID 26293834։ doi:10.1016/j.ejim.2015.07.021 
  17. «Rituximab chimeric anti-CD20 monoclonal antibody treatment for adult refractory idiopathic thrombocytopenic purpura»։ Am. J. Hematol. 78 (4): 275–80։ April 2005։ PMID 15795920։ doi:10.1002/ajh.20276 
  18. Patel V, Mihatov N, Cooper N, Stasi R, Cunningham-Rundles S, Bussel JB (2007)։ «Long-term responses seen with rituximab in patients with ITP» (PDF)։ Community Oncology 4 (2): 107։ doi:10.1016/s1548-5315(11)70061-4։ Արխիվացված օրիգինալից 2007-09-29-ին 
  19. Shanafelt TD, Madueme HL, Wold RC, Tefferi A (2003)։ «Rituximab for Immune Cytopenia in Adults: Idiopathic Thrombocytopenic Purpura, Autoimmune Hemolytic Anemia, and Evans Syndrome» (PDF)։ Mayo Clinic Proceedings 78 (11): 1340–1346։ PMID 14601692։ doi:10.4065/78.11.1340։ Արխիվացված է օրիգինալից 2006-03-13-ին 
  20. A. Razzaque Ahmed, M.D., Zachary Spigelman, M.D., Lisa A. Cavacini, Ph.D., Marshall R. Posner, M.D. (October 26, 2006)։ «Treatment of Pemphigus Vulgaris with Rituximab and Intravenous Immune Globulin»։ N Engl J Med 355 (17): 1772–1779։ PMID 17065638։ doi:10.1056/nejmoa062930 
  21. «Treatment of neuromyelitis optica with rituximab: retrospective analysis of 25 patients»։ Arch Neurol 65 (11): 1443–1448։ 2008։ PMID 18779415։ doi:10.1001/archneur.65.11.noc80069։ Արխիվացված օրիգինալից 2009-03-04-ին 
  22. «Rituximab Treatment of Patients with Severe, Corticosteroid-Resistant Thyroid-Associated Ophthalmopathy»։ Արխիվացված օրիգինալից 2017-08-22-ին։ Վերցված է 2011-10-19 
  23. «Immunomodulators and Rituximab in the Management of Autoimmune Pancreatitis»։ doi:10.3998/panc.2013.20։ Արխիվացված օրիգինալից 2014-05-02-ին։ Վերցված է 2014-04-30 
  24. Pranzatelli M. R. (2004)։ «Immunologic and Clinical Responses to Rituximab in a Child with Opsoclonus-Myoclonus Syndrome»։ Pediatrics 115 (1): e115–9։ PMID 15601813։ doi:10.1542/peds.2004-0845 
  25. Khosroshahi A., Wallace Z. S., Crowe J. L., Akamizu T., Azumi A., Carruthers M. N., Chari S. T., Della-Torre E., Frulloni L., Goto H., Hart P. A., Kamisawa T., Kawa S., Kawano M., Kim M. H., Kodama Y., Kubota K., Lerch M. M., Löhr M., Masaki Y., Matsui S., Mimori T., Nakamura S., Nakazawa T., Ohara H., Okazaki K., Ryu J.H., Saeki T., Schleinitz N. և այլք: (2015)։ «International Consensus Guidance Statement on the Management and Treatment of IgG4-Related Disease»։ Arthritis & Rheumatology 67 (7): 1688–1699։ PMID 25809420։ doi:10.1002/art.39132 
  26. «Persistence of Autoreactive IgA-Secreting B Cells Despite Multiple Immunosuppressive Medications Including Rituximab»։ JAMA Dermatol 151 (6): 646–50։ 2015։ PMID 25901938։ doi:10.1001/jamadermatol.2015.59 
  27. «Genentech: Products - Product Information - Immunology - Rituxan RA Full Prescribing Information»։ Արխիվացված է օրիգինալից 2007-12-13-ին։ Վերցված է 2007-12-03 
  28. Molloy Eamonn S., Calabrese Leonard H. (2012)։ «Progressive multifocal leukoencephalopathy associated with immunosuppressive therapy in rheumatic diseases: Evolving role of biologic therapies»։ Arthritis & Rheumatism 64 (9): 3043–3051։ PMID 22422012։ doi:10.1002/art.34468 
  29. «Interstitial pneumonitis related to rituximab therapy»։ N Engl J Med 348 (26): 2690–1; discussion 2690–1։ 2003։ PMID 12826649։ doi:10.1056/NEJM200306263482619 
  30. «Reports of Bowel Obstruction and Perforation with RITUXAN (rituximab)»։ Roche Canada։ 2006-11-10։ Արխիվացված օրիգինալից 2014-03-27-ին 
  31. «Rituximab (marketed as Rituxan) Information»։ Արխիվացված օրիգինալից 15 November 2009-ին։ Վերցված է 15 November 2009 
  32. «Rituximab, RA and PML»։ Արխիվացված օրիգինալից 2008-09-16-ին։ Վերցված է 2008-09-14 
  33. Kriston Levente (2009)։ «Challenges in Reporting Meta-analyses of Diagnostic Accuracy Studies»։ Annals of Internal Medicine 150 (6): 430։ doi:10.7326/0003-4819-150-6-200903170-00025 
  34. Seyfizadeh Narges, Seyfizadeh, Nayer, Hasenkamp, J, Huerta-Yepez, S (2016)։ «A molecular perspective on rituximab: A monoclonal antibody for B cell non Hodgkin lymphoma and other affections.»։ Crit Rev Oncol Hematol 97: 275–290։ PMID 26443686։ doi:10.1016/j.critrevonc.2015.09.001 
  35. Rudnicka D., Oszmiana A., Finch D. K., Strickland I., Schofield D. J., Lowe D. C., Sleeman M. A., Davis D. M. (2013)։ «Scientists discover why a specific cancer drug is so effective»։ Blood 121 (23): 4694–4702։ PMID 23613524։ doi:10.1182/blood-2013-02-482570։ Արխիվացված օրիգինալից 2013-05-03-ին։ Վերցված է 2013-04-29 
  36. Rudnicka D., Oszmiana A., Finch D. K., Strickland I., Schofield D. J., Lowe D. C., Sleeman M. A., Davis D. M. (2013)։ «Rituximab causes a polarization of B cells that augments its therapeutic function in NK-cell-mediated antibody-dependent cellular cytotoxicity»։ Blood 121 (23): 4694–4702։ PMID 23613524։ doi:10.1182/blood-2013-02-482570 
  37. Shaw T. (2003)։ «B cell therapy for rheumatoid arthritis: The rituximab (anti-CD20) experience»։ Annals of the Rheumatic Diseases 62 (90002): 55ii–59։ PMC 1766758։ PMID 14532151։ doi:10.1136/ard.62.suppl_2.ii55 
  38. Binder M, Otto F, Mertelsmann R, Veelken H, Trepel M. (2006)։ «The epitope recognized by rituximab»։ Blood 108 (6): 1975–1978։ PMID 16705086։ doi:10.1182/blood-2006-04-014639 
  39. DrugBank DB00073 Archived 2014-01-05 at the Wayback Machine.
  40. «IDEC-C2B8 (Rituximab) anti-CD20 monoclonal antibody therapy in patients with relapsed low-grade non-Hodgkin's lymphoma»։ Blood 90 (6): 2188–95։ September 1997։ PMID 9310469 
  41. Scott Shane D. (1998)։ «Rituximab: A New Therapeutic Monoclonal Antibody for Non-Hodgkin's Lymphoma»։ Cancer Practice 6 (3): 195–197։ doi:10.1046/j.1523-5394.1998.006003195.x 
  42. Harrison's Principles of Internal Medicine, Longo et al. McGraw Hill Medical 2011 page 931
  43. «Roche Gets EC Nod for Follicular Lymphoma Maintenance Therapy»։ October 29, 2010։ Արխիվացված օրիգինալից October 31, 2010-ին 
  44. «www.who.int»։ Արխիվացված օրիգինալից 2015-05-13-ին 
  45. 45,0 45,1 Saporito, Bill (27 October 2014)։ «Hospitals Furious at Cancer-Drug Price Hikes»։ Time։ Արխիվացված օրիգինալից 20 October 2015-ին։ Վերցված է 26 October 2015 
  46. «EU approves second indication for subcutaneous form of Roche's rituximab»։ Արխիվացված օրիգինալից 2016-06-07-ին։ Վերցված է 2016-06-09 
  47. 47,0 47,1 «Biosimilars of Rituximab» (en-GB)։ Generics and Biosimilars Initiative։ 14 April 2017։ Արխիվացված օրիգինալից 2017-03-31-ին։ Վերցված է 2017-04-29 
  48. Lahiri Diptendu, Osterman Cynthia (2 November 2018)։ «Novartis abandons effort for U.S. approval of biosimilar rituximab»։ Reuters։ Վերցված է 3 November 2018 
  49. 49,0 49,1 Castro-Marrero Jesus, Sáez-Francàs Naia, Santillo Dafna, Alegre Jose (2017)։ «Treatment and management of chronic fatigue syndrome/myalgic encephalomyelitis: All roads lead to Rome»։ British Journal of Pharmacology 174 (5): 345–369։ PMC 5301046 ։ PMID 28052319։ doi:10.1111/bph.13702 
  50. Bonnan M, Ferrari S, Bertandeau E, Demasles S, Krim E, Miquel M, Barroso B (2014)։ «Intrathecal rituximab therapy in multiple sclerosis: review of evidence supporting the need for future trials.»։ Current Drug Targets 15 (13): 1205–14։ PMID 25355180 
  51. «Genmab.com / HuMax-CD20 (ofatumumab)»։ Արխիվացված է օրիգինալից 2007-09-11-ին։ Վերցված է 2007-12-03 
  52. «Fc-structure»։ Արխիվացված օրիգինալից 2007-11-10-ին։ Վերցված է 2007-12-03 
  53. Eccles SA (2001)։ «Monoclonal antibodies targeting cancer: 'magic bullets' or just the trigger?»։ Breast Cancer Research : BCR 3 (2): 86–90։ PMC 138676։ PMID 11250751։ doi:10.1186/bcr276 
  54. «Glycans in the immune system and The Altered Glycan Theory of Autoimmunity»։ J Autoimmun 57 (6): 1–13։ 2015։ PMC 4340844։ PMID 25578468։ doi:10.1016/j.jaut.2014.12.002 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]