Մաշկաբորբ
Մաշկաբորբ | |
---|---|
![]() | |
Տեսակ | հիվանդության կարգ և ախտանիշ կամ նշան |
Բժշկական մասնագիտություն | ընտանեկան բժշկություն |
ՀՄԴ-9 | 692.9 |
![]() |
Դերմատիտ կամ մաշկաբորբ, հայտնի է նաև որպես էկզեմա, հիվանդությունների մեծ խումբ, որոնց բնորոշ է մաշկի բորբոքումը։ Առաջանում է մաշկի քոր, կարմրածություն (էրիթեմա) և մաշկի ցանավորում։ Սուր դեպքերում արտահայտվում է մանր բշտիկավոր ցանավորումով, իսկ քրոնիկ դեպքերում մաշկը կարող է հաստանալ։ Ցանավորումը կարող է լինել տեղայնացված, կամ տարածվել ամբողջ մարմնով։
Մաշկաբորբը մաշկային հիվանդությունների խումբ է, որի մեջ ներառված են հիմնականում ատոպիկ մաշկաբորբը, ալերգիկ կոնտակտային մաշկաբորբը և իրիտանտ կոնտակտային մաշկաբորբը։ Հիվանդության բուն պատճառը հաճախ անհայտ է։ Հիմնականում առաջանում է էկզոգեն և էնդոգեն ազդակների ազդեցությամբ։ Մաշկաբորբի տեսակը պայմանավորված է հիվանդության պատմության և ցանի տեղակայումից։ Օրինակ՝ ձեռքերի իրիտանտ կոնտակտային մաշկաբորբը հաճախ հանդիպում է այն անձանց մոտ , ովքեր շատ են կոնտակտ ունենում ջրի հետ։ Իսկ ալերգիկ կոնտակտատային մաշկաբորբը հանդիպում է այն անձանց մոտ ովքեր ունեն գերզգայունություն գրգռիչների նկատմամբ։
Ատոպիկ մաշկաբորբի բուժումը իրակամացվում է տեղային ստերոիդային և խոնավացնող քսուքներով։ Նշանակվում է 2 շաբաթից ոչ ավել տևողությամբ կողմնակի բարդություններից խուսափելու համար։ Երկրորդային ինֆեկցիայի միացության դեպքում կիրառվում են հակաբիոտիկներ։ Կոնտակտային մաշկաբորբի դեպքում հայտնաբերել և բացառել կոնտակտը ալերգենից։ Հակահիստամինները նվազեցնում են քորը և նպաստում են լավ քնելուն։
2015 թվականին ամբողջ աշխարհում գրանցվել է 245 միլիոն դերմատիտի հիվանդացության դեպք։ Ատոպիկ մաշկաբորբը ամենատարածվածն է և հիմնականում հիվանդությունը սկսվում է վաղ մանկական հասակից։ Կոնտակտային մաշկաբորբը կրկնակի անգամ ավելի հաճախ հանդիպմում է կանանց քան տղամարդկանց մոտ։ Ալերգիկ կոնտակտային մաշկաբորբը հանդիպում է 7% մարդկանց մոտ ողջ կյանքի ընթացքում։ Հատկապես հանդիպում է որոշակի մասնագիտություն ունեցող անձանց մոտ։
Նշաններ և ախտանիշեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Մաշկաբորբի ախտանիշները բազմազան են։ Չնայած, որ մաշկաբորբի յուրաքանչյուր տեսակ ունի իրեն բնորոշ կլինիկական պատկերը, այնուամենայինվ, կան ախտանիշներ, որոնք բնութագրում են բոլոր մաշկաբորբներին, որոնցից են մաշկի կարմրածությունը , այտուցվածությունը, քորը և քերծվածքները։ Բացի այդ, մաշկաբորբի յուրաքանչյուր տեսակ ունի իրեն բնորոշ ցանի տեղակայումը։ Հիմնականում առաջանում են պարանոցի, վերին և ստորին վերջույթներին։ Հիվանդության առաջացման առաջին ախտանիշներից է քորը։ Հազվադեպ ցանավորումը կարող է առաջանալ սեռական օրգանների շրջանում[1][2]։ Վարոնշյալ հատվածում հիվանդության ընթացքը սուր է և կարող է լինել անցողիկ։ Իրիտանտ կոնտակտային մաշկաբորբի ժամանակ ցավը գերակշռում է քորին։
Ատոպիկ մաշկաբորբի ախտանիշները յուրաքանչյուրի մոտ տարբեր ձև է դրսևորվում։ Տարածված ախտանիշներից են մաշկի չորությունը, կարմրածությունը և քորը։ Բնորոշ տեղակայումն է ՝ վերջույթների ծալիչ մակերեսները, անութափոսերը, ձեռքերը և դեմքը։ Հարբերանային մաշկաբորբ է կոչվում կարմիր, ոչ հստակ եզրերով ցանավորումը բերանի շուրջ[3]։
Հեպեսանման մաշկաբորբը բնորոշվում է հանգույցիկավոր և բշտիկավոր ցանավորումով[4], ինչպես նաև այրոցի և քորի զգացումով։ Ցանավորման տարրերը ունեն 1 սմ տրամագիծ, կարմիր երանգով, խմբավորված և տեղակայվում են գոտկատեղի, աճուկների, ծնկների, ուսերի, և հետույքի շրջանում։ Երբեմն ցանավորումը կարող է առաջանալ բերանի խոռոչում կամ գլխի մազածածկ հատվածներում։
Սեբորեային մաշկաբորբը զարգանում է որպես օրենք աստիճանաբար, առաջանում է չոր կամ ճարպոտ թեփուկներ հիմնականում գլխի մազածածկ հատվածում, մազաթափություն չի լինում, երբեմն կարող է անհանգստացնել քորը[5]։ Նորածինների մոտ դրսևորվում է դեղնավուն և խոշոր թեփուկներով գլխի մազածածկ հատվածում, հաճախ զուգորդվում է բարուրային մաշկաբորբով։ Բարդացած դեպքերում ցանավորումը կարող է տարածվել ականջերի, կոպերի, քթի, կրծքավանդակի և մեջքի շրջանում[6]։
-
Մաշկաբորբ
-
սուր մաշկաբորբ
-
Մաշկաբորբային տարր, որը վնասվել է քորելու հետևանքով
-
համակցված մաշկաբորբ
Պատճառը[խմբագրել | խմբագրել կոդը]
Մաշկաբորբի առաջացման պատճառը անհայտ է, բայց ենթադրյալ պատճառներից է գենետիկ նախատրամադրվածությունը և արտաքին միջավայրի ազդեցության համադրությունը[7]։
Արտաքին միջավայրի ազդեցության գործոն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ըստ հիգիենայի տեսության ասթմայի, էկզեմայի և այլ ալերգիկ հիվանդությունների առաջացման պատճառներից է արտաքին միջավայրի աղտոտվածությունը։ Այս տեսությունը հաստատվում է նաև ասթմայի համաճարակաբանության վերաբերյալ ուսումնասիրությունները[8]։ Ասթմայի և ալերգիկ հիվանդությունների առաջացմանը նպաստում են նաև իմուն համակարգի խանգարումները և բակտերիալ ֆլորայի խանգարումները օրգանիզմում։
Էկզեմայի զարգացման պատճառ են հանդիսանում նաև տնային փոշու տիզը[9][10], մարդկանց մինչև 5 մոտ կան հակամարմիններ փոշու տզի նկատմամբ, որը դեռ ուսումնասիրության և հաստատման կարիք ունի[11]։
Գենետիկ նախատրամադրվածությունը[խմբագրել | խմբագրել կոդը]
Գենետիկական գործոնները կարևոր դեր ունեն էկզեմայի զարգացման գործում, մասնավորապես OVOL1, ACTL9 և IL4-KIF3A[12] և ֆիլագրին[13] կոդավորող գենը։
Էկզեման 3 անգամ հաճախ է հանդիպում ցելիակիա հիվանդություն ունեցող անձանց մոտ և 2 անգամ հաճախ ցելիակիա հիվանդություն ունեցողների հարազատների մոտ[14][15]։
Պատոֆիզիոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]
Էկզեմաներին բնորշ է սպոնգիոզը ։ Էկզեմայի զարգացմանը կարևոր դեր ունեն դենդրիտային բջիջների ենթատեսակներից ինչպիսիք են Լանգերհանսյան բջիջները, էպիդերմալ բորբոքային դենդրիտային բջիջների և պլազմոցիտոիդ դենդրիտային բջիջները[16][17]։
Ախտորոշում[խմբագրել | խմբագրել կոդը]
Ախտորոշումը անց է կացվում հիվանդության պատմության և կլինիկական պատկերի հիման վրա[13] Անհասկանալի դեպքերում մաշկի բիոպսիա է կատարվում[18]։ Էկզեմայով հիվանդները երբեմն սխալմամբ ախտորոշվում են սննդային ալերգիա[19]։
Փատչ թեստը կիրառվում է ալերգիկ կոնտակտային մաշկաբորբի ախտորոշման համար [20][21]։
Դասակարգում[խմբագրել | խմբագրել կոդը]
Դասակարգումը կատարվում է ըստ ՀՄԴ10-ի դասակարգման։
«Էկզեման» որպես տերմին գործածվում է մի շարք կլինիկական բնութագրերին։
Մաշկաբորբի տեղայնացված տեսակներից որպես օրինակ՝ ձեռքերի էկզեման է, իսկ բնութագրող տեսակ՝ սկավառակաձև էկզեման է, կամ ըստ հնարավոր պատճառի՝ վարիկոզ էկզեմա։
Տերմինաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Շատ երկներում մաշկաբորբը և էկզեման գործածվում են որպես հոմանիշներ[22][23][24], կամ ատոպիկ դերմատիտը նկարագրվում է որպես սուր վիճակ, իսկ էկզեման ՝ քրոնիկ[25]։
Տարածված տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ատոպիկ մաշկաբորբ
- Կոնտակտային մաշկաբորբ
- Սեբորեային մաշկաբորբ
- Նեյրոդերմատիտ
Ոչ հաճախ հանդիպող տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Դիսհիդրոզ
- Դիսկոիդ էկզեմա
- Վարիկոզ էկզեմա
- Հերպեսանման էկզեմա
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Neurodermatitis (lichen simplex)»։ DermNet New Zealand Trust։ 2017։ Արխիվացված օրիգինալից փետրվարի 2, 2017-ին։ Վերցված է հունվարի 29, 2017
- ↑ «Neurodermatitis»։ Mayo Clinic։ 2015։ Արխիվացված օրիգինալից հունիսի 16, 2010-ին։ Վերցված է նոյեմբերի 6, 2010
- ↑ «Periorificial dermatitis»։ DermNet New Zealand Trust։ 2017։ Արխիվացված օրիգինալից փետրվարի 2, 2017-ին։ Վերցված է հունվարի 29, 2017
- ↑ «Dermatitis herpetiformis»։ DermNet New Zealand Trust։ 2017։ Արխիվացված օրիգինալից փետրվարի 2, 2017-ին։ Վերցված է հունվարի 29, 2017
- ↑ «Seborrheic dermatitis»։ DermNet New Zealand Trust։ 2017։ Արխիվացված օրիգինալից փետրվարի 2, 2017-ին։ Վերցված է հունվարի 29, 2017
- ↑ «Seborrheic Dermatitis»։ Merck Manual, Consumer Version
- ↑ Քաղվածելու սխալ՝ Սխալ
<ref>
պիտակ՝NIH2013
անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում: - ↑ Bufford JD, Gern JE (May 2005)։ «The hygiene hypothesis revisited»։ Immunology and Allergy Clinics of North America 25 (2): 247–262։ PMID 15878454։ doi:10.1016/j.iac.2005.03.005
- ↑ «Does natural sensitisation in eczema occur through the skin?»։ Lancet 2 (8497): 13–5։ 1986։ PMID 2873316։ doi:10.1016/S0140-6736(86)92560-2
- ↑ «[House dust mites in the etiology of allergic diseases]»։ Annales Academiae Medicae Stetinensis (Polish) 52 (2): 123–7։ 2006։ PMID 17633128
- ↑ Dermatitis 38, բաժին Atopic Dermatitis(անգլ.) EMedicine կայքում
- ↑ Paternoster L (դեկտեմբերի 25, 2011)։ «Meta-analysis of genome-wide association studies identifies three new risk loci for atopic dermatitis.»։ Nature Genetics 44 (2): 187–92։ PMC 3272375։ PMID 22197932։ doi:10.1038/ng.1017
- ↑ 13,0 13,1 Քաղվածելու սխալ՝ Սխալ
<ref>
պիտակ՝Mc2012
անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում: - ↑ Caproni M, Bonciolini V, d'Errico A, Antiga E, Fabbri P (2012)։ «Celiac Disease and Dermatologic Manifestations: Many Skin Clue to Unfold Gluten-Sensitive Enteropathy»։ Gastroenterol. Res. Pract. (Hindawi Publishing Corporation) 2012: 1–12։ PMC 3369470։ PMID 22693492։ doi:10.1155/2012/952753
- ↑ Ciacci C, Cavallaro R, Iovino P, Sabbatini F, Palumbo A, Amoruso D, Tortora R, Mazzacca G. (June 2004)։ «Allergy prevalence in adult celiac disease»։ J. Allergy Clin. Immunol. 113 (6): 1199–203։ PMID 15208605։ doi:10.1016/j.jaci.2004.03.012
- ↑ Allam JP, Novak N (January 2006)։ «The pathophysiology of atopic eczema.»։ Clinical and experimental dermatology 31 (1): 89–93։ PMID 16309494։ doi:10.1111/j.1365-2230.2005.01980.x
- ↑ Ulf Darsow, Eyerich Kilian, Ring Johannes (October 2007)։ «Eczema Pathophysiology - World Allergy Organization» (անգլերեն)։ www.worldallergy.org։ Արխիվացված օրիգինալից փետրվարի 2, 2017-ին։ Վերցված է հունվարի 28, 2017
- ↑ «Eczema»։ University of Maryland Medical Center։ Արխիվացված օրիգինալից հուլիսի 27, 2016-ին
- ↑ Atkins D (March 2008)։ «Food allergy: diagnosis and management»։ Primary Care 35 (1): 119–40, vii։ PMID 18206721։ doi:10.1016/j.pop.2007.09.003
- ↑ Jeanne Duus Johansen, Peter J. Frosch, Jean-Pierre Lepoittevin (սեպտեմբերի 29, 2010)։ Contact Dermatitis։ Արխիվացված օրիգինալից հուլիսի 5, 2014-ին։ Վերցված է ապրիլի 21, 2014
- ↑ Alexander A. Fisher։ Fisher's Contact Dermatitis։ Արխիվացված օրիգինալից հուլիսի 5, 2014-ին։ Վերցված է ապրիլի 21, 2014
- ↑ «Eczema»։ ACP medicine։ Արխիվացված է օրիգինալից 2014-01-10-ին։ Վերցված է հունվարի 9, 2014
- ↑ Bershad SV (նոյեմբերի 1, 2011)։ «In the clinic. Atopic dermatitis (eczema)»։ Annals of Internal Medicine 155 (9): ITC51–15; quiz ITC516։ PMC 1849764։ PMID 22041966։ doi:10.7326/0003-4819-155-9-201111010-01005
- ↑ ICD 10: Diseases of the skin and subcutaneous tissue (L00-L99) – Dermatitis and eczema (L20-L30) Archived 9 January 2014 at the Wayback Machine.
- ↑ Քաղվածելու սխալ՝ Սխալ
<ref>
պիտակ՝Ned2012
անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում: