Կոպեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Կոպեր
Eye makeup.jpg
Տեսակ անատոմիական կառուցվածք
Լատիներեն անվանում Palpebra
(palpebra inferior, palpebra superior)
Զարկերակ Lacrimal artery
MeSH A01.456.505.420.504
Foundational Model of Anatomy 75178 և 54437
Terminologia Anatomica 98 A15.2.07.024
Նկարագրված է Gray's Anatomy (20th edition)[1]
Eyelids Վիքիպահեստում

Կոպեր (լատիներեն՝ Palpebra` կոպ), մաշկի բարակ շերտ, որը ծածկում և պաշտպանում է աչքերը։ Վերին կոպի բարձրացնող մկանի կծկումը բացում է աչքը։ Այս գործընթացը կարող է տեղի ունենալ կամային և ոչ կամային ճանապարհով։ Մարդու կոպի լուսանքով ձգվում են թարթիչները, որոնք մեծացնում են աչքերի պաշտպանությունը՝ պաշտպանելով փոշուց, օտարածին մասնիկներից և արտազատուկներից։ Կոպերը օգնում են աչքի ամբողջ մակերեսով տարածել արցունքը և այլ արտազատուկները, սրանով աչքի մակերեսը պահելով միշտ խոնավ, որն անհրաժեշտ է աչքի նորմալ ֆունկցիայի համար։ Բացի այդ աչքերը թարթելը աչքը պաշտպանում է օտար մարմիններից։

Շատ մշակույթներում ընդունված է փակել մահացածի կոպերը։

Կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Շերտեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոպերը կազմված են մի քանի շերտերից, որոնք են` մաշկ, ենթամաշկային հյուսվածք, աչքի շրջանաձև մկան, ակնակապիճային միջնորմ և կոպային շաղկապենի (մակերեսից դեպի ներքև դասավորությամբ)։ Կոպերի ներսում կան մեյբոմյան գեղձեր, որոնք արտազատում են արցունքի լիպիդային բաղադրիչները։

Մաշկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մաշկը նման է այլ հատվածների մաշկին, միայն մի տարբերությամբ, որ ավելի բարակ է[2] և ավելի շատ պիգմենտային բջիջներ ունի։ Մահացածների մոտ պիգմենտը կարող է գունազրկվել և առաջացնել կոպերի գունաթափություն։ Կոպերի մաշկն ունի քրտնագեղձեր և մազեր։ Մազերից նրանք, որոնք կոպերի մակերեսին են փոխակերպվում են թարթիչների։[3]։ Կոպերի մաշկը օրգանիզմում ամենամեծ կոնցետրացիայով ճարպագեղձեր պարունակող հատվածն է[2]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://www.bartleby.com/107/228.html
  2. 2,0 2,1 Goldman Lee։ Goldman's Cecil Medicine (24th ed.)։ Philadelphia: Elsevier Saunders։ էջ 2426։ ISBN 1437727883 
  3. "eye, human." Encyclopædia Britannica. Encyclopaedia Britannica Ultimate Reference Suite. Chicago: Encyclopædia Britannica, 2010.