Լիպիդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Լիպիդներ (հուն.՝ λίπος, lípos - ճարպ) պարունակվում են կենդանի և բուսական բոլոր բջիջներիում։ Ամենատարածվածը` ճարպերն են։ Ջրում չեն լուծվում, լուծվում են օրգանական լուծիչներում։ Բջջի չոր նյութի 5-10%, իսկ ճարպահյուսվածքում` 90%։

Մարդու օրգանիզմում ճարպերը կուտակվում են կրծքագեղձերում, ճարպոն, ենթամաշկի ցանցաշերտում։ Ճարպեր կուտակվում են նաև բույսերի սերմերում, պտուղներում։ Ճարպերը կարող են լինել պինդ և հեղուկ։ Պինդ(խոզի, ձավարի), հեղուկ(զեյթունի, օձաձկան ձարպը)։ Ճարպի 1 մոլ կազմված է 1 մոլ գլիցերինի 3 մոլ ճարպաթթուներից։ Լիպիդներից են` կարոտինը, քսանտոֆիլը, ֆոսֆոլիպիդները, լեցիտինը, խոլեստրինը։ Վիտամին A, D, E, K, սեռական հորմոնները, հեշտությամբ միանում են սպիտակուցներին` առաջացնելով լիպոպրոտերդներ։

Դրանք մտնում են մեմբրանների, կորիզի կազմի մեջ, կուտակվում է մաշկի տակ` նրան տալով էլաստիկություն։ Կենդանական բջիջներում ավելի շատ ճարպեր կան։

Նշանակությունը[խմբագրել]

Այս անվան տակ միավորված են մեծ և համեմատաբար տարակառույց միացություններ,որոնց ներկայացուցիչները պարունակվում են կենդանական և բուսական հյուսվածքներում,անլուծելի են ջրում,լուծելի միայն ցածր բևեռայնություն ունեցող (ոչ բևեռային) լոծիչներում (եթեր,բենզոլ,պետրոլեինային եթեր և այլն):

Կենդանի օրգանիզմներում լիպիդները կատարում են բազմազան ֆունկցիաներ՝ էներգետիկ,պաշտպանողական,կառուցվածքային,կարգավորիչ և մտնում են բոլոր կենսաթաղանթների կազմի մեջ:

Լիպիդների մոլեկուլներում առկա են բևեռացված (հիդրոֆիլ) և ոչ բևեռացված (հիդրոֆոբ) խմբավորումներ:Հետևաբար,լիպիդներն ունեն խնամակցություն և՛ ջրային,և՛ ոչ ջրային ֆազերի հանդեպ,այսինքն՝ լիպիդները դասվում են բիֆիլ միացությունների շարքին,որոնք կարող են կատարել իրենց ֆունկցիաները ֆազերի բաժանման սահմանում:

Լիպիդները ըստ հիդրոլիզի ենթարկվելու ունակության բաժանվում են երկու մեծ խմբերի՝ օճառացվող և չօճառացվող:

Օճառացվող լիպիդները հիդրոլիզվում են թթվային և հիմնային միջավայրում:Հիմնային հիդրոլիզի ընթացքում առաջանում են կարբոնաթթուների աղեր,գլիցերին և այլ միացություններ:Բարձրագույն կարբոնաթթուների աղերը կոչվում են օճառներ:Չօճառացվող լիպիդները հիդրոլիզի չեն ենթարկվում:


Ֆունկցիաներ[խմբագրել]

  1. Էներգետիկ - 1գ ճարպի ճեղքումից առաջանում է 38,9 ԿՋ էներգիա։
  2. Ջրի աղբյուր են - 1կգ ճարպի օքսիդացումիղ առաջանում է 1,1 կգ ջուր։
  3. Կառուցողական - մտնում է բոլոր մեմբրանների բաղադրության մեջ։
  4. Պաշտպանական -ենթամաշկի ճարպը պաշտպանական դեր է կատարում։
  5. Ջերմամեկուսիչ է -օրգանիզմը պաշտպանում է ջերմության կորստից։
  6. Կուտակվում է որպես պաշարանյութ։

Ճարպաթթուներ[խմբագրել]

Կարբոնաթթուները,այդ թվում բարձրագույն,առաջին անգամ անջատվել են ճարպերից և ստացել ճարպաթթուներ անվանումը:Այդ միացությունները մտնում են բազմաթիվ լիպիդների կազմի մեջ,ացիլացնելով համապատասխան հիդրօքսիլ խմբերը կամ ամինախմբերը:


Կենսաբանական կարևոր դեր ունեն ճարպաթթուները,սովորաբար,զույգ թվով ածխածին պարունակող չճյուղավորված շղթայով միացություններ են:Ճարպաթթուները կարող են լինել հագեցած և չհագեցած:Չհագեցած ճարպաթթուները կարող են պարունակել մեկ և ավելի կրկնակի կապեր,հետևաբար լինել ցիս- կամ տրանս-կոնֆիգուրացիայի:


Կրկնակի կապերը միմյանցից անջատվում են մեթիլենային խմբերով:Բնական ծագում ունեցող ճարպաթթուներում ածխածինների թիվը տատանվում է 4-22,բայց հիմնականում հանդիպում են 16-18 ածխածին պարունակողները:Դա պայմանավորված է ճարպաթթուների բիոսինթեզի յուրահատկություններով:Մարդու օրգանիզմում հագեցած ճարպաթթուներից առավել կարևոր նշանակություն ունեն պալմիտինաթթուն և ստեարինաթթուն,իսկ չհագեցածներից՝ օլեինա-,լինոլա-,լինոլենա- և արախիդոնաթթուն:Լինոլաթթուն և լինոլենաթթուն չեն սինթեզվում օրգանիզմում,անպայման պետք է գտնվեն սննդամթերքներում,քանի որ անհրաժեշտ են նորմալ կենսագործունեության համար,կոչվում են նաև անփոխարինելի (էսենցիալ) և դսավում են վիտամինների խմբին (վիտամին F):Օրվա ընթացքում անհրաժեշտ է ընդունել մոտ 5 գրամ էսենցիալ ճարպաթթուներ:Այդ թթուները հիմնականում պարունակվում են բուսական յուղերում:

Արախիդոնաթթուն յուրահատուկ տեղ է գրավում այս խմբում,քանի որ հանդիսանում է բազմաթիվ կենսակարգավորիչների՝ պրոստագլանդինների,լեյկոտրիենների,տրոմբոքսանների,պրոստացիկլինների նախորդող միացությունը:


Հագեցած ճարպաթթուները 20°С պայմաններում պինդ,մոմանման նյութեր են,չհագեցածները նույն պայմաններում գտնվում են հեղուկ վիճակում:Բարձրագույն ճարպաթթուները,շնորհիվ իրենց կազմի մեջ գտնվող խոշոր ոչ բևեռային ածխաջրածնային ռադիկալի (մոլեկուլի հիդրոֆոբ հատված),չեն լուծվում ջրում:Սակայն ճարպաթթուներիր կալիումական,նատրիումական և ամիոնիումի աղերը,որոնք պարունակում են բարձր բևեռայնություն ունեցող կարբօքսիլ խմբի անիոն (օճառները),հիդրոլիզվում են ջրում և լավ լուծելի են:


Բարձրագույն ճարպաթթունները օժտված են կարբոնաթթուներին բնորոշ բոլոր քիմիական հատկություններով,իսկ չհագեցած ճարպաթթուները տալիս են նաև ալկեններին բնորոշ ռեակցիաները (միացման,ճեղքման,օքսիդացման):

Լիպիդների դասակարգումը[խմբագրել]

Կառուցվածքով լիպիդները բարձրագույն կարբոնաթթուների բարդ եթերներ կամ պոտենցիալ բարդ եթերներ են:

Լիպիդների դասը կարելի է բաժանել երեք հիմնական ենթադասերի՝

  • 1.պարզ լիպիդների,
  • 2.բարդ լիպիդների,
  • 3.լիպիդի ածանցյալների:

Պարզ լիպիդներ[խմբագրել]

Պարզ լիպիդների խմբին են պատկանում մոմերը և ճարպերը:

Մոմեր[խմբագրել]

Մոմերն,ըստ կառուցվածքի,կարբոնաթթուների և բարձրամոլեկուլային միատոմ սպիրտների բարդ եթերներ են:

CH3(CH2)14CH2OH-ցետիլ ալկոհոլ

CH3(CH2)28CH2OH-միրիցիլ ալկոհոլ

H3C(CH2)7CH=CH(CH2)7CH2OH-օլեին ալկոհոլ

Ըստ ծագման լինում են կենդանական (մեղրամոմ,լանոլին,սպերմացետ),բուսական և սինթետիկ մոմեր:Մոմերի ընդհանուր բանաձևն է՝

R1-O-CO-R2

Նրանք պաշտպանական շերտ են առաջացնում պտուղների,տերևների,մաշկի,փետուրների մակերեսին:Օրինակ,մեղրամոմը՝ միրիցիլպալմիտատը,իրենից ներկայացնում է միրիցիլ սպիրտի և պալմիտինաթթվի բարդ եթեր՝

CH3(CH2)14CH2-O-CO-(CH2)14CH3-ցետիլպալմիտատ

CH3(CH2)28CH2-O-CO-(CH2)14CH3-միրիցիլպալմիտատ

Ճարպեր և յուղեր[խմբագրել]

Չեզոք ճարպեր,գլիցերոլիպիդներ,եռացիլգլիցերիններ-այս բոլոր անվանումները վերաբերվում են ճարպերին և յուղերին,որոնք ըստ կառուցվածքի իրենցից ներկայացնում են գլիցերինի և բարձր ճարպաթթուների էսթերներ:


Եռացիլգլիցերինները մարդու օրգանիզմում ծառայում են որպես պահեստային նյութ,գտնվում են հիմնականում ճարպային դեպոներում (ենթամաշկային թաղանթանյութ,ճարպոն),հանդես են գալիս որպես էներգիայի աղբյուր և կրում են կարևոր պաշտպանական դեր մեխանիկական (հարվածներ) և ֆիզիկական (ցածր ջերմաստիճան) գործոնների ազդեցության դեպքում:Բնական աղբյուրներից անջատվում են հիմնականում գլիցերինի լրիվ եթերներ՝ եռացիլգլիցերիններ:Պինդ եռացիլգլիցերինները անվանում են ճարպեր,իսկ հեղուկներն՝ յուղեր:Կենդանական ծագում ունեցող եռացիլգլիցերիններում գերակշռում են հագեցած ճարպաթթուները,իսկ բուսական ծագում ունեցողներում՝ չհագեցածները:Եռացիլգլիցերինները լինում են պարզ և բարդ:Պարզ եռացիլգլիցերինների բաղադրության մեջ մտնում են միևնույն ճարպաթթվի մնացորդներ,իսկ խառը եռացիլգլիցերիդի կազմության մեջ՝ երկու կամ երեք տարբեր ճարպաթթուների մնացորդներ:


Բնական ծագում ունեցող ճարպերը իրենցից ներկայացնում են խառը եռացիլգլիցերինների խառնուրդ և բնութագրվում են առանձին ճարպաթթուների տոկոսային պարունակությամբ և չհագեցվածության աստիճանով՝ յոդային թվով:Եռացիլգլիցերինները անվանվում են սիստեմատիկ անվանակարգով,և ավելի հաճախ,գործածական անուններով:

Տարբեր հյուսվածքներից անջատված եռացիլգլիցերինները զգալիորեն տարբերվում են իրենց կազմով:Այսպես,ենթամաշկային թաղանթանյութը հարուստ է հագեցած,իսկ լյարդի ճարպերըէ չհագեցած ճարպաթթուներով:

Տես նաև[խմբագրել]

Գրականություն[խմբագրել]

Օտար լեզուներով[խմբագրել]

  • Julian N. Kanfer and Sen-itiroh Hakomori, Sphingolipid Biochemistry, vol. 3 of Handbook of Lipid Research (1983)
  • Dennis E. Vance and Jean E. Vance (eds.), Biochemistry of Lipids and Membranes (1985).
  • Donald M. Small, The Physical Chemistry of Lipids, vol. 4 of Handbook of Lipid Research (1986).
  • Robert B. Gennis, Biomembranes: Molecular Structure and Function (1989)
  • Gunstone, F. D., John L. Harwood, and Fred B. Padley (eds.), The Lipid Handbook (1994).
  • Charles R. Scriver, Arthur L. Beaudet, William S. Sly, and David Valle, The Metabolic and Molecular Bases of Inherited Disease (1995).
  • Gunstone, F. D. Fatty acids and lipid chemistry. — London: Blackie Academic and Professional, 1996. 252 pp.
  • Robert M. Bell, John H. Exton, and Stephen M. Prescott (eds.), Lipid Second Messengers, vol. 8 of Handbook of Lipid Research (1996).
  • Christopher K. Mathews, K.E. van Holde, and Kevin G. Ahern, Biochemistry, 3rd ed. (2000).
  • Chapter 12 in «Biochemistry» by Jeremy M. Berg, John L. Tymoczko and Lubert Stryer (2002) W. H. Freeman and Co.
  • Alberts, B., et al. (2004) «Essential Cell Biology, 2nd Edition.» Garland Science. ISBN 0-8153-3480-X
  • Solomon, Eldra P., et. al. (2005) «Biology, 7th Edition.» Thomson, Brooks/Cole.
  • «Advanced Biology — Principles and Applications.» C.J. Clegg and D.G. Mackean. ISBN 0-7195-7670-9
  • Georg Löffler, Petro E. Petrides: Biochemie und Pathobiochemie. Springer, Berlin 2003, ISBN 3-540-42295-1
  • Florian Horn, Isabelle Moc, Nadine Schneider: Biochemie des Menschen. Thieme, Stuttgart 2005, ISBN 3-13-130883-4
  • Charles E. Mortimer, Ulrich Müller: Chemie. Thieme, Stuttgart 2003, ISBN 3-13-484308-0
  • Fahy E. et al. A comprehensive classification system for lipids // J. Lipid. Res. 2005. V. 46, № 5. P. 839—861.

Ռուսերեն[խմբագրել]

  • Черкасова Л. С., Мережинский М. Ф., Обмен жиров и липидов, Минск, 1961;
  • Маркман А. Л., Химия липидов, в. 1—2, Таш., 1963—70;
  • Тютюнников Б. Н., Химия жиров, М., 1966;
  • Малер Г., Кордес К., Основы биологической химии, пер. с англ., М., 1970.