Էլաստիկություն
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը, ինչպես նաև վիքիչափանիշներին համապատասխան այլ գործողություններ կատարելով։ |
Էլաստիկություն (հուն. ελαστδς-ճկուն), փոքր ճիգերի դեպքում նյութի կամ առարկայի առաձգական դարձելի զգալի դեֆորմացիայի ենթարկվելու հատկությունն է (առանց քայքայվելու)։ Այս հատկությունը նման է առաձգականությանը, և շատ լեզուներում (անգլ., գերմ., ֆրանս.) էլաստիկություն հենց առաձգականություն էլ նշանակում է, սակայն ռուսերենում, ինչպես և հայերենում, այդ բառը փոքր-ինչ այլ նրբիմաստ է ստացել՝ արտահայտելով վերը նշված իմաստը։ Անհրաժեշտ էլաստիկություն ապահովվում է նյութի (օրինակ, ռետինները, որոնց էլաստիկությունը պայմանավորված է մոլեկուլային կառուցվածքով) կամ կոնստրուկցիայի (օրինակ՝ զսպանակ) համապատասխան ընտրությամբ։ Մեծ էլաստիկությունը նյութի՝ դարձելի մեծ դեֆորմացիայի ենթարկվելու հատկությունն է՝ առաձգականության մոդուլների փոքր արժեքների դեպքում, բնորոշ է բարձրամոլեկուլային նյութերին (բարձրապոլիմերներին) և որոշ կոլոիդ համակարգերի։ Սովորական ձգման դեպքում մեծ էլաստիկությամբ նյութերի դարձելի դեֆորմացիայի մեծությունը կարող է հասնել հարյուրավոր տոկոսների, իսկ այդ նյութերի առաձգականության մոդուլը մոտ 10000 անգամ ավելի փոքր է, քան մետաղներինը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 9)։ |