Կարոտինոիդներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Լիկոպինով հարուստ խտուղ (Momordica cochinchinensis)

Կարոտինուդներ, դեղին, նարնջագույն կամ կարմիր պիգմենտներ, սինթեզվում են բակտերիաների, սնկերի ու բարձրակարգ բույսերի կողմից։ Կարոտինուդներից են բույսերում պարունակվող կարոաինը և քսան էոոֆիչները լիկոպինը -լոլիկի, մասուրի, մորմի պտուղներում, զեաքսանտինը - եգիպտացորենի սերմերում, ֆուկոքսանտինը - գորշ ջրիմուռներում և այլն։ Կարոտինուդները լուծվում են ճարպերում ու ճարպանման նյութերում։ Կարոտինուդների հարաբերական պարունակությունը փոփոխվում է բույսերի զարգացման պրոցեսում և արտաքին միջավայրի ազդեցությամբ։ Բջիջներում Կարոտինուդների քանակությունն ամենաբարձրն է պլաստիդներում։ Կարտինուդները նպաստում են բույսերի բեղմնավորմանը, մասնակցում ֆոտոսինթեզի պրոցեսին։ Կարոտինուդների գույնը պայմանավորված է նրանց մոլեկուլում կրկնակի կապերի քանակով ու դիրքով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 341 CC-BY-SA-icon-80x15.png