Քրտնագեղձեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Քրտնագեղձեր, մարդու և կաթնասուն կենդանիների (որոշ բացառություններով) պարզ, սովորաբար չճյուղավորված խողովակաձև մաշկային գեղձեր։ Արտադրում և արտազատում են քրտինք։ Մարդն ունի 2-5 մլն քրտնագեղձեր։ Քրտնագեղձերի մեծությունը և քանակը տարբեր են մաշկի տարբեր տեղամասերում (շատ են հատկապես մատների վրա, թևատակերի և աճուկային ծալքերում)։ Քրտնագեղձերի հատուկ տարատեսակներ են կոպերի գեղձերը, ինչպես նաև ծծումբ արտազատող ականջագեղձերը։ Մեծ քանակությամբ քրտինք արտադրելով քրտնագեղձերը կարգավորում են օրգանիզմի ջերմատվությունը, օրգանիզմից հեռացնում են ազոտային փոխանակության արգասիքները և ալկալիական մետաղների աղերը (գլխավորապես NaCl), թրջում մաշկի մակերևույթը։

Տե՛ս նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Քրտնարտադրություն

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png