Բելի պարալիչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բելի պարալիչ
Bellspalsy.JPG
Տեսակհիվանդություն[1]
Ենթադասfacial paralysis?[1] և palsy?
Բուն պատճառC26769[2]
Բժշկական մասնագիտություննյարդաբանություն
Հիվանդությունների բազա1303
MedlinePlus000773
eMedicine1146903
MeSHIDD020330 և D020330
Disease OntologyDOID:12506 և DOID:12506
NCI ThesaurusC26769[2]
Bell's palsy Վիքիպահեստում

Բելի պարալիչ, դիմային պարալիչ, դիմային մկանները կարգավորելու անկարողություն ախտահարված կողմում[3]։ Ախտանիշները կարող են լինել մեղմից մինչև ծանր արտահայտված[3]։ Դրանք են՝ մկանային ցնցումներ, թուլություն, դեմքի մի կողմը, հազվադեպ երկու կողմը ամբողջովին շարժելու ունակության կորուստ, համի փոփոխություն, ականջի շուրջ ցավ, ձայնի նկատմամբ բարձրացած զգայունություն և թափվում են թարթիչները: Սովորաբար ախտանիշները սկսվում են 48 ժամվա ընթացքում[3]

Բելի պարալիչի պատճառը անհայտ է[3]։ Ռիսկի գործոններից են շաքարային դիաբետըը և վերջին շրջանում տարած վերին շնչառական ուղիների վարակըը[3]։ Այս ամենը բերում է յոթերորդ գանգուղեղային նյարդի վնասման[3]։ Շատերը հավատում են, որ այս ամենը առաջանում է վիրուսային վարակի ազդեցությամբ[3]։ Ախտորոշումը կատարվում է կլինիկական ախտանիշների և այլ պատճառային գործոնների ուսումնասիրմամբ[3]։ Գլխուղեղի ուռուցքը, ուղեղային կաթվածը, միասթենիա գրավիսը, Լայմի հիվանդությունը և Ռամսեյ Հանտի համախտանիշըը կարող են նույնպես բերել դիմային նյարդի պարալիչի։[4]

Վնասումը սովորաբար բարելավվում է առանց օգնության և վերադառնում է նորմալ կամ գրեթե նորմալ վիճակի[3]։ Կորտիկոստերոիդները ունեն մեծ արդյունավետություն, իսկ հակավիրուսային դեղերի օգտակարությունը շատ քիչ է[5]։ Աչքերը պետք է պաշտպանել չորացումից աչքի կաթիլների միջոցով[3]։ Սովորաբար վիրահատություն խորհուրդ չի տրվում[3]։ Հաճախ ախտանիշների բարելավումը սկսվում է 14 օրվա ընթացքում և ավարտվում է 6 ամսվա ընթացքում[3]։ Որոշների մոտ հնարավոր է վերականգնում չլինի կամ հնարավոր է ախտանիշների կրկնում[3]։

Բելի պարալիչը դիմային նյարդի միակողմանի պարալիչի ամենատարածված պատճառն (70%)[4][6]։ Այն հանդիպում է 1-4։10,000 հաճախականությամբ տարեկան [4]։ Մոտ 1.5% մարդկանց մոտ ախտահարումը տեղի է ունենում կյանքի նույն էտապում[7]։ Այն առավել հաճախ հանդիպում է 15-60 տարեկանների մոտ[3]։ Կանայք և տղամարդիկ ախտահարվում են հավասարապես[3]։ Այն հայտնաբերվել է շոտլանդացի վիրաբույժ Չարլզ Բելի կողմից (1774–1842)[3]։

Նշաններ և ախտանիշներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բելի պարալիչը բնութագրվում է դեմքի մի կողմի անկումով, որը առաջանում է 72 ժամվա ընթացքում[8]։ Հազվադեպ (<1%), այն կարող է լինել դեմքի երկու կողմերում [9][10]։

Դիմային նյարդը կագավորում է տարբեր գործառույթներ` աչքերի թարթում և փակում, միմիկա, արցունքահոսություն, թքարտադրություն, հոնքերի վեր բարձրացում։ Այն նաև ապահովում է լեզվի առաջային 2/3-ի համի զգացողությունը դիմային նյարդի ճյուղ թմբկանյարդի միջոցով։ Այս գործառույթի պատճառով նյարդի վնասման արդյունքում ախտահարված կողմում կորում է լեզվի առաջային 2/3-ի համի զգացողությունը[11]։

Դիմային նյարդը տիմպանիկ նյարդի միջոցով նյարդավորում է նաև միջին ականջի ասպանդակային մկանը և վնասումը բերում է ձայնի զգայունության փոփոխության՝ նորմայից ավելի բարձր ձայների, և ակուստիկայի խանգարման[11][12]։

Չնայած Բելի պարալիչը համարվում է մոնոնևրիտ՝ մեկ նյարդի բորբոքում, բայց այս հիվանդների մոտ առկա է բազմաթիվ ախտանշաններ։ Դրանք ներառում են ՝ դեմքի թափահարում, միջին կամ ծանր գլխացավ, պարանոցի ցավ, հիշողության խանգարումներ, հավասարակշռության խանգարումներ, միակողմանի վերջույթի պարեսթեզիա, թուլություն և անփութություն, որը դեռևս անհայտ պատճառով է լինում[13]։

Պատճառագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դիմային նյարդի՝ կորիզը գտնվում է ուղեղի ցողունում (ներկայացված է „θ“ դիագրամում)։ Նարնջագույն՝ դուրս է գալիս ուղեղի ձախ կեսից, դեղին՝ նյարդերը դուրս են գալիս ուղեղի աջ կեսից։ Պետք է նշել, որ ճակատային մկանները նյարդավորում ստանում են ուղեղի երկու կեսերից։

Որոշ վիրուսներ կարող են բերել կայուն, լատենտ վարակի առկայության, բայց առանց ախտանշանների՝ վարիցելլա զոստեր[14] և Էբշտեյն-Բարրի վիրուս, երկուսն էլ պատկանում են հերպես վիրուսների ընտանիքին։ Այս վիրուսների վերաակտիվացումը ենթադրվում է, որ բերում է սուր Բելի պարալիչի առաջացման[15]։ Ըստ հետազոտությունների այս վերաակտիվացման պատճառը կարող է լինել վնասվածքը, միջավայրի գործոնները, նյութափոխանակային և հուզական խանգարումները[16]։

Ընտանեկան ժառանգումը հայտնաբերվում է 4-14% դեպքերում[17]։ Բելի պարալիչը երեք անգամ ավելի հաճախ հանդիպում է հղիների մոտ[18]։ Այն չորս անգամ ավեի հաճախ հանդիպում է շաքարային դիաբետ ունեցողների մոտ[19]։

Ախտաֆիզիոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեմքի անատոմիա

Բելի պարալիչը առաջանում է դիմային նյարդի գործառույթի վնասման արդյունքում, որը կարգավորում է դիմային մկանները։ Դիմային պարալիչը բնութագրվում է դիմային մկանների շարժման անկարողությամբ և միմիկայի բացակայությամբ։ Պարալիչը հիմնականում ստորկորիզային է՝ ստորին շարժիչ նեյրոն։

Դիմային նյարդի բորբոքումը բերում է նյարդի ճնշման գանգի խոռոչից իր դուրս գալու տեղում (տևական ճնշման համախտանիշ) և խանգարվում է նյարդային ազդակների փոխանցումը։ Դիմային նյարդի պարեզ ունեցող հիվանդների մոտ, եթե հայտնի է ախտահարման պատճառը, ապա հիվանդությունը չի կոչվի Բելի պարալիչ։ Հնարավոր պատճառներն են ուռուցքը, մենինգիտը, կաթվածը, շաքարային դիաբետը, գլխի վնասվածքը և գանգուղեղային նյարդերի բորբոքային հիվանդությունները՝ սարկոիդոզ, բրուցելոզ և այլն։ Այս բոլոր դեպքերում դիմային նյարդի վնասումը սահմանափակ է։ Երեխաները կարող են ծնվել դիմային պարեզով[20]։ Որոշ դեպքերում երկկողմանի դիմային պարալիչը կապված է սուր ՄԻԱՎ վարակի հետ։

Որոշ հետազոտությունների արդյունքում հասարակ հերպես վիրուս տիպ 1-ը համարվում է Բելի պարալիչի գլխավոր պատճառներից մեկը[21]։ Այս ամենը հույս է ներշնչում, որ հակաբորբոքային և հակավիրուսային դեղերը (պրեդնիզոլոն և ացիկլովիր) կարող են ազդեցություն ունենալ։ Այլ հետազոտությամբ Բելի պարալիչ ունեցող 176 հիվանդներից հասարակ հերպես վիրուսը հայտնաբերվել է միայն 31-ի մոտ (18 %), հերպես զոստեր վիրուսը՝ 45 հիվանդների մոտ (26%)[15]։ Հասարակ հերպեսը ունի մեծ նշանակություն Բելի պարալիչի առաջացման գործում, այնուամենայնիվ, անհրաժեշտ են հետագա հետազոտություններ։

Հասարակ հերպես վիրուսը բերում է նյարդերի միելինազրկման։ Այս վնասումը տարբերվում է վերևում նշված այտուցի, ճնշման միջոցով նյարդի վնասումից։ Դեմիելինիզացիան կարող է լինել նաև իմուն համակարգի ակտիվացմամբ անհայտ մեխանիզմով։

Ախտորոշում[խմբագրել | խմբագրել կոդը]

Բելի պարալիչը ախտորոշվում է բացառման սկզբունքով, այսինքն հերքվում է վնասման բոլոր հնարավոր պատճառները։ Ոչ մի առանձնահատուկ պատճառ հայտնաբերված չէ։ Չկա նաև ո՛չ լաբորատոր, ո՛չ գործիքային հետազոտման եղանակներ, որոնք կհայտնաբերեն պատճառը[8]։ Նյարդի վնասման աստիճանը կարելի է որոշել Հաուս-Բրեքմանի սանդղակով։

Մի հետազոտություն ցույց է տվել, որ 45% հիվանդները չեն դիմում բժշկի[13]։

Այլ պատճառներ են՝ հերպես զոստերը, լայմի հիվանդությունը, սարկոիդոզը, կաթվածը և ուղեղի ուռուցքները[8]։

Տարբերակիչ ախտորոշում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դիմային պարեզի առկայության դեմքում, որոշ մարդիկ առկա նշանները շփոթում են ուղեղի կաթվածի հետ, բայց կան մի քանի նուրբ տարբերություններ։ Կաթվածի դեպքում սովորաբար ախտանիշներից է ձեռքերի և ոտքերի թուլությունը և թմրածությունը։ Բելի պարալիչին հակառակ, կաթվածով հիվանդները կարողանում են կարգավորել դեմքի վերին հատվածների շարժումները։ Կաթվածով հիվանդը սովորաբար ունենում է ճակատի կնճռոտում[22]։

Հերպես զոստերի ներգրավվածությունը դիմային նյարդի վնասման մեջ համարվում է բավականին բարդ տարբերակման համար։ Հիմնական տարբերակիչ նշանը արտաքին ականջին մանր բշտիկների և լսողության խնդիրների առկայությունն է, բայց այս նշանները կարող են և բացակայել։ Հերպես զոստերի վերաակտիվացումը բերում է տիպ 2 Ռամսեյ Հանտի համախտանիշի առաջացման։

Լայմի հիվանդությունը կարող է բերել դիմային պարեզի[23]։ Երբեմն դիմային պարեզը առաջանում է դասական թափառող էրիթեմայի հետ միաժամանակ[23]։ Այլ դեպքերում այն առաջանում է ավելի ուշ[23]։ Այն շրջաններում, որտեղ տարածված է Լայմի հիվանդությունը, դիմային պարեզի դեպքերի կեսը հենց այս հիվանդությամբ է պայմանավորված[23]։

Բուժում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստերոիդների արդյունավետությունը Բելի պարալիչի վերականգնման գործում ապացուցված է, իսկ հակավիրուսային դեղերի մասին տվյալները քիչ են[8]։ Այն հիվանդները, ովքեր չեն կարողանում փակել աչքերը, անհրաժեշտ են նաև պաշտպանական միջոցներ[8]։

Ստերոիդներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գլյուկոկորտիկոիդները ՝ պրեդնիզոլոնը, բարելավում են վերականգնումը 6 ամսվա ընթացքում[24]։ Վաղ բուժումը նպաստում է 14% ավելի մեծ հավանականությամբ վերականգնման[25][26]։

Հակավիրուսային[խմբագրել | խմբագրել կոդը]

Հետազոտություններից մեկը պարզել է, որ հակավիրուսային դեղերը՝ ացիկլովիրը, անարդյունավետ են հիվանդության թեթև կամ միջին ձևերի դեպքում[27]։ Մեկ այլ հետազոտություն հայտնաբերել է, որ կա որոշակի արդյունավետություն կորտիկոստերոիդների հետ համակցելու դեպքում, բայց դա նույնպես չի կիրառվում[5]։

Ծանր դեպքերում ևս անհայտ է։ Մի հետազոտություն 2015 թվականին հայտնաբերել է, որ չկա ոչ մի ազդեցություն անկախ ծանրության աստիճանից[28]։

Դրանք նշանակվում են, քանի որ տեսականորեն կա կապ Բելի պարալիչի և հերպես վիրուսի միջև[29]։ Կա որոշակի հավանականություն, որ առկա է 7%-ից քիչ արդյունավետություն[30]։

Ֆիզիոթերապիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիզիոթերապիան կարող է լինել արդյունավետ որոշ հիվանդների մոտ, քանի որ այն օգնում է պահպանել ախտահարված կողմի մկանային տոնուսը և խթանում է դիմային նյարդին[31]։ Շատ կարևոր է մկանային վարժությունների և մերսումների միջոցով կանխել պարալիզված դիմային մկանների կոնտրակտուրաները[31]։ Ցավը նվազեցնելու նպատակով կիրառում են տաքացնող միջոցներ դեմքին[32]։ Էլեկտրական խթանման արդյունավետության համար բարձր որակի ապացույցները քիչ են[33]։

Վիրահատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիրահատությունը կարող է կիրառվել նյարդի պարալիչի հետևանքները վերացնելու համար, եթե չկա դեղորայքային վերականգնում[34]։ Տարբեր եղանակներ գոյություն ունեն[34]։ Ժպիտի վերականգնման վիրահատությունը կարող է վերականգնել դիմային պարալիչ ունեցող հիվանդների մոտ ժպիտը։ Դեռևս հայտնի չէ վաղ վիրահատությունը օգտակար է, թե վնասակար[35]։ Կողմնակի ազդեցություններից է լսողության կորուստը, որը հանդիպում է հիվանդների 3–15% հիվանդների մոտ[36]։ Նյարդաբանության Ամերիկյան Ակադեմիան 2007 թվականին խորհուրդ տվեց հրաժարվել վիրահատական բուժման եղանակից[36]։

Ավանդական բժշկություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ասեղնաբուժության արդյունավետությունը մնում է անհայտ, քանի որ առկա հետազոտությունները ունեն քիչ որակ։ Կան փորձարական ապացույցներ հիպերբարիկ օքսիգենացիայի՝ թթվածնաբուժություն բարձր ճնշման առկայությամբ, արդյունավետության մասին ծանր դեպքերում[37]։

Կանխատեսում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիվանդների մեծ մասի մոտ վերականգնվում է դիմային նյարդի աշխատանքը 3 շաբաթվա ընթացքում, նույնիսկ բուժում չստացող հիվանդների մոտ[38]։ 1982 թվականին, երբ դեռ բուժման մեթոդներ չկային, 1,011 հիվանդներից 85%-ի մոտ վերականգնումը կատարվել է 3 շաբաթվա ընթացքում, իսկ մնացած 15%-ի մոտ՝ 3-6 ամիս հետո։

Մեկ տարի հետո կատարված հետազոտությունների արդյունքում ամբողջական վերականգնում կատարվել է հիվանդների 71%-ի մոտ։ Միջին աստիճանի վերականգնումը եղել է հիվանդների 12%- մոտ և միայն 4%-ի մոտ թույլ վերականգնում[39]։ Մեկ այլ հետազոտություն պարզել է, որ մասնակի պարալիչի դեպքում նշանները անհետանում են մեկ ամսվա ընթացում։ Այն հիվանդները, ովքեր սկսում են շարժումները առաջին 2 շաբաթվա ընթացքում, վերականգնվում են ամբողջությամբ։ Եթե ռեմիսիան 3 շաբաթվա ընթացքում չի կատարվում, ապա հիվանդությունը ստանում է շարունակական բնույթ[40]։ Կա ևս մեկ հետազոտություն, ըստ որի 10 տարեկան և ցածր հիվանդների մոտ կանխատեսումը բարենպաստ է, իսկ 61 և բարձր տարիքի համար՝ շատ անբարենաստ[16]։

Հիմնական բարդություններն են ՝ համի քրոնիկ կորուստը (ագեուզիա), քրոնիկական դիմային կծկումը, դիմային ցավը և եղջերաթաղանթի վարակները: Վերջինս կանխելու համար աչքերը պետք է պաշտպանվեն հատուկ ծածկույթով, գիշերվա ընթացքում ամրացնել փակ պահելու համար, արհեստական արցունք կամ հատուկ յուղեր կարող են կիրառվել, հատկապես ամբողջական պարալիզի դեպքում։ Եթե աչքերը ամբողջովին չփակվեն կարող է վնասվել նաև թարթման ռեֆլեքսը, դրա համար պետք է հատուկ միջոցառումներ աչքը վնասումից պաշտպանելու համար։

Մեկ այլ բարդություն կարող է լինել, երբ նյարդի վերականգնումը կատարվում է մասնակի և սխալ ձևով։ Նյարդերը կազմված են նյարդաթելերի խրձերից, որոնք ունեն իրենց ուղղվածութունը։ Հիմնականում վերականգնումը պետք է լինի բնական ուղղությամբ, բայց որոշ նյարդերի մոտ աճը կարող է շեղվել հիմնական ուղղությունից, որը բերում է սինկինեզիսների առաջացման։ Օրինակ՝ այն նյարդերը, որոնք նյարդավորում են աչքի մկանները, շեղվում են ճանապարհից և միանում են բերանի մկանները նյարդավորող նյարդերին։ Այս ձևով մեկի շարժումը բերում է նաև մյուսի շարժման։ Օրինակ՝ երբ մարդը փակում է աչքը , բերանի անկյունը բարձրանում է վերև ոչ կամային ձևով։

Մոտ 9%[41] հիվանդների մոտ Բելի պարալիչը դառնում է շարունակական, սինկինեզիսի մասին վերևում նշվել է, լինում է նաև սպազմ, կոնտրակտուրա, ականջներում աղմուկ, և/կամ լսողության կորուստ դիմային մկանների շարժման արդյունքում, կոկորդիլոսի արցունքների համախտանիշ։ Այս ամենը կոչվում է նաև համ-արցունքային ռեֆլեքս կամ Բոգորադի համախտանիշ և այդ ժամանակ հիվանդը ուտելու ժամանակ արցունքահոսում է։ Այս ամենը լինում է արցունքագեղձի և թքագեղձերի նյարդերի սխալ վերականգնման արդյունքում։ Համային քրտնարտադրություն ևս կարող է լինել։

Համաճարակաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բելի պարալիչի հանդիպում է 20։100,000 հաճախականությամբ տարեկան[42]։ Հաճախականությունը մեծանում է տարիքի հետ[42]։ Բելի պարալիչը տարեկան ախտահարում է 40,000 մարդու ԱՄՆ-ում։ Կյանքի ընթացքում հիվանդանում են 65 հոգուց մեկը։

Տարեկան հանդիպման հաճախականությունը ներկայացված է գրականության մեջ՝ 15,[17] 24,[43] և 25–53[13] (բորորը 100,000 բնակչության հաշվով տարեկան)։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարոն Չարլզ Բել

Պարսիկ բժիշկ Մաուհամեդ Իբն Զաքարյա ալ-Ռազին (865–925) առաջինն է մանրամասնել ծայրամասային և կենտրոնական դիմային պարեզները[44][45]։

Կորնելիս Ստալպարտ վան դեր Վիելը (1620–1702) 1683 թվականին կարծիք է հայտնել Բելի պարալիչի մասին և նշել է պարսիկ Իբն Սինային (980–1037), ով ևս նկարագրել է այս վիճակը իրենից առաջ։ Ջեյմս Դուգլասը (1675–1742) և Նիկոլոս Անտոն Ֆրիդրիխը (1761–1836) նույնպես նկարագել են այս վիճակը։

Պարոն Չարլզ Բելը, ըստ որի անվանվել է այս վիճակը, ներկայացրել է 3 դեպք Լոնդոնի արքայական հասարակությունում 1829 թվականին։ Դեպքերից 2-ը անհայտ պատճառով էին, իսկ մեկը հարականջային թքագեղձում ուռուցքի պատճառով։

Հայտնիներից Բելի պարալիչ է ունեցել Կանադայի վարչապետ Ջեն Կրետյեն։ 1993 թվականին դաշնային Կանադայի ընտրությունները, որի ժամանակ Կրետյեն Լիբերալ Կանադա կուսակցության առաջնորդն էր, իսկ իր հակարակորդ Կանադայի առաջընթաց պահպանողական կուսակցությունը մեղադրեց նրան նկարներում ոչ նորմալ դեմք ունենալու համար։ Հայտարարությունը համարվեց Կրետյենի արտաքին տեսքի դեմ հարձակում և արժանացավ համընդհանուր զայրույթի, մինչ դեռ նա այդ ամենը օգտագործեց իր օգտին։ Եվ ի վերջո Կրետյեն հաղթանակ տարավ ընտրություններում։

Ծանոթագրությունններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Disease Ontology release 2019-05-13 — 2019-05-13 — 2019.
  2. 2,0 2,1 Monarch Disease Ontology release 2018-06-29sonu — 2018-06-29 — 2018.
  3. 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 3,11 3,12 3,13 3,14 3,15 «Bell's Palsy Fact Sheet»։ NINDS։ February 5, 2016։ Արխիվացված օրիգինալից 8 April 2011-ին։ Վերցված է 8 August 2016 
  4. 4,0 4,1 4,2 Fuller G, Morgan C (31 March 2016)։ «Bell's palsy syndrome: mimics and chameleons.»։ Practical Neurology 16: 439–444։ PMID 27034243։ doi:10.1136/practneurol-2016-001383 
  5. 5,0 5,1 Gagyor Ildiko, Madhok Vishnu B., Daly Fergus, Somasundara Dhruvashree, Sullivan Michael, Gammie Fiona, Sullivan Frank (2015-11-09)։ «Antiviral treatment for Bell's palsy (idiopathic facial paralysis)»։ The Cochrane Database of Systematic Reviews (11): CD001869։ ISSN 1469-493X։ PMID 26559436։ doi:10.1002/14651858.CD001869.pub8 
  6. Dickson Gretchen (2014)։ Primary Care ENT, An Issue of Primary Care: Clinics in Office Practice, (անգլերեն)։ Elsevier Health Sciences։ էջ 138։ ISBN 9780323287173։ Արխիվացված օրիգինալից 2016-08-20-ին 
  7. Grewal D. S. (2014)։ Atlas of Surgery of the Facial Nerve: An Otolaryngologist's Perspective (անգլերեն)։ Jaypee Brothers Publishers։ էջ 46։ ISBN 9789350905807։ Արխիվացված օրիգինալից 2016-08-20-ին 
  8. 8,0 8,1 8,2 8,3 8,4 Baugh RF, Basura, GJ, Ishii, LE, Schwartz, SR, Drumheller, CM, Burkholder, R, Deckard, NA, Dawson, C, Driscoll, C, Gillespie, MB, Gurgel, RK, Halperin, J, Khalid, AN, Kumar, KA, Micco, A, Munsell, D, Rosenbaum, S, Vaughan, W (November 2013)։ «Clinical Practice Guideline: Bell's Palsy Executive Summary.»։ Otolaryngology–Head and Neck Surgery 149 (5): 656–63։ PMID 24190889։ doi:10.1177/0194599813506835 
  9. Price, Fife T, Fife DG (January 2002)։ «Bilateral simultaneous facial nerve palsy»։ The Journal of Laryngology & Otology 116 (1): 46–8։ PMID 11860653։ doi:10.1258/0022215021910113 
  10. «Bilateral facial paralysis: case presentation and discussion of differential diagnosis»։ Journal of General Internal Medicine 21 (7): C7–10։ July 2006։ PMC 1924702։ PMID 16808763։ doi:10.1111/j.1525-1497.2006.00466.x 
  11. 11,0 11,1 Mumenthaler Mark, Mattle Heinrich (2006)։ Fundamentals of Neurology։ Germany: Thieme։ էջ 197։ ISBN 3131364513 
  12. Moore Keith L., Dalley Arthur F., Agur A. M. R. (2013-02-13)։ Clinically Oriented Anatomy (անգլերեն)։ Lippincott Williams & Wilkins։ ISBN 9781451119459 
  13. 13,0 13,1 13,2 Morris AM, Deeks SL, Hill MD և այլք: (2002)։ «Annualized incidence and spectrum of illness from an outbreak investigation of Bell's palsy»։ Neuroepidemiology 21 (5): 255–61։ PMID 12207155։ doi:10.1159/000065645։ Արխիվացված օրիգինալից 2009-07-13-ին 
  14. Facial Nerve Problems and Bell's Palsy Information on MedicineNet.com Archived 2008-04-23 at the Wayback Machine.
  15. 15,0 15,1 «Herpes simplex virus type 1 reactivation and antiviral therapy in patients with acute peripheral facial palsy»։ Auris Nasus Larynx 28 (Suppl): S13–7։ 2001։ PMID 11683332։ doi:10.1016/S0385-8146(00)00105-X 
  16. 16,0 16,1 Kasse C.A, Ferri R.G, Vietler E.Y.C, Leonhardt F.D, Testa J.R.G, Cruz O.L.M (October 2003)։ «Clinical data and prognosis in 1521 cases of Bell's palsy»։ International Congress Series 1240: 641–7։ doi:10.1016/S0531-5131(03)00757-X 
  17. 17,0 17,1 «Familial idiopathic facial palsy»։ European Archives of Oto-Rhino-Laryngology 257 (3): 117–9։ 2000։ PMID 10839481։ doi:10.1007/s004050050205։ Արխիվացված է օրիգինալից 2013-01-06-ին 
  18. Bender, Paula Gillingham. "Facing Bell's Palsy while pregnant." Archived May 10, 2005, at the Wayback Machine. (Commercial website). Sheknows: Pregnancy and Baby. Retrieved on 2007-09-06.
  19. "Bell's Palsy InfoSite & Forums: Facial Paralysis FAQs" Archived 2005-05-25 at the Wayback Machine. (Website). Bell's Palsy Information Site. Retrieved on 2007-09-06.
  20. MedlinePlus Medical Encyclopedia: Facial nerve palsy due to birth trauma Archived 2008-10-01 at the Wayback Machine. retrieved 10 September 2008
  21. «Bell palsy and herpes simplex virus: identification of viral DNA in endoneurial fluid and muscle»։ Annals of Internal Medicine 124 (1 Pt 1): 27–30։ 1996։ PMID 7503474։ doi:10.7326/0003-4819-124-1_Part_1-199601010-00005 
  22. S.C. TV Reporter Loses Her Smile after a Bell's Palsy Attack Archived 2016-03-05 at the Wayback Machine.
  23. 23,0 23,1 23,2 23,3 Lorch M, Teach SJ (Oct 2010)։ «Facial nerve palsy: etiology and approach to diagnosis and treatment.»։ Pediatric Emergency Care 26 (10): 763–9; quiz 770–3։ PMID 20930602։ doi:10.1097/PEC.0b013e3181f3bd4a 
  24. Madhok VB, Gagyor I, Daly F, Somasundara D, Sullivan M, Gammie F, Sullivan F (18 July 2016)։ «Corticosteroids for Bell's palsy (idiopathic facial paralysis).»։ Cochrane Database of Systematic Reviews 7: CD001942։ PMID 27428352։ doi:10.1002/14651858.CD001942.pub5 
  25. Hazin R, Azizzadeh, B, Bhatti, MT (November 2009)։ «Medical and surgical management of facial nerve palsy»։ Current Opinion in Ophthalmology 20 (6): 440–50։ PMID 19696671։ doi:10.1097/ICU.0b013e3283313cbf 
  26. Gronseth GS, Paduga, R (Nov 7, 2012)։ «Evidence-based guideline update: Steroids and antivirals for Bell palsy: Report of the Guideline Development Subcommittee of the American Academy of Neurology»։ Neurology 79 (22): 2209–13։ PMID 23136264։ doi:10.1212/WNL.0b013e318275978c 
  27. Turgeon RD, Wilby KJ, Ensom MH (June 2015)։ «Antiviral Treatment of Bell's Palsy Based on Baseline Severity: A Systematic Review and Meta-analysis.»։ The American Journal of Medicine 128 (6): 617–28։ PMID 25554380։ doi:10.1016/j.amjmed.2014.11.033 
  28. Turgeon Ricky D., Wilby Kyle J., Ensom Mary H.H. (June 2015)։ «Antiviral Treatment of Bell's Palsy Based on Baseline Severity: A Systematic Review and Meta-analysis»։ The American Journal of Medicine 128 (6): 617–628։ PMID 25554380։ doi:10.1016/j.amjmed.2014.11.033 
  29. Sullivan FM, Swan IR, Donnan PT և այլք: (October 2007)։ «Early treatment with prednisolone or acyclovir in Bell's palsy»։ New England Journal of Medicine 357 (16): 1598–607։ PMID 17942873։ doi:10.1056/NEJMoa072006 
  30. Gronseth GS, Paduga, R, American Academy of Neurology (Nov 27, 2012)։ «Evidence-based guideline update: steroids and antivirals for Bell palsy: report of the Guideline Development Subcommittee of the American Academy of Neurology»։ Neurology 79 (22): 2209–13։ PMID 23136264։ doi:10.1212/WNL.0b013e318275978c 
  31. 31,0 31,1 National Institute of Neurological Disorders and Stroke (NINDS) (April 2003)։ «Bell's Palsy Fact Sheet»։ Արխիվացված օրիգինալից 8 April 2011-ին։ Վերցված է 2011-05-12 
  32. Shafshak TS (March 2006)։ «The treatment of facial palsy from the point of view of physical and rehabilitation medicine»։ Europa Medicophysica 42 (1): 41–7։ PMID 16565685 
  33. Teixeira Lázaro J, Valbuza J. S., Prado G. F. (Dec 2011)։ «Physical therapy for Bell's palsy (idiopathic facial paralysis)»։ Cochrane Database of Systematic Reviews (12): CD006283։ PMID 22161401։ doi:10.1002/14651858.CD006283.pub3 
  34. 34,0 34,1 «Medical and surgical management of facial nerve palsy»։ Current Opinion in Ophthalmology 20 (6): 440–50։ November 2009։ PMID 19696671։ doi:10.1097/ICU.0b013e3283313cbf 
  35. McAllister Kerrie, Walker David, Donnan Peter T., Swan Iain (2013-10-16)։ «Surgical interventions for the early management of Bell's palsy»։ Cochrane Database of Systematic Reviews (10): CD007468։ ISSN 1469-493X։ PMID 24132718։ doi:10.1002/14651858.CD007468.pub3 
  36. 36,0 36,1 Tiemstra JD, Khatkhate, N (Oct 1, 2007)։ «Bell's palsy: diagnosis and management»։ American Family Physician 76 (7): 997–1002։ PMID 17956069 
  37. Holland NJ, Bernstein JM, Hamilton JW (15 February 2012)։ «Hyperbaric oxygen therapy for Bell's palsy»։ Cochrane Database of Systematic Reviews 2 (2): CD007288։ PMID 22336830։ doi:10.1002/14651858.CD007288.pub2 
  38. Karnath B.։ «Bell Palsy: Updated Guideline for Treatment»։ Consultant։ HMP Communications։ Արխիվացված օրիգինալից February 25, 2013-ին։ Վերցված է April 3, 2013 
  39. Peitersen E (1982)։ «The natural history of Bell's palsy»։ The American Journal of Otology 4 (2): 107–11։ PMID 7148998  quoted in «Peripheral facial palsy: etiology, diagnosis and treatment»։ European Neurology 41 (1): 3–9։ 1999։ PMID 9885321։ doi:10.1159/000007990։ Արխիվացված օրիգինալից 2009-07-13-ին 
  40. «Spontaneous course of 220 peripheral non-traumatic facial palsies»։ Acta Oto-Laryngologica: Suppl 224:296+։ 1966։ PMID 6011525 
  41. «Occurrence of sequelae in Bell's palsy»։ Acta Oto-Laryngologica։ Suppl 446: 93–6։ 1988։ PMID 3166596 
  42. 42,0 42,1 Ahmed A (2005)։ «When is facial paralysis Bell palsy? Current diagnosis and treatment»։ Cleveland Clinic Journal of Medicine 72 (5): 398–401, 405։ PMID 15929453։ doi:10.3949/ccjm.72.5.398 
  43. Wolf SR (1998)։ «[Idiopathic facial paralysis]»։ HNO (German) 46 (9): 786–98։ PMID 9816532։ doi:10.1007/s001060050314։ Արխիվացված է օրիգինալից 2000-06-23-ին 
  44. «The history of facial palsy and spasm: Hippocrates to Razi»։ Neurology 77 (2): 174–8։ July 2011։ PMC 3140075։ PMID 21747074։ doi:10.1212/WNL.0b013e3182242d23 
  45. «Bell's palsy before Bell: Cornelis Stalpart van der Wiel's observation of Bell's palsy in 1683»։ Otology & Neurotology 26 (6): 1235–8։ November 2005։ PMID 16272948։ doi:10.1097/01.mao.0000194892.33721.f0 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]