Ացիկլովիր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ացիկլովիր
Aciclovir 2D structure.svg
Հակավիրուսային դեղամիջոց
Արտասանություն/ˈsklvɪər/
ԿիրառումՀերպես ընտանիքի վիրուսների դեմ
Գործածության եղանակԲերանային, ներերակային ներարկում, քսուկ
Կենսաբանական թիրախՀերպես վիրուսակիր հիվանդներ

Ացիկլովիր (ACV), հակավիրուսային դեղամիջոց[1]։ Ի սկզբանե ացիկլովիրն օգտագործվել է հերպեսի հասարակ վիրուսի, ջրծաղիկի և գոտևորող որքինի վարակների բուժման համար[2]։ Այլ կիրառումներից են տրանսպլանտացիայից հետո ցիտոմեգալովիրուսի և Էպշտեյն-Բարրի վիրուսի վարակներիի կանխարգելումը[2][3]։ Դեղի ընդունման եղանակներն են՝ բերանացի, որպես քսուկ կամ ներարկման միջոցով[2]։

Սովորաբար հանդիպող կողմնակի ազդեցություններն են սրտխառնոցը և լուծը[2]։ Լուրջ կողմնակի ազդեցություններն են երիկամների խնդիրները և թրոմբոցիտոպենիան[2]։ Այն հիվանդները, որոնք ունեն լյարդի կամ երիկամների ֆունկցիաների խանգարումներ, ավելի ինտենսիվ խնամքի կարիք ունեն[2]։ Դեղը կարելի է օգտագործել հղիության ժամանակ՝ առանց որևէ վնասների[2][4]։ Այն անվտանգ է նաև կրծքով կերակրողների համար[5][6]։ Ացիկլովիրը նուկլեինաթթուների անալոգ է՝ պատրաստված գուանոզինից[2]։ Այն ազդում է վիրուսային ԴՆԹ-ի վրա՝ նվազեցնելով դրա արտադրությունը[2]։

Ացիկլովիրը հայտնագործվել է 1977 թվականին[7]։ Այն ԱՀԿ հիմնական դեղերի ցանկում ներկայացվում է, որպես առողջապահական համակարգին անհրաժեշտ ամենաարդյունավետ և ամենաանվտանգ դեղամիջոց[8]։ Ացիկլովիրը հասանելի է որպես ջեներիկ (վերարտադրված) դեղամիջոց և ամբողջ աշխարհում հանդես է գալիս տարբեր առևտրային անվանումների տակ[9]։ 2014-2016 թվականների տվյալներով դեղի մեծածախ գինը բերանացի ընդունման մեկ չափաբաժնի համար տատանվում է 0․03-0․12 ԱՄՆ դոլարի սահմաններում[10][11]։ Բուժման կուրսի արժեքն ԱՄՆ-ում կազմում է 25 ԱՄՆ դոլարից պակաս գումար[5]։

Բժշկական օգտագործում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ացիկլովիրի 400 մգ դեղահաբեր

Ացիկլովիրն օգտագործվում է հերպեսի հասարակ վիրուսի և varicella zoster վիրուսի վարակների բուժման համար։ Այդ վարակներն են[12][13][14]

Դեղի էֆեկտիվության աստիճանը Էպշտեյն-Բարրի վիրուսի դեմ (EBV), այնքան էլ պարզ չէ[2]։ Հետազոտությունները ցույց են տվել, որ ացիկլովիրը էֆեկտիվ չէ EBV-ի առաջացրած ինֆեկցիոն մոնոնուկլեոզի դեմ[16]։

Բերանացի ընդունված ացիկլովիրը չի նվազեցնում ցավի առաջացման ռիսկը գոտևորող որքինի ժամանակ[17]։ Աչքի հերպեսի դեպքում ացիկլովիրն ավելի արդյունավետ ու անվտանգ է, քան իդոքսուրիդինը[18]։ Հայտնի չէ ացիկլովիրի աչքի կաթիլները ավելի էֆեկտիվ են, քան բրիվուդինը, թե՝ ոչ[18]։

Ներերակային ացիկլովիրը մեծ էֆեկտիվություն ունի հերպես վիրուսի ընտանիքի տարբեր տեսակների կողմից առաջացրած ծանր հիվանդությունների բուժման մեջ։ Այդ հիվանդություններից են լոկալիզացված հերպեսի ծանր ինֆեկցիաները, սեռական օրգանների ծանր հերպեսը, ջրծաղիկը և հերպետիկ էնցեֆալիտը։ Ացիկլովիրն Էֆեկտիվ է նաև սիստեմատիկ կամ տրավմատիկ հերպես ինֆեկցիաների ժամանակ՝ էկզեմա, հերպետիկում և մենինգիտի հասարակ հերպես։ 1980-ականներին կատարված հետազոտությունները ցույց են տվել, որ վարակումների քանակը և տևողությունը կարելի է նվազեցնել, եթե ացիկլովիրը օգտագործվի վարակման սկզբնական շրջանում[19], ինչպես նաև, ացիկլովիրը բարձր ակտիվութուն է ցուցաբերում վարակի բռնկման և՛ սկզբնական, և՛ ուշ շրջաններում[20]։ Ացիկլովիրի փորձարկումները ցույց են տվել, որ այն չի ազդում ՄԻԱՎ-ի տարածման վրա, սակայն հակառետրովիրուսային թերապիա (ART) անցնող հիվանդների մոտ այն կարող է դանդաղեցնել ՄԻԱՎ հիվանդության զարգացումը։ Այս հայտնագործությունը ցույց տվեց, որ կարևոր է իրականացնել պարզ և մատչելի non-ART դեղամիջոցների՝ իչպիսիք են ացիկլովիրը և կոտրիմոքսազոլը, թեստավորումը ՄԻԱՎ-ով հիվանդների մոտ[21]։

Հղիություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ացիկլովիրը դասակարգվում է դեղերի B կատեգորիայի մեջ[22]։ CDC-ն և այլ կազմակերպություններ հաստատում են, որ սեռական օրգանների ծանր հերպեսային վարակի ժամանակ կարելի է օգտագործել ացիկլովիր[23]։ Ծանր հերպեսային հիվանդությունների ժամանակ (հատկապես տարածուն հերպես վիրուսի ժամանակ) կարելի է օգտագործել IV ացիկլովիր[24]։ Մկների, ճագարների և առնետների վրա կատարված փորձերը ցույց են տվել, որ ացիկլովիրի մարդկանց համար նախատեսված դոզայի նույնիսկ տասնապատիկը չի առաջացնում օրգանոգենեզի խանգարումներ[25]։ Առնետների վրա կատարված փորձերում կիրառվել է նորմալ դոզային 63 անգամ գերազանցող չափաբաժին, որի արդյունքում հղիության 10-րդ օրը նկատվեցին պտղի պոչի և գլխի զարգացման անոմալիաներ[25]։

CDC-ից կողմից ացիկլովիրը խորհուրդ է տրվում հղիության ժամանակ վարիցելայի բուժման համար՝ հատկապես երկրորդ և երրորդ եռամսյակների ընթացքում[26]։

Ացիկլովիրը հայտնաբերվել է մայրական կաթի մեջ, այդ պատճառով պետք է առաձնակի ուշադրություն դարձնել կրծքով կերակրող մայրերին։ Սահմանափակ քանակով արված հետազոտությունները ցույց են տվել, որ նորածինը ենթարկվում է մետավորապես 0.3 մգ/կգ/օր մոր ացիկլովիրի բերանային ընդունման։ Այն մայրերը, ովքեր ունեն հերպետիկ վարակումներ կրծքին մոտ շրջանում, պետք է դադարեցնեն կրծքով կերակրումը[22][27]։

Կողմնակի ազդեցություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Համակարգային բուժում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեղի սովորաբար հանդիպող կողմնակի ռեակցիաները (≥1% պացիենտների մոտ) կապված են ացիկլովիրի համակարգային թերապիայի հետ (բերանային կամ IV)։ Դրանք են՝ սրտխառնոց, փսխում, լուծ, էնցեֆալոպաթիա (միայն IV դեպքում), ներարկման տեղում ռեակցիաներ (միայն IV դեպքում), գլխացավ։ Մեծ չափաբաժինների դեպքում կարեղ են դիտվել հալյուցինացիաներ։ Ոչ հաճախ հանդիպող կողմնակի ազդեցություններն են (0.1–1% պացիենտների մոտ) ագիտացիան, վերտիգոն, շփոթվածությունը, գլխապտույտը, այտուցը, հոդացավը, կոկորդի ցավը, փորկապությունը, որովայնի ցավերը, մազաթափությունը, ցանը և թուլությունը։ Հազվադեպ հանդիպող կողմնակի ազդեցություններն են (<0.1% պացիենտների մոտ) կոման, ցնցումները, նեյտրոպենիան, լեյկոպենիան, կրիստալուրիան, անորեքսիան, հոգնածությունը, հեպատիտը, Սթիվենս-Ջոնսոնի սինդրոմը, տոքսիկ վերնամաշկային նեկրոլիզը, թրոմբոտիկ թրոմբոցիտոպենիկ պուրպուրան և անաֆիլաքսիան[12]։

Ացիկլովիրի ներերակային ընդունումը կարող է առաջացնել հետադարձ նեֆրոտոքսիկություն պացիենտների 5-10%-ի մոտ՝ ացիկլովիրի բյուրեղների երիկամներում պրեցիպիտացիայի (կուտակման) ենթարկվելու արդյունքում։ Ացիկլովիրի բյուրեղային նեֆրոպաթիան սովորաբար հայտնաբերվում է այն դեպքում, երբ երիկամային անբավարարություն կամ դեհիդրատացիա ունեցող հիվանդները ընդունում են ացիկլովիրն որպես ինֆուզիա։ Ադեկվատ հիդրատացիան, ինֆուզիայի դանդաղ ընթացքը և երիկամային ֆունկցիային համապատասխանող դոզան, կարող են նվազեցնել նեֆրոպատիայի առաջացման ռիսկը[28][29][30]։

Տեղային բուժում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ացիկլովիրի քսուկային տարբերակը (≥1%պացիենտների դեպքում) կարեղ է առաջացնել մաշկի չորացում և թեփուկավորում, այրոցի զգացում։ հազվադեպ կարող են հանդիպել էրիթեմա կամ քոր[12]։ Աչքի շրջանում օգտագործելու դեպքում (≥1%պացիենտների դեպքում) կարող են զգացվել թեթև ծակոցներ։ Օֆթալմիկ ացիկլովիրը հազվադեպ կարող է առաջացնել (0.1–1% պացիենտների դեպքում) մակերեսային կետային կերատիտ կամ ալերգիկ ռեակցիաներ[12]։

Դեղորայքային փոխազդեցություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կետոցոնազոլ․ In-vitro հետազոտությունները ցույց են տվել, որ այս նյութն ունի սիներգիկ դոզակախյալ հակավիրուսային ակտիվություն HSV-1-ի և HSV-2-ի դեմ, եթե օգտագործվում է ացիկլովիրի հետ միասին։ Այնուամենայնիվ անհրաժեշտ են ավելի շատ հետազոտություններ՝ այս դիտակումը ապացուցելու համար[31]։

Պրոբենեցիդ․ այս նյութը, ացիկլովիրի հետ ընդունման դպքում, մեծացնում է ացիկլովիրի կիսատրոհման պարբերության ժամանակը, ինչպես նաև իջեցնում է մեզի հետ մաքրվելու արագությունը[22]։

Ինտերֆերոն․ ացիկլովիրի հետ օգտագործելու դեպքում դիտվում են սիներգիկ էֆեկտներ։ Պետք է զգուշությամբ նշանակել ացիկլովիր այն հիվանդներին, ովքեր ընդունում են IV ինտերֆերոն[32]։

Զիդովուդին․ չնայած այս դեղանյութը ացիկլովիրի հետ հաճախ նշանակում են ՄԻԱՎ վարակի ժամանակ, IV ացիկլովիր ընդունելուց 30-60 օր անց քնկոտության և լետարգիայով հիվանդներից գոնե մեկի մոտ հայտնաբերվել է նեյրոտաքսիկություն։ Սիմպտոմները վերանում են, եթե ացիկլովիրը այլևս չի ընդունվում[33]։

Հայտնաբերում կենսաբանական հեղուկներում[խմբագրել | խմբագրել կոդը]

Պլազմայում կամ շիճուկում ացիկլովիրի քանակի որոշումը կարևոր դեր ունի երիկամային դիսֆունկցիա ունեցող հիվանդների մոտ դեղի կուտակման ասիճանը որոշելու կամ դեղանյութի դոզայի գերազանցման ժամանակ թունավորում ախտորոշման հաստատման համար[34]։

Գործողության մեխանիզմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիրուսային թիմիդին կինազայի միջոցով ացիկլովիրը վերածվում է ացիկլովիր մոնոֆոսֆատի, որը հետագայում ձևափոխվում է ացիկլովիր եռֆոսֆատի (ACV-TP)՝ տեր բջջի կինազների միջոցով[25]։ Ացիկլովիր եռֆոսֆատը (ACV-TP) հանդիսանում է մրցակցային ինհիբիտոր HSV սպեցիֆիկ ԴՆԹ-պոլիմերազի համար։ ACV-TP արգելակում է HSV ԴՆԹ պոլիմերազին և արգելակում վիրուսային ԴՆԹ-ի սինթեզը՝ առանց տեր բջջի ֆիզիոլոգիական պրոցեսները վնասելու[25][35][36]։

Գուանոզինի և ացիկլովիրի կառուցվածքների համեմատումը

Դիմոդրողականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ացիկլովիրի նկատմամբ դիմադրողականություն առողջ իմուն համակարգով մարդկանց մոտ շատ հազվադեպ է նկատվում։ Դիմադրողականություն առաջանում է մեծապես (մինչև 10%) իմունոդեֆիցիտով մարդկանց դեպքում,քրոնիկ հակավիրուսային պրֆիլակտիկայի դեպքում (տրանսպլանտանտի ռեցիպիենտներ, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով հիվանդներ)։ HSV-ի դիմադրողականության մեխանիզմն ընդգրկում է վիրուսային կինազների պակաս և վիրուսային թիմիդին կինազայի և ԴՆԹ-պոլիմերազայի մուտացիա՝ փոփոխելով սուբստրատի զգայունությունը[37][38]։

Միկրոբիոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Varicella zoster վիրուսը MRC5 բջիջների մոնոշերտերում։ Յուրաքանչյուր ափսե պարունակում էր տարբեր քանակությամբ ացիկլովիր։ Հաշվելով վիրուսի կուտակումները (փոսեր, որոնք առաջացնում է վիրուսը բջիջների մեջ)՝ հաշվարկել են ացիկլովիրի ակտիվությունը վիրուսի նկատմամբ։

Ացիկլովրը ակտիվ է հերպես վիրուսի ընտանիքի մի շարք տեսակների նկատմամբ։ Ակտիվության նվազման կարգով[39][40]՝

Ֆարմակոկինետիկա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ացիկլովիրը վատ է լուծվում ջրում և բերանում ունի ցածր կենսամատչելիություն (15-30%), հետևաբար բարձր կոնցենտրացիաների դեպքում կատարվում է ներերակային ներարկում։ Բերանային ընդունման ժամանակ պլազմայում կոնցենտրացիայի ամենաբարձր կետը դիտվում է 1-2 ժամ անց։ Դեղն օժտված է տարածման մեծ արագությամբ, սպիտակուց կապելու ունակությունը տատանվում է 9-33%-ի սահմաններում[41]։ Ացիկլովիրի կիսատրոհման պարբերությունը (t1/2) կախված է տարիքային խմբից, օրինակ՝ նորածինների դեպքում t1/2-ը կազմում է 4 ժամ, 1–12 տարեկան երեխաների մոտ՝ 2–3 ժամ, իսկ չափահասների մոտ՝ 3 ժամ[13]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ացիկլովիրը համարվում է որպես հակավիրուսային թերապիայի նոր դարաշրջանի սկիզբ, քանի որ օժտված է բարձր ընտրողականությամբ և շատ ցածր ցիտոտոքսիկությամբ[1]։ Սկսած 1970թ․-ից՝ դեղն օգտագործվում էր այնպիսի վիրուսային հիվանդությունների բուժման համար, ինչպիսիք են հերպես ընտանիքի վիրուսները՝ ներառյալ Herpes zoster և Varicella zoster վրուները։ Կարիբյան սպունգներից առանձնացված նուկլեոզիդները, օրինակ՝ Cryptotethya crypta, հիմք հանդիսացան ացիկլովիրի սինթեզի համար[42][43][44]։ Ացիկլովիրը հայտնագործվել է Հովարդ Շաֆերի կողմից՝ Ռոբերտ Վինսի, Ս․ Բիտների, և Ս․ Գուրվարայի հետ աշխատանքի արդյունքում։ Նրանք աշխատել են ացիկլոադենոզինի ադենոզիդային ածանցյալի վրա, որը ցույց է տվել խոստումնալից հակավիրուսային ակտիվությունը[45]։ Հետագայում Շաֆերը սկսեց համագործակցել Burroughs Wellcome ընկերության հետ և շարունակեց ացիկլովիրին նվիրված հետազոտությունները դեղագետ Գերտրուդ Էլայոնի հետ[46]։ Միացյալ նահանգների կողմից Շաֆերին, որպես ացիկլովիրի հայտնագործիչ, արտոնագիր տրվեց 1979 թվականին[47]։

Վինսը հետագայում հայտնագործեց աբակավիրը՝ nRTI (հետադարձ տրանսկրիպտազայի ինհիբիտոր), որն օգտագործվում է ՄԻԱՎ-ով հիվանդների բուժման համար[48]։ 1988 թվականին Էլայոն պարգևատրվեց բժշկության ոլորտի Նոբելյան մրցանակով, մասամբ նաև ացիկլովիրի հայտնագործության համար։ Ռիչարդ Ուիթլին՝ Բիրմինգհեմի Ալաբամայի Համալսարանի հետազոտող և հակավիրուսային թերապիայի պիոներ, առաջինն էր, ով բարեհաջող օգտագործեց դեղը մարդկանց մոտ։

Հասարակություն և մշակույթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անուններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Aciclovir գրելաձևն ընդունված է Միջազգային չարտոնագրված անվանակարգի և Բրիտանիայի կողմից հաստատված անվանակարգի կողմից, մինչդեռ acyclovir գրելաձևն ընդունված է Միացյալ նահանգների կողմից հաստատված անվանակարգի և Բրիտանիայի կողմից հաստատված անվանակարգի կողմից։

Ի սկզբանե այն անվանվել է Զովիրաքս։ Արտոնագրման ժամկետը լրացել է 1990 թվականին և այդ ժամանակից սկսած ամբողջ աշխարհում դեղը հանդես է գալիս տարբեր առևտրային անվանումների ներքո[9]։

Արժեք[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականի մարտի դրությամբ մեծածախ արժեքը 400 մգ դեղահաբի համար տատանվում էր 0․03-0․12 ԱՄՆ դոլարի սահմաններում[10][11]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 de Clercq Erik, Field Hugh J (5 October 2005)։ «Antiviral prodrugs – the development of successful prodrug strategies for antiviral chemotherapy»։ British Journal of Pharmacology 147 (1) (Wiley-Blackwell, published January 2006)։ էջեր 1–11։ PMC 1615839։ PMID 16284630։ doi:10.1038/sj.bjp.0706446 
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 2,8 2,9 «Acyclovir»։ The American Society of Health-System Pharmacists։ Արխիվացված օրիգինալից 2015-01-05-ին։ Վերցված է Jan 1, 2015 
  3. «Antiviral treatment for severe EBV infections in apparently immunocompetent patients»։ Journal of Clinical Virology : the Official Publication of the Pan American Society for Clinical Virology 49 (3): 151–7։ 2010։ PMID 20739216։ doi:10.1016/j.jcv.2010.07.008 
  4. «Prescribing medicines in pregnancy database»։ Australian Government։ 3 March 2014։ Արխիվացված օրիգինալից 8 April 2014-ին։ Վերցված է 22 April 2014 
  5. 5,0 5,1 Hamilton Richart (2015)։ Tarascon Pocket Pharmacopoeia 2015 Deluxe Lab-Coat Edition։ Jones & Bartlett Learning։ էջ 59։ ISBN 9781284057560 
  6. «Acyclovir use while Breastfeeding»։ Mar 10, 2015։ Արխիվացված օրիգինալից 5 March 2016-ին։ Վերցված է 8 March 2016։ «Even with the highest maternal dosages, the dosage of acyclovir in milk is only about 1% of a typical infant dosage and would not be expected to cause any adverse effects in breastfed infants» 
  7. Clercq edited by Erik De (2013)։ Anti-viral agents (1 ed.)։ San Diego, CA: Academic Press։ էջ 5։ ISBN 9780124055377։ Արխիվացված օրիգինալից 2017-09-08-ին 
  8. «WHO Model List of Essential Medicines (19th List)»։ World Health Organization։ April 2015։ Արխիվացված օրիգինալից 13 December 2016-ին։ Վերցված է 8 December 2016 
  9. 9,0 9,1 «Aciclovir»։ Drugs.com։ Արխիվացված օրիգինալից 23 September 2015-ին։ Վերցված է 6 September 2015 
  10. 10,0 10,1 «Aciclovir»։ International Drug Price Indicator Guide։ Արխիվացված օրիգինալից 5 March 2017-ին։ Վերցված է 6 September 2015 
  11. 11,0 11,1 «Pharmacy Pricing»։ Medicaid։ March 2016։ Արխիվացված օրիգինալից-ից 2016-03-24-ին։ Վերցված է 8 March 2016 
  12. 12,0 12,1 12,2 12,3 Rossi, S, ed. (2013)։ Australian Medicines Handbook (2013 ed.)։ Adelaide: The Australian Medicines Handbook Unit Trust։ ISBN 978-0-9805790-9-3 
  13. 13,0 13,1 «Zovirax (acyclovir) dosing, indications, interactions, adverse effects, and more»։ Medscape Reference։ WebMD։ Արխիվացված օրիգինալից 19 February 2014-ին։ Վերցված է 5 February 2014 
  14. Joint Formulary Committee (2013)։ British National Formulary (BNF) (65 ed.)։ London: Pharmaceutical Press։ ISBN 978-0-85711-084-8 
  15. «A systematic review of viral infections associated with oral involvement in cancer patients: a spotlight on Herpesviridea»։ Support Care Cancer 18 (8): 993–1006։ August 2010։ PMID 20544224։ doi:10.1007/s00520-010-0900-3 
  16. Gershburg E, Pagano JS (August 2005)։ «Epstein-Barr virus infections: prospects for treatment.»։ The Journal of Antimicrobial Chemotherapy 56 (2): 277–81։ PMID 16006448։ doi:10.1093/jac/dki240 
  17. Chen N, Li Q, Yang J, Zhou M, Zhou D, He L (Feb 6, 2014)։ «Antiviral treatment for preventing postherpetic neuralgia.»։ The Cochrane Database of Systematic Reviews 2: CD006866։ PMID 24500927։ doi:10.1002/14651858.CD006866.pub3 
  18. 18,0 18,1 Wilhelmus Kirk R. (2015-01-09)։ «Antiviral treatment and other therapeutic interventions for herpes simplex virus epithelial keratitis»։ The Cochrane Database of Systematic Reviews 1: CD002898։ ISSN 1469-493X։ PMC 4443501։ PMID 25879115։ doi:10.1002/14651858.CD002898.pub5 
  19. Graham Worrall (6 Jan 1996)։ «Acyclovir in recurrent herpes labialis»։ BMJ 312 (7022): 6։ PMC 2349724։ PMID 8555890։ doi:10.1136/bmj.312.7022.6։ Արխիվացված օրիգինալից 2007-05-15-ին  – Editorial
  20. «Acyclovir cream for treatment of herpes simplex labialis: results of two randomized, double-blind, vehicle-controlled, multicenter clinical trials»։ Antimicrob. Agents Chemother. 46 (7): 2238–43։ 2002։ PMC 127288։ PMID 12069980։ doi:10.1128/aac.46.7.2238-2243.2002 
  21. Mascolinli M, Kort, R (June 2010)։ «5th International AIDS Society Conference on HIV Pathogenesis, Treatment and Prevention: summary of key research and implications for policy and practice - biomedical prevention» (PDF)։ Journal of the International AIDS Society։ 13 Suppl 1 (Suppl 1): S4։ PMC 2880255։ PMID 20519025։ doi:10.1186/1758-2652-13-S1-S4։ Արխիվացված օրիգինալից 2017-09-08-ին 
  22. 22,0 22,1 22,2 FDA and GSK. Acyclovir label Archived 2017-09-08 at the Wayback Machine. Last revised 2005. Index page here
  23. «Drugs for non-HIV viral infections»։ Treatment guidelines from the Medical Letter 3 (32): 23–32։ 2005։ PMID 15767977 
  24. Centers for Disease Control and Prevention. Treating opportunistic infections among HIV-infected adults and adolescents: recommendations from CDC, the National Institutes of Health, and the HIV Medicine Association/Infectious Diseases Society of America. MMWR Recomm Rep. 2004; 53(RR-15):1-112. [Fulltext MMWR]
  25. 25,0 25,1 25,2 25,3 «PRODUCT INFORMATION NAME OF THE DRUG OZVIR TABLETS» (PDF)։ TGA eBusiness Services։ Ranbaxy Australia Pty Ltd։ 26 August 2011։ Արխիվացված օրիգինալից 20 August 2016-ին։ Վերցված է 6 February 2014 
  26. Centers for Disease Control and Prevention. Epidemiology and prevention of vaccine-preventable diseases. 9th ed. Public Health Foundation; 2006 Jan:171-92
  27. Gartner LM, Morton J, Lawrence RA, et al, "Breastfeeding and the Use of Human Milk," Pediatrics, 2005, 115(2):496-506
  28. «Renal function after acyclovir intravenous injection»։ The American Journal of Medicine 73 (1A): 182–5։ July 1982։ PMID 6285711։ doi:10.1016/0002-9343(82)90087-0 
  29. Razonable RR (October 2011)։ «Antiviral drugs for viruses other than human immunodeficiency virus» (PDF)։ Mayo Clinic Proceedings 86 (10): 1009–26։ PMC 3184032։ PMID 21964179։ doi:10.4065/mcp.2011.0309։ Արխիվացված օրիգինալից 2017-09-08-ին 
  30. «Acyclovir-induced renal failure. Clinical course and histology»։ The American Journal of Medicine 84 (6): 1067–71։ June 1988։ PMID 3376977։ doi:10.1016/0002-9343(88)90313-0 
  31. Pottage Jr J. C., Kessler H. A., Goodrich J. M., Chase R, Benson C. A., Kapell K, Levin S (1986)։ «In vitro activity of ketoconazole against herpes simplex virus»։ Antimicrobial Agents and Chemotherapy 30 (2): 215–9։ PMC 180521։ PMID 3021048։ doi:10.1128/aac.30.2.215 
  32. GlaxoSmithKline. Zovirax® (acyclovir sodium) for injection prescribing information. Research Triangle Park, NC; 2003 Nov
  33. Bach M. C. (1987)։ «Possible drug interaction during therapy with azidothymidine and acyclovir for AIDS»։ New England Journal of Medicine 316 (9): 547–548։ PMID 3468354։ doi:10.1056/NEJM198702263160912 
  34. Baselt RC (2008)։ Disposition of toxic drugs and chemicals in man (8th ed.)։ Foster City, CA: Biomedical Publications։ էջեր 29–31։ ISBN 9780962652370 
  35. «Aciclovir Tablets BP 400mg - Summary of Product Characteristics (SPC)»։ electronic Medicines Compendium։ Actavis UK Ltd։ 20 August 2012։ Արխիվացված օրիգինալից 22 February 2014-ին։ Վերցված է 5 February 2014 
  36. «Acyclovir (acyclovir) Capsule Acyclovir (acyclovir) Tablet [Genpharm Inc.]»։ DailyMed։ Genpharm Inc.։ November 2006։ Արխիվացված օրիգինալից 21 February 2014-ին։ Վերցված է 5 February 2014 
  37. Sweetman, S, ed. (7 August 2013)։ «Aciclovir»։ Martindale: The Complete Drug Reference։ London, UK: Pharmaceutical Press։ Վերցված է 6 February 2014 
  38. «Resistance of herpes simplex viruses to nucleoside analogues: mechanisms, prevalence, and management»։ Antimicrob. Agents Chemother. 55 (2): 459–72։ 2011։ PMC 3028810։ PMID 21078929։ doi:10.1128/AAC.00615-10 
  39. O'Brien, JJ, Campoli-Richards, DM (1989)։ «Acyclovir. An updated review of its antiviral activity, pharmacokinetic properties and therapeutic efficacy»։ Drugs 37 (3): 233–309։ PMID 2653790։ doi:10.2165/00003495-198937030-00002 
  40. Wagstaff AJ, Faulds, D, Goa, KL (January 1994)։ «Aciclovir. A reappraisal of its antiviral activity, pharmacokinetic properties and therapeutic efficacy.»։ Drugs 47 (1): 153–205։ PMID 7510619։ doi:10.2165/00003495-199447010-00009 
  41. Aciclovir Tablets BP 400mg - Summary of Product Characteristics (SPC) - (eMC) Archived 2014-02-22 at the Wayback Machine.
  42. Sepčić K. (2000)։ «Bioactive Alkylpyridinium Compounds from Marine Sponges»։ Toxin Reviews 19 (2): 139–160։ doi:10.1081/TXR-100100318 
  43. Garrison Tom (1999)։ Oceanography: An Invitation to Marine Science, 3rd ed.։ Belmont, CA: Wadsworth Publishing Company։ էջ 471 
  44. Laport M. S., Santos O. C., Muricy G (2009)։ «Marine sponges: Potential sources of new antimicrobial drugs»։ Current Pharmaceutical Biotechnology 10 (1): 86–105։ PMID 19149592։ doi:10.2174/138920109787048625 
  45. Schaffer Howard, Robert Vince, S. Bittner, S. Gurwara (1971)։ «Novel substrate of adenosine deaminase»։ Journal of Medicinal Chemistry 14 (4): 367–369։ PMID 5553754։ doi:10.1021/jm00286a024 
  46. Elion Gertrude, Furman PA, Fyfe James A., De Miranda Paulo, Beauchamp Lilia, Schaeffer Howard J. (1977)։ «Selectivity of action of an antiherpetic agent, 9-(2-hydroxyethoxymethyl)guanine»։ Proc Natl Acad Sci USA 74 (12): 5716–5720։ Bibcode:1977PNAS...74.5716E։ PMC 431864։ PMID 202961։ doi:10.1073/pnas.74.12.5716 
  47. Կաղապար:Cite patent
  48. Vince R (2008)։ «A brief history of the development of Ziagen»։ Chemtracts 21: 127–134 

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]