Գերտրուդ Էլայոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գերտրուդ Էլայոն
անգլ.՝ Gertrude Belle Elion
Gertrude Elion.jpg
Ծնվել էհունվարի 23, 1918(1918-01-23)[1][2][3][…]
Նյու Յորք, Նյու Յորք
Մահացել էփետրվարի 21, 1999(1999-02-21)[1][2][3][…] (81 տարեկան)
Չափել Հիլ, Հյուսիսային Կարոլինա
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
Մասնագիտությունկենսաբան, քիմիկոս, կենսաքիմիկոս, դեղաբան, դեղագործ, պրոֆեսոր և հետազոտող
Հաստատություն(ներ)Դյուքի համալսարան
Գործունեության ոլորտԴեղագիտություն
ԱնդամակցությունԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա[4], Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, Բժշկության ազգային ակադեմիա (ԱՄՆ), Գիտության զարգացման աջակցության ամերիկյան ասոցացիա[5] և Լոնդոնի թագավորական ընկերություն
Ալմա մատերՀանթեր քոլեջ (1937)[6], Նյու Յորքի համալսարան (1941)[6], Նյու Յորքի համալսարանի պոլիտեխնիկական ինստիտուտ, Նյու Յորքի համալսարան, Ուոլթոն ավագ դպրոց և Jamaica High School?
Գիտական ղեկավարՋորջ Հիտչիգս
Պարգևներ
Կայքnobelprize.org/prizes/medicine/1988/elion/biographical/
Քաղվածքներ Վիքիքաղվածքում
Commons-logo.svg Gertrude Elion Վիքիպահեստում

Գերտրուդ Էլայոն (անգլ.՝ Gertrude B. Elion, հունվարի 23, 1918(1918-01-23)[1][2][3][…], Նյու Յորք, Նյու Յորք - փետրվարի 21, 1999(1999-02-21)[1][2][3][…], Չափել Հիլ, Հյուսիսային Կարոլինա), ամերիկացի կենսաքիմիկոս, դեղագետ, ով իր երկարամյա ղեկավար Ջորջ Հիտչիգսի և Ջեյմս Բլեքի հետ համատեղ 1988 թվականին «դեղերի թերապիայի կարևոր սկզբունքների հայտնաբերման համար» արժանացել է Բժշկության կամ ֆիզիոլոգիայի Նոբելյան մրցանակի։ Աշխատելով մենակ, ինչպես նաև Հիտչիգսի և Բլեքի հետ, Էլայոնը մշակել է մի շարք նոր դեղեր` օգտագործելով նորարարական հետազոտական մեթոդներ, որոնք հետագայում հանգեցրին ՁԻԱՀAZT (զիդովուդին) դեղամիջոցի զարգացմանը։ Էլայոնը մշակել է առաջին իմունոպրեսիվ դեղը՝ ազատիոպրինը, որն օգտագործվում է օրգանների փոխպատվաստման համար։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էլայոնը ծնվել է 1918 թվականին Նյու Յորքում[13]՝ լիտվացի գաղթական ատամնաբույժ Ռոբերտ Էլայոնի և լեհ գաղթական Բերտա Կոհենի ընտանիքում։ Նրա ընտանիքը կորցրել է իր հարստությունը 1929 թվականի Ֆոնդային բորսայի փլուզումից հետո[14]։ Երբ Էլայոնը 15 տարեկան էր, նրա պապը մահացավ քաղցկեղից, որից հետո նա ցանկացավ անել հնարավոր ամեն ինչ՝ փորձելու և բուժելու հիվանդությունը[15][16]։ 1937 թվականին կենսաքիմիկոսի որակավորում է ստացել Հանթեր քոլեջից[17], 1941 թվականին ավարտել է Նյու Յորքի համալսարանը՝ միաժամանակ աշխատելով որպես ավագ դպրոցի ուսուցիչ։ Էլայոնի տասնհինգ կրթաթոշակների դիմումները մերժվել են գենդերային խնդիրների պատճառով, և նա ընդունվել է քարտուղարության դպրոց և վեց շաբաթ հետո աշխատանք գտել[14]։

Չկարողանալով ստանալ շրջանավարտ հետազոտողի պաշտոն՝ Great Atlantic and Pacific Tea Company ամերիկյան ընկերության սուպերմարկետում աշխատել է սննդի որակի վերահսկող[14] և Նյու Յորքի սննդի լաբորատորիայի համար փորձարկել է թթուների թթվայնությունը և մայոնեզի մեջ օգտագործվող ձվի դեղնուցի գույնը։ Հետագայում տեղափոխվել է Նյու Յորքի Տակահոյի (այժմ՝ GlaxoSmithKline) Burroughs-Wellcome դեղագործական ընկերություն և եղել Ջորջ Հ. Հիտչիգսի ասիստենտը[18][19][20][21][22][23]։ Հիտչիգսն օգտագործում էր դեղերի զարգացման նոր եղանակ։ Նա հավատում էր, որ եթե կարողանա խաբել քաղցկեղային բջիջներին` աճի համար արհեստական միացությունների ընդունման համար, դրանք կարող են քանդվել, առանց նորմալ բջիջները ոչնչացնելու[14]։ Էլայոնը սկսել է աշխատել պուրիների հետ և 1950 թվականին մշակել է հակաքաղցկեղային տիոգուանի և մերկապտոպուրին դեղամիջոցները[14]։

Էլայոնը սկսել է հաճախել Նյու Յորքի համալսարանի պոլիտեխնիկական գիշերային դպրոց (այն ժամանակ՝ Բրուքլինի պոլիտեխնիկական ինստիտուտ), սակայն երկար տարիներ անց նրան տեղեկացրին, որ կես-դրույքի հենքով չի կարողանա շարունակել իր դոկտորիականը և պետք է հրաժարվի իր աշխատանքից և գնա լիարժեք դպրոց։ Էլայոնը որոշեց հրաժարվել դոկտորի կոչումից և շարունակել աշխատել[17]։ Նա դոկտորի կոչում չի ստացել[24], բայց հետագայում Նյու Յորքի համալսարանի Տանդոն պոլիտեխնիկական դպրոցից (այն ժամանակ՝ Նյու Յորքի համալսարանի պոլիտեխնիկական դպրոց) 1989 թվականին ստացել է պատվավոր դոկտորի և 1998 թվականին Հարվարդի համալսարանի գիտության դոկտորի կոչում։

Պարգևներ, մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1988 թվականին «դեղերի թերապիայի կարևոր սկզբունքների հայտնաբերման համար» Ջորջ Հիտչիգսի և Ջեյմս Բլեքի հետ արժանացել է Բժշկության կամ ֆիզիոլոգիայի Նոբելյան մրցանակի[25]։ 1991 թվականին արժանացել է ԱՄն գիտության ազգային մեդալի[26], 1997 թվականին՝ Լեմելսոնի անվան մրցանակի, 1998 թվականին՝ Գարվան-Օլին մեդալի։

Անդամակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1990 թվականին ընտրվել է ԱՄՆ գիտությունների ազգային ակադեմիայի անդամ[27], 1991 թվականին՝ Բժշկության ազգային ինստիտուտի անդամ, ինչպես նաև Ամերիկայի գիտության և արվեստի ակադեմիայի անդամ[28], 1995 թվականին՝ Թագավորական ընկերության օտարերկրյա անդամ (ForMemRS)[13]:

1991 թվականին դարձել է առաջին կինը, ով ընդգրկվել է Ազգային գյուտարարների փառքի սրահում[29]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Նյու Յորքի համալսարանում սովորելու ընթացքում հանդիպել է Լեոնարդ անունով մի վիճակագրագետի, ով մահացել է սրտի փականների մանրէների վարակից։ Էլայոնը երեխաներ չի ունեցել։ Նրա հոբբիներից են եղել լուսանկարչությունը, ճամփորդությունը, երաժշտություն լսելը[30]։ Մահացել է Հյուսիսային Կարոլինայում 1999 թվականին՝ 81 տարեկան հասակում[14]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Gerber J. B. Elion, Gertrude (23 January 1918–21 February 1999), biochemist // American National Biography Online / S. Ware[New York]: Oxford University Press, 2017. — ISSN 1470-6229doi:10.1093/ANB/9780198606697.ARTICLE.1202091
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
  4. http://www.nasonline.org/member-directory/deceased-members/1653.html
  5. Notable Names Database — 2002.
  6. 6,0 6,1 Ogilvie M. B. The Biographical Dictionary of Women in Science: Pioneering Lives From Ancient Times to the Mid-20th CenturyRoutledge, 2003. — Vol. 1. — P. 415. — 798 p. — ISBN 978-1-135-96342-2
  7. http://www.nobelprize.org/nobel_prizes/medicine/laureates/1988/elion-bio.html
  8. https://www.nobelprize.org/nobel_prizes/about/amounts/
  9. https://www.womenofthehall.org/inductee/gertrude-belle-elion/
  10. https://www.acs.org/funding/awards/francis-garvan-john-olin-medal/past-recipients.html
  11. List of Royal Society Fellows 1660-2007Royal Society. — P. 110.
  12. North Carolina Awards (program)Raleigh: North Carolina Department of Natural and Cultural Resources. — Vol. 1989.
  13. 13,0 13,1 Avery Mary Ellen (2008)։ «Gertrude Belle Elion. 23 January 1918 -- 21 February 1999»։ Biographical Memoirs of Fellows of the Royal Society 54: 161–168։ doi:10.1098/rsbm.2007.0051 
  14. 14,0 14,1 14,2 14,3 14,4 14,5 Stille Darlene R. (1995)։ Extraordinary Women Scientists։ Childrens Press 
  15. Larsen Kristine։ «Gertrude Elion 1918 – 1999»։ Jewish Women's Archive Encyclopedia։ Վերցված է նոյեմբերի 1, 2016 
  16. Bertha and Gertrude Elion | Jewish Women's Archive. Jwa.org. Retrieved on May 12, 2014.
  17. 17,0 17,1 Elion Gertrude։ «Les Prix Nobel»։ Nobel Foundation։ Վերցված է February 21, 2014 
  18. «Autobiography of Elion at NobelPrize.org»։ Արխիվացված է օրիգինալից 2001-10-04-ին։ Վերցված է 2017-12-21 
  19. «Biographical Memoirs of Elion by Mary Ellen Avery»։ Արխիվացված է օրիգինալից 2013-01-31-ին։ Վերցված է 2017-12-21 
  20. Women of Valor exhibit on Gertrude Elion at the Jewish Women's Archive
  21. Lawrence K Altman for the New York Times. February 23, 1999 Gertrude Elion, Drug Developer, Dies at 81
  22. Gertrude B. Elion, Biography of Gertrude B. Elion, Jewish Women Encyclopedia
  23. Katherine Bouton for the New York Times. January 29, 1989 The Nobel Pair
  24. «George Hitchings and Gertrude Elion»։ Chemical Heritage Foundation։ Վերցված է նոյեմբերի 1, 2016 
  25. Wasserman Elga R.։ The door in the dream : conversations with eminent women in science։ Joseph Henry Press։ էջ 46։ ISBN 0-309-06568-2 
  26. Staff։ «The President's National Medal of Science: Recipient Details: GERTRUDE B. ELION»։ National Science Foundation։ Վերցված է October 20, 2012 
  27. «Gertrude B. Elion»։ National Academy of Sciences։ Վերցված է July 26, 2014 
  28. «Book of Members, 1780–2010: Chapter E»։ American Academy of Arts and Sciences։ Վերցված է July 25, 2014 
  29. Staff։ «Invent Now: Hall of Fame: Gertrude Belle Elion»։ National Inventors Hall of Fame։ Արխիվացված է օրիգինալից September 1, 2012-ին։ Վերցված է October 20, 2012 
  30. Staff (1988)։ «The Nobel Prize in Physiology or Medicine 1988: Sir James W. Black, Gertrude B. Elion, George H. Hitchings»։ Nobelprize.org։ Վերցված է October 20, 2012