Բնության մեջ տարածված են պուրինի ածանցյալները՝ պուրինային հիմքերը, որոնք մտնում են նուկլեինաթթուների, ադենոզինի, նուկլեոտիդների, կոֆերմենտների, ալկալոիդների, վիտամինների, անտիբիոտիկների բաղադրության մեջ և կարևոր դեր են խաղում բազմաթիվ կենսական պրոցեսներում։
Պուրինային և պիրիմիղինային հիմքերն իրականացնում են ժառանգական ինֆորմացիայի ծածկագրումը նուկլեինաթթուներում և այն փոխանցում սպիտակուցներին՝ կենսասինթեզի ընթացքում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 466)։