Պիրիմիդին
Jump to navigation
Jump to search
Պիրիմիդին | |
---|---|
![]() | |
![]() | |
Ընդհանուր տեղեկություններ | |
Դասական անվանակարգում | պիրիմիդին |
Քիմիական բանաձև | C₄H₄N₂ |
Մոլային զանգված | 80,037 զանգվածի ատոմական միավոր[1] գ/մոլ |
Խտություն | 1,016 գ/սմ³ գ/սմ³ |
Հալման ջերմաստիճան | 21 °C[2] °C |
Եռման ջերմաստիճան | 124 °C °C |
Քիմիական հատկություններ | |
Դասակարգում | |
CAS համար | 289-95-2 |
PubChem | 9260 |
EINECS համար | 206-026-0 |
SMILES | C1=CN=CN=C1 |
ЕС | 206-026-0 |
ChEBI | 8903 |
Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա) |
Պիրիմիդին, C4N2H4 1,3-դիազին, հետերոցիկլային միացություն։ Անգույն բյուրեղներ են, լավ լուծվում են ջրում, սպիրտում և եթերում։
Բովանդակություն
Ֆիզիկական հատկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Հալման ջերմաստիճանը՝ 21 °C, եռմանը՝ 124 °C։ Շատ թույլ, միաթթու հիմք է։ Դժվարությամբ է մտնում էլեկտրոֆիլային տեղակալման ռեակցիայի մեջ (օրինակ՝ հալոգենացման նիտրացման և այլն)։
Քիմիական հատկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Մագնեզիում և լիթիում օրգանական միացությունների հետ հեշտությամբ է փոխազդում, առաջացնելով 4-ալկիլ (արիլ) ածանցյալներ։
Ստացում[խմբագրել | խմբագրել կոդը]
Պիրիմիդին ստացվում է իր 2, 4, 6-եռքլորածանցյալը (բարբիտուրաթթվի ռեակցիայի արգասիքը) վերականգնելով։
Արտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Պիրիմիդին և նրա ածանցյալները մտնում են ինչպես առանձին նուկլեոտիդների, այնպես էլ կարևորագույն կենսապոլիմերների՝ նուկլեինաթթուների, ինչպես նաև կենսաբանորեն ակտիվ շատ նյութերի (վիտամին Bi, ամիցետին և այլն) բաղադրության մեջ։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Волькенштейн М. В. Молекулы и жизнь — М., 1965.
- Березов Т. Т. Биологическая химия — М.։ Медицина, 1983.
- Кнунянц И. Л. Краткая химическая энциклопедия т.3 — М.։ Советская энциклопедия, 1964.
|
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 307)։ ![]() |