Միտոքոնդրիալ ԴՆԹ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ ԴՆԹ (այլ կիրառումներ)
Միտոքոնդրիալ ԴՆԹ-ն միտոքոնդրիումի ներսում հայտնաբերված փոքրիկ շրջանաձև քրոմոսոմ է։ Վերջիններս հաճախ կոչվում են բջջի կայան։

Միտոքոնդրիալ ԴՆԹ (մտԴՆԹ), դեզօքսիռիբոնուկլեինաթթու, որը գտնվում է միտոքոնդրիումներում (ի տարբերություն բջջակորիզային ԴՆԹ-իբջջի ընդհանուր նշանակության օրգանոիդներից մեկում։

Ժառանգականության տարրական միավորների՝ գեների, այն խումբը, որոնք կոդավորում են միտոքոնդրիալ ԴՆԹ-ն պատկանում են պլազմոգենների դասին։ Այն գտնվում է բջջակորիզից, ինչպես նաև կորիզի գլխավոր բաղադրիչից՝ քրոմոսոմից դուրս։ Ժառանգականության գործոնների ամբողջականությունը կենտրոնացված է ցիտոպլազմայում և ի տարբերություն գենոմի՝ գրեթե ամբողջությամբ կազմված է պլազմայից։

Գենոմի գենետիկական ինֆորմացիան կազմված է գեներից։ Գենը ժառանգական տեղեկատվության միավորն է, այն տրանսկրիպցվում է, ազդում է օրգանիզմի որևէ հատկանիշի վրա, պարունակում է տեղեկատվություն սպիտակուցի առաջնային կառուցվածքի մասին, ինչպես նաև կարգավորիչ հաջորդականություններ՝ պրոմոտորներ, էնհանսերներ, որոնք կարգավորում են ծածկագրող հատվածի էքսպրեսիան։

Հետազոտման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

ԴՆԹ-ն հայտնաբերվել է 1869 թվականին` շվեյցարացի ականավոր գիտնական Ֆրիդրիխ Միշերի կողմից։ Սակայն ի սկզբանե հայտնի չէր, որ նոր հայտնաբերված թթվային հատկություններով օժտված նյութը բոլոր կենդանի օրգանիզմների և որոշ վիրուսների զարգացման և կենսագործունեության գենետիկական հրահանգները պարունակող նուկլեինաթթու է։ Սկզբում այն անվանվել է նուկլեին, իսկ որոշ բացահայտումներից հետո՝ նուկլեինաթթու։

Անգամ  20-րդ դարի սկզբին շատերը կարծում էին, որ ԴՆԹ-ն ոչ մի կապ չունի տեղեկատվության պահպանման և փոխանցման հետ։ Հետագայում ապացուցվեց, որ գենետիկական տեղեկատվությունը պահպանող մոլեկուլը ԴՆԹ-ն է։ Այս փաստը ապացուցող առաջին փորձերը կատարեցին Էվերը, Կոլին Մաք-Լեոդը և Մաքլին Մաք-Կարտին 1944 թվականին։ Ամերիկացի գիտնականներ Ալֆրեդ Հերշիի և Մարտա Չեյզի փորձը՝ նշագրված իզոտոպներով, կարողացան ապացուցել, որ վարակված բջիջներ է անցնում ֆագի միայն նուկլեինաթթուն, իսկ ֆագերի նոր սերունդներն ունենում են միաժամանակ սպիտակուցներ և նուկլեինաթթուներ։

Մինչև 20-րդ դարի 50-ական թվականները ԴՆԹ-ի կառուցվածքային առանձնահատկություններին և տարատեսակներին վերաբերվող մի շարք հարցեր մնում էին անհայտ։ Սակայն որոշ գիտնականներ առաջարկել էին վարկածներ, ըստ որի ԴՆԹ-ն կազմված է մի քանի շղթաներից։ Դրանից հետո մի շարք գիտական փորձերից հետո ապացուցվեց, որ նուկլեինաթթուն կազմված է կրկնակի պարույրներից։ Ուոթսոնի և Կրիկի առաջարկված ԴՆԹ-ի մոդելը հետագայում ապացուցվեց։ ԴՆԹ-ի կառուցվածքային առանձնահատկությունների բացահայտումը հնարավորություն ընձեռեց ավելի մանրամասն կերպով ուսումնասիրելու կենդանի օրգանիզմների համար կենսական չափազանց կարևոր նշանակություն ունեցող այս տարրը։ 1963 թվականին Ստոկհոլմի համալսարանի պրոֆեսորներ Մարգիտ Նասը և Սիլվեն Նասը Էլեկտրոնային մանրադիտակի օգնությամբ բջջի միտոքոնդրիումներում հայտնաբերեցին ԴՆԹ-ի տարատեսակներից մեկը[1][2]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Deoxyribonucleic Acid Associated with Yeast Mitochondria» (PDF) Biochem. Biophys. Res. Commun. 15, 127—132.
  2. Intramitochondrial Fibers with DNA characteristics (PDF). In: J. Cell. Biol. Bd. 19, S. 593—629. PMID 14086138