Մանր ժամանակավոր ՌՆԹ
Մանր ժամանակավոր ՌՆԹ, մժՌՆԹ (անգլ.՝ Small temporal RNA, կրճատ՝ stRNA), կանոնավորում է գենի էքսպրեսիան կլոր որդերի զարգացման ժամանակ և, կանխարգելելով իՌՆԹ-ն, կապվում է տրանսկրիպտվելուց[1]։ Ի տարբերություն կիՌՆԹ-ի, մժՌՆԹ-ն կարգավորում է թիրախային ՌՆԹ-ի էքսպրեսիան տրանսլյացիայի ինիցիացիայից հետո՝ առանց իՌՆԹ-ի կայունության խախտման[2]։ Ներկայումս մժՌՆԹ-ն ավելի հայտնի է որպես միկրոՌՆԹ։
Կապվելով նրանց թիրախային գեների 3' չտրանսկրիպտված գեների կոմպլեմենտար հաջորդականությանը, մժՌՆԹ-ն ցուցաբերում է բացասական հետտրանսկրիպցիոն կանոնավորում։ մժՌՆԹ-ն տրանսկրիպտվում է որպես երկար նախորդող ՌՆԹ, որը մշակվում է ՌՆազ Dicer/DCR-1 և սպիտակուցների RDE-1/AGO1 ընտանիքի (հայտնի են իրենց դերով ՌՆԹ ինտերֆերենցի ընթացքում) կողմից։ մժՌՆԹ-ն կարող է կատարել նաև C. elegans և այլ օրգանիզմների զարգացման ընթացքում ժամանակավոր անհատականության կարգավորման ֆունկցիաներ[3]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Science, vol. 293, no. 5531, pp. 811-813 (August 3, 2001).
- ↑ Grosshans H, Slack FJ (2002)։ «Micro-RNAs : small is plentiful»։ J Cell Biol 156 (1): 17–22։ PMID 11781331։ doi:10.1083/jcb.200111033
- ↑ Banerjee D, Slack F (February 2002)։ «Control of developmental timing by small temporal RNAs: a paradigm for RNA-mediated regulation of gene expression»։ Bioessays (2): 119–29։ PMID 11835276։ doi:10.1002/bies.10046
|