Աբու Ալի իբն Սինա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Ավիցեննաից)
Picto Info sciences exactes.png
Աբու Ալի իբն Սինա
ابو علی حسین بن عبدالله بنسینا
Avicenna-miniatur.jpg
Ծնվել է օգոստոսի 16, 980
Աֆշանա
Մահացել է հունիսի 18, 1037 (56 տարեկանում)
Համադան[1]
Դավանանք իսլամ
Մասնագիտություն փիլիսոփա, գիտնական, բանաստեղծ, աստղագետ, բժիշկ, երաժշտություն տեսաբան և ֆիզիկոս
Avicenna Վիքիպահեստում

Ավիցեննան կամ Աբու Ալի իբն Սինա (լատիներեն՝ Avicenna, լրիվ անունը՝ Abū ‘Alī al-Husayn ibn ‘Abd Allāh ibn Sīnā al-Balkhī), ծնված 980 թ., վախճանված 1037 թ., պարսիկ[2][3][4][5][6][7] բժիշկ և փիլիսոփա, վաղ միջնադարի խոշորագույն գիտնականներից մեկը։ Նրա հեղինակած ավելի քան 450 աշխատություններից ամենահայտնին՝ Կանոն բժշկության ձեռնարկը հինգ դար շարունակ հիմնական ուղեցույց է հանդիսացել Արևելքի և Եվրոպայի առաջավոր բժշկական համալսարանների համար։ Ավիցեննայի ուսմունքը հիմնվում էր գալենյան ուսմունքի, արիստոտելյան մետաֆիզիկայի, ինչպես նաև պարսկական ու արաբական բժշկության վրա։

Կյանքը և գործունեությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Աֆշանա գյուղում (Բուխարայի մոտ), պետական պաշտոնյայի ընտանիքում։ Կրթությունն ստացել է Բուխարայում։ Սամանյան իշխանության անկումից հետո (999) հալածվել է սուլթան Մահմուդից (998—1030), տեղափոխվել Խորեզմ, ապա՝ Իրան (1012), ապրել Խորասանում, Գորգանում, Ռեյում, Ղազվինում, Սպահանում, հաստատվել Համադանում (1015), դարձել պալատական բժիշկ և վեզիր։ Արաբերենով և պարսկերենով գրված մոտ 300 աշխատությունների հեղինակ է։ Հռչակվել է բազմակողմանի գիտելիքներով։ Նրա 18-հատորյա «Գիրք ապաքինության» արաբերեն աշխատությունը մեծ ազդեցություն է գործել գիտական մտքի հետագա զարգացման վրա։ Տրամաբանության, մետաֆիզիկայի, փիլիսոփայության, աստղագիտության, մաթեմատիկայի և երաժշտության հարցերը լուսաբանել է «Գիրք գիտության» պարսկերեն տրակտատում։ Ուսումնասիրել է մարմինների շարժումը, իներցիայի հատկությունը, լեռների առաջացման պատճառները, հանքանյութերի բաղադրությունը, կենդանի էակների ծագումը, բույսերի կազմությունն ու կյանքը։

Ավիցեննան առաջիներից էր, որ բարձրաձայնեց թե ոսկին անհնար է ստանալ այլ մետաղներից, որ մարդու բանականությունը կապված է ոչ թե նրա «հոգու», այլ ուղեղի հետ, որ հիվանդություններն առաջանում են ոչ թե ինչ-որ համաստեղություններից, այլ կեղտոտ առուներում բնակվող էակներից։ Նրա Գիրք ապաքինության արաբերեն աշխատությունը մեծ ազդեցություն է գործել գիտական մտքի հետագա զարգացման վրա։ Նա տրամաբանության, մետաֆիզիկայի, փիլիսոփայության, աստղագիտության, մաթեմատիկայի և երաժշտության հարցեր է լուսաբանել Գիրք գիտության պարսկերեն աշխատության մեջ։ Ուսումնասիրել է մարմինների շարժումները, լեռների առաջացման պատճառները, հանքանյութերի բաղադրությունը, կենդանի էակների ծագումը, բույսերի կազմությունն ու կյանքը։ Այդուհանդերձ Իբն Սինան որոշեց բժիշկ դառնալ։ Նա հասկանում էր, որ անհնար է մարդուն կուրորեն բուժել, ու խախտելով իսլամի արգելքը սկսեց հերձել մահացածներին և ուսումնասիրել մարդու մարմնի կառուցվածքը։

Հայտնի են նաև Աբու Ալի Իբն-սինայի «Գիրք հրահանգների և խրատների», «Գիրք փրկության» աշխատությունները։ Վերջինիս ձեռագիր մի օրինակը, որ պարունակում է տրամաբանություն, բնական գիտություններ և աստվածաբանություն բաժինները, գտնվում է Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում։

Բժշկագիտության ասպարեզում մեծ ավանդ են անտիկ բժիշկներ Գաչենի և Հիպոկրատի մեկնությունն ու լրացումը և Միջին Ասիայի, Իրանի, Հնդկաստանի ու Արաբական Արևելքի բժշկության նվաճումներն ամփոփող «Կանոն բժշկության» արաբերեն աշխատությունը, որտեղ շարադրված են բժշկության ընդհանուր տեսությունը, անատոմիայի, ֆիզիոլոգիայի, վիրաբուժության և ախտորոշման կարևոր դրույթները, հետազոտված են սուր վարակիչ հիվանդությունները, բուժման միջոցները, առաջադրված է ջրի և օդի միջոցով «տենդային» (վարակիչ) հիվանդություններ փոխանցող անտեսանելի հարուցիչների վերաբերյալ վարկածը։ XII դարի աշխատությունը թարգմանվել է լատիներեն և տպագրվել 1473, 1507, 1510, 1520 թվականներին։

Նա հետք է թողել նաև գրականության մեջ իր քառյակներով։

Աբու Ալի Իբն-Սինաի պահպանված գեղարվեստական ստեղծագործությունները սակավաթիվ են։ Նշանակալից է արաբերեն «Հոգու մասին» քասիդը, ուր մարդու հոգին դիտված է իբրև «համաշխարհային ոգու» մի մասը։ Պարսկերեն քառյակներում նա հավաստել է նյութի հավերժությունը, բնության և աստծո միասնությունը, ժխտել իսլամի դրույթները, քարոզել մարմնական պահանջների չափավորում։ «Կենդանի, որդի Արթուն հսկողի», «Ուղերձ թռչունի մասին», «Սալաման և Աբսալ» արաբերեն վիպակներում արտահայտել է վաղ Վերածնության գաղափարները։ Մեկնաբանել է Արիստոտելի «Պոետիկա»–ն, արաբ բանաստեղծ Իբն-ալ-Ոումիի երկերը, գրել «Արաբերեն լեզու» գիրքը։ Մխիթար Հերացին, Ամիրդովլաթ Ամասիացին, Ասար Սեբաստացին բարձր են գնահատել նրա բժշկագիտական հայացքները, համարել նրան «մեծ իմաստասեր»։ Մահացել է հունիսի 18-ին, Համադանում։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Даниш-намэ. Книга знания, Сталинабад, 1957
  • Канон врачебной науки, кн. 1-5, Ташкенд, 1954—1960
  • Четвеостишия, «Лит. Таджикстан», 1953, кн. 5
  • Traites mystiques d'Avienna; e'd. M. A. Mehren, fasc. 1—4, Leyden, 1889—1899.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մխիթար Հերացի, Ջերմանց մխիթարութիւն, Վնտ., 1832, Էջ 70
  • Ամիրդովլաթ Ամասիացի, Օգուտ բժշկության, Ե., 1940, Էջ 7, 185, 189
  • Միրզոյան Ջ., Աբու Ալի Սինա, Թեհրան, 1954
  • Семенов А. А. Абы-Али-ибн-Сина (Авицеина), Сталинабад, 1953
  • Грикорян С. Н., Великие мыслители Средной Азии, М., 1958
  • Смирнова-Ракетина В. А., Аниценна (Абу-Али-ибн-Сина), М., 1958
  • Carra de Vaux B., Avicenne, P., 1990
  • Դպրոցական մեծ հանրագիտարան։ Գիրք 1, հատոր 1։ Երևան 2008, էջ 85-86

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Record #118505254 // Gemeinsame Normdatei Ստուգված է դեկտեմբերի 30-ին 2014:
  2. Paul Strathern (2005). A brief history of medicine: from Hippocrates to gene therapy. Running Press. էջ 58. ISBN 978-0-7867-1525-1. http://books.google.com/?id=0rGwOkqIqKkC&pg=PA58&dq=Avicenna's+ethnicity#v=onepage&q&f=false. 
  3. Brian Duignan (2010). Medieval Philosophy. The Rosen Publishing Group. էջ 89. ISBN 978-1-61530-244-4. http://books.google.com/?id=p9eh18dRTwAC&pg=PA89&dq=Avicenna+ethnic#v=onepage&q=Avicenna%20ethnic&f=false. 
  4. Michael Kort (2004). Central Asian republics. Infobase Publishing. էջ 24. ISBN 978-0-8160-5074-1. http://books.google.com/?id=EPCcSZ2dzckC&pg=PA24&dq=Avicenna+ethnic#v=onepage&q=Avicenna%20ethnic&f=false. 
  5. Ibn Sina («Avicenna») Encyclopedia of Islam. 2nd edition. Edited by P. Berman, Th. Bianquis, C.E. Bosworth, E. van Donzel and W.P. Henrichs. Brill 2009. Accessed through Brill online: www.encislam.brill.nl (2009) Цитата: «He was born in 370/980 in Afshana, his mother’s home, near Bukhara. His native language was Persian.»
  6. A.J. Arberry, «Avicenna on Theology» — KAZI PUBN INC, 1995. excerpt: «Avicenna was the greatest of all Persian thinkers; as physician and metaphysician»
  7. Henry Corbin, «The Voyage and the messenger: Iran and Philosophy». — North Atlantic Books, 1998. — P. 74 Цитата:«Whereas the name of Avicenna (Ibn sinda, died 1037) is generally listed as chronologically first among noteworthy Iranian philosophers, recent evidence has revealed previous existence of Ismaili philosophical systems with a structure no less complete than of Avicenna».

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Wikiquote-logo-hy.svg
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png