Ասար Սեբաստացի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ասար Սեբաստացի
Ծնվել է1565
Սեբաստիա, Թուրքիա
Մահացել է1660-ականներ
Մասնագիտությունգիտնական

Ասար Սեբաստացի (1565, Սեբաստիա, Թուրքիա - 1660-ականներ), XVII դարի հայ գիտնական, բժիշկ։

Գրել է «Գիրք բժշկական արհեստի» ընդարձակ բժշկարանը։ Աշխատության ձեռագիր օրինակների միջև կան խմբագրական տարբերություններ։ Այն բաղկացած է 140 գլուխներից, խմբագրություն է օտարազգի և հայ բժիշկների գործերից, բայց ունի ինքնուրույն երկի արժեք և եղել է գործնական բժշկության ձեռնարկ։ Ասար Սեբաստացին խմբագրել ու վերամշակել է Աբու–Սաիդ-ի «Մարդակազուրյուն»ը։

Հիշատակվում է նաև որպես տաղասաց։