Գալեն Կլավդիոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գալեն Կլավդիոս
Γαληνός
Galen detail.jpg
Ծնվել է 129[1]
Ծննդավայր Պերգամոն, Հռոմեական կայսրություն
Մահացել է մոտ. 216[2]
Մահվան վայր Հռոմ, Հռոմեական կայսրություն
Քաղաքացիություն Հռոմեական կայսրություն
Ազգություն հույն
Մասնագիտություն բժիշկ և վիրաբույժ
Ծնողներ հայր՝ Aelius Nicon
Galenus of Pergamum Վիքիպահեստում

Գալեն Կլավդիոս (հուն.՝ Γαληνός, 131 թ. Պերգամոն, Փոքր Ասիա, -201 թ. Հռոմ), անտիկ բժշկագիտության դասականներից։ Նա առաջինն է նկարագրել օրգանիզմի անատոմիաֆիզոլոգիական ամբողջյութունը։ Գալենը անատոմիան և ֆիզոլոգիան ուսումնասիրել է կենդանիների վրա կատարած փորձերի միջոցով։ Տվել է ուղեղի քառաբլուրների, թափառող նյարդի ու գանգուղեղային նյարդերից 7 զուրգի նկարագիրը և ապացուցել, որ գլխուղեղն ու ողնուղեղն են շարժումների, զգացողության և հոգեկան գործունեության կառավարողները։ Նա գտնում է որ արյան շրջանառության կենտրոնը լյարդն է, որտեղ արյունը մշակվում է, ապա անցնում աջ սիրտը, տարածվում ամբողջ մարմնով և կլանվում հյուսվածքների կողմից։ Գալենը զբաղվել է նաև դեղագիտությամբ, ուսումնասիրել է բազմաթիվ դեղաբույսեր։ Նա 158 - 164 թթ. Պերգամոնում եղել է գլադիատորների դպրոցի, 164-ին Հռոմ տեղափոխվելուց հետո՝ Մարկոս Ավրելիոս կայսեր բժիշկը։ Պահպանվել է Գալենի միայն 100 աշխատություն (հիմնականում՝ բժշկական)։ Ամիրդովլաթ Ամասիացու «Օգուտ բժշկութեան»գրքում բազմաթիվ մեջբերումներ կան Գալենից։ Հին Հռոմում Գալենի պատկերով մետաղադրամ է հատվել։

Statue of Galen in Bergama, Turkey
Galen's Opera omnia, dissection of a pig. Venice, 1565
A group of physicians in an image from the Vienna Dioscurides, named after the physician Galen shown at the top center.
De curandi ratione
Galenou apanta (1538)
Mondino dei Liuzzi, Anathomia, 1541
Galenus - De pulsibus. Greek manuscript with latin translation. Venice, ca. 1550..jpg

Տես Նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]