Նեյրոգիտություններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Նեյրոգիտություններ կամ նյարդաբանական գիտություններ, միջառարկայական գիտական ոլորտ, որն ուսումնասիրում է օրգանիզմում նյարդային պրոցեսները, որոնց կիզակետը նեյրոգիտություններն են։ Այդ գիտություններն իրենց մեջ ներառում են մի շարք ոլորտներ, ինչպիսիք են կենսաբանությունը, քիմիան, համակարգչային գիտությունը, ճարտարագիտությունը, լեզվաբանությունը, բժշկությունը, ֆիզիկան, փիլիսոփայությունը և հոգեբանությունը։ Նեյրոգիտությունների զարգացումը հանգեցրել է նոր առարկաների ստեղծմանը, մասնավորապես՝ նեյրոէթիկայի, նյարդահաղորդակցման, նեյրոճարտարապետության և նեյրոկարգավորման։

Հիմնական ուղղություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուղղություն Նկարագրություն
Հաշվողական նեյրոկենսաբանություն Գիտություն, որն օգտագործում է հաշվարկային գործընթացները՝ հասկանալու համար, թե ինչպես են կենսաբանական համակարգերն իրականացնում իրենց գործառույթները[1]։
Կլինիկական նեյրոգիտություն Նյարդաբանության կիրառական ոլորտներ, ինչպիսիք են նյարդաբանությունն ու հոգեբուժությունը։
Ճանաչողական նեյրոկենսաբանություն Գիտություն, որն ուսումնասիրում է գլխուղեղի գործունեության կապը ճանաչողական գործընթացների և վարքի հետ ՝ համատեղելով նեյրոկենսաբանության և ճանաչողական գիտության մոտեցումները։
Մշակութային նեյրոգիտություն Գիտելիքների ոլորտ, որը ձգտում է բացահայտել գլխուղեղի մեխանիզմների այն առանձնահատկությունները, որոնք ապահովում են տարբեր մշակույթների ներկայացուցիչների մտավոր գործունեությունը[2]։
Նեյրոկենսաբանություն Գիտություն, որն ուսումնասիրում է նյարդային համակարգի գործունեության կենսաբանական հիմքը։
Նեյրոնկարագրական Գլխուղեղի կառուցվածքը, գործառույթները և կենսաքիմիական առանձնահատկությունները պատկերացնելու համար տարբեր մեթոդների ամբողջություն[3]։
Նեյրոինժեներիա Գիտական առարկա, որը կենսաբժշկական ճարտարագիտության մաս է կազմում ՝ օգտագործելով տարբեր ինժեներական տեխնիկա նյարդային համակարգը ուսումնասիրելու, վերականգնելու, փոխարինելու կամ ամրապնդելու համար։
Նեյրոինֆորմատիկա Ինֆորմատիկայի բաժին, որը զբաղվում է նյարդային համակարգի վերաբերյալ տվյալների մշակմամբ, ինչպես նաև դրանց վերլուծությամբ և մոդելավորմամբ։
Նեյրոլեզվաբանություն Լեզվական գործընթացների նյարդային հիմքն ուսումնասիրող գիտություն։
Նեյրոհոգեբանություն Գիտություն, որի նպատակն է ուսումնասիրել գլխուղեղի մտավոր գործառույթների կազմակերպումը[4]։
Նեյրոէվրեստիկա Նոր մոտեցում նյարդաբանության մեջ, որտեղ գլխուղեղի գործընթացները դիտարկվում են գենետիկական գործոնների և շրջակա միջավայրի փոխազդեցության տեսանկյունից՝ համատեղելով վերականգնողականությունն ու ամբողջականությունը[5]։
Նեյրոէթոլոգիա Նեյրոգիտությունների բաժին, որն ուսումնասիրում է, թե ինչպես է կենտրոնական նյարդային համակարգը կենսաբանորեն համապատասխան խթանների պատասխանները վերածում բնական վարքի։
Հոգեֆիզիոլոգիա Գիտություն, որն ուսումնասիրում է հոգեկան գործընթացների, վիճակների և վարքի նյարդաֆիզիոլոգիական մեխանիզմները[6]։
Սոցիալական նեյրոգիտություն Գիտության ոլորտ, որն ուսումնասիրում է նյարդային գործընթացները, որոնք ընկած են մարդու սոցիալական վարքի հիմքում[7]։
Նեյրոճարտարապետություն Բազմամասնագիտական մոտեցում գիտության ոլորտում, որը հիմնված է նեյրոհոգեբանության, նեյրոմարքետինգի, ճարտարապետության և դիզայնի գիտելիքների վրա[8][9][10][11]։
Նեյրոէթիկա Նեյրոկենսաբանության և նյարդաբանության էթիկա[12], հետազոտության միջառարկայական տարածք, որն ուսումնասիրում է ժամանակակից նյարդաբանության ազդեցությունը մարդու ինքնագիտակցության վրա, կենսաբժշկության, քաղաքական, իրավական և բարոյական ոլորտների զարգացումը մարդու կյանքի վրա։
Նյրոէկոնոմիկա Գիտություն, որն ուսումնասիրում է գլխուղեղի կատարած գործառույթները, վարքի և որոշումներ կայացնելու մասին։
Նեյրոտեոլոգիա Գիտություն, նեյրոֆիզիոլոգիայի և նյարդահոգեբանության խաչմերուկում՝ կրոնական փորձի վրա հիմնված ուսումնասիրություն։

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Churchland P. S., Koch C., Sejnowski T. J. What is computational neuroscience? // Computational Neuroscience / Ed. by E. L. Schwartz. — Cambridge, MA, USA: MIT Press, 1993. — P. 46—55. — ISBN 0-262-69164-7.
  2. Фаликман М. В., Коул M. «Культурная революция» в когнитивной науке: от нейронной пластичности до генетических механизмов приобретения культурного опыта Архивная копия от 29 марта 2015 на Wayback Machine // Культурно-историческая психология. 2014. Т. 10. № 3. С. 4—18.
  3. Filler, Aaron. The History, Development and Impact of Computed Imaging in Neurological Diagnosis and Neurosurgery: CT, MRI, and DTI. Available from Nature Precedings <http://dx.doi.org/10.1038/npre.2009.3267.5> (2009)
  4. Хомская Е. Д. Нейропсихология: 4-е издание. — СПб.: Питер, 2005. — 496 с.
  5. Taylor, John G.; Villa, Alessandro E.P. The "Conscious I": A Neuroheuristic Approach to the Mind (англ.) : journal. — 2001. — Vol. Frontiers of Life. — P. 349—368. — ISBN 9780120773404.
  6. Данилова Н. Н. Психофизиология. — М., 2004.
  7. Социальные нейронауки Санкт-Петербургский центр междисциплинарной нейронауки
  8. Academy of Neuroscience for Architecture (англ.) // Wikipedia. — 2018-11-14
  9. Architecture, Neuroscience Intersect (недоступная ссылка). www.dana.org. Дата обращения: 22 февраля 2019. Архивировано 23 февраля 2019 года
  10. How the Brain Perceives Architecture (англ.) (недоступная ссылка). www.interiorsandsources.com. Дата обращения: 22 февраля 2019. Архивировано 17 марта 2012 года.
  11. Fich, Lars Brorson. Can the design of Space alter the stress response? (англ.) // ANFA 2016 Conference : Исследование. — 2016. — 16 September. Архивировано 25 февраля 2019 года.
  12. Roskies A. Neuroethics for the New Millenium (англ.) // Neuron (англ.)русск.. — Cell Press, 2002. — Vol. 35. — P. 21—23. — doi:10.1016/s0896-6273(02)00763-8. .