Նեյրոէկոնոմիկա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Նեյրոէկոնոմիկա (անգլ.՝ Neuroekonomics), գիտության միջառարկայական ուղղություն,որը գտնվում է տնտեսագիտության, նյարդաբանության և հոգեբանության խաչման կետում: Ուսումնասիրում է որոշում կայացնելու առանձնահատկությունները[1]:

Նեյրոէկոնոմիկայի մեթոդներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներկայումս նեյրոէկոնոմիկայի հիմնական մեթոդներն են․

  • ոչ ինվազիվ մեթոդներ` մագնիսառեզոնանսային շերտագրությունը (ՄՌՇ)
  • ինվազիվ մեթոդներ` կենդանիների նյարդային ակտիվության գրանցում, նյարդային համակարգի խանգարումներ ունեցող հիվանդների ուսումնասիրություն
  • կենսաքիմիական և գենետիկական հետազոտման մեթոդներ` որոշումների կայացման վրա գեների և հորմոնների ազդեցության ուսումնասիրությունը
  • կենդանիների վարքային ուսումնասիրություններ՝ մարդկանց և կենդանիների որոշման կայացման գործընթացների համեմատական ուսումնասիրություն

Ընդհանուր առմամբ նեյրոէկոնոմիկան ուսումնասիրում է որոշման կայացման մեխանիզմները տարբեր մակարդակներում` գենային, նեյրոնային, անատոմիական, ֆունկցիոնալ, օրգանիզմային և սոցիալական:

Նեյրոէկոնոմիկայի հիմունքները[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնական մոդել[խմբագրել | խմբագրել կոդը]

Նեյրոէկոնոմիկայի առաջին հայեցակարգը Մ. Շադլենի և Վ․ Նյուսամի կողմից առաջարկվող պարզագույն պերցեպտիվ որոշումներ կայացնելու մոդելն է[2]:

Ըստ այդ «դիֆուզ մոդելի», պերցեպտիվ որոշումների ընդունման գործընթացը սկսվում է նեյրոնային դետեկտորներից, որոնք հնարավոր տարբերակների վերաբերյալ տեղեկատվություն են ստանում: Այնուհետև տեղեկատվությունը փոխանցվում է նեյրոնային ինտեգրատորներին,որոնք այդ ինֆորմացիայի հիման վրա որոշում են կայացնում: Ինչքան շատ տեղեկատվություն ստանա ինտեգրատորը մասնագիտացված դետեկտորից, այնքան ակտիվ կլինի։ Ինտեգրատորների համակարգի ակտիվությունը արտացոլում է յուրաքանչյուր տարբերակի օգտին գործող ապացույցների տարբերությունը: Որոշումը կայացվում է այն ժամանակ, երբ նեյրոնային ինտեգրատորներից մեկի ակտիվության մակարդակը գերազանցում է «որոշման ընդունման շեմը»:

Պերցեպտիվ որոշման ընդունման մեխանիզմների առաջին նեյրոէկոնոմիկ ուսումնասիրությունները ցույց են տվել, որ նեյրոն-ինտեգրատորներ կան կապիկների գլխուղեղի կեղևի որոշ շրջաններում։

Որոշման սուբյեկտիվ արժեքի կոդավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դասական էկոնոմիկ տեսություն ենթադրում է, որ այս կամ այն որոշումը կայացվում է ռացիոնալ և կախված է սուբյեկտիվ արժեքի / օգտակարության (utility) մակարդակից:

Ակնկալվող օգտակարության առավելագույնի հասցնելու տեսությունը ենթադրում է, որ յուրաքանչյուր անհատ փորձում է առավելագույնի հասցնել օգուտը՝ ընտրելով այն տարբերակը,որը ավելի օգտակար կարող է լինել այդ պահին:Հիմնականում որոշումների կայացման մոդելների կառուցման ժամանակ դժվար է լինում օգտակարությունն արտահայտել միավորներով: Նեյրոէկոնոմիկան փորձում է հաղթահարել այդ դժվարությունը, ենթադրելով,որ սուբյեկտիվ արժեքը կամ օգտակարությունը կարելի է չափել ըստ մասնագիտացված նեյրոնների միջին ակտիվության։Դա առաջին հերթին կապված է դոֆամինէրգիական համակարգի,մասնավորապես nucleus accumbens- և օրբիտոֆրոնտալ կեղևի(հարճակատային կեղևի առջևի մաս) հետ։ Ավելին, նեյրոէկոնոմիկ ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այլընտրանքների սուբյեկտիվ արժեքը կոդավորվում է nucleus accumbens-ի նեյրոնների կողմից,իսկ սուբյեկտիվ արժեքների համեմատությունն ու ընդհանրացումը տեղի է ունենում օրբիտոֆրոնտալ կեղևում(orbitofrontal cortex) [1] :

Նեյրոէկոնոմիկայի հետազոտությունների արդյունքները սերտորեն կապված են նեյրոմարքեթինգի հետ։

Որոշումների կայացման մեջ հույզերի դերը[խմբագրել | խմբագրել կոդը]

Նեյրոէկոնոմիկայի առանցքային հարցերից է որոշումների կայացման գործընթացում հույզերի դերի ուսումնասիրումը:

Անտուան Բեշարան և Անտոնիո Դամացիոն [2] հետազոտել են օրբիտոֆրոնտալ կեղևի ու նշաձև կորիզի վնասվածք ունեցող հիվանդներին։

Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ նման հիվանդները, չնայած համեմատաբար բարձր IQ- ին, տառապում են որոշումների կայացման լուրջ խանգարումներով: Ավելին, այս ուսումնասիրությունները ցույց են տվել, որ լավագույն այլընտրանքը գիտակցելը դեռ այդ որոշումն ընդունել չի նշանակում. հուզական խանգարումներ ունեցող հիվանդները,գիտակցելով օպտիմալ լուծումը, ընտրում են ամենավատ տարբերակը նախորդ սխալների նկատմամբ հուզական արձագանքի բացակայության պատճառով: Նեյրոէկոնոմիկան ակտիվորեն ուսումնասիրում է հուզական և ռացիոնալ նյարդաբանական մեխանիզմների փոխազդեցությունը «Որոշման ընդունման դուալիզմ» տեսության շրջանակներում: Այսպես, նեյրոէկոնոմիկ հետազոտությունները ցույց տվեցին, որ կախված նրանից ,թե ուղեղի որ շրջաններն են ակտիվ,որոշումը կկայացվի հուզական կամ ռացիոնալ [3] [4] [5] [6] :

Ընդհանուր առմամբ,ուղեղի ռացիոնալ համակարգը հնարավորություն է տալիս կայացնել օպտիմալ որոշում բավարար ժամանակ ունենալու դեպքում,իսկ հուզական համակարգը ավելի արագ ու ադեկվատ որոշումներ կայացնելու համար է պատասխանատու։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Center for Neuroeconomics Study at Duke University»։ Արխիվացված օրիգինալից-ից 2011-08-23-ին։ Վերցված է 2013-10-11 
  2. Shadlen MN, Newsome WT. (2001)։ «Neural basis of a perceptual decision in the parietal cortex (area LIP) of the rhesus monkey.»։ J Neurophysiol 86 (4): 1916–36։ PMID 11600651 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]