Jump to content

Պերգամոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պերգամոն
Տեսականտիկ քաղաք, Ancient Greek archaeological site? և պոլիս
Երկիր Թուրքիա[1]
ՎարչատարածքԲերգամա, Ասիա և Պերգամոնի թագավորություն
Մակերես315,46 հեկտար և 426,928 հեկտար
Մասն էPergamon and its Multi-Layered Cultural Landscape?
Ձևավորումմ.թ.ա. 8-րդ դար
Քարտեզ
Քարտեզ
Պերգամոնի պետությունը Փոքր Ասիայում, մ.թ.ա. 188 թ.

Պերգամոն (հին հունարեն՝ Πέργαμον or Πέργαμος), հելլենիստական պետություն Փոքր Ասիայի արևմտյան մասում։ Իր պատմության ընթացքում Պերգամոնը պայքարում էր մյուս հելլենիստական պետությունների, հատկապես Սելևկյանների կայսրության և Պտղոմեոսյան Եգիպտոսի հետ։

Եվմենոս II-ի ժամանակ Պերգամոնը սկսում է դաշնակցել Հռոմի հետ, ընդդեմ Սելևկյան արքա Անտիոքոս III Մեծի։ Վերջիվերջո Հռոմի հետ դաշինքը բերում է նրան, որ Ատտալոս III-ը երկիրը կտակում է Հռոմին։ Մ.թ.ա. 133 թ. Պերգամոնը դառնում է Հռոմեական նահանգ։ Բայց շուտով Պերգամոնում սկսվում է ապստամբություն Արիստոնիկոսի գլխավորությամբ։ Հռոմեացիներին միայն մ.թ.ա. 129 թ. է հաջողվում ճնշել ապստամբությունը և Պերգամոնի թագավորության տարածքի վրա ստեղծել Ասիա պրովինցիան։

Պերգամոնի մշակույթը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պերգամոն մայրաքաղաքում սկսեցին պատրաստել պերգամենտ թուղթը, որի վրա գրվում էին գրքեր։ Դա շատ օգտակար և համեմատաբար էժան նյութ էր։ Դա նպաստեց բազմաթիվ գրքերով լի գրադարանի ստեղծմանը քաղաքում։ Այդտեղ հավաքվում էին գիտնականներ տարբեր երկրներից, քննարկում գիտական տարբեր թեմաներ։ Պերգամոնի գրադարանը լուրջ մրցակից էր Եգիպտոսի Ալեքսանդրիայի հանրահայտ գրադարանին։ Հետագայում Պերգամոնի հրդեհից փրկված գրքերը տեղափոխվեցին Ալեքսանդրիայի գրադարան։

Պերգամոնի արքայացանկ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. GeoNames — 2005.