Ասիա (հռոմեական պրովինցիա)
|
Հռոմեական կայսրության զինանշանը
| |||
Եփեստոսի անտիկ գրադարանը հռոմեական Ասիա պրովինցիայում | |||
| Երկիր | |||
| Մասն է | Հռոմեական Արևելք | ||
| Կարգավիճակ | պրովինցիա | ||
| Մտնում է | Ասիայի դիոդեզիս | ||
| Վարչկենտրոն | Եփեսոս | ||
| Խոշորագույն քաղաք | վարչական կենտրոն | ||
| Հիմնական լեզու | հունարեն, լատիներեն | ||
| Հիմնադրված է | մ․թ․ա․ 133 թվական թ. | ||
| Պատմական շրջան(ներ) | Փոքր Ասիա, մասնավորապես՝ Գալաթիա | ||
| Նախորդ | Պերգամոնի թագավորություն | ||
| Փոխարինեց | Ատտալյան դինաստիա | ||
| 38°24′N 28°18′E / 38.4°N 28.3°E | |||
Հռոմեական Ասիա (հուն․՝ Ασία , լատիներեն՝ Asia), Փոքր Ասիայում գտնվող հռոմեական պրովինցիա, որը ձևավորվել է մ․թ․ա․ 133 թվականին՝ կայսր Ատտալոս III Փիլոմետոր Էվերգետոսի կողմից Պերգամոնի թագավորության անեքսիայից հետո[1]։ Մ․թ․ա․ 1-ին դարից մինչև 1-ին դարն ընկած ժամանակահատվածում Հռոմեական Ասիայի տարածքն ընդլայնվում է։ Պրովինցիայի կարգավիճակը պահպանել է մինչև մ․թ․ա 297 թվականը, որից հետո Դիոկղետիանոս կայսեր բարեփոխումների արդյունքում բաժանվել է 7 առանձին վարչատարածքային միավորների։
Մ․թ․ա․ 190 թվականին Սելևկյանների տերության թագավոր Անտիոքոս III Մեծն արշավում է Փոքր Ասիա, սակայն նույն տարում տեղի ունեցած Մագնեսիայի ճակատամարտում պարտություն է կրում հռոմեական լեգեոններից։ Մ․թ․ա․ 188 թվականին կողմերի միջև կնքվում է Ապամեայի հաշտության պայմանագիրը, որով վիճելի տարածքներում ձևավորվում էր Պերգամոնի թագավորությունը, որը գործնականում հանդիսանում էր Հռոմի կամակատարը։ Մ․թ․ա․ 133 թվականին մահանում է Պերգամոնի վերջին թագավորը՝ մահից առաջ իր թագավորությունը կտակելով Հռոմեական հանրապետությանը։ Արդյունքում՝ ձևավորվում է Պրոկոնսուլյան Ասիա պրովինցիան՝ միավորելով Միսիյայի, Լիդիայի, Կարիայի և Փռյուգիայի տարածքները։ Պրովինցիայի կազմում էր գտնվում Փոքր Ասիայի խոշորագույն քաղաքը՝ Եփեսոսը[1], որն էլ սենատի որոշմամբ դառնում է վարչական կենտրոն։
326 թվականին Կոնստանդիանոս I կայսեր կողմից քագավորական ոստանի Կոստանդնուպոլիս տեղափոխությունից հետո, Հռոմեական Ասիան ծայրամասային պրովինցիայից վերածվում է միջանկյալ միավորի։ Դիոկղետիանոսի բաժանումից հետո Փոքր Ասիայի տարածքն անցնում է Բյուզանդական կայսրությանը[1]՝ հետագայում դառնալով Արևելքի հելլենիստական կենտրոնը։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 «Հռոմեական Ասիա պրովինցիա, հին հռոմեական պրովինցիաները». «Բրիտանիկա» հանրագիտարան (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 8-ին.
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ասիա (հռոմեական պրովինցիա)» հոդվածին։ |
| ||||||||||