Եվմենոս II

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Եվմենոս II
Εὐμένης Β' τῆς Περγάμου
EumenesII.jpg
Պերգամոն-ի 5-րդ արքա
Ստանձնեց պաշտոնը՝մ.թ.ա. 197
Լքեց պաշտոնը՝մ.թ.ա. 159
Այլ տիտղոսներ՝Զորահրամանատար
Նախորդող՝Ատտալոս I
Հաջորդող՝Ատտալոս II
Ծննդյան օր՝ մ. թ. ա. 221
Վախճանի օր՝մ. թ. ա. 159
Ամուսին ՝Stratonice of Pergamon
Երեխաներ՝1-ին կնոջից երեխա չունի, 2-րդ կնոջից` Ատտալոս III
Դինաստիա՝Ատտալյան դինաստիա
Հայր՝Ատտալոս I Սոտեր
Մայր՝Ապոլոնիս

Եվմենես II (մ.թ.ա. 197-159 թթ.), Պերգամոնի կառավարիչ, որի օրոք Պերգամոնի թագավորությունը հասել է իր հզորության գագաթնակետին, իսկ Պերգամոն քաղաքը սկսել է մրցակցել Ալեքսանդրիայի հետ հելլենիստական մշակույթի կենտրոն կոչվելու համար։

Եվմենոսը շարունակել է հոր քաղաքականությունը՝ դաշնակցել Հռոմի հետ սիրիացիների ու մակեդոնացիների դեմ։ Մ.թ.ա. 190 թ.-ին Մագնեսիայի ճակատամարտում ջախջախել է Սելևկյաններին և տիրացել նրանց փոքրասիական տիրույթներին ու Թրակիական Խերսոնեսին։ Մ.թ.ա. 176 թվականին Սելևկյան գահին հաստատեց Անտիոքոս IV Եպիփանեսին։ Դրանից հետո Եվմենեսը հայացքը թեքել է հյուսիս և ոազմական գործողություններ սկսել Պոնտոսի և Բութանիայի դեմ, որի կողմում էր ինքը՝ Հաննիբալը։ Երրորդ Մակեդոնյան պատերազմի ժամանակ դաշնակցել է հռոմեացիներին և Հռոմի հետ կապերը սերտացնելու համար մ.թ.ա. 172 թվականին այցելել է Հռոմ։

Եվմենոսի կառավարման տարիներին են կառուցվել Պերգամոնի ակրոպոլիսի համարյա բոլոր սքանչելի շինությունները, նաև հանրահայտ Զևսի զոհասեղանը (Պերգամյան զոհասեղան)։ Նրա օրոք Պերգամի գրադարանը սկսել է մրցակցել Ալեքսանդրիայի գրադարանի հետ, ինչը ստիպել է Պտղոմեոսյաններին արգելել պապիրուսի արտահանումը Եգիպտոսից։ Ի պատասխան այս քայլի պերգամցիները հայտնագործել են նոր տեսակի նյութ՝ մագաղաթ (պերգամենտ)։