Ատտալոս I Սոտեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox prétendant à un trône.png
Ատտալոս I Սոտեր
AtaloPergamo.jpg
Ծնվել է՝ մ. թ. ա. 269
Մահացել է՝ մ. թ. ա. 197
Վախճանի վայր Պերգամոն
Տոհմ Ատտալյան դինաստիա
Երեխաներ Ատտալոս II և Եվմենոս II

Ատտալոս I Սոտեր,(հին հուն. Άτταλος Α' ο Σωτήρ, մ.թ.ա. 269-197 թթ.), Պերգամոնի կառավարիչ Ատտալյան դինաստիայից, որը գահը ժառանգել է հորեղբորից մ.թ.ա. 241-ին և ընդունել թագավորի տիտղոս մ.թ.ա. 230-ին։

Ատտալոսը Սելևկյաններից սերած արքայադստեր զավակ էր և Ատտալյաններից առաջինն էր, ով հայտարարեց Պերգամոնի գահի նկատմամբ իր ունեցած իրավունքների մասին։ Նա հրաժարվեց հարկ վճարել փոքրասիական կելտերին (գալատներ), և ջախջախելով նրանց Պերգամոնի պարիսպների տակ, սկսեց իրեն թագավոր անվանել։ Նրա փառասիրությունը կասկած առաջացրեց Անտիոքոս Հիերաքսի մեջ, և առաջացած պատերազմի ընթացքում Ատտալոսը Սելևկյաններին դորս մղեց Փոքր Ասիայից դեպի Կիլիկիա։

Մ.թ.ա. 228-222 թթ. Սելևկյաններին հաջողվեց վերադարձնել կորցրած տարածքները Անատոլիայում, մասամբ այն պատճառով, որ Ատտալոսը զբաղված էր պատերազմով Մակեդոնիայի թագավոր Փիլիպպոս V-ի հետ։ Նա հանդես եկավ Հռոմի կողմից I և II Մակեդոնյան պատերազմների ժամանակ, նաև աջակցել է մակեդոնացիների կողմից ճնշված հռոդոսցիներին, բայց մահացել է իր ոխերիմ թշնամու վերջնական պարտությունից քիչ առաջ։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]