Բերգամա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բնակավայր
Բերգամա
թուրք.՝ Bergama[1]
Bergama, Turkey.jpg
ԵրկիրԹուրքիա Թուրքիա
Մակերես1544 կմ²
ԲԾՄ68±1 մետր
Բնակչություն103 185 մարդ (2018)
Ժամային գոտիUTC+3
Փոստային ինդեքսներ35700
Պաշտոնական կայքbergama.gov.tr(թուրքերեն)
##Բերգամա (Թուրքիա)
Red pog.png

Բերգամա (թուրք.՝ Bergama), քաղաք և շրջան Թուրքիայում, Իզմիրի մարզում: Հայտնի է ավանդական արհեստների արտադրությամբ` բամբակյա հագուստ, ոսկե զարդեր, հայտնի բերգամական գորգեր:

Քաղաքը գտնվում է Բաքիրչայ գետի վրա, Եգեյան ծովի ափից 26 կիլոմետր հեռավորության վրա: Շրջանն արևմուտքում սահմանակից է Դիքիլի քաղաքին, հարավում` Ալիագա շրջանին, արևելքում` Քինիքին, հարավ-արևելքում և արևելքում` Մանիսայի մարզին, հյուսիսում` Բալըքեսիրի մարզին:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժամանակակից քաղաքի հյուսիս-արևմուտքում հնագույն ժամանակաշրջանում գտնվում էր տարածաշրջանի խոշորագույն քաղաքը` Պերգամոնը: Հռոմեական կայսրության ժամանակաշրջանում քաղաքը հասել է իր գագաթնակետին, որտեղ բնակեցված էր 150000 բնակիչ [2]:

1912 թվականին այստեղ ապրել են հույներ` 25277 մարդ, թուրքեր` 22735 մարդ, հայեր` 1500 մարդ[3]:

Տեսարժան վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սելջուկյան մինարե, 14-րդ դար
  • Չուկուրխան քարվանսարա, 14-րդ դար
  • Տաշխան քարվանսարա, 1432
  • Մեծ մզկիթ, 1399
  • Շադիրվանլի մզկիթ, 1550

Հունիսի 18-24-ը Բերգամայում տեղի է ունենում ամենամյա «Bergama Kermesi» փառատոնը:

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բերգամայի տեսքը Պերգամոյից
Բերգամայի տեսքը Պերգամոյից


Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://www.e-icisleri.gov.tr/Anasayfa/MulkiIdariBolumleri.aspx
  2. Bergama LookLex Encyclopaedia
  3. George Sotiriadis, An Ethnological Map Illustrating Hellenism in the Balkan Peninsula and Asia Minor, 1918

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]