Ալ-Բիրունի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ալ-Բիրունի
պարս․՝ ابو الريحان البيروني
Biruni 1.jpg
Ծնվել էսեպտեմբերի 5, 973
Կաթ
Մահացել էդեկտեմբերի 9, 1048[1] (75 տարեկանում)
Ղազնի, Ղազնի, Ղազնի, Աֆղանստան
Բնակության վայր(եր)Խորեզմ, Ռեյ, Ղազնի և Գորգան
ՔաղաքացիությունՂազնևիների պետություն
Afrighids?
Ziyarid dynasty?
Դավանանքիսլամ
Մասնագիտությունփիլիսոփա, քիմիկոս, աշխարհագրագետ, Խորագետ, մաթեմատիկոս, քարտեզագիր, աստղագետ, թարգմանիչ, մարդաբան, ֆիզիկոս, աստղագուշակ, պատմաբան, լեզվաբան, հնդկագետ, գրող և դեղագործ
Գործունեության ոլորտֆիզիկա, մաթեմատիկա, աստղագիտություն, բնագիտություն, պատմական գիտություն, chronology?, լեզվաբանություն, հնդկագիտություն, Երկրագիտություն, աշխարհագրություն, փիլիսոփայություն, Քարտեզագրություն, Մարդաբանություն, Աստղագուշակություն, Comparative sociology?, քիմիա, բժշկություն, հոգեբանություն, աստվածաբանություն, Դեղագիտություն, history of religions? և Միներալոգիա
Տիրապետում է լեզուներինպարսկերեն, Khwarezmian?, հին հունարեն, հին եբրայերեն, սիրիերեն, սանսկրիտ և արաբերեն[2]
Abu Rayhan al-Biruni Վիքիպահեստում


HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Ալ-Բիրունի (այլ կիրառումներ)

Ալ-Բիրունի (Աբու Ռահման Մուհամեդ իբն Ահմեդ ալ-Բիրունի, պարս․՝ ابوریحان بیرونی, սեպտեմբերի 5, 973, Կաթ - դեկտեմբերի 9, 1048[1], Ղազնի, Ղազնի, Ղազնի, Աֆղանստան), պարսիկ միջնադարյան[3][4][5] գիտնական, մտածող, բազմաթիվ պատմական, աշխարհագրական, փիլիսոփայական, աստղագիտական, մաթեմատիկական, մեխանիկական, գեոդեզիայի, հանքագիտության, դեղագիտության հիմնարար աշխատությունների հեղինակ։ Բիրունին զբաղվում էր իր ժամանակների գրեթե բոլոր գիտություններով։ Գրել է արաբերենով։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալ-Բիրունին ծնվել է 973 թվականի հոկտեմբերի 4-ին Խորեզմի Կյատ քաղաքում (այժմ Բերունի քաղաքը գտնվում է Ուզբեկստանի Կարակալպակյան ինքնավար հանրապետությունում)։ Այլ տվյալներով Բիրունին ծնվել է 973 թվականի սեպտեմբերի 4-ին[6]։

Ստացել է մաթեմատիկական և փիլիսոփայական կրթություն։ Կյատում իր ուսուցիչը եղել է ականավոր մաթեմատիկոս և աստղագետ Իբն Իրաքը։ 995 թվականին Ալ-Բիրունին տեղափոխվել է Ռեյ քաղաք, որտեղ աշխատել է Աբու Մահմուդ ալ-Հոջանդիի մոտ։ 997 թվականին վերադարձել է Խորեզմ և մինչև 1009 թվականը Գուրգանջում աշխատել է Ալիի և Մամուն II-ի մոտ։

1017 թվականին սուլթան Մահմուդ Ղազնևին գրավեց Խորզեմը և Ալ-Բիրունին մյուս գիտնականների հետ տեղափոխվեց Գազնի, որտեղ աշխատեց սուլթան Մահմուդի և նրա հետնորդներ Մասուդի և Մաուդուդի համար։ Ալ-Բիրունին մասնակցեց դեպի Հնդկաստան Մահմուդի արշավանքներին, որտեղ ապրեց մի քանի տարի։

Գիտական աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալ-Բիրունիի գրքի պարսկերեն տարբերակի պատկերազարդում։ Ցույց է տրված լուսնի երկու տարբեր փուլերը

Իր առաջին «Ժամանակագրություն կամ նախորդ սերունդներրի հուշարձաններ» աշխատությունում (1000թ․) Ալ-Բիրունին հավաքել և նկարագրել է իր ժամանակի բոլոր հայտնի օրացույցային համակարգերը և կազմել է բոլոր դարաշրջանների ժամանակագրական աղյուսակները։ 1030 թվականին «Հնդկաստան» աշխատությունում Բիրունին տվել է հնդիկների ընտանիքի, խոհանոցի և գիտության մանրամասն գիտական և քննադատական նկարագիրը՝ ուրվագծելով նրանց կրոնափիլիսոփայական համակարգը։

Աստղագիտությանը նվիրված է Բիրունիի 45 աշխատություն։

Ալ-Բիրունին իրանական նամականիշի վրա, 1973թ

Բիրունին մեծ ուշադրություն է դարձրել մաթեմատիկային, հատկապես եռանկյունաչափությանը։ 1038 թվականին Բիրունին գրել է «Հանքագիտություն, կամ գիրք թանկարժեքը գնահատելու համար», որտեղ հստակ տվել է մի շարք կոնկրետ հանքանյութերի, հանքաքարերի, մետաղների և խառնուրդների նկարագրերը։

Նրա բժշկագիտական աշխատությունները մեծ նշանակություն ունեն մեր օրերում։ Նա մանրամասն նկարագրել է մոտ 880 բույսեր՝ տալով դրանց հստակ հատկանիշները և կարգավորված տերմինաբանությունը։ Բիրունին հավաքել և տվել է մոտ 4500 բույսերի արաբական, հունական, սիրիական, պարսկական, խորեզմյան, թուրքական անվանումները, որոնք մեծ նշանակություն ունեն դեղագիտության պատմության ժամանակակից ուսումնասիրությունների համար[7]։

Իր մայրենի խորեզմյան լեզվից բացի Բիրունին տիրապետել է արաբերենին, պարսկերենին, հունարենին, լատիներենին, թուրքերենին, սիրիական լեզվին, իվրիտին, սանսկրիտին և հինդիին։

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Տաջիկստանի Աբու Ռահման Բերունիի անվան տեխնիկական համալսարան։
  • Բերունիի անվան մետրոյի կայարան Տաշքենդում։
  • Հուշարձաններ Խորեզմում և Տաշքենդում։

Ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Աբու Ռահման Բերունի (ֆիլմ), 1974 թ․։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Մակտյուտոր մաթեմատիկայի պատմության արխիվ
  2. data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
    • Bosworth, C. E. (1968), «The Political and Dynastic History of the Iranian World (A.D. 1000—1217)», Cambridge History of Iran, vol. 5: The Saljuq and Mongol Periods, Cambridge University Press, p.7.
    • R.N. Frye, «The Golden age of Persia», 2000, Phoenix Press. pg 162.
    • M. A. Saleem Khan, «Al-Biruni’s discovery of India: an interpretative study», iAcademicBooks, 2001. pg 11
    • Rahman H. U. A Chronology of Islamic History: 570 - 1000 CE. 1995London|ip.167
    • Biruni (2007). Encyclopædia Britannica. Retrieved 22 April 2007;
    • David C. Lindberg, Science in the Middle Ages, University of Chicago Press, p. 18;
    • L. Massignon, «Al-Biruni et la valuer internationale de la science arabe» in Al-Biruni Commemoration Volume, (Calcutta, 1951). pp 217—219;
    • Gotthard Strohmaier, «Biruni» in Josef W. Meri, Jere L. Bacharach, Medieval Islamic Civilization: A-K, index: Vol. 1 of Medieval Islamic Civilization: An Encyclopedia, Taylor & Francis, 2006. p.112;
    • D. N. MacKenzie, Encyclopaedia Iranica, «CHORASMIA iii. The Chorasmian Language»;
    • A.L.Samian, «Al-Biruni» in Helaine Selin (ed.), "Encyclopaedia of the history of science, technology, and medicine in non-western cultures ", Springer, 1997. excerpt from page 157: «his native language was the Khwarizmian dialect»
  3. D.J. Boilot, «Al-Biruni (Beruni), Abu’l Rayhan Muhammad b. Ahmad», in Encyclopaedia of Islam (Leiden), New Ed., vol.1:1236-1238.
  4. Булгаков П. Г. Жизнь и труды Беруни. Ответственный редактор И. М. Муминов. Ташкент: Фан, 1972. С.26.
  5. Блинова К. Ф. и др. Ботанико-фармакогностический словарь: Справ. пособие / Под ред. К. Ф. Блиновой, Г. П. Яковлева. — М.: Высш. шк., 1990. — С. 265. — ISBN 5-06-000085-0


Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]