Մահմուդ Ղազնևի
Արտաքին տեսք
| Մահմուդ Ղազնևի պարս.՝ ابوالقاسم محمود غزنوی | |
|---|---|
| Ծնվել է | նոյեմբերի 2, 971 |
| Ծննդավայր | Ղազնի, Սամանիների պետություն |
| Մահացել է | ապրիլի 30, 1030[1] (58 տարեկան) |
| Մահվան վայր | Ղազնի, Ղազնևիների պետություն |
| Կրոն | սուննի իսլամ |
| Մասնագիտություն | թագավոր |
| Ծնողներ | հայր՝ Սեբուքտեգին |
| Զբաղեցրած պաշտոններ | Սուլթան |
| Երեխաներ | Մասուդ Գազնեվի, Mohammad Ghaznavi? և Abd al-Rashid ben Mahmud? |
Մահմուդ Ղազնևի (պարս.՝ محمود غزنوی, նոյեմբերի 2, 971, Ղազնի, Սամանիների պետություն - ապրիլի 30, 1030[1], Ղազնի, Ղազնևիների պետություն), Ղազնևիների պետության (X-XII դդ. Միջին Արևելքում) տիրակալ 998 թվականից։ Եղել է եռանդուն անձնավորություն, տաղանդավոր զորավար և հմուտ քաղաքագետ։ 1000-1027 թվականին. ավերիչ արշավանքներ է ձեռնարկել Հյուսիսային Հնդկաստան, Խորեզմ, պատերազմել Կարախանյանների պետության (պետություն Միջին Ասիայում X-XII դդ.) դեմ, պարտության մատնել Բուխարայում հաստատված սելջուկներին։ Նրա օրոք Ղազնևիների պետությունը հասել է ծաղկման գագաթնակետին և իր մեջ ընդգրկել Իրանի, Միջին Ասիայի մի շարք մարզեր, Հնդկաստանի հյուսիսային և հյուսիսարևմտյան նահանգները։ Հովանավորել է գիտության և մշակույթի զարգացումը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 Brockhaus Enzyklopädie (գերմ.) — F.A. Brockhaus, 1796.
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մահմուդ Ղազնևի» հոդվածին։ |
| ||||||||||||||||
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 187)։ |