Ղազնի (Աֆղանստան)
Բնակավայր | ||
---|---|---|
փուշթու՝ غزني | ||
![]() | ||
Երկիր | ![]() | |
ԲԾՄ | 2219 մետր | |
Բնակչություն | ▲143 379 մարդ (2015) | |
Ժամային գոտի | UTC+4:30 | |
| ||
Ղազնի (դարի՝ غزنی, փուշթու՝ غزني), պատմական փաստաթղթերում հիշատակված է նաև Ղազնին (غزنين) և Ղազնա (غزنه անվանաձևերով) , քաղաք Աֆղանստանի հարավարևելյան մասում[1], Քաբուլն ու Կանդահարը միմյանց կապող ավտոմայրուղու վրա։ Ղազնին Աֆղանստանի նույնանուն նահանգի վարչական կենտրոնն է։ Ընկած է ծովի մակերևույթից 2.219 մետր բարձրություն ունեցող սարահարթում, երկրի մայրաքաղաք Քաբուլից մոտավորապես 150 կիլոմետր դեպի արևելք։ Ունի օդանավակայան։ Բնակչության թվաքանակը հասնում է շուրջ 190 հազարի[2] (աֆղանական պատերազմի հետևանքով այդ ցուցանիշը վերջին շրջանում կտրուկ փոփոխությունների է ենթարկվել[3]):
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ղազնին ավանդաբար համարվում է փուշտուական ղիլջի ցեղային միավորման բնօրրանը, որը միջին դարում տարածաշրջանում նշանակալից դեր է խաղացել իբրև Ղազնևիների արքայատոհմի հզոր պաշտպան[4]։ 11-րդ դարում որոշ ժամանակամիջոց բնակավայրը ծառայել է որպես Ղազնևիների պետության մայրաքաղաք։
Ղազնիի միջնաբերդը, մինարեթները, սուլթան Մասուդ III-ի պալատը, Ալ Բիրունու և իսլամական մշակույթի այլ նշանավոր գործիչների շիրիմները, պատմա-մշակութային այլ հուշարձաններ գրավել են և շարունակում են գրավել բազմաթիվ հնագետների, ճանապարհորդների, զբոսաշրջիկների ուշադրությունը։ Աֆղանստանի պատմության նախաիսլամական շրջանում քաղաքի ներկայիս տարածքն ու շրջական բնակեցված են եղել տարաբնույթ դավանանք (զրադաշտ, բուդդայականություն, հինդուիզմ) ունեցող զանազան ցեղերով[5] [6]: Իսլամական վերածննդի ժամանակներում այստեղ ապրել ու ստեղծագործել են անվանի գրողներ, գիտնականներ, մանրանկարիչներ (Ֆիրդուսի, Ալ Բիրունի, Մանուչեհրի և այլք), 17-18-րդ դարերի պարսիկ սիկհիստ գրող Բհայ Նանդ Լալը (1633-1733)։ 2013 թվականին իսլամական համաշխարհային կրթա-գիտա-մշակութային կազմակերպությունը (ISESCO-ն) Ղազնին հռչակել է իսլամական մշակույթի՝ այդ տարվա մայրաքաղաք[7]։
2021 թվականի օգոստոսի 12-ին թալիբները գրավել են քաղաքը[8][9][10][11] (դա նրանց նվաճած տասներորդ նահանգային մայրաքաղաքն էր Աֆղանստանում)։
Ժողովրդագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ղազնիի բնակչության թվաքանակը 2015 թվականի 143.379-ից[12] 2018 թվականին հասել է մոտավորապես 270.000-ի. այդ կտրուկ աճի պատճառը եղել է պատերազմական գործողությունների հետևանքով փախստական դարձած մարդկանց հսկայական հոսքը[13]։
Քաղաքն ունի բազմազգ բնակչություն. մոտավորապես 50%-ը տաջիկներ են, 25%-ը՝ փուշտուներ, 20%-ը՝ խազարներ[14][15]։
Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]
Ղազնիի կլիման բնորոշվում է որպես անցումային ցուրտ կիսաչորայինից (Köppen climate classification-ի դասակարգմամբ՝ BSk) տաք ու խոնավ ամառներով մայրցամաքայինի (Dsa) միջև։ Ձմեռները ցուրտ են ու ձնառատ, ամառները՝ տաք ու չոր։ Տեղումները հիմնականում թափվում են ձմռանն ու գարնանը։
Ղազնիի կլիմայական տվյալները | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | Տարի |
Ռեկորդային բարձր °C (°F) | 16.0 (60.8) |
17.8 (64) |
24.8 (76.6) |
28.0 (82.4) |
33.0 (91.4) |
36.3 (97.3) |
36.7 (98.1) |
35.6 (96.1) |
32.5 (90.5) |
29.9 (85.8) |
21.2 (70.2) |
16.6 (61.9) |
36.7 (98.1) |
Միջին բարձր °C (°F) | 0.6 (33.1) |
2.3 (36.1) |
10.0 (50) |
18.0 (64.4) |
23.7 (74.7) |
29.2 (84.6) |
30.8 (87.4) |
30.5 (86.9) |
26.5 (79.7) |
19.0 (66.2) |
12.6 (54.7) |
5.4 (41.7) |
17.38 (63.29) |
Միջին օրական °C (°F) | −5.9 (21.4) |
−4.4 (24.1) |
3.8 (38.8) |
11.0 (51.8) |
16.3 (61.3) |
21.4 (70.5) |
23.3 (73.9) |
22.2 (72) |
16.9 (62.4) |
10.3 (50.5) |
4.0 (39.2) |
−1.8 (28.8) |
9.76 (49.56) |
Միջին ցածր °C (°F) | −10.6 (12.9) |
−9.0 (15.8) |
−1.5 (29.3) |
4.2 (39.6) |
8.1 (46.6) |
12.4 (54.3) |
15.1 (59.2) |
14.1 (57.4) |
8.3 (46.9) |
2.2 (36) |
−2.5 (27.5) |
−6.6 (20.1) |
2.85 (37.13) |
Ռեկորդային ցածր °C (°F) | −33.5 (−28.3) |
−29.2 (−20.6) |
−17.5 (0.5) |
−5.8 (21.6) |
0.0 (32) |
5.0 (41) |
7.7 (45.9) |
2.0 (35.6) |
−3.5 (25.7) |
−6.0 (21.2) |
−13.8 (7.2) |
−33.2 (−27.8) |
−33.5 (−28.3) |
Տեղումներ մմ (դյույմ) | 40.2 (1.583) |
53.9 (2.122) |
70.9 (2.791) |
49.9 (1.965) |
19.7 (0.776) |
1.9 (0.075) |
14.1 (0.555) |
4.7 (0.185) |
0.5 (0.02) |
4.1 (0.161) |
11.3 (0.445) |
25.8 (1.016) |
297 (11.694) |
Միջ. անձրևոտ օրեր | 1 | 2 | 7 | 9 | 6 | 1 | 3 | 2 | 0 | 1 | 2 | 1 | 35 |
Միջ. ձնառատ օրեր | 6 | 7 | 4 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 1 | 5 | 24 |
% խոնավություն | 68 | 72 | 64 | 55 | 43 | 36 | 43 | 39 | 35 | 42 | 52 | 60 | 50.8 |
Միջին ամսական արևային ժամ | 175.3 | 174.8 | 227.6 | 258.6 | 314.3 | 346.2 | 353.2 | 341.8 | 324.5 | 293.9 | 256.4 | 194.6 | 3261,2 |
աղբյուր: NOAA (1958–1983)[16] |
Քույր քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Մահմուդ Ղազնևին՝ պարսից գրականության հովանավորը
Լուսնի տարբեր փուլերի արտացոլումը Ալ Բիրունու (973–1048) մատյանում
Ղազնիի ութանիստ մինարեթը՝ կառուցված 12-րդ դարի առաջին կեսին, Բահրամ իբն Մասուդի (1118–1152) պատվերով[19].
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «ḠAZNĪ – Encyclopaedia Iranica»։ iranicaonline.org։ Վերցված է 2021-02-22
- ↑ «Estimated Population of Afghanistan 2021-22»։ National Statistic and Information Authority (NSIA)։ April 2021։ Արխիվացված է օրիգինալից June 24, 2021-ին։ Վերցված է June 21, 2021
- ↑ https://web.archive.org/web/20131216002200/http://cso.gov.af/Content/files/Ghazni(1).pdf։ Արխիվացված է օրիգինալից 2013-12-16-ին
- ↑ Lee Jonathan (12 November 2018)։ Afghanistan, A History From 1260 To The Present Day։ New Zealand: Reaktion Books։ էջ 29։ ISBN 9781789140101
- ↑ Richards J.F. (1974)։ «The Islamic frontier in the east: Expansion into South Asia»։ Journal of South Asian Studies 4 (1): 91–109։ doi:10.1080/00856407408730690
- ↑ Gnoli, Zoroaster’s Time and Homeland, pp. 26–39
- ↑ «Ghazni To Be Islamic Capital Of Culture»։ RadioFreeEurope/RadioLiberty։ Վերցված է 31 March 2018
- ↑ «Taliban take strategic Ghazni city as Afghan army chief is replaced»։ The Guardian։ 12 August 2021
- ↑ Varshalomidze Tamila (12 August 2021)։ «Taliban captures Ghazni city, all government officials flee: Live»։ Al Jazeera English
- ↑ «Taliban move closer to capital after taking Ghazni city»։ France24։ 12 August 2021։ Վերցված է 12 August 2021
- ↑ Taliban Capture Ghazni City, 150 Km From Afghan Capital: Official. NDTV (AFP), 12. August 2021.
- ↑ The State of Afghan Cities Report 2015։ Արխիվացված է օրիգինալից 31 October 2015-ին։ Վերցված է 21 October 2015
- ↑ Afghan City Gauges Toll After Taliban Siege . Wall Street Journal.
- ↑ «UNHCR Sub-Office Central Region, District Profile»։ Արխիվացված է օրիգինալից 2007-09-28-ին։ Վերցված է 2007-07-15
- ↑ «2003 National Geographic Population Map»։ Thomas Gouttierre, Center For Afghanistan Studies, University of Nebraska at Omaha; Matthew S. Baker, Stratfor։ National Geographic Society։ 2003։ Արխիվացված է օրիգինալից 2017-09-12-ին։ Վերցված է 2011-04-11
- ↑ «Ghazni Climate Normals 1958-1983»։ National Oceanic and Atmospheric Administration։ Վերցված է February 17, 2013
- ↑ Sister Cities International Archived 2008-10-07 at the Wayback Machine.
- ↑ Co Giżycko łączy z Ghazni? Archived 2013-11-11 at the Wayback Machine.
- ↑ Bahram Shah Minarett. ArchNet (Seite nicht mehr abrufbar, Suche in Webarchiven) i Info: Der Link wurde automatisch als defekt markiert. Bitte prüfe den Link gemäß Anleitung und entferne dann diesen Hinweis
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- 19-րդ դարի հրատարակություններ
- G. T. Vigne (1843)։ «Ghuzni»։ A Personal Narrative of a Visit to Ghuzni, Kabul and Afghanistan (2nd ed.)։ London: G. Routledge։ OCLC 6388460
- Edward Balfour (1885)։ «Ghazni»։ Cyclopaedia of India (3rd ed.)։ London: B. Quaritch
- 20-րդ դարի հրատարակություններ
- «Ghazni»։ Encyclopædia Britannica 11 (11th ed.)։ 1911։ էջեր 917–918
- 21-րդ դարի հրատարակություններ
- C. Edmund Bosworth, ed. (2007)։ «Ghazna»։ Historic Cities of the Islamic World։ Leiden: Koninklijke Brill
- «Ghazna»։ Grove Encyclopedia of Islamic Art & Architecture։ Oxford University Press։ 2009
- Col James Tod's "Annals and Antiquities of Rajasthan" Vol. II, Annals of Jaisalmer, page 200,
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Ղազնի (Աֆղանստան) Վիքիպահեստում |
---|
- Map of Ghazni district
- Ghazni.info Archived 2021-02-24 at the Wayback Machine.
- Ghazni.org
- 1911 encyclopedia entry
- The City Of Ghazni at the Wayback Machine (archived March 13, 2008)
- «Ghazni»։ Islamic Cultural Heritage Database։ Istanbul: Organisation of Islamic Cooperation, Research Centre for Islamic History, Art and Culture։ Արխիվացված է օրիգինալից 2013-06-15-ին
- ArchNet.org։ «Ghazni»։ Cambridge, Massachusetts, USA: MIT School of Architecture and Planning։ Արխիվացված է օրիգինալից 2008-05-05-ին
Նախորդող՝ Սամարղանդ |
Խորեզմյան կայսրության (Պարսկաստան) մայրաքաղաք 1220–1221 |
Հաջորդող՝ Թավրիզ |
|