Միջին Արևելք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Միջին Արևելք
Middle East
Մերձավոր Արևելքի տեղադրությունը
Տարածք7,207,575 կմ2 (2,782,860 sq mi)
Բնակչություն371 միլոին (2010)[1]
Երկիր
Լեզուներ
Ժամային գոտիUTC+2:00, UTC+3:00, UTC+3:30, UTC+4:00, UTC+4:30
Մեծ քաղաքներԵգիպտոս Եգիպտոս Կահիրե
Իրան Իրան Թեհրան
Թուրքիա Թուրքիա Ստամբուլ
Միջին Արևելք

Միջին Արևելք (ուրդու مشرقی وسطٰی, արաբերեն. الشرق الأوسط‎, եբրայերեն. ‏המזרח התיכון‎‏‎‎, քրդերեն. Rojhilata Navîn, թուրքերեն՝ Orta Doğu), միջմայրցամաքային տարածաշրջան, որը միավորում է Արևմտյան Ասիան, Թուրքիան (ասիական և եվրոպական մասերով) և Եգիպտոսը: Սաուդյան Արաբիան Միջին Արևելքի ամենամեծ պետությունն է, իսկ Բահրեյնը՝ ամենափոքրը: 20-րդ դարի սկզբներին Միջին Արևելք եզրը առավել կիրառական է դարձել և փոխարինել է Մերձավոր Արևելք (որպես հակադրություն Հեռավոր Արևելքի) եզրին:

Կյոպպենի կլիմաների դասակարգմամբ Միջին Արևելքի քարտեզը

Արաբները, թուրքերը, պարսիկները, քրդերը և իրանական ադրբեջանցիները (բացառությամբ Ադրբեջանը) կազմում են տարածաշրջանի բնակչության հիմնական էթնիկ խմբերը: Արաբները շատ քիչ տարբերությամբ տարածաշրջանի ամենամեծ էթնիկ խումբն են ներկայացնում[2]: Միջին Արևելքի բնիկ ազգային փոքրամասնություններից են հրեաները, բելուջները, ասորիները, բերբերները (հիմնականում բնակվում են Հյուսիսային Աֆրիկայում), ղպտիները, դրուզները, լուրերը, մադեյները, սամարիտները, շաբաքները, թաթերը և զազաները: Ալբանացիները, բոսնիացիները, ադիգեները (այդ թվում՝ կաբարդացիներ), Ղրիմի թաթարները, հույները, լևանտացիները եվրոպական էթնիկ խմբեր են, որոնք տարածաշրջանում սփյուռք են հանդիսանում: Չինացիները, ֆիլիպինցիները, հնդիկները, ինդոնեզացիները, պակիստանցիները, աֆղանները, գնչուները և աֆրո-արաբները հանդիսանում են գաղթյալ ժողովուրդներ:

Միջին Արևելքի պատմությունը հին ժամանակներից է սկսվում, միևնույն ժամանակ տարածաշրջանն իր կարևորությունը պահպանել է հազարամյակներ շարունակ[3][4][5]: Մի շարք կրոններ են ծագել Միջին Արևելքում՝ քրիստոնեություն, հուդայականություն և իսլամ, ինչպես նաև ամենաերիտասարդ համաշխարհային կրոնը՝ բահայի հավատը[6], մի շարք հավատալիքներ ևս այս տարածաշրջանում են սկզբնավորվել՝ մանդայիզմ և այլն: Միջին Արևելքին հիմնականում բնորոշ է շոգ, չորային կլիմա:

Որոշ սահմանափակ շրջաններում գյուղատնտեսության համար ոռոգումն ապահովվում է մի շարք խոշոր գետերով՝ Նեղոս գետը Եգիպտոսում, Տիգրիս և Եփրատ գետերը Միջագետքում. այս շրջանները կոչվում է Բարեբեր մահիկ:

Պարսից ծոցի մոտակայքում գտնվող երկրները հարուստ են նավթով, որը հնարավորություն է տալիս Արաբական թերակղզու միապետներին տնտեսական մեծ շահույթ ունենալ:

Տերմինաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Միջին Արևելք» տերմինը ծագել Հնդկաստանի գործերով բրիտանական նախարարությունում 1850-ական թվականներին[7]: Սակայն այն առավել հայտնի է դարձել 1902 թվականին[8], երբ ամերիկացի ռազմածովային ստրատեգ Ալֆրեդ Թայեր Մահանը տերմինը կիրառել է «Արաբիայի և Հնդկաստանի միջև ընկած տարածքի» բնորոշման համար[9][10]: Այս ժամանակաշրջանում Բրիտանական և Ռուսական կայսրությունների միջև սկսել է պայքար Կենտրոնական Ասիայում իրենց ազդեցության հաստատման համար. այս մրցակցությունը հայտնի է դարձել Մեծ խաղ անունով: Մահանը հասկացել է ոչ միայն տարածաշրջանի կարևորությունը, այլև Պարսից ծոցի, որը տարածաշրջանի կենտրոնն է[11][12]: Մահանը հայտարարել է, որ Եգիպտոսի Սուեզի ջրանցքից հետո այս տարածաշրջանը ամենակարևոր ճանապարհն է Մեծ Բրիտանիայի համար: Սա վերջիններիս հնարավորություն է տալիս հետ պահել ռուսներին առաջանալ Բրիտանական Հնդկաստան[13]: Մահանը առաջին անգամ այս տերմինն օգտագործել է իր «Պարսից ծոց և միջազգային հարաբերություններ» հոդվածում, որը հրատարակվել է 1902 թվականի սեպտեմբերին բրիտանական ամսագրում:

Aquote1.png Միջին Արևելքը, եթե ես ընդունեմ այս տերմինը՝ չնայած այն երբեք չի օգտագործվել, մի օր իր Մալթայի և Ջիբրալթարի կարիքն է ունենալու. սա, իհարկե, չի նշանակում, որ երկուսն էլ լինելու են Պարսից ծոցում: Ծովային ուժերը ունեն շարժունակության հատկանիշ, որը նրանց հնարավորություն է տալիս ժամանակավոր բացակայել տարածքից, սակայն միևնույն ժամանակ անհրաժեշտ են մատակարարման կետեր, որտեղ կարող են հասնել նավերը աղետի ժամանակ կամ էլ անվտանգության նպատակներով[14]: Aquote2.png


Մահանի հոդվածը ևս մեկ անգամ հրատարակվել է Թայմս օրաթերթում և հոկտեմբեր ամսին դրան հաջորդեցին 20 հոդվածների շարք «Մերձավոր Արևելքի հարցը» վերնագրով՝ գրվախ Իգնատիուս Վալենտին Չիրոլի կողմից: Այս շարքում Իգնատիուսը ընդլայնել է Միջին Արևելք տերմինի սահմանումը՝ ներառելով «Ասիայի այն շրջանները, որոնք հասնում են Հնդկաստանի սահմանին»[15]: 1903 թվականին հոդվածաշարի ավարտից հետո Թայմսը հանել է նախկինում օգտագործված տերմինի վրայի չակերտները[16]:

Մինչև Երկրորդ համաշխարհային պատերազմը ընդունված է եղել Թուրքիայի շուրջ գտնվող պետությունները, ինչպես նաև Միջերկրական ծովի ափամերձյան պետությունները կոչել «Մերձավոր Արևելք», մինչդեռ Չինաստանը կոչվել է Հեռավոր Արևելք[17]: Միևնույն ժամանակ Միջին Արևելք է կոչվել Միջագետքից Բուրմա ընկած տարածքը՝ իբրև Մերձավոր Արևելքի և Հեռավոր Արևելքի միջև ընկած տարածք: 1930-ական թվականներին բրիտանացիները ստեղծել են Միջին Արևելքի հրամանատարությունը իրենց ռազմական ուժերի համար, որը գտնվել է Կահիրեում: Դրանից հետո 1946 թվականին Վաշինգտոնում ստեղծված Միջին Արևելքի ինստիտուտի կողմից կիրառության արդյունքում Միջին Արևելք տերմինը առավել լայն տարածում է գտել ԱՄՆ-ում, ինչպես նաև Եվրոպայում[18]:

Տերմինի քննադատություն և կիրառում[խմբագրել | խմբագրել կոդը]

Միջին Արևելք տերմինը տարբեր ժամանակաշրջաններում իր փոփոխվող սահմանման հետ միասին շփոթմունք է առաջացրել: Մինչ Առաջին համաշխարհային պատերազմը Մերձավոր Արևելք տերմինը օգտագործվում էր Բալկանները և Օսմանյան կայսրությունը նկարագրելու համար, մինչդեռ Միջին Արևելք տերմինը վերաբերում էր Իրանին, Կովկասին, Աֆղանստանին, Կենտրոնական Ասիա և Թուրքեստանին: Ի տարբերություն Մերձավոր Արևելք տերմինի՝ Հեռավոր Արևելք տերմինը վերաբերել է Արևելյան Ասիայի երկրներին (Չինաստան, Ճապոնիա, Կորեա և այլն):

1957 թվականի ամերիկյան ֆիլմ Միջին Արևելքի համար

1918 թվականին Օսմանյան կայսրության անկումից հետո Մերձավոր Արևելք տերմինը սկսել է դուրս գալ անգլերենից, մինչդեռ Միջին Արևելք տերմինը սկսել է ի հայտ գալ իսլամական աշխարհի երկրները բնութագրելու համար: Այնուամենայնիվ, Մերձավոր Արևելք տերմինը պահպանվել է գիտական որոշ շրջանակներում, մասնավորապես հնագիտության և հնագույն պատմության մեջ, որտեղ այն ներկայացվում է որպես Միջին Արևելք տերմինի հոմանիշ:

Միջին Արևելք տերմինն առաջին անգամ կիրառվել է ԱՄՆ կառավարության կողմից 1957 թվականի Էյզենհաուերի դոկտրինայում, որը վերաբերում էր Սուեզի ճգնաժամին: Պետքարտուղար Ջոն Ֆոսթեր Դալլեսը սահմանել է Միջին Արևելքը իբրև «մի տարածք, որն ընդգրկում է Լիբիան արևմուտքում և Պակիստանը՝ արևելքում, Սիրիան և Իրաքը՝ հյուսիսում և Արաբական թերակղզին՝ հարավում, ինչպես նաև Սուդանը և Եթովպիան»[17]: 1958 թվականին ԱՄՆ Պետական դեպարտամենտը բացատրել է, որ Մերձավոր Արևելք և Միջին Արևելք տերմիները փոխարինելի են և սահմանել է, որ այս տերմինի տակ պետք է հասկանալ միայն Եգիպտոս, Սիրիա, Իսրայել, Լիբանան, Հորդանան, Իրաք, Սաուդյան Արաբիա, Քուվեյթ, Բահրեյն և Կատար պետությունները[19]:

«Ասսոշեյթեդ պրես» Սթայլբուքի համաձայն Մերձավոր Արևելք տերմինը նախկինում օգտագործվել է առավել հեռավոր արևմտյան երկրները բնութագրելու համար, մինչդեռ Միջին Արևելք տերմինը վերաբերել է առավել արևելյան պետություններին, բայց դրանք այժմ հոմանիշ բառեր են: Այնտեղ ասված է՝

Օգտագործեք Միջին Արևելք տերմինը միայն այն դեպքում, եթե Մերձավոր Արևելք տերմինը պատմական աղբյուրում չի օգտագործվել[20]:

Հանաֆիները (1998 թվական) Միջին Արևելք տերմինը բազմիցս քննադատել են՝ իբրև եվրակենտրոնության դրսևորում[21]:

Տերմինի կիրառությունն այլ լեզուներում[խմբագրել | խմբագրել կոդը]

Միջին Արևելք և Մերձավոր Արևելք տերմինները եվրոպական լեզուներում իրենց համարժեքն ունեն, սակայն այն պատճառով, որ այս տերմինները հարաբերականորեն նկարագրական են, իմաստները մեծապես պայմանավորված են տվյալ պետությունով և ընդհանուր առմամբ տարբերվում են անգլերեն տերմինից: Գերմաներենում Naher Osten (Միջին Արևելք) տերմինը շարունակում է կիրառվել (այսօր Mittlerer Osten տերմինը սովորական է դարձել մամուլում՝ թարգմանվելով անգլերենից, չնայած որ ուներ տարբեր իմաստ): Ռուսերենում օգտագործվել է Ближний Восток տերմինը, բուլղարերենում՝ Близкия Изток, լեհերենում՝ Bliski Wschód, խորվաթերենում՝ Bliski istok (նշանակում է Միջին Արևելք սլավոնական 4 լեզուներում). սրանք ամենահարմար տերմիններն են տարածաշրջանի համար: Այնուամենայնիվ, որոշ լեզուներ ունեն համարժեքը Միջին Արևելք տերմինի համար, ինչպես օրինակ՝ ֆրանսերենում Moyen-Orient, շվեդերենում Mellanöstern, իսպաներենում Oriente Medio կամ Medio Oriente, իտալերենում Medio Oriente[22]:

Արևմտյան մամուլի ազդեցությամբ Միջին Արևելք տերմինի արաբերեն համարժեքը (الشرق الأوسط ash-Sharq al-Awsaṭ) սովորական է դարձել արաբական մամուլում՝ ներառելով այն նույն նշանակությունը, ինչ որ Միջին Արևելք տերմինը ունեցել է Հյուսիսային Աֆրիկայում և Արևմտյան Եվրոպայում: Mashriq անվանումը, որը ևս ունի արաբական արևելք բառի արմատը, նույնպես շատ հակասական տերմին է, քանի որ սահմանում է Լևանտի շուրջ ընկած տարբեր տարածաշրջաններ՝ արաբախոս աշխարհի արևելյան շրջանները (ի հակադրություն Մաղրիբի՝ արևմտյան հատվածի)[23]: Չնայած այն փաստին, որ տերմինը առաջացել է Արևմուտքում, բացի արաբերենից, Միջին Արևելքի այլ լեզուներ ևս օգտագործում են այս տերմինի թարգմանությունը: Միջին Արևելք տերմինի պարսկերեն համարժեքը خاورمیانه է (Khāvar-e miyāneh), եբրայերենը՝ המזרח התיכון (hamizrach hatikhon), իսկ թուրքերենը՝ Orta Doğu:

Տարածքներ և շրջաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Միջին Արևելքի մեջ մտնող տարածքներ և շրջաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավանդաբար Միջին Արևելքի մեջ մտնում են հետևյալ պետություններն ու տարածաշրջանները՝ Իրան (Պակիստան), Փոքր Ասիա, Միջագետք, Լևանտ, Արաբական թերակղզի և Եգիպտոս:

Պետություն Տարածք
(կմ²)
Բնակչություն

(2012)

Խտություն
(յուր. կմ²)
Մայրաքաղաք Անվանական
ՀՆԱ
, միլիարդ (2012)[24]
Մեկ շնչի հաշվով ՀՆԱ (2012)[25] Արժույթ Կառավարման համակարգ Պաշտոնական
լեզուներ
Գերբ
Բահրեյն Բահրեյն 665 1,234,596 1,646.1 Մանամա $30.355 $26,368 Բահրեյնի դինար Բացարձակ միապետություն արաբերեն Emblem of Bahrain
Կիպրոսի Հանրապետություն Կիպրոս 9,250 1,088,503 117 Նիկոսիա $22.995 $26,377 եվրո Նախագահական հանրապետություն հունարեն,
թուրքերեն
Coat of arms of Cyprus
Եգիպտոս Եգիպտոս 1,010,407 82,798,000 90 Կահիրե $262.26 $3,179 եգիպտական ֆունտ Նախագահական հանրապետություն արաբերեն File:Coat of Arms of Egypt
Իրան Իրան 1,648,195 78,868,711 45 Թեհրան $548.59 $7,207 իրանական ռիալ Իսլամական հանրապետություն պարսկերեն Emblem of Iran
Իրաք Իրաք 438,317 33,635,000 73.5 Բաղդադ $216.04 $6,410 Իրաքի դինար Խորհրդարանական հանրապետություն արաբերեն,
քրդերեն
Coat of arms of Iraq
Իսրայել Իսրայել 20,770 7,653,600 365.3 Թել Ավիվ $257.62 $33,451 իսրայելական շեքել Խորհրդարանական հանրապետություն եբրայերեն Emblem of Israel
Հորդանան Հորդանան 92,300 6,318,677 68.4 Ամման $30.98 $4,843 հորդանանյան դինար Սահմանադրական միապետություն արաբերեն Coat of arms of Jordan
Քուվեյթ Քուվեյթ 17,820 3,566,437 167.5 Ալ-Քուվեյթ $184.54 $48,761 քուվեյթական դինար Սահմանադրական միապետություն արաբերեն Emblem of Kuwait
Լիբանան Լիբանան 10,452 4,228,000 404 Բեյրութ $42.519 $10,425 լիբանանական ֆունտ Խորհրդարանական հանրապետություն արաբերեն Coat of arms of Lebanon
Օման Օման 212,460 2,694,094 9.2 Մասկատ $78.290 $25,356 օմանական ռիալ Բացարձակ միապետություն արաբերեն National emblem of Oman
Պաղեստին Պաղեստին 6,220 4,260,636 667 Ռամալա $6.6 $1,600 իսրայելական շեքել,
հորդանանական դինար
Կիսանախագահական համակարգ արաբերեն Coat of arms of Palestine
Կատար Կատար 11,437 1,696,563 123.2 Դոհա $192.40 $104,756 Կատարի ռիալ Բացարձակ միապետություն արաբերեն Emblem of Qatar
Սաուդյան Արաբիա Սաուդյան Արաբիա 2,149,690 27,136,977 12 Ալ-Ռիադ $733.95 $25,139 սաուդական ռիալ Բացարձակ միապետություն արաբերեն Emblem of Saudi Arabia
Սիրիա Սիրիա 185,180 23,695,000 118.3 Դամասկոս n/a n/a սիրիական ֆունտ Նախագահական հանրապետություն արաբերեն Coat of arms of Syria
Թուրքիա Թուրքիա 783,562 73,722,988 94.1 Անկարա $788.04 $10,523 թուրքական լիրա նախագահական հանրապետություն թուրքերեն Emblem of the Republic of Turkey
ԱՄԷ ԱՄԷ 82,880 8,264,070 97 Աբու Դաբի $383.79 $43,774 ԱՄԷ դիրհամ Դաշնություն Բացարձակ միապետություն արաբերեն Emblem of the United Arab Emirates
Եմեն Եմեն 527,970 23,580,000 44.7 Սանաաa,
Ադեն (ժամանակավոր)
$35.05 $1,354 եմենական ռիալ Ժամանակավոր կառավարություն Նախագահական հանրապետություն արաբերեն Emblem of Yemen
a. ^Կառավարվում է Հութիների կողմից Եմենի քաղաքացիական պատերազմի արդյունքում: Կառավարությունը տեղափոխվել է Ադեն:

Միջին Արևելքի այլ սահմանումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Միջին Արևելք տերմինին զուգահեռ օգտագործվում են նաև մի շարք այլ տերմիններ՝ Մերձավոր Արևելք, Բարեբեր մահիկ և Լևանտ: Լևանտ և Բարեբեր մահիկ տերմինները ավելի շատ աշխարհագրական երևույթներ են, որոնք բնութագրում են Միջին Արևելքի որոշակի ընդարձակ հատվածներ, իսկ Մերձավոր Արևելք տերմինը աշխարհագրական իմաստով ավելի մոտ է Միջին Արևելք տերմինին: Այն պատճառով, որ Հյուսիսային Աֆրիկայում գտնվող Մաղրիբը ևս արաբախոս է, երբեմն այն ևս ներառվում է Միջին Արևելքի մեջ:

Հարավային Կովկասի պետությունները՝ Հայաստան, Ադրբեջան և Վրաստան, ևս ժամանակ առ ժամանակ ներառվում են Միջին Ասիա տտարածաշրջանի մեջ[26]:

21-րդ դարի առաջին տասնամյակում Բուշի երկրորդ նախագահության շրջանում կիրառվել է Մեծ Մերձավոր Արևելք տերմինը, որն ավելի շատ քաղաքական բնույթ ունի: Նպատակն էր մատնանշելու այն տարբեր պետությունները, որոնք կապվում էին մուսուլմանական աշխարհի հետ՝ մասնավորապես Իրան, Թուրքիա, Աֆղանստան և Պակիստան[27]: Որոշ Կենտրոնաասիական երկրներ երբեմն ևս ներառվում են այս ցանկի մեջ[28]:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լացի պատը և Ժայռի գմբթեը Երուսաղեմում
Սաուդյան Արաբիա, Քաաբան, որը գտնվում է Մեքքայում

Միջին Արևելքն ընկած է Եվրասիայի, Աֆրիկայի, Միջերկրական ծովի և Հնդկական օվկիանոսի միացման վայրում: Այն համարվում է մի շարք կրոնների և հավատալիքների ծննդավայր՝ քրիստոնեություն, իսլամ, հուդայականություն, բահայի հավատ, մանիքեություն, Ահլ ալ-Հակ, դրուզներ, մանդեականություն, Իրանում՝ միթրայակություն, զրադաշտականություն, մանիքեություն Միջին Արևելքը պատմության ընթացքում դարձել է համաշխարհային տարբեր գործընթացների կենտրոն. այն ռազմավարական, տնտեսական, քաղաքական, մշակութային և կրոնական առումով շատ անկայուն տարածք է:

Աշխարհի վաղ քաղաքակրթությունները՝ Միջագետքը և Հին Եգիպտոս, ձևավորվել են Բարեբեր մահիկում և Նեղոսի հովտում: Սրանց հաջորդել են խեթերի, հունական և ուրարտական քաղաքակրթությունները Փոքր Ասիայում, նախաիրանական Պարսկաստանի Էլամում, ինչպես նաև Լևանտի (օրինակ՝ Էլբա, Ուգարիտ, Քանան, Արամի երկիր, Փյունիկիա և Իսրայել), պարսկական և մարական քաղաքակարթությունները Իրանում, Հյուսիսային Աֆրիկայում (Կարթագեն) և Արաբական թերակղզում (Մագան, Շեբա, Իրամ): Միջին Արևելքը միավորված է եղել Նեոասորական կայսրության, այնուհետև Աքեմենյան կայսրության գերիշխանության տակ, որին հաջորդել է Մակեդոնական կայսրությունը և դրանից հետո որոշ չափով նաև Իրանական կայսրությունը (Պարթևական և Սասանյան կայսրություններ), Հռոմեական կայսրությունը և Բյուզանդական կայսրությունը: Այնուամենայնիվ, հենց Արաբական խալիֆայությունն էր միջնադարում կամ էլ իսլամի ոսկե շրջանը՝ սկսել է 7-րդ դարում արաբական նվաճումներով, որը վերամիավորել է ամբողջ Միջին Արևելքը և ստեղծել իսլամական էթնիկ ինքնության գերիշխանություն, որը կայուն է մինչ օրս: Մոնղոլները, Մեծ Հայքի թագավորությունը, սելջուկները և Սեֆյանները, Օսմանյան կայսրությունը և Բրիտանական կայսրությունը այս տարածաշրջանում ևս որոշակի գերիշխանություն են ունեցել:

Ժամանակակից Միջին Արևելքը իր ընդհանուր տեսքով ձևավորվել է Առաջին համաշխարհային պատերազմից հետո, երբ Օսմանյան կայսրությունը, որը Անտանտի պետությունների դաշնակիցն էր, պարտության է մատնվել Բրիտանական կայսրության և դաշանկիցների կողմից և բաժանվել է մի շարք առանձին պետությունների գլխավորապես բրիտանական և ֆրանսիական մանդատի ներքո: Տարածաշրջանում մյուս փոփոխությունները կապված են 1948 թվականին Իսրայելի ստեղծմամբ և եվրոպական ուժերի՝ տարածաշրջանից հեռանալու հետ, մասնավորապես 1960-ական թվականներին Բրիտանիայի և Ֆրանսիայի: Նրանք դուրս են մղվել տարածաշրջանից նաև այն պատճառով, որ 1970-ական թվականներին ԱՄՆ ազդեցությունը մեծացել է:

20-րդ դարում տարածաշրջանում եղած նավթը լուրջ ռազմավարական և տնտեսական կարևորություն տվեց տարածաշրջանին: Շուրջ 1945 թվականին սկսվել է նավթի զանգվածային արդյունահանման շրջանը. Սաուդյան Արաբիան, Իրանը, Քուվեյթը, Իրաքը և Միացյալ Արաբական էմիրությունները ունեին նավթի ամենամեծ մասնաբաժինը[29]: Իրանի և Սաուդյան Արաբիայի նավթի պաշարները համարվում են աշխարհում ամենաբարձրերից մեկը:

Սառը պատերազմի տարիներին Միջին Արևելքը դարձել է գաղափարական հայացքների բախման թատերաբեմ մի կողմից ՆԱՏՕ-ի և ԱՄՆ-ի, մյուս կողմից Խորհրդային Միության և Վարշավայի պակտի միջև. նրանք պայքարում էին տարածաշրջանում դաշնակիցների ձեռքբերման և ազդեցության հաստատման համար: Բացի քաղաքական պատճառներից կար նաև երկու համակարգերի միջև գաղափարական հակամարտությունը: Ավելին՝ Լուիս Ֆոսեթը պնդում է, որ հակասության պատճառը կարևոր տարածքներում առաջին հերթին գերտերությունների ցանկությունն էր ռազմավարական առավելություն ձեռք բերելն էր, երկրորդ՝ այն, որ այս տարածաշրջանում էր գտնվում աշխարհի նավթի պաշարների երկու երրորդը[30]: Հենց նման դրդապատճառներ ունենալով՝ ԱՄՆ-ն փորձում էր ազատել արաբներին արաբական ազդեցությունից: 20-21-րդ դարերի ընթացքում տարածաշրջանում եղել են ինչպես հարաբերական խաղաղության և հանդուրժողականության շրջաններ, այնպես էլ հակասություններ սուննիների և շիաների միջև:

Ժողովրդագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էթնիկ խմբեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Միջին Արևելքի ամենամեծ էթնիկ խումբը կազմում են արաբները, նրանց հաջորդում են թյուրքական ծագում ունեցող ժողովուրդները: Տարածաշրջանի բնիկ էթնիկ խմբերն են, բացի արաբներից նաև արամեացիները, ասորիները, բելուջները, բերբերները, ղպտիները, դրուզները, քրդերը, լուրերը, մանդեյները, պարսիկները, սամարիտները, շաբաքները, թաթերը և զազաները:

Ներգաղթ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Միջին Արևելքում գաղթը մշտապես ապահովել է աշխատուժի պակասը: 1970-1990-ական թվականներին Պարսից ծոցի արաբական պետությունները հիմնականում աշխատանքով էին ապահովում Եգիպտոսից, Եմենից և Լևանտի այլ պետություններից եկող աշխատուժին, մինչդեռ Եվրոպան գրավում էր Հյուսիսային Աֆրիկայի պետությունների երիտասարդ աշխատողներին այն պատճառով, որ նախ և առաջ դրանք առավել մոտ էին Եվրոպային, ապա նաև կապված էին նախկին գաղութային կապերով»[31]: Ըստ Գաղթի միջազգային կազմակերպության աշխարհում գոյություն ունեն արաբական ազգութամբ 13 միլիոն առաջին սերնդի գաղթյալներ, որոնցից 5.8 միլիոնը բնակվում են արաբական տարբեր երկրներում: Արաբական երկրներից արտագաղթողները աջակցել են տարածաշրջանում ֆինանսական և մարդկային կապիտալի շրջապտույտին, այսպիսով նպաստելով տարածաշրջանի զարգացմանը: 2009 թվականին արաբական պետությունները ստացել են 35.1 միլիարդ դոլարի փոխանցումներ. փոխանցումները, որոնք արաբական երկրներից ուղարկվել են Հորդանան, Եգիպտոս և Լիբանան, 40-190 տոկոսով ավելի բարձր են, քան այս պետությունների և արաբական պետությունների միջև առևտրային եկամուտները[32]: Սոմալիայում Սոմալիական քաղաքացիական պատերազմը պատճառ է դարձել սոմալիական սփյուռքի մեծացմանը, քանի որ բազմաթիվ կրթված սոմալիացիներ տեղափոխվել են Միջին Արևելք, Եվրոպա և Հյուսիսային Ամերիկա:

Ոչ արաբական միջինարևելյան պետություններից Թուրքիան, Իսրայելը և Իրանը ևս ենթարկվել են գաղթի ալիքի:

Արաբական ժողովուրդներից արտագաղթող զանգվածի հիմնական մասը էթնիկ և կրոնական այն ազգային փոքրամասնություններն են, որոնք ենթարկվել են կրոնական և ռասիստական հետապնդումների: Քրդերի, հրեաների, ասորիների, հույների և հայերի մի մեծ զանգված հեռացել է Իրաքից, Իրանից, Սիրիայից և Թուրքիայից հենց նմանատիպ պատճառներով: Իրանում բավականին շատ կրոնական փոքրամասնություններ, ինչպես օրինակ քրիստոնյաները, բահայիները և զրադաշտականները հեռացել են երկրից 1979 թվականի Իսլամական հեղափոխությունից հետո:

Կրոններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Իսլամը Միջին Արևելքում ամենամեծ կրոնական ուղղությունն է: Մզկիթում մուսուլման տղամարդիկ գետնատարած աղոթում են:

Միջին Արևելքը բավականին բազմազան է կրոնների տեսանկյունից, որոնցից շատերը ձևավորվել են հենց այստեղ: Իսլամը Միջին Արևելքի ամենամեծ կրոնն է, սակայն այլ կրոններ, որոնք ևս ձևավորվել են այստեղ՝ հուդայականություն և քրիստոնեություն, ևս տարածված են: Լիբանանում քրիստոնյաները 40.5 տոկոս են կազմում, որի նախագահը և աշխատակազմի կեսը լիբանանական քրիստոնեական ծեսերի հետևորդ են: Կան նաև փոքրամասնությունների կրոններ, օրինակ՝ բահայի հավատ, եզդիներ, զրադաշտականություն, Ահլ ալ-Հակ, մանդեականություն, դրուզներ և շաբաքիզմ: Ավելի հին ժամանակներում այս տարածաշրջանում տարածված են եղել հնագույն կրոններ՝ միջագետքյան կրոններ, քանաանյան կրոններ, մանիքեականություն, միթրականություն և այլ միաստվածական գնոստիցիստական կրոններ:

Լեզուներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Խոսողների քանակով Միջին Արևելքի 5 հիմնական լեզուներն են արաբերենը, պարսկերենը, թուրքերենը, քրդերենը և եբրայերեն: Արաբերենն ու եբրայերենը ներկայացնում են սեմաքամյան լեզվաընտանիքը: Պարսկերենը և քրդերենը վերաբերում են հնդեվրոպական լեզվաընտանիքին: Թուրքերենը պատկանում է թյուրքական լեզվախմբին: Միջին Արևելքում կան նաև շուրջ 20 փոքրամասնությունների լեզուներ:

Միջին Արևելքում արաբերենը և իր բարբառները լայնորեն տարածված են. դասական արաբերենը Հյուսիսային Աֆրիկայի և Արևմտյան Ասիայի երկրների մեծ մասի պաշտոնական լեզուն է: Արաբական բարբառները խոսվում են Միջին Արևելքի մոտակայքում գտնվող ոչ արաբական երկրներում: Այն Սեմա-քամյան լեզվաընտանիքի սեմական ենթաճյուղին է պատկանում: Որոշ ժամանակակից Հարավաֆրիկյան լեզուները, ինչպես օրինակ մեհրի և սոքոթրի, խոսվում խոսվել են Եմենում և Օմանում: Մեկ այլ սեմական լեզու՝ արամեերենը և իր բարբառները, օգտագործվում են ասորիների և մանդեյների կողմից: Եգիպտոսում կա նաև Լիբիա-բերբերական լեզուներով խոսող համայնք, որը հայտնի է սիվա անունով: Սա, իհարկե, ոչ սմեմական աֆրոասիական լեզու է:

Պարսկերենը երկրորդ ամենաշատ խոսվող լեզուն է: Չնայած այն գլխավորապես խոսվում է Իրանում և մի շարք հարևան երկրներում, այս պետությունը տարածաշրջանի ամենամեծ և ամենաշատ բնակեցված պետությունն է: Այն պատկանում է հնդեվրոպական լեզվաընտանիքի հնդիրանական լեզուներին: Տարածաշրջանում օգտագործվող այլ արևմտաիրանական լեզուներից են աջեմի, դայլամի, սեմանի լեզուները և քրդերենի բարբառները:

Երրորդ ամենաշատ խոսվող լեզուն թուրքերենն է, որը, իհարկե, օգտագործվում է գլխավորապես Թուրքիայում, բայց հանդիպում է նաև հարևան երկրներում: Թուրքերենը պատկանում է ալթայան լեզվաընտանիքի թյուրքական լեզվախմբին, որը սկզբնավորվել է Կենտրոնական Ասիայում: Մեկ այլ թյուրքական լեզու է ադրբեջաներենը, որով խոսում են Իրանի ադրբեջանցիները:

Եբրայերենը Իսրայելի երկու պաշտոնական լեզուներից մեկն է, մյուսը արաբերենն է: Իսրայելի բնակչության 80 տոկոսը խոսում է եբրայերեն, իսկ 20 տոկոսը խոսում է արաբերեն:

Անգլերենը հիմնականում սովորում և օգտագործում են որպես երկրորդ լեզու այնպիսի երկրներում, ինչպիսիք են՝ Եգիպտոսը, Հորդանանը, Իրանը, Քուրդիստանը, Իրաքը, Կատարը, Բահրեյնը, ԱՄԷ-ն և Քուվեյթը[33][34]: Բացի այդ այն նաև ԱՄԷ-ի մի շարք էմիրությունների հիմնական լեզուն է:

Ֆրանսերենը օգտագործվում է Լիբանանի կառավարության տարբեր ենթակառուցվածքների և լրատվության կողմից, այն ուսուցանվում է Եգիպտոսի և Սիրիայի մի շարք միջնակարգ և հիմնական դպրոցներում: Մալթայերենը, հիմնականում Եվրոպայում խոսվող սեմական լեզու, օգտագործվում է Եգիպտոսում ֆրանկո-մալթայական սփյուռքի կողմից:

Հայերենը և հունարենը ևս որոշ չափով կիրառվում են տարածաշրջանում: Վրացերենն օգտագործվում է վրացական սփյուռքի կողմից: Իսրայելական բնակչության բավականին մաս օգտագործում է նաև ռուսերենը 1990-ական թվականների արտագաղթի արդյունքում: Ռուսերենը այսօր Իսրայելում հայտնի ոչ պաշտոնական լեզու է. եբրայերենից և արաբերենից հետո կարելի է հանդիպել նաև ռուսերենով գովազդային վահանակներ, լուրեր և ռադիո: Աբխազա-ադըղեական լեզուները ևս օգտագործվում են տարածաշրջանում աբխազա-ադըղական սփյուռքի կողմից, որն օգտագործում է նաև եբրայերեն և անգլերեն: Ռումիներեն խոսող ամենամեծ համայնքը բնակվում է Իսրայելում, որտեղ 1995 թվականի տվյալներով բնակչության 5 տոկոսը խոսում է ռումիներենով[35][36][37]։

Բենգալերենը, հինդին և ուրդուն օգտագործվում են Միջին Արևելքի երկրներում բնակվող գաղթյալների կողմից, օրինակ՝ Սաուդյան Արաբիայում, ԱՄԷ-ում և Կատարում, որտեղ շատ են պակիստանցի, բագլադեշցի և հնդիկ գաղթականները։

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նավթի և գազի խողովակաշարերը Միջին Արևելքում

Միջին Արևելքի պետություններին բնորոշ են երկու տեսակի տնտեսություններ՝ ծայրահեղ աղքատ (Գազա, Եմեն) և ծայրահեղ հարուստ (Կատար և ԱՄԷ)։ Ընդհանուր առմամբ 2007 թվականին Կենտրոնական հետախուզական վարչության համաշխարհային փաստերի գրքի համաձայն Միջին Արևելքի բոլոր ազգությունների մոտ գրանցվել է դրական աճ։

Համաշխարհային բանկի Համաշխարհային զարգացման ցուցանիշների տվյալների բազայի համաձայն 2009 թվականի հուլիսի 1-ին անվանական ՀՆԱ-ի առումով Միջին Արևելքի ամենամեծ երեք տնտեսություններն են եղել Թուրքիան (794,228 դոլար), Սաուդյան Արաբիան (467,601 դոլար) և Իրանը (385,143 դոլար)[38]: Յուրաքանչյուր անձին հասնող անվանական ՀՆԱ-ի տեսանկյունից ամենաբարձր վարկանիշն ունեցող պետություններն են Կատարը (93,204 դոլար), ԱՄԷ-ն (55,028 դոլար), Քուվեյթը (45,920 դոլար) և Կիպրոսը (32,745 դոլար)[39]: Թուրքիան (1,028,897 դոլար), Իրանը (839,438 դոլար) և Սաուդյան Արաբիան (589,531 դոլար) ունեն ամենամեծ տնտեսությունները ՀՆԱ-գնողունակության տեսնակյունից[40]: Երբ խոսքը վերաբերում է մեկ շնչի հաշվով հասնող եկամտին, ապա ամենաբարձր վարկանիշ ունեցող պետություններն են Կատարը (86,008 դոլար), Քուվեյթը (39,915 դոլար), ԱՄԷ-ն (38,894 դոլար), Բահրեյնը (34,662 դոլար) և Կիպրոսը (29,853 դոլար): Ամենացածր վարկանիշն ունեցող պետությունը Միջին Արևելքում մեկ շնչի հաշվով եկամտի տեսանկյունից Պաղեստինի Գազայի հատվածը և Հորդանան գետի արևմտյան ափն են (1,100 դոլար):

Միջին Արևելքի տնտեսական կառուցվածքի տարբերությունները պայմանավորված են նրանով, որ ոչ բոլոր պետություններն են շահույթ ունենում նավթ և նավթի հետ կապված ապրանքների արտահանումից (Սաուդյան Արաբիա, ԱՄԷ և Քուվեյթ), մի շարք պետությունների տնտեսությունը հիմնված է տարբեր ոլորտների վրա (Կիպրոս, Իսրաել, Թուրքիա Եգիպտոս): Միջին Արևելքի արդյունաբերության մեջ մտնում են նավթը և նավթի հետ կապված ապրանքները, գյուղատնտեսությունը, բամբակի, տեքստիլ, կաշվի արդյունաբերությունը, պաշտպանական համակարգեր: Բանկային գործը ևս տնտեսության կարևոր մասն է կազմում, մասնավորապես ԱՄԷ-ում և Բահրեյնում:

Բացի Կիպրոսից, Թուրքիայից, Եգիպտոսից, Լիբանանից և Իսրայելից տուրիզմը հարաբերականորեն քիչ զարգացած ուղղություն է եղել տնտեսության մեջ այն պատճառով, որ հասարակության շրջանում առավել պահպանողական հայացքներ էին տիրում, բացի այդ քաղաքական խառնաշփոթն էր խանգարում դրա զարգացմանը: Վերջին տարիներին, սակայն, ԱՄԷ-ի, Բահրեյնի և Հորդանանի նման պետություններում ավելի մեծ թվով զբոսաշրջիկներ են սկսել այցելել. սա պայմանավորված է զբոսաշրջային ենթակառուցվածքների ստեղծումով:

Գործազրկությունը հատկապես բարձր ցոցանիշներ ունի Միջին Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում, մասնավորապես 15-29 տարիքային խմբի շրջանում. այս տարիքային խումբը կազմում է տարածաշրջանի ընդհանուր բնակչության 30 տոկոսը: 2005 թվականի տվյալներով տարածաշրջանում ընդհանուր գործազրկությունը, համաձայն Աշխատանքի միջազգային կազմակերպության, կազմել է 13.2 տոկոս[41], երիտասարդների շրջանում ավելի բարձր է՝ 25 տոկոս[42], Մարոկկոյում 37 տոկոս է, իսկ Սիրիայում՝ 73 տոկոս[43]:

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Population 1971–2010 (pdf Archived 2012-01-06 at the Wayback Machine. p. 89) IEA (OECD/ World Bank) (original population ref OECD/ World Bank e.g. in IEA Key World Energy Statistics 2010 p. 57)
  2. Shoup John A. (2011-10-31)։ Ethnic Groups of Africa and the Middle East: An Encyclopedia։ ISBN 978-1-59884-362-0։ Արխիվացված օրիգինալից 24 April 2016-ին։ Վերցված է 26 May 2014 
  3. Cairo, Michael F. The Gulf: The Bush Presidencies and the Middle East Archived 2015-12-22 at the Wayback Machine. University Press of Kentucky, 2012 978-0-8131-3672-1 p xi.
  4. Government Printing Office. History of the Office of the Secretary of Defense: The formative years, 1947–1950 Archived 2015-12-22 at the Wayback Machine. 978-0-16-087640-0 p 177
  5. Kahana, Ephraim. Suwaed, Muhammad. Historical Dictionary of Middle Eastern Intelligence Archived 2015-12-23 at the Wayback Machine. Scarecrow Press, 13 apr. 2009 978-0-8108-6302-6 p. xxxi.
  6. «Baha’i Faith | Definition, History, & Facts»։ Encyclopedia Britannica (անգլերեն)։ Վերցված է 2019-07-30 
  7. Beaumont, Blake, էջ 16
  8. Koppes CR (1976)։ «Captain Mahan, General Gordon and the origin of the term "Middle East"»։ Middle East Studies 12: 95–98։ doi:10.1080/00263207608700307 
  9. Lewis Bernard (1965)։ The Middle East and the West։ էջ 9 
  10. Fromkin David (1989)։ A Peace to end all Peace։ էջ 224։ ISBN 978-0-8050-0857-9 
  11. Melman, Billie (November 2002), Companion to Travel Writing, Collections Online, 6 The Middle East/Arabia, Cambridge, արխիվացված օրիգինալից December 8, 2007-ին, http://cco.cambridge.org/extract?id=ccol052178140x_CCOL052178140XA010, վերցված է January 8, 2006 .
  12. Palmer, Michael A. Guardians of the Persian Gulf: A History of America's Expanding Role in the Persian Gulf, 1833–1992. New York: The Free Press, 1992. 0-02-923843-9 pp. 12–13.
  13. Laciner, Dr. Sedat. "Is There a Place Called 'the Middle East'? Archived 2007-02-20 at the Wayback Machine.", The Journal of Turkish Weekly, June 2, 2006. Retrieved January 10, 2007.
  14. Adelson, 1995, էջեր 22–23
  15. Adelson, 1995, էջ 24
  16. Adelson, 1995, էջ 26
  17. 17,0 17,1 Davison Roderic H. (1960)։ «Where is the Middle East?»։ Foreign Affairs 38 (4): 665–75։ JSTOR 20029452։ doi:10.2307/20029452 
  18. Held Colbert C. (2000)։ Middle East Patterns: Places, Peoples, and Politics։ Westview Press։ էջ 7։ ISBN 978-0-8133-8221-0 
  19. «'Near East' is Mideast, Washington Explains»։ The New York Times։ August 14, 1958։ Արխիվացված օրիգինալից October 15, 2009-ին։ Վերցված է 2009-01-25 (subscription required)
  20. Goldstein, Norm. The Associated Press Stylebook and Briefing on Media Law. New York: Basic Books, 2004. 0-465-00488-1 p. 156
  21. Hanafi Hassan։ «The Middle East, in whose world? (Primary Reflections)»։ Nordic Society for Middle Eastern Studies (The fourth Nordic conference on Middle Eastern Studies: The Middle East in globalizing world Oslo, 13–16 August 1998)։ Արխիվացված է օրիգինալից 8 October 2006-ին  ("unedited paper as given at the Oslo conference. An updated and edited version has been published in Utvik and Vikør, The Middle East in a Globalized World, Bergen/London 2000, 1–9. Please quote or refer only to the published article") "The expression Middle East is an old British label based on a British Western perception of the East divided into middle or near and far". see also Shohat Ella։ «Redrawing American Cartographies of Asia»։ City University of New York։ Արխիվացված է օրիգինալից 2007-03-12-ին։ Վերցված է 2007-01-12 
  22. In Italian, the expression "Vicino Oriente" (Near East) was also widely used to refer to Turkey, and Estremo Oriente (Far East or Extreme East) to refer to all of Asia east of Middle East
  23. Anderson, Ewan W., William Bayne Fisher (2000)։ The Middle East: Geography and Geopolitics։ Routledge։ էջեր 12–13 
  24. «GDP»։ IMF։ Արխիվացված օրիգինալից 2014-09-22-ին։ Վերցված է 2014-04-16 
  25. «GDP per capita»։ IMF։ Արխիվացված օրիգինալից 2014-09-22-ին։ Վերցված է 2014-04-16 
  26. Novikova Gayane (December 2000)։ «Armenia and the Middle East»։ Middle East Review of International Affairs։ Արխիվացված օրիգինալից 21 August 2014-ին։ Վերցված է 14 August 2014 
  27. Ottaway, Marina & Carothers, Thomas (2004-03-29), The Greater Middle East Initiative: Off to a False Start Archived 2009-03-12 at the Wayback Machine., Policy Brief, Carnegie Endowment for International Peace, 29, pp. 1–7
  28. Middle East Archived 2016-04-15 at the Wayback Machine. What Is The Middle East And What Countries Are Part of It? worldatlas.com. Retrieved 16 April 2016.
  29. Goldschmidt (1999), p. 8
  30. Louise, Fawcett. International Relations of the Middle East. (Oxford University Press, New York, 2005)
  31. Hassan Islam, Dyer Paul (2017)։ «The State of Middle Eastern Youth.»։ The Muslim World 107 (1): 3–12։ Արխիվացված օրիգինալից 2017-04-03-ին 
  32. «IOM Intra regional labour mobility in Arab region Facts and Figures (English)» (PDF)։ Արխիվացված օրիգինալից 2011-04-30-ին։ Վերցված է 2012-10-31 
  33. «World Factbook – Jordan»։ Արխիվացված օրիգինալից 2011-06-29-ին 
  34. «World Factbook – Kuwait»։ Արխիվացված օրիգինալից 2014-07-02-ին 
  35. According to the 1993 Statistical Abstract of Israel there were 250,000 Romanian speakers in Israel, at a population of 5,548,523 (census 1995).
  36. «Reports of about 300,000 Jews that left the country after WW2»։ Eurojewcong.org։ Արխիվացված է օրիգինալից 2010-08-13-ին։ Վերցված է 2010-07-07 
  37. «Evenimentul Zilei»։ Evz.ro։ Արխիվացված է օրիգինալից 2007-12-24-ին։ Վերցված է 2010-07-07 
  38. The World Bank: World Economic Indicators Database. GDP (Nominal) 2008. Archived 2009-09-12 at the Wayback Machine. Data for 2008. Last revised on July 1, 2009.
  39. Data refer to 2008. World Economic Outlook Database-October 2009, International Monetary Fund. Retrieved October 1, 2009.
  40. The World Bank: World Economic Indicators Database. GDP (PPP) 2008. Archived 2014-02-09 at the Wayback Machine. Data for 2008. Last revised on July 1, 2009.
  41. «Unemployment Rates Are Highest in the Middle East»։ Progressive Policy Institute։ August 30, 2006։ Արխիվացված օրիգինալից July 14, 2010-ին 
  42. Navtej Dhillon, Tarek Yousef (2007)։ «Inclusion: Meeting the 100 Million Youth Challenge»։ Shabab Inclusion։ Արխիվացված օրիգինալից 2008-11-09-ին 
  43. Hilary Silver (December 12, 2007)։ «Social Exclusion: Comparative Analysis of Europe and Middle East Youth»։ Middle East Youth Initiative Working Paper։ Shabab Inclusion։ Արխիվացված օրիգինալից August 20, 2008-ին 

Լրացուցիչ ընթերացանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Adelson Roger (1995)։ London and the Invention of the Middle East: Money, Power, and War, 1902–1922.։ Yale University Press։ ISBN 978-0-300-06094-2 
  • Anderson R, Seibert R, Wagner J. (2006)։ Politics and Change in the Middle East (8th ed.)։ Prentice-Hall 
  • Barzilai Gad, Aharon Klieman, Gil Shidlo (1993)։ The Gulf Crisis and its Global Aftermath։ Routledge։ ISBN 978-0-415-08002-6 
  • Barzilai Gad (1996)։ Wars, Internal Conflicts and Political Order։ State University of New York Press։ ISBN 978-0-7914-2943-3 
  • Beaumont Peter, Blake Gerald H, Wagstaff J. Malcolm (1988)։ The Middle East: A Geographical Study։ David Fulton։ ISBN 978-0-470-21040-6 
  • Cleveland, William L., and Martin Bunton. A history of the modern Middle East (Westview Press, 2016).
  • Cressey, George B. (1960). Crossroads: Land and Life in Southwest Asia. Chicago, IL: J.B. Lippincott Co. xiv, 593 pp. ill. with maps and b&w photos.
  • Freedman, Robert O. (1991). The Middle East from the Iran-Contra Affair to the Intifada, in series, Contemporary Issues in the Middle East. 1st ed. Syracuse, NY: Syracuse University Press. x, 441 pp. 0-8156-2502-2 pbk.
  • Goldschmidt Arthur Jr (1999)։ A Concise History of the Middle East։ Westview Press։ ISBN 978-0-8133-0471-7 
  • Halpern, Manfred. Politics of Social Change: In the Middle East and North Africa (Princeton University Press, 2015).
  • Ismael, Jacqueline S., Tareq Y. Ismael, and Glenn Perry. Government and politics of the contemporary Middle East: Continuity and change (Routledge, 2015).
  • Lynch, Marc, ed. The Arab Uprisings Explained: New Contentious Politics in the Middle East (Columbia University Press, 2014). p. 352.
  • Palmer Michael A. (1992)։ Guardians of the Persian Gulf: A History of America's Expanding Role in the Persian Gulf, 1833–1992։ New York: The Free Press։ ISBN 978-0-02-923843-1 
  • Reich, Bernard. Political leaders of the contemporary Middle East and North Africa: a biographical dictionary (Greenwood Publishing Group, 1990).

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]