Լոռեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Լուրեր (ժողովուրդ)ից)
Լոռեր
لرهای ایران
Ընդհանուր քանակ

մինչև 5,000,000

Բնակեցում
Իրան Իրան 4-5 մլն[1][2]
Իրաք Իրաք 517,000[3]
Քուվեյթ Քուվեյթ 150,000[փա՞ստ]
Օման Օման 7,000[փա՞ստ]
Լեզու(ներ)
Լոռերեն
Հավատք(ներ)
Շիա իսլամ

Լոռեր (պարս.՝ لُر‎), իրանալեզու ժողովուրդ, որն ապրում է արևմտյան Իրանում, Զագրոսի լեռներում։ Լոռերի ընդհանուր քանակը գնահատվում է 3-8 մլն։ Իրենցից ներկայացնում են 4 բարեկամական ցեղային խմբեր՝ փիշ–ե կուհա ու փոշտ–ե կուհա Լոռեսթանում և մամասանի ու կուհգիլուե Ֆարսում։ Խոսում են լոռերեն լեզվով, որը պատկանում է հնդեվրոպական լեզուների իրանական խմբի արևմտաիրանական ենթախմբին։ Հավատացյալները դավանում են իսլամի շիա ճյուղը։ Կա վարկած, որ Լոռերը գոյացել են հին էլամական բնակչության և եկվոր հարավիրանական ճյուղի ցեղերից։ Անցյալում հիմնականում ներկայանում էին որպես քոչվոր անասնապահներ։ Այժմ մեծամասնությունը վարում է նստակյաց կյանք։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Iran». The World Factbook. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 26-ին.
  2. «Iran» (PDF). New America Foundation. 2009 թ․ հուլիսի 12. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ հուլիսի 23-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 26-ին.
  3. «Luri». PeopleGroups.org. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 21-ին.

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]