Jump to content

Լացի պատ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արևմտյան Պատի համայնապատկերը Ժայռի Գմբեթով (ձախից) և Ալ-Ակսա մզկիթով (աջից)

Արևմտյան պատ, Լացի պատ կամ Ա-Կոտել (եբրայերեն՝ ‏הַכֹּתֶל הַמַעֲרָבִי‏‎‎‎, հա-Կոտել հա-Մաարավի, Աշկենազական արտասանությունը` Կոսել ‎), Երուսաղեմի հին քաղաքի պատի մաս (485 մ երկարությամբ), որը պահպանվել է մ.թ. 70 թվականին հռոմեացիների կողմից Երկրորդ Տաճարի կործանումից հետո։ Այն համարվում է հուդայականության խոշորագույն սրբավայր։ Բազում դարեր շարունակ համարվում է բազմաթիվ հրեաների հույսի ու հավատքի խորհրդանիշ, նրանց ուխտագնացությունների աղոթավայրը։ Ամենավաղ աղբյուրը, որը հրեաներին կապում է Լացի պատի հետ, թվագրվում է 4-րդ դարին։ 20-րդ դարում Սիոնիստական շարժման հետ մեկտեղ պատը դարձավ հրեական համայնքի և իսլամադավան արաբների կրոնական առաջնորդների միջև առաջացած վեճերի պատճառներից մեկը։

Անվան ծագումնաբանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Լացի պատ

Հրեական վաղ աղբյուրներում հիշատակվում է «Տաճարի արևմտյան պատի մասին», սակայն պարզ չէ, այդ տեքստերում խոսվում է տաճարի բուն պատի, թե այն շրջապատող պատի հատվածի մասին։ «Արևմտյան պատ» եզրույթի մասին վկայող հրեական ամենավաղ հիշատակումն ակնհայտորեն վերաբերվում է պատին, որը մենք տեսնում ենք այսօր և թվագրվում է 11-րդ դարին։ «Լացի պատ» տերմինը արաբերեն el-Mabka բառի թարգմանությունն է, երբեմն «Հառաչանքի վայր»` պատի արաբական ավանդական անվանումը[1][2]։ Այդ սահմանումը ծագում է հրեաների այդ վայր գալու և Տաճարի կործանումը սգալու ավանդույթից։

«Ինչու՞ է հուդայականության սրբավայրն այդպես անվանվում» հարցին Ռեուվեն Կուկլին ռաբբինը պատասխանեց.

Լացի պատը՝ Լեռան պատի միակ հատվածն է, որը պահպանվել է մինչև մեր օրերը։ Միդրաշում, որը գրվել է 2000 տարի առաջ ասվում է, որ Արարիչը երդվեց, որ պատի այս մասը չի կործանվելու։ Իրականում պատը չի համարվում հուդայականության սրբավայր, որպես այդպիսին։ Հրեաների սրբավայրը դա Տաճարն է, որը կառուցվել է Լեռան վրա։ Այն հրեաների համար, որոնք ապրում էին Տաճարի կործանումից հետո, այդ պատի նշանակությունը կայանում է նրանում, որ այն միակն է, ինչը մնացել է Տաճարից։ Սակայն Միդրաշի մեջ (Բեմիդբար Ռաբբա 11, 2) ասվում է, որ այդ պատից երբեք չի հեռանում Շխինան (Աստվածային ներկայությունը)։

Եբրայերենով այն չի անվանվում «Լացի պատ»։ Դրա անվանումը Կոտել Մաարավի է, որ թարգմանաբար նշանակում է «Արևմտյան պատ»։ Այդպես նաև հաճախ անգլերենում անվանում են The Western Wall: Այն այդպես են անվանում, քանի որ արևմտյան պատի այդ հատվածը շրջապատում է Տաճարի Լեռը։ Արաբները տեսնելով, որ հրեաները գալիս են պատի մոտ աղոթելու Բարձրյալին և սգալու Տաճարի կործանումը, անվանեցին այն «Լացի պատ»։ Այստեղից սկսվեց դրա անվանումը նաև մի շարք այլ լեզուներում, օրինակ անգլերեն` (The Wailing Wall) և ռուսերեն (Стена Плача)[3]:

«Լացի պատ» անվանումը և այնպիսի անվանումներ, ինչպես «լացի տեղը», պարբերաբար հայտնվում են անգլիական գրականության մեջ 19-րդ դարի ընթացքում[4][5][6]։ Ֆրանսերենում օգտագործվել է Mur des Lamentations տերմինը, գերմաներենում` Klagemauer:

Կառուցում (մ.թ.ա 19 թվական)

[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանախի համաձայն Սողոմոնի Տաճարը կառուցվել է մ.թ.ա 10-րդ դարում և կործանվել է բաբելոնացիների կողմից մ.թ.ա 586 թվականին, իսկ Երկրորդ Տաճարի շինարարությունն ավարտվել և օծվել է մ.թ.ա. 516 թվականին։ Մոտավորապես մ.թ.ա 19 թվականին Հերովդես Մեծը (մ.թ.ա 37-4թթ) սկսել է Լեռան ընդարձակման լայնամասշտաբ ծրագիրը։ Տաճարի չափսերը մեծացնելու համար նա արհեստական ճանապարհով մեծացրեց փոքրիկ կեղծ-բնական սարահարթը, որի վրա կառուցված էին Առաջին և Երկրորդ Տաճարները, Լեռան չափսերն ընդարձակելով և տալով ներկայիս տեսքը։ Դա հանգեցրեց ցանկապատված տարածքի ընդարձակման՝ այդ հարթավայրի երկայնքով անցնում էր հիմնական պատը, որը պահում էր հողաթումբը, որը լցվել էր Լեռան մակերեսն ընդարձակելու համար։ Մերօրյա Արևմտյան պատը համարվում է այդ նեցուկ պատի մասը։ 2011 թվականին իսրայելցի հնէաբանները հայտարարեցին հռոմեական դրամների հայտնաբերման մասին, որոնք հատվել էին Հերովդեսի մահվանից շատ ավելի ուշ, պատի հարավային մասի զանգվածային հիմքի ծիսական ավազանում, որը հաջորդել է լեռան նորացված համալիրի կառուցման ժամանակին և լրացված է եղել, որպեսզի ապահովի նոր պատերի հիմքը[7]։ Դա ցույց է տալիս, որ Հերովդեսը չի կառուցել ամբողջ պատը, և որ նրա մահվան ժամանակ շինարարությունը նույնիսկ ավարտին չէր հասցվել։ Այդ գտածոները հաստատում են պատմաբան Հովսեփոս Փլավիոսի նկարագրությունը, որի համաձայն շինարարական աշխատանքներն ավարտված էին միայն Հերովդեսի ծոռան՝ Ագրիպպա 2-րդ թագավորի կառավարման տարիներին[8]։ Համաձայն համընդանուր կարծիքի Հերովդես Մեծի կողմից կառուցվել է պատի կեսից ավելին, որը թվագրվում է Երկրորդ Տաճարի ժամանակաշրջանին, ներառյալ նրա 17 շերտերը, որոնք գտնվում էին ներկայիս մակերեսի ստորին մակարդակին։ Հերովդեսի Տաճարը կործանվել է Հռոմեական կայսրության կողմից Երուսաղեմի հետ միասին մ.թ. 70 թվականին՝ Առաջին հրեական պատերազմի ժամանակ։

Հռոմեական կայսրություն և քրիստոնեության առաջացում (100-500 թվական)

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մ.թ. 1-ին դարերում` հռոմեացիների կողմից 135 թվականին Բար-Կոհբայի ապստամբության ճնշումից հետո, կայսերական հրովարտակի համաձայն հրեաներին արգելվեց ապրել Երուսաղեմում։ Կան որոշ ապացույցներ այն մասին, որ 2-րդ և 3-րդ դարերում[9] հռոմեական կայսրերը նրանց թույլատրում էին այցելել քաղաքը՝ Ձիթենյաց լեռան վրա ժամերգություն կատարելու համար, իսկ երբեմն նաև Տաճարի լեռան վրա։ Երբ Կոստանդիանոս 1-ի ժամանակ կայսրությունը դարձավ քրիստոնեական, նրանք իրավունք ստացան մտնել քաղաք միայն տարին մեկ անգամ Թիշա Բ՛ Ավ-ի ժամանակ, որպեսզի պատի մոտ սգան Տաճարի կորուստը և դառնորեն ողբան իրենց ազգի ճակատագիրը[10]։ 333 թվականի գրությունը թույլ է տալիս ենթադրել, որ հնարավոր է դա տեղի է ունեցել Մորիայի լեռան մոտ «որի մոտ ամեն տարի գալիս են հրեաներն անուշահոտ յուղերով օծում են այն, սգում են, պատռոտում իրենց զգեստերը և այդպես հեռանում»։ Մեզ են հասել նկարագրություններ, ներառյալ այնպիսիններ Եկեղեցու Հայր Գրիգոր Նազիազանցու և Հիերոնիմոսի նրա մեկնաբանությունները Սոֆանիային, գրված 392 թվականին։ 4-րդ դարի քրիստոնեական աղբյուրները նշում են, որ հրեաները բախվում էին մեծ դժվարությունների, Արևմտյան պատի մոտ աղոթելու իրավունքի գնման ժամանակ, թեկուզև Իններորդ Ավի օրը[9]։ Մ.թ. 425 թվականին Գալիլիայի հրեաները նամակ գրեցին կայսրուհի Էլիա Եվդոկիային թույլտվություն խնդրելով աղոթելու Տաճարի մոտ։ Թույլտվությունը տրվեց և նրանց պաշտոնապես թույլ տրվեց նորից բնակվել Երուսաղեմում[11]։

Միջին դարեր (500-1500 թվականներ)

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատը վերաշինվել է, քանի որ Հերովդես Մեծի ժամանակ կառուցված ներքևի շարքի շարվածքը ծածկվել են հողակույտներով[12]։ Հաջորդ չորս շերտերը ավելացվեցին Ումայադների կողմից 7-րդ դարում։ Խաչակրաց արշավանքների ժամանակաշրջանից առաջ այդտեղ սինագոգ էր կանգնած[9]։ Հրեա ուխտագնաց Իսահակ Չելոն (1334) գրում է արաբական թագավորի մասին, որը Պաղեստինը գրավեց քրիստոնյաներից։ (Հնարավոր է նա նկատի է ունեցել Երուսաղեմի գրավումը Ումարի կողմից 637 թվականին)։ Թագավորը երդվեց, որ եթե նրան հաջողվի գրավել Երուսաղեմը, նա կվերականգնի Տաճարի փլատակները։ Իր հաղթանակից հետո նա սկսեց փնտրել փլատակները, բայց նրանք թաքնված էին աղբի կույտի տակ։ Թագավորին մոտեցավ մի ծերունի և ասաց. «Ես կասեմ քեզ, թե որտեղ է Տաճարը, բայց ես ուզում եմ, որ դու երդվես մեզ թողնել Արևմտյան պատը»։ Այն բանից հետո, երբ թագավորը երդում տվեց, նրան ցույց տվեցին, թե որտեղ է հողի տակ թաղված փլատակները։ Թագավորը հրամայեց մաքրել այդ տեղը և «կառուցեց հսկայական մզկիթ և թողեց Արևմտյան Պատը հրեաներին, որոնք խոնարհվեցին նրան աղոթքի համար»[9]։ Երուսաղեմի պաշարումից հետո, 1193 թվականին, Սալադին ալ - Աֆդալի որդի և հետնորդը պատին հարող տարածքը առանձնացրեց բարեգործական ֆոնդի համար (վակֆ)։ Այն անվանվեց ի պատիվ ականավոր միստիկ Աբու Մադյան Շուաիբայի և նվիրվեց մարոկկացի նորաբնակիչներին, որոնք այնտեղ հաստատվեցին։ Տները կառուցված էին պատից ընդամենը չորս մետր հեռավորության վրա[13]։ Ռաբբի Օբադիան Բերտինորոյից, 1488 թվականին գրում և պնդում է, որ «Արևմտյան պատը, որի մի մասը դեռևս կանգուն է, կառուցված է հսկայական, հաստ քարերից, դրանք ավելի մեծ են, քան ես տեսել եմ Հռոմի և այլ երկրների հին շինություննրո»[14]։

Օսմանյան ժամանակաշրջան (1517-1917 թվականներ)

[խմբագրել | խմբագրել կոդը]

1517 թվականին Սելիմ 1-ին ժամանակ Օսմանյան կայսրությունը գրավեց Երուսաղեմը մամլուքներից, որոնք տիրում էին այն 1250 թվականից։ Օսմանյան թուրքերը ցուցաբերում էին բարյացակամ վերաբերմունք հրեաների նկատմամբ, սիրալիր ընդունելով հազարավոր հրեաների, որոնք արտաքսվել էին Իսպանիայից Ֆերդինանդ 2 Արագոնացու և Իզաբելլա 1-ին Կաստիլացու կողմից։ Սուլթան Սուլեյման Փառահեղը հրամայեց ամբողջ քաղաքի շուրջ կառուցել հսկայական բերդապատ` այսօրվա Հին քաղաքի պատը։ Գոյություն ունեն Սուլեյմանի կողմից ձեռնարկած ջանքերի տարբեր նկարագրություններ, որպեսզի որոշեն Տաճարի փլատակների գտնվելու վայրը։ Ռաբբի Էլիեզեր Նահման Պուախը (մոտավորապես 1540 թվական) հաղորդում է։

Ինձ ասել են, որ Սուլթան Սուլեյմանի օրոք Տաճարի գտնվելու վայրը հայտնի էր և Սուլթանը զննում էր Երուսաղեմի յուրաքանչյուր անկյունը, ձգտելով գտնել այն։ Մի անգամ մարդը, որ պատասխանատու էր այդ աշխատանքի համար, հուսահատ երկար, անարդյունք որոնումներից և հարցուփորձերից, տեսավ համապատասխան մի կին, որը իր գլխին տանում էր աղբի և թափոնների զամբյուղ։ Նա հարցրեց վերջինիս. «Ի՞նչ ես տանում գլխիդ։ Եվ կինը պատասխանեց. «աղբ»։

-Եվ ու՞ր ես այն տանում։
-Մի տեղ։
-Որտե՞ղ ես ապրում։
-Բեթղեհեմում։
-Իսկ Բեթղեհեմի և այդ տեղի միջև աղբակույտ չկա՞
-Մեր ավանդույթի համաձայն՝ ով այստեղ մի փոքր աղբ բերի, բարի գործ է անում։

Պաշտոնյայի հետաքրքրությունը գրգռվեց, և նա հրամայեց բազմաթիվ մարդկանց հավաքել աղբը այդտեղից...և սրբատեղին բացվեց։ Երբ Սուլթանը իմացավ դրա մասին, նա ուրախացավ և հրամայեց սրբել Սինանը և ցողել այդ տեղը, իսկ Արևմտյան պատը ցողել վարդաջրով...»[15]:

16-րդ դարի երկրորդ կեսին Սուլեյման Փառահեղը հրեաներին իրավունք տվեց Արևմտյան պատի մոտ աղոթել և հրամայեց իր պալատական ճարտարապետ Միմար Սինանին կառուցել այդտեղ նրանց համար օրատորիա[9][15]։ 1625 թվականին, գիտնական, որի անունը չի պահպանվել, առաջին անգամ հիշատակում էր Պատի մոտ կազմակերպված աղոթքները։ Գեդալիան Ռաբբին Սեմիտիզից, որը ուղևորվեց Երուսաղեմ 1699 թվականին, գրում է, որ Օրենքի ձեռագրերը բերվում էին Պատի մոտ հասարակական հուզումների և պատուհասների դեպքում[9]։ Հարուրամյակների հետ միասին Պատին հարող տարածքը կառուցապատվեց։ Պատի մոտ հասարակական հնարավորությունը իրականացվում էր մարոկկոյան թաղամասից` նեղ թփողոցների լաբիրինթոսով։ 1840 թվականի մայիսին Իբրահիմ Փածայի կողմից հրատարակված հրմանով նա արգելեց հրեաներին Պատի առջև անցում կառուցել։ Նա նաև նախազգուշացրեց նրանց «ձայնի բարձրացման և իրեն գրքերի ցուցադրության» համար։ Նրանց սակայն թույլ տրվեց «այցելություններ կատարել այնտեղ, ինչպես նախկինում»։

Ռաբբի Հովսեփ Շվարցը, որ գրում էր 19-րդ դարի կեսերին, նշում է.

Այդ պատին այցելում էին մեր բոլոր եղբայրները բոլոր տոն օրերին և հանդիսություններին, և հաճախ նրա ստորոտին մեծ տարածությունն այնպես է խտանում,որ ոչ բոլորն են կարողանում միաժամանակ խոնարհվել այստեղ։ Մուսուլմանները ոչ մեկին չեն խանգարում այդ այցելություններին, քանի որ մենք ունենք Կոստանդնուպոլսի Սուլթանի հին հրովարտակն այն մասին, որ մեր այցելության հնարավորությունը չպետք է խանգարվի, թեկուզ Բարձր Դուռը այս առավելության համար ստանում է հատուկ հարկ, որը սակայն կարևոր չէ[16]։
Փորագրություն, 1850

Օսմանյան ժամանակաշրջանին են վերաբերվում հետևյալ` պատի տասնչորս շերտերի կառուցվածքը (Ումայանդներից հետո) (19-րդ դարի սկզբներին հողի երեսին մնացել էր միայն հերովդեսյան շերտերի վերին հինգ շարքերը)։ Նրանց ավելացումը վերագրվում է (հավանաբար սխալ է) սըր Մովսես Մոնտեֆիորիին, որը իբրև թե 1886 թվականին ավելացրեց հավելյալ շերտեր «ստվերի ստեղծման և անձրևից պաշտպանման համար, բոլոր նրանց համար, ովքեր գալիս են մեր Տաճարի մոտ սուրբ մասունքերին աղոթելու»[17]։ (Վերջին երեք վերին շերտերը դրվեցին Երուսաղեմի մուֆտիի կողմից 1967 թվականին)։ Ժամանակի ընթացքում այդտեղ հավաքվող մարդկանց թվաքանակը լարվածության ստեղծեց հրեա այցելուների մոտ, որոնք ցանականում էին ավելի հեշտ մուտք գործել և ավելի լայն տարածություն և տեղաբնիկների միջև, որոնք բողոքում էին աղմուկի համար։ Դա հանգեցրեց նրան, որ հրեաները սկսեցին միջոցներ ձեռնարկել Պատին հարող տարածքի համար իրավունք ստանալ։ 1830-ական թվականների վերջերին Շեմարիա Լուրիա անունով հարուստ մի հրեա փորձեց Պատի մոտ տուն ձեռք բերել, սակայն դա նրան չհաջողվեց[18], ինչպես և հրեա իմաստուն Աբդուլլան Բոմբեից, որը փորձեց գնել Արևմտյան պատը 1850-ական թվականներին[19]։

Արևմտյան պատի լուսանկարը, 1870

1869 թվականին Երուսաղեմում բնակություն հաստատեց Գիլել Մոշե Գելբշտեյն Ռաբբինը։ Նա մշակեց ծրագիր, ըստ որի ենթադրվում էր Պատի մոտ գտնվող մի քանի բակերի ձեռք բերումը՝ մտադրություն ունենալով հիմնել երեք սինագոգ՝ մեկական Սեֆարդների, Հասիդների և Փարիսեցիների համար։ Ինչպես նաև նա փորձում էր վերականգնել «պատվո պահակախմբի» հին փորձը, որը համաձայն միշնայի (Միդդոդ տրակտատում) տեղադրված էր Լեռան շուրջը։ Նա տուն վարձակալեց Պատի մոտ և վարձեց տղամարդկանց, որ նրանք այնտեղ պահակություն անեն, ինչպես նաև այլ տարբեր դարպասների մոտ լեռան շուրջ։ Սակայն այդ կարգը գոյատևել է միայն կարճատև ժամանակամիջոցում, միջոցների պակասության կամ արաբների դիմադրության պատճառով։ 1874 թվականին Մորդեխայ Ռոսանենսը վճարեց Պատին հարող ճանապարհի կրկնակի սալարկման գումարը[20]։ 1877 թվականին Երուսաղեմի մուֆտին ընդունեց հրեաների առաջարկը գնել Մարոկկոյան թաղամասը, սակայն հրեական համայնքի միջև տարաձայնությունները չթողեցինք համաձայնության իրականացմանը[21]։ 1887 թվականին խոստումնալից փորձ կատարվեց բարոն Ռոդշիլդի կողմից, որը ծրագրում էր գնել ու քայքայել Մարրոկոյան թաղամասը «ի պատիվ հրեական ժողովրդի և ի նշան նրա ձեռքբերումների»[22]։ Գնման մասին առաջարկը քննարկվել և հավանության է արժանացել Երուսաղեմի օսմանյան նահանգապես Ռաուֆ փաշայի և Երուսաղեմի մուֆտի Մուհամմեդ Թաղիր Հուսեյնի կողմից։ Չնայած նրանից հետո, երբ վերին քաղաքական և իշխանությունների կողմից թույլտվություն տրվեց ծրագրի իրականացման համար, գործարքը «դրվեց դարակում», այն բանից հետո, երբ իշխանությունները պնդեցին, որ թաղամասի քանդումից հետո այնտեղ չպետք է իրականացվի ոչ մի կառույց, ինչն էլ կանխամտածվեր կառուցել, կարելի է միայն ծառեր տնկել տարածքի գեղեցկացման համար։ Ընդ որում հրեաները չէին ստանում նրա նկատմամբ ամբողջական վերահսկողություն։ Դա նշանակում է, որ նրանք լիազորություններ չունեին արգելել որևէ մեկին, ով էլ որ լիներ օգտագործելու տարածքը տարբեր գործողություններ կատարելու համար, գումարած ջորիների վրա անցումը, որը կխանգարեր աղոթողների անդորրը։ Այլ հաղորդագրությունները ծրագրի անհաջողությունը վերագրում են հրեաների ներքին պառակտություններրի հետ, կապված նրա հետ, թե այդ ծրագիրը իր հետ չի բերելու արաբների կողմից անցանկալի արձագանքի[23]։

Լացի պատը Երուսաղեմի տաճարի փլատակներում, E. Berninger, Die Gartenlaube 1879

1895 թվականին հրեա լեզվաբան և խմբագիր Խայիմ Խիրշենզո Ռաբբին ներգրավված էր Արևմտյան պատի գնման անհաջող ծրագրի մեջ և կորցրեց իր ողջ կարողությունը[24]։ Անգամ Պաղեստինի հողերի զարգացման կազմակերպության փորձերը հրեաների համար ձեռք բերել Արևմտյան պատի մոտ տարածքներ Առաջին աշխարհամարտի սկսման ժամանակ այդպես էլ անարդյունք մնացին։ Օսմանյան կայսրության Առաջին աշխարհամարտի մեջ ընդգրկվելուց հետո հետագա երկու ամիսների ընթացքում Երուսաղեմի թուրքական նահանգապետ Զակեյ Բեյը առաջարկեց հրեաներին վաճառել Մարոկկոյան թաղամասը, որը բաղկացած էր համարյա 25 տներից, որպեսզի մեծացնեն իրենց աղոթավայրի տարածքը։ Նա պահանջեց 20 000 ֆունտ, որը պետք է ծախսվեր ինչպես մահամեդական ընտանիքների վերաբնակեցման, այնպես էլ պատի դիմաց հասարականան պարտեզի ստեղծման համար։ Սակայն քաղաքում ապրող հրեաները չկարողացան հավաքել պահանջվող գումարը։ Մի քանի ամիս անց արաբ-մուսուլմանների կողմից Երուսաղեմի թուրքական իշխանությունների վրա ճնշումների արդյունքում հրեաներին պաշտոնական դեկրետի համաձայն արգելվեց պատի մոտ նստատեղեր դնելը և մոմեր վառելը։ Հարաբերությունների մեջ այդ տհաճ շրջադարձի դեմ դուրս եկավ Խախամ Բաշին, որին հաջողվեց հասնել արգելքի վերացմանը[25]։ 1915 թվականին հաղորդագրություն եկավ այն մասին, որ թուրքական բանակի հրամանատար Ջեմալ փաշան փակեց պատի մոտ այցելությունները՝ սանիտարական նկատառումներից ելնելով[26]։

Պատի մասին հրովարտակներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարեթիվ Ում կողմից է հրապարակվել Բովանդակություն
Մոտ 1560 Սուլեյման Փառահեղ Հրեաների պատի մոտ աղոթելու իրավունքի պաշտոնապես ճանաչում[27][28]
1840 Իբրահիմ փաշա Հրեաներին արգելեցին անցում կառուցել դեպի պատը։ Ինչպես նաև կանխում էր վերջիններիս այնտեղ «ձայն բարձրացնելուց և իրենց գրքերը ցուցադրելուց»։ Սակայն նրանց թույլատրվեց «այցելել դրան ինչպես հնում»[29]։
1841* Իբրահիմ փաշա Միևնույն բովանդակությամբ և 1893 ու 1909 թթ նման հրովարտակ[29]
1889* Աբդուլ Համիդ 2-րդ Հրեաների խոնարհման և ուխտագնացության վայրերի անվտանգության ապահովում, որոնք գտնվում են գլխավոր ռաբբունության տարածքում, ինչպես նաև նրանց ծիսակատարությունների ժամանակ[29]։
1893* Հաստատում է 1889 թվականի հրովարտակը[29]։
1909* Հաստատում է 1889 թվականի հրովարտակը[29]։
1911 Լիվայի վարչական խորհուրդ Հրեաներին արգելվում է պատի մոտ որոշ գործողություններ իրականացնել[29]։

* Այդ հրովատակները ցիտվեցին հրեա ներկայացուցիչների կողմից Միջազգային Կոմիտեում 1930 թվականին, որպես պատի համար ունեցած իրավունքի ապացույց։ Մուսուլմանական իշխանությունները առարկեցին, որ պատմական փաստաթղթերը, որոնք օրինականացնում են հրեաների իրավունքները, հանդուրժողականության քայլ էին, որոնք դրսևորվեցին մուսուլմանների կողմից, որոնք էլ դա իրականացնելով ոչ մի իրավունք չէին վերապահում հրեաներին։

Բրիտանական կառավարում (1917-1948 թվականներ)

[խմբագրել | խմբագրել կոդը]

1917 թվականի դեկտեմբերին բրիտանական զորքերը Էդմունդ Ալլեմբիի գլխավորությամբ գրավեցին Երուսաղեմը թուրքերից։ Ալլենբին խոստացավ, որ «ամեն մի սուրբ կառույց, հուշարձան, սրբավայր, սրբատեղի, տարածք, որը պատկանում է երեք կրոններին, կպահպանվի և կպաշտպանվի համաձայն այն հավատացյալների և ավանդույթների, որոնց հավատքի համար դրանք սրբություն են»[30]։

Հրեական լեգեոնի զինվորները Արևմտյան պատի կողքին Երուսաղեմը Բրիտանիայի կողմից գրավելուց հետո, 1917

1919 թվականին սիոնիստական առաջնորդ Խայիմ Վայցմանը, որը ձգտում էր հրեաներին հնարավորություն տալ անարգել մուտք իրենց սրբավայրեր, դիմեց Երուսաղեմի բրիտանական ռազմական նահանգապետ, գնդապետ սըր Ռոնալդ Ստորսին, 75 000 մինչև 100 000 ֆունտ առաջարկությամբ (ներկայիս գներով համարյա 5 մլն ֆունտ) գնելու պատի մոտ հատվածները և բնակիչների վերաբնակեցման համար։ Ստորսը այս գաղափարին վերաբերվեց մեծ խանդավառությամբ, քանի որ հույս էր պահում, որ փողերի մի մասը կհատկացվի իսլամական կրթության զարգացմանը։ Դրականորեն սկսված բանակցությունները տապալվեցին մուսուլմանների ուժեղ ընդիմության պատճառով։ Երկու տասնամյակ հետո Ստորսը գրեց[31]։

Այդ առաջարկությունների ընդունումը, կյանքի կոչվելու դեպքում, կքավեր երկար տարիների գարշելի ստորացումները` ներառյալ կամրջի և պատի պղծումը և արաբական նվագախմբի տրագիկոմեդիկ ոռնոցները հրեական աղոթքների ժամանակ, իր գագաթնակետին հասած 1929 թվականի սարսափելի բռնությունների բռնկման ժամանակ։

1920 թվականների սկզբներին ծագեցին` պատի համար արաբա-հրեական առաջին տարաձայնությունները, երբ մուսուլմանական իշխանությունները նրա վերևի մասերում իրականացրեցին ոչ մեծ շինարարական աշխատանքներ։ Հրեաները համաձայնվելով տարվող աշխատանքների անհրաժեշտությամբ, դիմեցին բրիտանացիներին, խնդրանքով, որպեսզի դրանք իրականացվեն վերջերս կազմավորված Հնագիտական դեպարտամենտի վերահսկողության ներքո, քանի որ պատը համարվում է հնագույն մասունք։

Լացի պատ, 1920

1926 թվականին, մի այլ անարդյունք փորձ կատարվեց Պաղեստինի սիոնիստական ղեկավար գնդապետ Ֆ. Խ. Կիշեմի կողմից, որը մտադրվել էր գնել պատի մոտ գտնվող ամբողջ տարածքը և այնտեղ ծեր աղոթողների համար նստատեղերով բաց տարածք ստեղծել։ 1928 թվականին սիոնիստական Կազմակերպությունը հայտնեց, որ Պաղեստինի Գերագույն Կոմիսար Ջոն Չենսելորը գտնում է, որ Արևմտյան պատը պետք է անցնի հրեաների հսկողության տակ, և զարմանում է, «թե ինչու՞ ոչ մի մեծագույն հրեա մարդասեր դեռևս չի գնել այն»։

1928 թվականի անկարգություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

1922 թվականի ստատուս-քվոյի վերաբերյալ համաձայնությունը, հրապարակված մանդատային իշխանությունների կողմից, արգելեց պատի մոտ տեղակայել նստատեղեր կամ բազկաթոռներ։ Վերջին այդպիսի արգելքի նախադեպը տեղի գտավ 1915 թվականի, սակայն օսմանյան դեկրետը շուտով չեղարկվեց (Խախամ Բաշիի միջամտությունից հետո)։ 1928 թվականին Երուսաղեմի շրջանային Կոմիսար Էդվարդ Քեյթ-Ռոուչը ընդունեց արաբների խնդրանքը արգելքը կյանքի կոչելու համար։ Դա հանգեցրեց բրիտանական սպայի պատի մոտ տեղակայմանը, հետևելու, որպեսզի այնտեղ հրեաները չտեղակայվեն։ Ինչպես նաև հրեաներին թույլ չտրվեց բաժանել տղամարդկանց և կանանց վարագույրով։ Իրականում առաջացավ ճկուն modus vivendi: Այդպիսի վարագույրներ տեղադրվում էին ժամանակ առ ժամանակ, երբ աղոթքներին հավաքվում էին մեծ քանակությամբ մարդիկ։

1928 թվականի սեպտեմբերի 28-ին Յոմ-Կիպպուր տոնի ժամանակ, բրիտանական ոստիկանությունը դիմեց ուժի վերացնելու վարագույրները, որը օգտագործվում էր աղոթքի ժամանակ տղամարդկանց և կանանց բաժանման համար։ Կանայք, որոնք փորձում էին խանգարել վարագույրները հեռացնելուն, ծեծվեցին ոստիկանության կողմից, որոնք օգտագործում էին մահակների փոխարեն ջարդված փայտե շրջանակներ։ Հետո ծեր աղոթողներից խլվեցին բազկաթոռները։ Այս դեպքը հայտնվեց միջազգային մամուլի ուշադրության կիզակետում և ամբողջ աշխարհում հրեաները հայտնվեցին բրիտանացիների արարքների դատապարտմամբ։ Երուսաղեմի ուլտրաօրտոդոքս հրեաների բարձրագույն ռաբբին նամակ խմբագրեց իր խմբակցության անունից, Էդ Խարեդիդը և Ագուդադ Իսրայելը հանդես եկան սրբավայրի պղծման կտրուկ հայտարարությամբ։ Տարբեր հասարակական լիդերներ կոչ արեցին համընդանուր գործադուլի։ Մեծ ցույց տեղի ունեցավ Էց Խայիմ եշիվայում, որից հետո զայրացած ամբոխը գրոհեց տեղի ոստիկանական բաժանմունքը, որտեղ, իրենց պնդմամբ թաքնվում էր այդ խայտառակ ակցիայի հետ կապված բրիտանական սպան[32]։

Կոմիսար Էդվարդ Քեյթ-Ռոուչը նկարագրեց վարագույրը, որպես օսմանյան ստատուս-քվոյի խախտում, որը արգելում է հրեաներին կառուցել պատի մոտ որևիցե ձևի կառույցներ։ Նա հրեական համայնքին տեղեկացրեց այն մասին, որ վերացումը տեղի է ունեցել իր հրամանով, Բարձրագույն իսլամական Խորհրդի բողոքներից հետո։ Արաբներին անհանգստացնում էր այն, թե արդյոք հրեաները չեն ցանկանում տարածել իրենց իրավունքները պատի նկատմամբ և նպատակ չեն դնում այդ քայլով ի վերջո տիրել ալ-Ակսա մզկիթին։ Բրիտական իշխանությունը տարածեց դեպքի հետ կապված բացատրական հայտարարություն, պատասխանատվությունը դնելով պատի մոտ գտնվող հրեական գաբբայի վրա։ Հայտարարության մեջ նշվում էր, որ վարագույրի հեռացումն անհրաժեշտ էր, սակայն ափսոսանք էր հայցվում տեղի ունեցած հետընթաց դեպքերի կապակցությամբ։

Արաբական լայնամասշտաբ բողոքների կոմպանիաներն ընդդեմ ենթադրաբար հրեական խարդավանքների, որոնք նպատակադրվել էին գրավել Ալ-Աքսի մզկիթը, ցնցեց ամբողջ երկիրը։ Ստեղծվեց «Իսլամի սրբատեղիների պաշտպանության կազմակերպություն»։ Ի պատասխան արաբների այդ անհանգստությունների Հրեական Ազգային Խորհուրդը իր դիմումի մեջ հայտարարեց. «Ներկայումս մենք հայտարարում ենք, հաստատակամոորեն և անկեղծ, որ ոչ մի հրեա երբեք չի մտադրվել ոտնահարել մուսուլմանների իրավունքներն իրենց հին սրբատեղիների համար, բայց և մեր արաբ եղբայրները նույնպես պետք է ճանաչեն հրեաների իրավունքները՝ Պաղեստինում այն տեղերի հետ կապված, որոնք նրանց համար համարվում են սուրբ»։ Խորհուրդը նաև պահանջեց, որպեսզի բրիտանական ադմինիստրացիան պատն էքսպրոպրիացիայի ենթարկի հրեաների համար[33]։

Սկսած 1928 թվականի հոկտեմբերից Մուֆտի Խադջ Ալ- Հուսեյնը մի շարք միջոցներ ձեռնարկեց, որոնք կոչված էին ցույց տալ արաբների մենատիրությունը Տաճարի լեռան և դրա շրջակայքի համար։ Նա հրամայեց նոր շինարարություն սկսել Արևմտյան պատի կողքին և դրա վրա[34]։ Բրիտանացիները թույլատրեցին արաբներին պատի մոտ գտնվող կառույցը մզկիթի վերածել։ Հրեաները, որոնք աղոթում էին պատի մոտ, դա ընդունվեց որպես պրովոկացիա[35][36]։ Հրեաները բողոքում էին՝ լարվածությունը մեծանում էր։

Բրիտանացիների կողմից իրականացվեց անկարգությունների վերաբերյալ հետաքննություն և Արևմտյան պատի հետ կապված սկզբունքայի վեճի ուսումնասիրություն, հատկապես աղոթող հրեաների իրավունքը՝ պատի մոտ բերել հավելյալ պարագաներ։ Գերագույն իսլամական խորհուրդը ներկայացրեց ի պաշտպանություն իրենց բողոքների փաստաթղթեր, որոնք թվագրվում էին թուրքական ռեժիմի ժամակաշրջանից։ Նույն ժամանակամիջոցում կրկնակի դիմումներով գլխավոր ռաբբունապետին՝ պահանջով նշել այն պարագանները, որոնք թույլատրված էին, այդպես էլ չստացան որևիցե պատասխան։ Ռաբբունապետը հրաժարվեց կատարել պահանջները, պատճառաբանելով, որ հրեաները իրավունք ունեն աղոթելու պատի մոտ առանց որևէ սահմանափակումների։ Դրանից հետո 1928 թվականի նոյեմբերին կառավարությունը հրատարակեց Սպիտակ գիրք «Արևմտյան պատ կամ Լացի պատ Երուսաղեմում. Գաղութների հարցերով պետքարտուղարի հուշագիր» անվանմամբ, որտեղ պնդվում էր ստատուս-քվոյի պահպանման համար և գրություն էր թողնված, որ հերաները կարող են բերել միայն «այն պարագաները, որոնք թույլատրված են թուրքական ժամանակներից»։

Մի քանի ամիս անց Խաջ Ամինը բողոքեց Չենսելորին այն բանի համար, որ«հրեաները պատի մոտ բերում են նստատեղեր և սեղաններ աճող քանակությամբ,մեխեր են խփում և ամրացնում են լապտերներ»[37]։

Պաղեստինյան խռովություններ (1929 թվականներ)
[խմբագրել | խմբագրել կոդը]

1929 թվականի ամռանը մուֆտին կարգադրեց ստեղծել ելք պատը շրջանցող հարավային ուղում։ Նախկին «կույր պարկը» վերածվեց միջանցիկ անցատեղու, որը տանում էր Լեռից դեպի պատի մոտ գտնվող աղոթատեղին։ Նեղ արահետի երկայնությամբ սկսեցին արածեցնել ջորիների, որոնք հաճախ այնտեղ թողնում էին արտաթորանքներ։ Դա և այլ շինարարական աշխատանքների ծրագրերի հետ մեկտեղ, որոնք իրականացնում էին մոտակայքում և պատի մոտ այցելելու իրավունքի սահմանափակումը հանգեցրին նրան, որ հրեաները բողոքներ ուղեցին բրիտանացիներին՝ վերջիններս մնացին անմասնակից։

1929 թվականի օգոստոսի 14-ին պատի մոտ աղոթող հրեաների վրա անհատական հարձակումներից հետո, Թել Ավիվում 6000 հրեաներ դուրս եկան ցույցի, գոչելով «պատը մերն է»։ Հաջորդ օրը հրեական Տիշա Բ ՛ավ տոնին 300 երիտասարդներ բարձրացրեցին սիոնիստական դրոշը և երգեցին սիոնիստական հիմնը։ Հաջորդ օրը օգոստոսի 16-ին 2000 հոգանոց կազմակերպված ամբոխը, որ բաղկացած էր արաբ-մուսուլմաններիցհարձակվեցին Արևմտյան պատի վրա, վերքեր հասցրեցին գաբբային և այրեցին աղոթագրքերը, պատարագի համար ամրակները և խնդրանքներով գրությունները։ Ցույցը տարածվեց քաղաքի հրեական առևտրային շրջանին, իսկ մի քանի օր հետո շարունակվեց Հեբրոնյան կոտորածներով[38]։

Միջազգային հանձնաժողով (1930 թվական)
[խմբագրել | խմբագրել կոդը]

1930 թվականին ի պատասխան 1929 թվականի ցույցերի բրիտանական կառավարությունը նշանակեց հանձնախումբ «Արևմտյան պատի կամ Լացի պատի վերաբերյալ` մուսուլմանների և հրեաների իրավունքների և բողոքների որոշման համար»։ Ազգերի Լիգան հաստատեց հանձնաժողովը, միայն այն պայմանով, որ նրա անդամները չեն լինի բրիտանացիներ։

Հրեաները հանձանաժողովից պահանջեցին իրականացնել հետևյալ գործողությունները.

  • Արձանագրել ճանաչումն այն` դեռևս անհիշելի ժամանակներից պնդվող փաստին, որ Լացի պատը հրեաների համար սուրբ վայր է ու ոչ միայն Պաղեստինում բնակվող հրեաների, այլ նաև ամբողջ աշխարհի հրեաների համար։
  • Տնօրինել` հրեաներին պատի մոտ մուտքի իրավունքը, նրանց ավանդույթներով ժամերգության և աղոթքներ կատարելու վերաբերյալ, առանց միջամտության և խոչընդոտների
  • Տնօրինել` հրեական ծառայության շարունակման համար թույլտվության, պարկեշտության պայմաններում և համաձայն սուրբ ավանդության այն ձևակերպման, որը իրագործվում է հարյուրամյակների ընթացքում, առանց այլոց կրոնական դավանանքի իրավունքի խախտման։
  • Տնօրինել` սահմափակումների վերաբերյալ ինչ հրատարակումներ էլ լինեն, որոնք կլինեն անհրաժեշտ ժամերգության և աղոթքների համար, պետք է վստահված լինեն Պաղեստինյան ռաբբունությանը, որ դրանով հանդերձ պետք է վերականգնի այդ հարցում իր ամբողջական պատասխանատվությունը, որը այդ պատասխանատվության կրման համար նա կարող է խորհրդակցել համաշխարհային ռաբբունության հետ։
  • Մանդատային իշխանություններին առաջարկել, հանձնաժողովի անդամների` ծրագրին համաձայնվելու դեպքում, որ իրենք պետք է ընդունեն անհրաժեշտ միջոցներ` ներկայումս Վակֆ Մաղրաբիի կողմից զբաղեցրած սեփականության վերաբերմամբ, որը կարող էր ազատվել, այն դեպքում, երբ Վագֆը կարող էր նրանցից փոխարենը գնել նոր կառույցներ, որոնք կառուցված կլինեն Երուսաղեմի որևէ ընդունելի թաղամասում, այնպես, որ բարեգործական նպատակները, որոնց համար շնորհ բերեց Վակֆը, հասցվեին։

Հանձնաժողովը նշեց, որ «Հրեաները հավակնություններ չունեն Պատի կամ նրա մոտ գտնվող այլ տարածքների նկատմամբ»։

Դավիթ Ելլինը, ով վկայություն տվեց հանձնաժողովի առաջ, հայտնեց.

Ձեր դատարանի առաջ կանգնած է այսօր մի ազգ, որը զրկված է այն ամենից, ինչ թանկ և սուրբ է իր համար, իրենց իսկ սեփական տարածքում հայտնվելու օրից, իրենց սեփական քահանայապետերի գերեզմաններից, իրենց սեփական մեծ թագավորների գերեզմաններից, իրենց սուրբ մարգարեների գերեզմաններից, և գլխավորապես այն տեղից, որտեղ կանգուն էր սքանչելի Տաճարը։ Ամեն ինչ խլվեց նրանից, և իր սրբությունների վկայության միակ պատառիկը մնում է մինչ հիմա` փոքրիկ պատի մի մասը, որը իր մի մասով սահմանամերձ է իր նախկին Տաճարի տարածքին։ Այս պատի դիմաց` բաղկացած մերկ քարերից, բաց երկնքի տակ կանգնում է ժողովուրդը, ամառվա տոթին և ձմեռային անձրևին, և բացում է իր սիրտը իր Աստծում, որ երկնքում է։
Բրիտանացի ոստիկանը Արևմտյան պատի մուտքի մոտ տեղակայված անցակետում, 1933

Հանձնաժողովը որոշեց, որ պատը, հարակից տարածքները և մարոկկյան թաղամասը պատկանում է միմիայն վակֆին։ Սակայն հրեաները իրավունք ունի «ազատ ներթափանցում Արևմտյան պատի մոտ, ժամերգություն կատարելու նպատակով», հետևելով մի քանի պայմանականությունների, որը սահմանափակում է բերել պատի մոտ առարկաններ, և արգելված էր փչել շոֆարով (որը հայտարարվել էր հակաօրինական)։ Մուսուլմաններին արգելված էր ընդհատել հուդդայական ժամերգությունը։ 1930 թվականի ապրիլին Իցխակ Օրենշտեյնը, որը զբաղեցնում էր Կոտելի ռաբբինի պաշտոնը, գրանցել է, որ «Այսօր առավոտյան մեր ուսուցիչ Հովսեփ Խայիմ Զոննենֆելդ ռաբբին եկավ աղոթելու Կոսելու մոտ և այնտեղ գտնվողներից մեկը հանեց փոքրիկ աթոռ ռաբբինի համար, որպեսզի նա հանգստանա մի քանի վայրկյան։ Սակայն չհասցրեց ռաբբին նստել դրա վրա, երբ արաբ պաշտոնյան եկավ և վերցրեց աթոռը։»

Հորդանանյան կառավարում (1948 - 1967 թվականներ)

[խմբագրել | խմբագրել կոդը]
Հետաքննության Անգլո-ամերիկյան կոմիտեի անդամները Արևմտյան պատի մոտ, 1946

1948 թվականին՝ Իսրայելի անկախության համար մղվող պատերազմի ժամանակ, հին քաղաքը՝ Տաճարի լեռան հետ միասին բռնագրավված էր Անդրհորդանանի կողմից։ 1949 թվականի համաձայնագրի 8-րդ հոդվածը՝ կրակի դադարեցման մասին, իսրայելական հրեաներին հնարավորություն էր տալիս մոտենալ արևելյան պատին։ Սակայն հաջորդ 19 տարիների ընթացքում, չնայած իսրայելական հրեաների պաշտոնյաների և հրեական խմբերի բազմաթիվ պահանջներին, Միավորված ազգերի կազմակերպությանը և ուրիշ միջազգային մարմիններին, քայլեր ձեռնարկելու կրակի դադարեցման մասին համաձայնագրի իրականացնելու համար, Հորդանանը հրաժարվում էր կատարել այդ կետը[39]։ Ոչ իսրայելական արաբները, ոչ իսրայելական հրեաները չէին կարող այցելել իրենց սուրբ հողերը Հորդանանի տարածքներում։ Բացառություն էր քրիստոնյաների համար՝ Բեթղեհեմում քրիստոնեական ծեսերին այցելելու համար։ Որոշ աղբյուրների համաձայն, հրեաները կարող էին այցելել պատը, եթե ուղևորությունն անցնում էին Հորդանանով և իրենց անձնագրերում չլինեին իսրայելական վիզաներ։ Այնտեղ կարող էին երևալ միայն հորդանանյան զինվորները և զբոսաշրջիկները[40]։ Հրեաների համար աղոթքի տեղ էր դարձել Սիոն լեռան բարձրությունը գերազանցող կետը, որից կարելի էր տեսնել պատը։ Հազարավոր ուխտագնացների համար լեռը, որը ամենամոտ կետն էր պատին, դարձավ այլընտրանքային վայր՝ ավանդական ծեսեր անց կացնելու համար։

Իսրայելական իրավասություն (1967- մեր օրեր)

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեցօրյա պատերազմի ժամանակ իսրայելական զորքերը գրավեցին Հին քաղաքը, և ողջ Երուսաղեմը, այդ թվում նաև Արևմտյան պատը հայտնվեց Իսրայելի հսկողության տակ։ Իցխակ Ռաբբին՝ Իսրայելի 5-րդ վարչապետը, այսպես է բնութագրել իսրայելական զորքերի հայտնվելը պատի մոտ.

Վեցօրյա պատերազմում եղել է մի պահ՝ խորհրդանշող մեծ հաղթանակ, դա այն պահն է, երբ առաջին պարաշյուտիստները՝ Գուրի հրամանատարության տակ հասան Արևմտյան պատի քարերին, զգալով այդ վայրի ամբողջ հուզականությունը, երբեք չի եղել և չի լինի ուրիշ մի պահ, նման այս մեկին։ Ոչ ոք չի կանխատեսել այդ պահը։ Ոչ ոք չէր կանխատեսել այդ պահը։ Ոչ ոք պատրաստ չէր դրան։ Դա եղել է այսպես. պարաշյուտիստները, լացող բարձր և տանջալի, իրենց ընկերների համար, որոնք ընկել են անցած ճանապարհին, վշտի արցունքները, ուրախության ճիչերը և «Հա-թիկվա»-ի կատարումը[41]։

Բ. Մորրիսի և Էյալ Վոյցմանի[42] համաձայն 48 ժամվա ընթացքում պատի գրավումից հետո զինվորականները առանց կառավարության հրամանի շտապ անցան ավերելու ամբողջ մարոկկյան թաղամաս Մուհրաբին, որը գտնվում է պատից 4 մետր հեռավորության վրա[43][44]։

Նշանակությունը հուդայականության մեջ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Լացի պատը երեկոյան

Հուդայականության մեջ Արևմտյան պատին խոնարհվում են ինչպես միակ նշխար, ինչը մնացել է Սուրբ տաճարից. այն հրեաների համար համարվում է ամենասուրբ վայրը և ուխտագնացության կետ։ Այցելության համար թույլատրված և հասանելի վայրերից պատը ամենամոտն է տեղակայված հուդայականության համար սուրբ վայրին, այն է Անկյունաքարին, որը գտնվում է Տաճարի լեռան վրա։ (Համաձայն ռաբբիններից մեկի կարծիքի հրեաները չեն կարող ոտք դնել Տաճարի լեռան վրա և այդ արարքը մեղք է համարվում և պատժվում է հուդայականության օրենքներին համաձայն։ Գրեթե բոլոր պատմաբանները, հնագետները և որոշ ռաբիննական հեղինակություններ համարում են, որ քարը, որը մտնում է Ժայռի գմբեթի մակերես հենց անկյունաքարն է[45]։

Հրեական աղբյուրներում գրված է, որ Արևմտյան պատի վրա հանգչում է աստծո հոգին։ Ավանդույթի համաձայն, երբ պատի քարերի միջով ջուր է հոսում, ապա դա վկայում է Մեսիայի մոտեցման մասին[46]։

Պատի սրբություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հրեա կոդիֆիկատորները վիճում են այն բանի շուրջ, թե արդյոք կարելի է մատները մտցնել պատի վրա գտնվող ճեղքերի մեջ։ Նրանք ովքեր դեմ են այդ գործողություններին պնդում են, որ պատը ողջ ընթացքում իրենից ներկայացնում է հենց Տաճարի լեռան մի մասը և այդ իսկ պատճառով սուրբ է համարվում։ Մյուսները համարում են, որ պատը տեղակայված է Տաճարի տեղակայման նկարագրված սահմաններից դուրս և այդ իսկ պատճառով կարելի է և չանհանգստանալ դրա համար։ Անցյալում մարդիկ հետևելով Սուրբ գրքի գրություններին անցքերի մեջ մեխեր էին մտցնում և պատի վրա նկարում էին իրենց եբրայերեն անունները։ Դա դադարեցվեց այն բանից հետո, երբ ռաբբինները եկան միաձայն համաձայնության, որ նման քայլերը վարկաբեկում են պատի սրբությունը[47]։ Մեկ այլ սովորություն նաև գոյություն ուներ, երբ ուխտավորները կամ նրանք ովքեր պատրաստվում էին արտերկիր մեկնել մի փոքրիկ կտոր էին պոկում պատից կամ էլ ինչ-որ քանակությամբ ավազ էին հավաքում դրա ճեղքերի մեջ գտնվող, որպես հուշանվեր կամ էլ հաջողություն բերող թալիսման։ 19-րդ դարում հարց բարձրացվեց, թե արդյոք դա թույլատրված է։ Արդյունքում եկան այն եզրահանգման, որ եթե նույնիսկ դա թույլատրված է հուդայական օրենքների համաձայն, նման ավանդույթներին պետք է վերջ դնվի, քանի որ դրանք պղծում են սրբավայրը։ Հետևաբար տղամարդուց և ամուսնացած կանանցից պահանջվում է, որ մոտենալով պատին նրանք կծածկեն գլուխը և պատշաճ կերպով կհանգնվեն։ Ավանդույթը պահանջում է, որպեսզի պատից հեռանալով հեռացողը շարժվեր մեջքով դեպի առաջ[48]։ Շաբաթ օրերին այդ վայրում արգելված է հայտնվել էլեկտրական սարքերով, ներառյալ լուսանկարչական ապարատները, որոնք խախտում են Շաբաթի սրբությունը։

Յուր ժամանակ հին ավանդույթ գոյություն ուներ պատին մոտենալով հանել կոշիկները։ 17-րդ դարին պատկանող աղոթքների հատուկ ժողովածուի մեջ, որը պետք է կարդալ սրբավայրերում հիշատակվում է, որ «Արևմտյան պատին մոտեցողը պետք է հանի իր կոշիկները, խոնարհվի և կարդա …»

Բազում տարիներ անց պատի առջև բոբիկ ոտքերով կանգնելու ավանդույթը կորցրեց իր նշանակությունը՝ պատի մոտ կանգնած կոշիկներն հանելու կարիք չկա, քանի որ հրապարակի գոտին գտնվում է Տաճարի լեռան սրբավայրերից դուրս չի գտնվում։

Հավատացյալները հանում են իրենց կոշիկները մոտենալով պատին, մոտ 1880

Աղոթք պատի մոտ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արևմտյան պատի մոտ օրվա ցանկացած ժամին կարելի է տեսնել աղոթողների՝ պատը գրավում է հրաներին ինչպես հենց Իսրայելից, այնպես էլ սփյուռքից։ Ողջ աշխարհի հավատացյալ հրեաները աղոթում են դեպի Արևմտյան պատի կողմը։

Իմաստունները պնդում են, որ « յուրաքանչյուր ոք, ով աղոթում է Երուսաղեմում այդ վայրում նա ասես աղոթում է Փառքի գահի առջև, քանի որ այստեղ են տեղակայված դրախտի դռները, որոնք բաց են բոլորի աղոթքները լսելու համար»։

Աղոթող կանայք, 20-րդ դարի սկիզբ

Որոշ աղբյուրների համաձայն ուշ Անտիկ դարաշրջանում հրեական աղոթքի նախընտրելի վայրը Երուսաղեմում գտնվում էր Ձիթենյաց լեռան վրա և միայն Միջնադարի վերջին հրեաները սկսեցին հետզհետե հավաքվել իրենց աղոթքների համար ոչ այդ վայրում, այլ Արևմտյան պատի մոտ[49]։ Իրականում շատ պատմաբաններ համարում են, որ Արևմտյան պատը դարձավ հանրահայտ աղոթավայր միայն Երուսաղեմի օսմանյան կայսրության գրավումից հետո 1517 թվականին։ Այնուամենայնիվ գոյություն ունեն հաստատված նախադեպեր, երբ պատը կիրառվում էր որպես աղոթավայր նախքան օսմանյան ժամանակաշրջան։ Հայտնի են 10-11-րդ դարերի հրեա մի քանի հեղինակներ, ինչպես օրինակ Ահարոն բեն Մեյրը, Սամուել բեն Պալտիելը, Սողոմոն բեն Հուդան և այլն գրում են այն մասին, որ հրեաներն Արևմտյան պատին մոտենում են դավանական նպատակներով[50]։

Աղոթքի նամակներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Աստծուն ուղղված աղոթքներով թղթի թերթիկները Արևմտյան պատի վրա գտնվող ճեղքերում դնելու սովորույթը սկսվեց ավելի քան 300 տարի առաջ։ Նման սովորույթի մասին ամենավաղ հիշատակումները թվագրվում են 18-րդ դարի սկզբին։ Պատմությունը կապված է հրեա մեծ իմաստունի և Կաբալայի գիտակի մարրոկացի Խայիմ բեն Աթար (Օր Ախայիմ) ռաբբինի հետ։ Մի մարդ եկավ նրա մոտ մեծ անհանգստությամբ, այն բանից հետո, երբ այնքան սնանկացավ, որ նա նույնիսկ գումար չուներ իր ընտանիքը կերակրելու համար։ Օր Ախայիմը վերջինիս համար աշուրերեն հուռութք գրեց թղթի վրա և կարգադրեց նրան այն տեղադրել Արևմտյան պատի քարերի արանքում[51]։

Աղջիկը նամակ է տեղադրում Լացի պատի ճեղքերի մեջ

Այսօր Արևմտյան պատի քարերի արանքում ամեն տարի ավելի քան միլիոնավոր նամակ է տեղադրվում, ինչը ավանդույթ դարձավ ոչ միայն զբոսաշրջիկների, այլև հայտնի մարդկանց համար, որոնք գնում են Իսրայել արտասահմանից[52]։ Նամակները գրվում են գրեթե բոլոր լեզուներով և բոլոր ձևաչափերով։ Դրանց չափսը տատանվում է մի քանի բառից մինչև շատ երկար դիմումաձև։ Դրանց վրա գրում են խնդրանքներ առողջության, բարեկեցության, փրկության և հաջողության համար, դրանք իրենց մեջ ներառում են բանաստեղծություններ և մեջբերումներ Աստվածաշնչից։ Դրանք գրված են զանազան թանաքներով ամենատարբեր թղթի վրա, ներառյալ գունավոր թուղթ, տետրերի էջեր նույնիսկ ծամոնի փաթեթներ։

Համաձայն հուդայական օրենքի աղոթքի նամակները չեն կարող դեն նետվել. գոյություն ունեն տարբեր կարծիքներ այն մասին, թե արդյոք դրանք պետք է պահպանվեն կամ այրվեն։ Տարին 2 անգամ ռաբբինը և նրա օգնականները հավաքում են Պատի ճեղքերի մեջ թողնված նամակները և թաղում են դրանք հրեական գերեզմանոցում՝ Ձիթենյաց լեռան վրա[53]։

Արևմտյան պատի վրա Աստծուն հաղորդագրություններ թողնելու ավանդույթն ընդունված է նաև քրիստոնյա ուխտագնացների և այլ դավանանքի հետևորդների կողմից։ Այլազգի քաղաքական գործիչների թվում, որոնք հրապարակավ նամակ են դրել Արևմտյան պատի մեջ, Հովհաննես Պողոս II Պապն է (2000)[54], ԱՄՆ-ի սենատոր Հիլարի Քլինթոնը (2005)[55] և Բենեդիկտոս XVI Պապը (2009), որը հրապարակեց իր նամակի բովանդակությունը մամուլի համար[56][57]։

2008 թվականին, այն ժամանակ դեռևս ԱՄՆ-ի նախագահի թեկնածու՝ Բարաք Օբաման պատի մեջ նամակ դրեց[58]։ Այն բանից հետո, երբ Օբաման և նրա հարակիցները հեռացան, նրա նամակը հանվեց պատի միջից մի ուսանողի կողմից, որն էլ իր հերթին այն վաճառեց Մաարիվ թերթին։ Թերթը հրապարակեց նամակը լրատվական այլ աղբյուրների և Արևմտյան պատի ռաբբինի մոտ քննադատության ալիք առաջացնելով Պատի մեջ դրված նամակների գաղտնիությունը խախտելու պատճառով։

Հայացքներ և հակասություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քրիստոնեական

[խմբագրել | խմբագրել կոդը]

Որոշ գիտնականների կարծիքով, երբ 4-րդ դարում Երուսաղեմն անցավ քրիստոնյաների իշխանության տակ, սրբություն տերմինում տեղի ունեցավ հավատքի նպատակաուղղված «տեղափոխում», Տաճարի լեռան և Արևմտյան պատի ի օգուտ Սուրբ Հարության տաճարի, այն ժամանակ, երբ Տաճարի լեռան շուրջ գտնվող տարածքները դարձան աղբի կուտակման վայրեր քրիստոնյաների համար։ Սակայն ժամանակակից բազում առաջնորդների այցեր, ներառյալ Հովհաննես Պողոս II Պապի և Բենեդիկտոս XVI Պապի, որն այցելեց այդ վայր և նույնիսկ դրա ճեղքվածքներում աղոթքով նամակներ թողեց, բազում քրիստոնյաների համար խորհրդանշեցին հարգանքի վերածնունդ և նույնիսկ այդ հնագույն կրոնական օբյեկտի պաշտամունք։

Արևմտյան պատը և Ժայռի գմբեթը

Հրեաների իրավունքի մերժումը Լացի պատի համար սկսվում է արաբա - իսրայելական կոնֆլիկտից։ Ընդհուպ մինչև 1920 - ական թվականներ Պատի արաբական անվանումը «Էլ - Մաբկա» էր, «լացի տեղ», 1920 - ական թվականներին՝ պատի իրավունքի համար արաբա-հրական ընդհարումների ծավալման հետ մեկտեղ, արաբները սկսեցին այն անվանել Ալ- Բուրակ պատ։ 1930 - ական թվականներին Երուսաղեմի մուֆտին ելույթ ունեցավ այն մասին, որ Երուսաղեմը «իսլամի երրորդ սրբավայրն է»[59]։

Իսլամադավանների պնդումը, որ Պատի մասը համարվում է իսլամի նվեր, երկու հիմք ունի։ Առաջինը համարվում է Իրսի և Միրաջեի պատի հետ զուգահեռականը. որոշ աղբյուրներ սահմանում են Արևմտյան պատը, ինչպես այն վայր, որի մոտ իսլամական մարգարե Մուհամմադը կապեց իր հիանալի թևավոր նժույգին՝ Բուրաքին։ Այդ ավանդույթն առաջին անգամ հիշատակվում է Իբն Ֆուրկախայի գրություններում (1328), որտեղ հաստատվում է, որ Բուրաքը կապվել էր Բաբ ալ - Նաբին (դարպասների հին անվանումը), այն նույն վայրում, որն այժմ հայտնի է ինչպես Ալ - Բուրաք[60]։ Այլ աղբյուրներում, որտեղ հիշատակվում է այդ ավանդույթը թվագրվում են 19-րդ դարին և իրենց մեջ ներառում են 1840 թվականի դատողությունները, որը պարունակում է հրեաներին մերժում Պատի դիմաց հատվածը զբաղեցնելու համար և Երուսաղեմի քարտեզը, որը կազմվել էր Ուիլսոնի կողմից (1865), որտեղ Պատի շրջակայքը կոչվում է Խոշ ալ - Բուրաք։

Երկրորդ հանգամանքը համարվում է այն, որ Պատը համարվում է վակֆի սեփականություն և Տաճարի լեռան մի մաս։

1973 թվականի դեկտեմբերին Սաուդյան Արաբիայի թագավոր Ֆեյսալը հայտարարեց, որ « Միայն մուսուլմաններն ու քրիստոնյաներն ունեն սրբավայրեր և իրավունք Երուսաղեմում»։ Նրա պնդմամբ, հրեաները այնտեղ ոչ մի իրավունք չունեն։ Ինչ վերաբերում է Արևմտյան պատին նա ասաց հետևյալը. «Նրանց համար կարելի է կառուցել մեկ այլ պատ։ Նրանք կարող են աղոթել դրա կողքին »[61]։

Եգիպտական վակֆերի մինիստր Մահմուդ Խամդի Զակզուկը պնդում էր, որ Արևմտյան պատը դա հրեական սրբավայր չէ։ Մեկ այլ բարձրաստիճան եգիպտական իսլամադավան պաշտոնյա, Նասր Ֆրադիդ Վասսել մուֆտին հրաման արձակեց, ըստ որի Արևմտյան պատը հավերժ կմնա իսլամին, դա բացատրելով նրանով, որ այն համարվում է Ալ - Ակսա մզկիթի արևմտյան պատի մի մասը[62]։ Նա ավելացրեց, որ պատը պատկանալու է ողջ աշխարհի մուսուլմաններին «մինչև աշխարհի վերջ» և որ մուսուլմաններին կրոնով արգելված է Բուրաքի պատն անվանել Լացի պատ։

1996 թվականի հոկտեմբերի 10-ին «Պաղեստինի ձայն» ռադիոյի եթերում (Օսլոյի համաձայնագիրն արդեն ստորագրելուց հետո) Յասիր Արաֆատը ասաց. «Եկեք սկսենք Բուրաքի սուրբ պատից, հենց այդպես է այն կոչվում, այլ ոչ թե Լացի պատ»։ Արաֆատի կողմից նշանակված Երուսաղեմի մուֆտին Իկրիմա Սաիդ Սաբրի շեյխը համարում էր, որ Պատը պատկանում է բացառապես մուսուլմաններին. նրա հայտարարության համաձայն «նման երևույթ ինչպես Լացի պատն է գոյություն չունի», և դա միայն «ալ - Ակսա մզկիթի մի մասն է»։ 2000 թվականին նա հայտրարարեց, որ «Ալ Բուրաք պատից ոչ մի քար ոչ մի կապ չունի հուդայականության հետ։ Հրեաները սկսել են աղոթել այդ պատի մոտ միայն 19-րդ դարում, երբ սկսեցին զարգանալ նրան ազգային նկռտումները»։ Մեկ տարի անց նա հայտարարեց.

«Լացի պատի մեջ չկա գեթ մի քար, որը կապ կունենար հրեական պատմության հետ։ Հրեաները չեն կարող օրինավոր կերպով հավականություն ունենալ այդ պատի համար, ոչ կրոնական, ոչ էլ պատմական։ 1930 թվականի Ազգերի լիգայի կոմիտեն խորհուրդ տվեց թույլ տալ հրեաներին խոնարհվել այստեղ, որպեսզի նրանք հանգիստ պահեին իրենց։ Սակայն նա ոչ մի կերպ չխոստովանեց, որ պատը նրանց է պատկանում»[63]
- Հարցազրույց գերմանական Die Welt ամսագրին, 17 հունվար 2001

:

Հրեան աղոթում է Արևմտյան պատի մոտ

Հրեաների մեծ մասը, աշխարհիկ և կրոնական, Պատը համարում են հուդայականության կարևորագույն օբյեկտ։ Սակայն նրանց շրջանում կան մարդիկ, որոնք հակառակ տեսակետն ունեն։

Շմուել Բերկովիցն իր «Սրբավայրերի համար պատերազմներ» գրքում նշում է, որ մուսուլմանները սկսել են Արևմտյան պատն սուրբ անվանել միայն վերջին 100 տարվա ընթացքում[64]։ Նա այդ ենթադրությունն անում է այն փաստից ելնելով, որ պաշտոնական ուղեցույցները, ոոնք հրատարակվել էին վակֆի կողմից 1914, 1965 և 1990 թվականներին չեն նշում Պատի սրբության մասին, և «ալ - Բուրաք» հոդվածը Իսլամի հնարագիտարանում նույնպես չի նշում այդ կապի մասին։

2007 թվականին Երուսաղեմի Իսրայելի ուսումնասիրության ինստիտուտի կողմից անցկացված հարցումը ցույց տվեց, որ իսրայելական հրեաների 96 % դեմ են Իսրայելի կողմից Արևմտյան պատի համար իրավունքները զիջելուն։ 2009 թվականին Երուսաղեմի օրը Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարեց.

Կոտելի վրա ծածանվող դրոշը, դա Իսրայելի դրոշն է... Մեր սրբավայրերը, Տաճարի լեռն, ընդմիշտ կմնան Իսրայելի իշխանության տակ[65]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. http://freecontent.abc-clio.com/ContentPages/ContentPage.aspx
  2. Becher Mordechai. The Land of Israel // Gateway to Judaism
  3. http://toldot.ru/urava/ask/urava_6168.html
  4. «Լացի Պատ» անվանումը հայտնվում է J.J. Reynolds մոտ, Jewish Advocate for the Young (1859) աշխատության մեջ։ H. Bonar, Days and Nights in the East (1866) և J.R. Macduff, Memories of Olivet (1868), և շատ այլ ուշ աշխատություններում
  5. Barclay James Turner. Modern Jerusalem // City of the Great King. — Challen, 1858 թվական — էջ 493։
  6. Warner Charles Dudley. Jerusalem // In the Levant. — Houghton, 1878 — էջ 45։
  7. http://www.msnbc.msn.com/id/45419597/ns/technology_and_science-science/t/coin-discovery-sheds-new-light-sacred-jerusalem-site/
  8. http://www.antiquities.org.il/about_eng.aspx?Modul_id=14
  9. 9,0 9,1 9,2 9,3 9,4 9,5 Neusner, Jacob (2001). «Judaism and the Land of Israel». Understanding Jewish Theology. Global Academic Publishing. էջեր g. 79. ISBN 1-58684-090-8.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  10. Harman Graham. The Holiness of the “Holy Land” // A History of Palestine.
  11. Gold Dore. The Fight for Jerusalem. — Regnery, 2007 — էջ 56։
  12. Horovitz Ahron. Jerusalem: Footsteps Through Time.
  13. Harman Graham. The Mufti and the Wailing Wall // A History of Palestine
  14. Yaakov Dovid Shulman. A Letter to My Father // Pathway to Jerusalem.
  15. 15,0 15,1 Gonen Rivka. Contested Holiness
  16. Schwarz Joseph. Moriah, The Temple Mount // Descriptive Geography and Brief Historical Sketch of Palestine. — Ֆիլադելֆիա. A. Hart, 1850:
  17. Benjamin Buchholz, «A Wall Atop the Wailing Wall»
  18. Rossoff Dovid. The Era of Suffering: 1800–1840 // Where Heaven Touches Earth. — Երուսաղեմ. Guardian Press, 1998: — էջ 186։
  19. http://www.antiquities.org.il/article_eng.aspx?sec_id=17&sub_subj_id=468
  20. Encyclopaedia Judaica: Ra-Sam. — Macmillan Reference USA Կետեր հրատարակչության հետ համագործակցությամբ, 2007։ — Էջ 422։
  21. Gilbert Martin. The 'Wailing Wall' Under Ottoman rule 1517–1917 // Jerusalem Illustrated History Atlas. — Լոնդոն. Բրիտանական հրեաների ներկայացուցիչների պալատ, 1977։ — Էջ 31
  22. Rossoff Dovid. Beyond the Walls: 1870–1900 // Where Heaven Touches Earth
  23. Stockman-Shomron Israel. Jerusalem in Islam: Faith and Politics // Israel, the Middle East and the Great Powers. — Transaction Publishers, 1984: — Էջ 43։
  24. Lang, Yossef The Hirschensohn Family of Publishers in Jerusalem, 1882–1908
  25. Gilbert Martin. War, 1914–1917 // Jerusalem in the Twentieth Century. — Լոնդոն։ Chatto & Windus, 1996
  26. https://books.google.am/books?id=s1ccAQAAMAAJ&redir_esc=y&hl=hy - 1915 - Էջ 638։
  27. Armstrong, Karen (2001 թվական ապրիլի 16). «Islam's Stake». TIME. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ մայիսի 3-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 1-ին. «В 16 веке оттоманский султан Сулейман Великолепный разрешил евреям сделать Западную Стену своим официальным святым местом и приказал своему придворному архитектору Синану построить для них там ораторий.»
  28. Gonen, Rivka (2003). Contested Holiness. KTAV հրատարակչություն. էջեր 135–137. ISBN 0-88125-799-0. «Возможно, что официальное признание права евреев молиться у Стены было оформлено уже во второй половине шестнадцатого века "фирманом" (официальным декретом), изданным Сулейманом Великолепным. Этот фирман мог быть связан с усилиями, прилагавшимися оттоманским правителем, чтобы приманить в Палестину евреев в качестве противовеса арабскому населению, бунтовавшему против новых правителей, бывших не арабами, а турками»{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  29. 29,0 29,1 29,2 29,3 29,4 29,5 Löfgren, Eliel; Barde, Charles; Van Kempen, J. (1930 թվականի դեկտեմբեր). Report of the Commission appointed by His Majesty’s Government in the United Kingdom of Great Britain and Northern Ireland, with the approval of the Council of the League of Nations, to determine the rights and claims of Moslems and Jews in connection with the Western or Wailing Wall at Jerusalem Արխիվացված 2013-02-19 Wayback Machine (UNISPAL doc A/7057-S/8427, 1968 թվականի փետրվարի 23)
  30. Janin Hunt. Pilgrimages During the British Mandate and Under the Israelis (1917–2001) // Four Paths to Jerusalem. — McFarland, 2002. — Էջ 192
  31. Shepherd Naomi. From Conquest to Colony // Ploughing Sand: British Rule in Palestine. — Լոնդոն. Ջոն Մյուրեյ, 1999. — Էջ 42։
  32. Danziger Hillel. The Kosel Affair // Guardian of Jerusalem.
  33. Ovendale Ritchie. British Paramountcy over Arabs and Zionists // The Origins of the Arab-Israeli Wars. — Pearson Education, 2004: — Էջ 71։
  34. Dershowitz Alan. 5: Were the Jews Unwilling to Share Palestine? // The Case For Israel. — Հոբոկեն, Նյու Ջերսի։ John Wiley & Sons, 2003: — Էջ 43
  35. Ovendale Ritchie. The "Wailing Wall" Riots // The Origins of the Arab-Israeli Wars. — Pearson Education, 2004: — Էջ 71։
  36. Harman Graham. The Mufti and the Wailing Wall // A History of Palestine. — Princeton University Press, 2008: — Էջ 230։
  37. Kayyālī Abd al-Wahhāb. The Lull: 1923–1929 // Palestine: A Modern History. — Routledge, 1978: — Էջ 140։
  38. Gilbert Martin. Jerusalem, Zionism and the Arab Revolt 1920–1940 // Jerusalem Illustrated History Atlas.
  39. Martin Gilbert, Jerusalem in the Twentieth Century (Նյու Յորք John Wiley & Sons, 1996, էջ 254)
  40. Ross Marc Howard. Digging up the past to contest the present: politics and archeology in Jerusalem’s Old City // Cultural Contestation in Ethnic Conflict. — Cambridge University Press, 2007: — Էջ 179։
  41. Rabin, Yitzchak Address to the Knesset by Prime Minister Rabin on Jerusalem, 1995 թվականի մայիսի 25
  42. Jeffrey Kastner, Sina Najafi, and Eyal Weizman
  43. Ari Shavit, 'Jerusalem-born thinker Meron Benvenisti has a message for Israelis: Stop whining
  44. Joost R. Hiltermann, 'Teddy Kollek and the Native Question,' в Annelies Moors, Toine van Teeffelen, Sharif Kanaana, Ilham Abu Ghazaleh
  45. Radbaz Responsa 691
  46. http://news.bbc.co.uk/2/hi/middle_east/2093501.stm
  47. http://www.haaretz.com/western-wall-rabbi-forbids-proposed-burning-of-prayer-notes-1.200503
  48. Frishman, Avraham; Kum Hisalech Be’aretz, Երուսաղեմ 2004
  49. Henry Laurens, La Question de Palestine, Fayard, Փարիզ, 2002, 2-րդ հատ. էջ.157
  50. David M. Gitlitz & Linda Kay Davidson ‘’Pilgrimage and the Jews’’
  51. Sperling, Avraham Yitzchak (1999): Sefer Tamei Ha-minhagim U’mekorei Ha-dinim; Inyanei Hilula D’Rashbi, էջ 270. Երուսաղեմ. Shai Le-morah Publishing.
  52. McGirk, Tim Obama's Private Prayer 'Leaked' Արխիվացված 2013-01-15 Wayback Machine. Time ( 25 հուլիս, 2008)։
  53. ABC-Australia news report (5 սեպտեմբեր 2007)
  54. «Letter Placed by Pope John Paul II at the Western Wall». Իսրայելի ԱԳՆ. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 14-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 1-ին.
  55. Associated Press (նոյեմբերի 15 2005). «Hillary Clinton visits Western Wall». Հաարեց. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 14-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 1-ին.
  56. «Pontiff Visits Judaism's Holiest Site, the Western Wall». necn.com. 2009 թվական մայիսի 12. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 14-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 1-ին.
  57. «Pope Places Note of Peace in Jerusalem's Western Wall». Canadian Broadcasting Corporation. 2009 թ․ մայիսի 12.
  58. McGirk, Tim (2008 թ․ հուլիսի 25). «Obama's Private Prayer Leaked». Time. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 14-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 1-ին.
  59. Halkin, Hillel (2001 թ․ հունվարի 12). «"Western Wall" or "Wailing Wall"?». Jewish Virtual Library. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 14-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 1-ին.
  60. «ABC-CLIO SCHOOLS». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 14-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 13-ին.
  61. Becher, Mordechai (2005). «The Land of Israel». Gateway to Judaism. «Մեսորա» հրատարակչություն. էջեր g.265. ISBN 1-4226-0030-0.
  62. Почему святыня иудаизма так называется?
  63. «Arab Leaders Deny Jewish History on The Temple Mount». ADL. 2003 թվական օգոստոսի 6. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 14-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 1-ին.
  64. Shragai, Nadav (2006 հուլիսի 11). «Temple Mount – not listed in the Land Registry». Հաարեց. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 14-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 1-ին.
  65. Ben Gedalyahu, Tzvi (2009 թվական մայիսի 22). IsraelNationalNews.com «Bibi Rejects Obama's 'UN Flag at Kotel'; Star of David to Remain». Հարուց 7. {{cite web}}: Check |url= value (օգնություն)

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լացի պատ» հոդվածին։