Ջեմալ փաշա
Ահմեդ Ջեմալ փաշա Ahmet Cemal Paşa | |
---|---|
Ծնվել է | մայիսի 6, 1872[1][2][3][…] |
Ծննդավայր | Միտիլինի, Commune of Mytilini[4] |
Մահացել է | հուլիսի 21, 1922[1][2][3] (50 տարեկան) |
Մահվան վայր | Թիֆլիս, ԱԽՖՍՀ[4] |
Գերեզման | Կարին |
Քաղաքացիություն | Օսմանյան կայսրություն |
Ազգություն | Թուրք |
Կրոն | իսլամ |
Կրթություն | Օսմանյան ռազմական քոլեջ և Կուլետի ռազմական լիցեյ |
Ազդվել է | Օսմանիզմ Պանթյուրքիզմ Պանիսլամիզմ |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ, սպա և զինվոր |
Զբաղեցրած պաշտոններ | Beylerbey of Damascus? |
Կուսակցություն | Միության և Առաջադիմության Կոմիտե |
Պարգևներ և մրցանակներ | |
Djemal Pasha Վիքիպահեստում |
Ջեմալ փաշա (թուրքերեն՝ Cemal Paşa, օսմանյան արաբերեն՝ جمال پاشا, մայիսի 6, 1872 – հուլիսի 21, 1922), ծնված որպես Ահմեդ Ջեմալ (օսմանյան արաբերեն՝ احمد جمال, Ahmet Cemal), թուրք պետական և ռազմական գործիչ, «Միություն և առաջադիմություն» կուսակցության պարագլուխներից, երիտթուրքերի ղեկավար «եռյակի» (Թալեաթ և Էնվեր փաշաների հետ) անդամ, հայերի ցեղասպանութան գլխավոր կազմակերպիչներից։
1914 թվականին նշանակվել է ծովային նախարար։ Եղել է օսմանիզմի, պանիսլամիզմի և պանթյուրքիզմի ջատագով, այդ գաղափարների իրագործումը կապել Գերմանիային դաշնակցելու հետ։
Առաջին համաշխարհային պատերազմի (1914-18) տարիներին եղել է Սիրիայում գործող թուրքական 4-րդ բանակի հրամանատարը։ Գործուն մասնակցություն է ունեցել Արևմտյան Հայաստանից և Կիլիկյան Հայաստանից հայերի զանգվածային տեղահանմանն ու կոտորածին, արյան մեջ խեղդել Ուրֆայի հայերի ինքնապաշտպանությունը։ Ճնշել է արաբների ազգային-ազատագրական շարժումները Սիրիայում, Լիբանանում և Պաղեստինում։ Պատերազմում Թուրքիայի պարտությունից (1918) հետո փախել է Գերմանիա։
1919 թվականին Կոստանդնուպոլսի ռազմական ատյանը հեռակա կարգով մահվան է դատապարտել Ջեմալին։
Իր հուշերում փորձել է արդարացնել իր և գործընկերների հանցագործութունը, հայ-թուրքական հարաբերությունների վատացման մեջ մեղադրել Ռուսաստանին։
1922 թվականին հուլիսի 25-ին, «Նեմեսիս» գործողության շրջանակներում Թիֆլիսում սպանվել է հայ վրիժառուներ Պետրոս Տեր-Պողոսյանի և Արտաշես Գևորգյանի կողմից։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 4,0 4,1 Deutsche Nationalbibliothek Record #119311798 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
- Մայիսի 6 ծնունդներ
- 1872 ծնունդներ
- Հուլիսի 21 մահեր
- 1922 մահեր
- Թբիլիսի քաղաքում մահացածներ
- Օսմանյան ռազմական քոլեջի շրջանավարտներ
- Քուլելի ռազմական դպրոցի շրջանավարտներ
- Միություն և առաջադիմություն կուսակցության քաղաքական գործիչներ
- Անձինք այբբենական կարգով
- Թուրք պետական գործիչներ
- Հայոց ցեղասպանություն
- Օսմանյան ռազմական հանցագործներ
- Հայոց ցեղասպանության կազմակերպիչներ
- Փաշաներ
- Առաջին համաշխարհային պատերազմում Օսմանյան կայսրության ռազմական գործիչներ
- Օսմանյան ռազմական ակադեմիայի շրջանավարտներ
- Բալկանյան պատերազմներում Օսմանյան կայսրության ռազմական գործիչներ
- Օսմանյան բանակի գեներալներ
- Հույների ցեղասպանություն
- Օսմանյան կայսրության անձինք
- Օսմանյան կայսրության սպանված անձինք
- Թուրք ազգայնականներ
- 19-րդ դարի Օսմանյան կայսրության անձինք
- Առաջին համաշխարհային պատերազմի օսմանյան մասնակիցներ
- Երիտթուրքեր
- Թուրքիայի նախարարներ
- Օսմանյան կայսրության քաղաքական գործիչներ
- Թուրք ռազմական գործիչներ
- Օսմանյան գեներալներ
- Օսմանյան կայսրությունն Առաջին համաշխարհային պատերազմում