Պետրոս Տեր-Պողոսյան
Պետրոս Տեր-Պողոսյան | |
---|---|
Մասնագիտություն | քաղաքական գործիչ |
Կուսակցություն | Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն |
Պետրոս Տեր-Պողոսյան (), Հայոց ցեղասպանության վրիժառու, սպանել է Թուրքիայի ռազմածովային նախարար Ջեմալ փաշային։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնունդով Մոխրակույտ գյուղից է, աշխատել է Խարկովում, որտեղ բազմաթիվ հայ կաթոլիկներ են եղել, և որտեղ 1917 թվականին նույնիսկ Խոտորջուրյան հայրենասիրություն է ձևավորվել։ 1916 թվականին վերադարձել է հայրենի գյուղ։ Նա ինքնապաշտպանական ջոկատ է կազմել Խոտորջուրի կիրճում, սակայն նահանջելիս՝ 1918 թվականին գերի է ընկել թուրքերին։ Պատերազմում Թուրքիայի պարտությունից հետո ազատագրվել և միացել է հայկական բանակին։
1922 թվականի հուլիսի 25-ին Թիֆլիսում Պետրոս Մեծի (այժմ՝ Պավլե Ինգորոկվայի) փողոցում Պետրոս Տեր-Պողոսյանը և Արտաշես Գևորգյանը ի կատար են ածել Օսմանյան կայսրության ռազմածովային ուժերի նախկին նախարար Ջեմալ փաշայի նկատմամբ դատավճիռը, որը Մոսկվա էր ժամանել` որպես Աֆղանստանի ներկայացուցիչ։ Չսպասելով խորհրդային կառավարությունից ֆինանսական օգնությանը, որի շահերից ելնելով նա խոստացել էր հակազդել Աֆղանստանում անգլիացիներին, Ջեմալը Թիֆլիսով փորձել է հասնել Անկոր, որպեսզի հանդիպի Մուսթաֆա Քեմալի հետ։ Մահափորձի կազմակերպմանը մասնակցել են Զարեհ Մելիք-Շահնազարյանը և Ստեփան Ծաղիկյանը։
1930-ական թվականներին ձերբակալվել և աքսորվել է Մինուսինսկ։ Դիմել է փախուստի։
2010 թվականի ապրիլի 5-ին Թբիլիսիի Չայկովսկու և Ինգորոկվայի փողոցների անկյունում` նախկին պետական խորհրդական Անտոն Սողոմոնի Կորխանյանին պատկանող տան ճակատին, տեղադրվել է Ջեմալ փաշայի հուշատախտակը։ Ապրիլի 17-ին հայ համայնքի շնորհիվ տախտակը հանվել է[1]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Азвин. Перевод Л. Микаеляна «Убийство Джемал-паши». Москва, Вернатун, 1991. ISBN 5807902734
- Гамлет Мирзоян ДЖЕМАЛЬ-ПАША. ОПЕРАЦИЯ «НЕМЕЗИС» Ноев ковчег № 8 (167), 2011.