Սերգեյ Սայադով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սերգեյ Սայադով
Սերգեյ Միխայիլի Սայադով
Ծնվել էսեպտեմբերի 14, 1955(1955-09-14) (63 տարեկան)
ԾննդավայրԹբիլիսի, Վրաստան
ՔաղաքացիությունFlag of Georgia.svg Վրաստան
ԿրթությունՌոստովի պետական համալսարան
Գիտական աստիճանպատմական գիտությունների թեկնածու

Սերգեյ Սայադով (1955, սեպտեմբերի 14, Թբիլիսի, Վրաստան), պատմաբան, «Հայազգ» հիմնադրամի համացանցային հանրագիտարանի հիմնադիր ղեկավար։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սերգեյ Սայադովը ծնվել է 1955 թ. սեպտեմբերի 14 Թբիլիսի քաղաքում։ Սովորել է Թբիլիսիի թիվ 66 միջնակարգ դպրոցում։ 1977 թ. ավարտել է Ռոստովի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը[1]։ 1980-1983 թվականներին աշխատել է Հնագույն ակտերի կենտրոնական պետական ​​արխիվի, Գրականության և արվեստի կենտրոնական պետական ​​արխիվի ֆոնդերում: Զբաղվում է հայ ժողովրդի էթնոէկոլոգիայի հարցերով: Հանդիսանում է «Դոնի Նախիջևանի հայկական համայնք» կազմակերպության գործադիր տնօրեն:

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Պատմական գիտությունների թեկնածու (2008)
  • «Վիլյամ Սարոյան» շքամշան (2012)

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]